Օրվա լրահոսը
Վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, տեսակցել է ՄԻՊ ներկայացուցիչը
Բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին ՄԻՊ ներկայացուցչի կողմից այցելելու վերաբերյալ սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում տարածված տեղեկության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը. Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը: ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս
Արման Աբովյան. «Հայաստանը գտնվում է ծայրագույն ճգնաժամի մեջ եւ մարտահրավերները գոյաբանական են բոլորիս համար»
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը շատ կարեւորեց այս փուլում նման քննարկումներ անցկացնելը, որովհետեւ իրադարձությունները, որ զարգանում են Հայաստանում, հարցեր են առաջացնում թե՛ մեր երկրի ներսում, թե՛ Հայաստանից դուրս։ «Այս օրերին արտառոց իրավիճակում ենք այն առումով, որ կարծես քաղաքական գործընթաց է
Անհասկանալի է, թե ինչ նպատակով է խեղաթյուրվում և աղավաղված մեջբերվում իմ քաղաքական խոսքը․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Ծանոթացա մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ։ Ես նույնպես դատապարտում եմ նման դրսևորումները, երբեք դա չեմ արդարացրել և մշտապես հրապարակավ քննադատել եմ: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ նպատակով է խեղաթյուրվում և աղավաղված մեջբերվում իմ քաղաքական խոսքը, որի ամբողջ իմաստը նույնպես գեղարվեստական
Ոչ մի արտառոց բան պետք է չլինի, որ երիտասարդ մարդկանց անունով այսպիսի դպրոցներ են կառուցվում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում՝ ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին: Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան: Վարչապետի առաջին կանգառը եղել է Էջմիածին
Բագրատ Սրբազանի պատգամը սփյուռքահայերին
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պատգամը սփյուռքահայերին։ «Եվրոպայում բնակվող սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ անընդհատ աջակցության արձագանքներ եմ լսում ձեր կողմից, և դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի այսօրվա կառավարության ձեռնարկած գործունեությանը, որով, ըստ էության, միակողմանի զիջումներ են տեղի ունենում այս պահին Տավուշում, հետագայում նաև Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում և այլ վայրերում,
Երկրաշարժ է զգացվել Սյունիքի մարզում
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ և արևելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի
Բախվել են ավտոմեքենաներ ու թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
Մայիսի 11-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝
Ջրառատում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք: Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցը բացվեց Ջրառատում՝ նրա ծննդավայրում: Ով տեսնի, կհասկանա, որ մենք ջանք չենք խնայել, որպեսզի նույնիսկ մայրաքաղաքից հեռու որևէ բնակավայրում ունենանք ժամանակակից մարզադպրոց ժամանակակից ճարտարապետական լուծումներով: Շնորհավորում եմ բոլորիս: Գործն է հիշվում։
Ինչպե՞ս քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին «Եվրատեսիլի» եզրափակչում
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Սփյուռքից Լադանիվայի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ: Եզրափակչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կբացվի եզրափակչի
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն «բոլորովին անընդունելի» է գնահատել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված մարդասիրական իրավունքի խախտումները
Ս.թ. մայիսի 10-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի խախտումներ՝ կապված Ադրբեջանի կողմից էթնիկ կամ ազգությամբ հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ, ինչը գնահատվեց որպես՝ «բոլորովին անընդունելի», հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը: Ադրբեջանը «ծանր քննադատության» ենթարկվեց արդարադատության միջազգային չափանիշներով ապօրինի գործողությունների համար՝ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը» նվիրված բաժնում, որտեղ ընդգծվեց մտահոգություն «միջազգային մարդասիրական
Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան
Եթե պետությունը, բարձրաստիճան պաշտոնյան ինքն է օրենքը խախտում ի վնաս քաղաքացու, ապա քաղաքացին ինչու պետք է անվերապահորեն կատարի օրենքի պահանջներն էլի ի վնաս իրեն: Քաղաքացի-պետություն իրավահարաբերության, ինչպես նաև՝ ոստիկանության «բազմերանգ բերետների» օրենքից դուրս գործողությունների և այլ ուշագրավ թեմաների շուրջ զրույց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:
Մեզ պետք է իսկապես ազգային միասնություն, որը թույլ կտա հասկանալու հետևյալ հարցերը. լավ, իշխանությունը փոխվեց, դելիմիտացիան ինչպե՞ս է արվելու
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում ծավալվող գործընթացների մասին: ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զարգացումները արտառոց են իրենց բնույթով, քանզի կարծես քաղաքական գործընթացներ են գեներացվում, բայց մյուս կողմից էլ ամբողջովին դրանց ասել քաղաքական չես կարող: Անդրադառնալով
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը․ ԱԳՆ
2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ
Բերման ենթարկվածների թվում են 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրը, եկեղեցու սպասավորներ
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց թվում են նաև 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրը` Գոհար Դավթյանը, Սուրբ Աննա եկեղեցու սարկավագը և եկեղեցու սպասավորները։ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ
«Ձեռքին կար դնելու անհրաժեշտություն է առաջացել». Ռուբեն Մելիքյանը` բիրտ ուժով բերման ենթարկվածի մասին
Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի բուժօգնությունը շարունակվի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ,
Ներկայացվել են արցախցի և հրազդանցի երեխաների աշխատանքները
Մայիսի 10-ին Հրազդանի Կ․ Զարյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ «Հայք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։ Ծրագրին աջակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն։ Ցուցահանդեսին ներկայացվել են արցախցի և հրազդանցի երեխաների աշխատանքները։ «Հայք» կենտրոնը բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Հրազդանում արցախցի երեխաները միջավայրին ինտեգրվելու խնդիրներ ունեին, որի համար ստեղծվել է կենտրոնը
12 մարզային մասնաճյուղերից 6-ում նոր պատվիրակներ չեն ընտրվել և «համագումարին» ներկա չեն եղել, ինչը նշանակում է, որ համագումարն ի սկզբանե չի ձևավորվել, և տեղի ունեցած «ընտրությունները» օրինական համարվել չեն կարող
ՀՀ Արդարադատության նախարարության թողտվությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի և նախկին նախագահության անդամների ապօրինությունները շարունակվում են։ Մայիսի 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին նախագահության կողմից նախաձեռնվել և անցկացվել է այսպես կոչված ