Օրվա լրահոսը
«Գլխավոր շպիոններն իրենք են». Հայկ Դերզյան
Նա նշեց, որ մարդիկ պիտի վստահ լինեն, որ իրենք չեն բերելու «նոր Նիկոլ Փաշինյան», բերելու են մարդու, ով հանելու է անդունդից մեր երկիրը:
Պայթյուն Արարատ գյուղի բենզագազալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, ժամը 13:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող բենզագազալցակայանից պայթյունի ձայն է լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիբոյեդով փողոցում՝ ավտոտնակում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը
«Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում, ի՞նչ խնդիր կա, տարօրինա՞կ է». Բագրատ սրբազանը՝ նոր տեղեկությունների մասին
Մարդիկ մոտենում էին սրբազանին ու ասում՝ մեր հույսն ու հավատը դուք եք, սրբազանն ուղղում էր. «Ձեր հույսն ու հավատը Աստված է»:
Ոսկու տենդի շարունակություն. Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է
Վերջի երկուս ու կես տարիների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքը գրանցել է զգալի փոփոխություններ։ 2023 թվականին արտահանումը աճել է 55,3 տոկոսով՝ 5,4 միլիարդ դոլարից (2022) հասնելով 8,4 միլիարդ դոլարի։ Միաժամանակ ներմուծումն աճել է 40,2 տոկոսով՝ նույն ժամանակահատվածում 8,8 միլիարդ դոլարից հասնելով 12,3 միլիարդ դոլարի: Վերջին երկու տարիների ընթացքում արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 2,8 և
Մենք խրախուսում ենք բուժքույրերի նվիրված, ամենօրյա աշխատանքը․ Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղերձը Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ: Դուք բժշկին ու պացիենտին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը և ձեր անհատական հատկանիշներով կարողանում եք ստեղծել վստահության, հոգատարության մթնոլորտ: Ձեր առաջնային դերն է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին` առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակում, և աջակցել նրանց այն պահին,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ,
Երևանում. Կարմիր բլուր
Ուրարտական ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ Ռուսա երկրորդի օրոք: Այսօր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր։
Բագրատ Սրբազանը մասնակցում է Պատարագի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Օրը սկսում ենք Երկրորդ Ծաղկազարդի Պատարագին մասնակցությամբ․ այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջը։ Երեկ ոստիկանների բռնի գործողությունների արդյունքում հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը նույնպես եկել է Պատարագի։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ Հայոց Առաքելական Եկեղեցու ստանձնած դերակատարության վերաբերյալ: Բացարձակապես չկիսելով շարժման կարգախոսներն ու նպատակները, մենք հավատարիմ և զորավիգ ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ խոսքի, մտքի և գումարման ազատության ժողովրդավարական հիմնարար իրավունքներին: Սակայն և այնպես, չափազանց ցավալի և
Մենք պետք է մեր ներսում որոշում կայացնենք՝ ուզո՞ւմ ենք հասնել հաջողության և պատրա՞ստ ենք այդ հաջողության համար մի քանի օրից ավելի պայքարել․ Վահե Հովհաննիսյան
Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն
Արծվաշենի հարցն աստիճանաբար մտնում է քաղաքական օրակարգ` ադրբեջանցիների նախաձեռնությամբ. «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից»– Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման՝ Ադրբեջանում աստիճանաբար սկսում է բողոքի ալիք բարձրանալ: Ադրբեջանցի «փորձագետները» հանկարծ հայտնաբերել են, որ Արծվաշենը «շատ կարեւոր» դիրք է զբաղեցնում եւ լոգիստիկ տեսանկյունից անփոխարինելի է: Վերջիններիս պնդմամբ՝ եթե Արծվաշենը վերադարձվի Հայաստանին, ապա նա հնարավորություն կունենա վերահսկել Ադրբեջանի համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեցող մեծ թվով ենթակառուցվածքներ: Այս ամենը, ըստ էության,
Ես մեծագույն ակնածանք ունեմ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանի ինստագրամյան գրառումը Սիրելի´ հայրենակիցներ, պայքարի հարթակից հնչեցրած որոշ ձևակերպումներիս հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունն ակներև է: Իհարկե, իմ հնարավոր բացթողումից փորձում է օգտվել իշխանական քարոզչամեքենան՝ ինձ վերագրելով ինչ-որ «ռասիստական ձևակերպումներ» և մեղադրելով ինձ իբր ատելության խոսք հնչեցնելու կամ հասարակության մաս կազմող տարբեր խմբերի ու նույնիսկ ազգերի վերաբերյալ խտրական վերաբերմունք արտահայտելու կոչեր: Ցավում եմ,
Պատերազմով հենց այս չդադարող շանտաժն է խելագարության հասցրել մարդկանց․ «Հայացք Երևանից»
Պատերազմում կրած պարտությունից ճնշված Հայաստանի ժողովուրդը չորս տարի անց սկսում է արթնանալ, դուրս գալ ընկճված վիճակից եւ արտահայտել իր կամքը։ Մնացած ամեն ինչ տեղի է ունենում այս երեւույթի շուրջ։ Ոմանք անհանգստացած են դրա համար, մյուսները ցանկանում են օգտագործել այս արթնացնող էներգիան: Գործընթացներն իսպառ զուրկ են քաղաքական ծրագրերից կամ նույնիսկ բեմադրությունից։ Ցուցարարների գործողություններն ավելի շատ «թավշյա
Ծառն ընկել էր էլեկտրական լարերի վրա և փակել ճանապարհը
Մայիսի 12-ին, ժամը 03:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասամբ մասնատել են կոտրված ծառի ճյուղերը և հեռացրել
Հույս եւ հավատ… եթե սրանք չկան, չի լինի եւ սեր, առանց որի դժվար է ելք գտնել այն ծանր իրավիճակից. «Հայացք Երևանից»
Հավատը, հույսը եւ սերը քրիստոնեական հիմնարար առաքինություններ են, որոնց միջեւ սերտ փոխկապակցվածություն կա: Հավատը եւ սերը համեմատելի են աշխարհն ու կյանքը լուսավորող զույգ ճառագայթների հետ։ Հավատը նաեւ աշխարհի մեծագույն զորությունն է, որի միջոցով հաղթանակներ են կերտվում: Հույսը այն միակ սփոփանքն է, որը մարդուն ապրեցնում, պայքարելու ուժ է տալիս եւ առաջ տանում: Առանց հույսի ամեն ինչ
Լադանիվան զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լադանիվան զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան։
Ցանկացած բնակավայրին, որը կբռնազավթվի կամ կզիջվի Ադրբեջանին, սպառնում է նույն ճակատագիրը
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը Բռնազավթված Արցախում ամեն վայրկյան արձանագրվում են մշակութային ցեղասպանության տասնյակ դեպքեր։ Այս քաղաքականությունը իրականացվում է Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից և հանդիսանում է հայատյաց քաղաքականության անբաժանելի մաս։ Յուրացնելով և ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը` Ադրբեջանը նպատակ է հետապնդում իսպառ ոչնչացնելու Արցախի հայկական քաղաքակրթությունը, որը համաքրիստոնեական արժեք է։ Հիմնահատակ ոչնչացվում են ոչ
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել
Մայիսի 11-ին, ժամը 19:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում մի շարք հանդիպումներ է ունեցել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին, ինչպես նաև Հայաստանյան ներքաղաքական
«Ողջունելի է, որ Հայաստանում ծայր է առել ազգային-կրոնական վերելք»․ Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում։ Փորձագետներ Էհսան Մովահեդյանը, Սալար Սեյֆ Էդդինին և Ռեզա Շեյբանին հիմնականում թելեգրամյան էջերում գրում են, որ գունավոր հեղափոխությունները Ուկրաինայից մինչև Հայաստան ձախողել են, և հիմա նոր ուժերի ասպարեզ գալու ժամանակն է։ Իրանը պետք է ուշադիր հետևի հայ հոգևորականների սկսած շարժման զարգացումներին և
Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի․ հավանաբար ԱԱԾ-ում գիտակցում են շինծու գործի անհեթեթությունն ու հետևանքները․ Տիգրան Ուրիխանյան
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։ Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ-ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։ Զարմանալին այն է, որ ինձ
Վիգեն Հակոբյան. «Հունվարին Ալիեւը փշրեց Փաշինյանի միֆերը, ցույց տվեց նրա խաղաղության նրա բլեֆը»
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները» թեմայով հանրային քննարկման ժամանակ խոսեց այն մասին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, ինչ սցենարներ կարող են լինել իշխանափոխությունից հետո։ «Այն պահանջները, որոնք դրվում են իշխանության առջեւ Կիրանցից սկսած, ինքն իրենով քաղաքական օրակարգ է»։ Իսկ Երեւանում արդեն հանրահավաքի ժամանակ առաջ քաշվեց ընդհուպ հրաժարականի պահանջը եւ
Եթե այսօր օրենքի մակարդակով ՀՀ սահմանը գաղտնի չէ, ապա ինչպե՞ս կարող է գաղտնի լինել 1988 թ․ սահմանը․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և իրավական բազայի հիման վրա է իրականացվում դելիմիտացիայի գործընթացը, արդյո՞ք դրա հիմքում ընկած է սովետական շրջանի վերջին դելիմիտացիա/դեմարկացիայի փաստաթուղթը (1984-88 թթ․)։ Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների գաղտնիության հանգամանքից, ինչը,
48 քաղաքացի ազատությունից զրկվել է Երևանում, 6 անձ՝ Էջմիածին քաղաքում, 3 քաղաքացի՝ Արմավիրում
Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787 համարով թեժ գծին ստացված շուրջ 40 հեռախոսազանգի, ինչպես նաև համացանցի մշտադիտարկման հիման վրա պարզվել է, որ՝ — 48 քաղաքացի ազատությունից զրկվել է՝ Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղի ունեցած խաղաղ անհնազանդության գործողություններն ապօրինաբար ու հարկադրաբար խափանելիս։ Նշված բոլոր քաղաքացիները ենթարկվել են 3 ժամով վարչական ձերբակալման ու ազատ արձակվել։ Ոստիկանության Նոր Նորքի,
Հավատով նայենք Արցախի ազատագրմանը
Արցախի սրտում այսօր կղզիացած մեր Շուշին վերստին օտարացել է, ինչպես եղավ 18-րդ դարակեսին: Վարանդայի երբեմնի հզոր Մելիք-Շահնազարյաններից Մելիք-Հուսեինը, ով հարկ չէր տալիս նույնիսկ Նադիր շահին, թողեց վատ ժառանգորդ՝ Մելիք Շահնազար Երկրորդին, ում մայրը թուրք էր: 1744 թ., հոր մահից հետո, Վարանդայի տիրակալ է նշանակվել Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեյն էին անվանում։ Նա Խաչենի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամի դեմ քրեական գործի հիմքում կաշառակերության, փողերի լվացման եւ օտար երկրի շահերին ծառայելու մեղադրանքներ են, իսկ օտար պետությունն Ադրբեջանն է․ «Հրապարակ»
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Քուեյեհի (Henry Cuellar) դեմ Տեքսաս նահանգի դաշնային դատարանում սպասվող դատավարության մասին վերջին մեկ շաբաթում տեղեկացան երեւի ամենքն ԱՄՆ-ում, Եվրոպայում, նաեւ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Խնդիրն այն է որ Քուեյեհի դեմ քրեական գործի հիմքում կաշառակերության, փողերի լվացման եւ օտար երկրի շահերին ծառայելու մեղադրանքներ են, իսկ օտար պետությունը, որը տվել է կաշառքները,
«Հայրերը»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կիսվել են համատեղ լուսանկարով
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համատեղ լուսանկար են հրապարակել «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում:
Տիգրան Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանին ցույց տրվեց, որ նա գուցե լեգալ է, բայց լեգիտիմ չէ»
Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը «Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները» թեմայով այսօր կայացած հանրային քննարկմանը խոսեց այն մասին, թե այդ գործընթացից ինչպես կարելի է դուրս գալ։ «Հայտնի արտահայտություն կա. եթե քեզ արդեն կուլ են տվել, դուրս գալու երկու ելք ունես։ Ցանկացած իրավիճակից կարելի է դուրս գալ։ Հարցն այն է, թե որ եղանակով դուրս
Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հայ ժողովրդի պոտենցիալ էներգիան Բագրատ սրբազանի ծառայությամբ վերածվում է կինետիկ էներգիայի․ Արմեն Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Գագիկ Պետրոսյան․ «Արմեն ջան, ի՞նչ ակնկալիք ունես Սրբազանի քայլերթից, կունենա՞նք մենք բոլորս հաջողություններ, թե՞ նորից չի ստացվի»։ Արմեն Աշոտյան․ Իմ ակնկալիքը հայ


















































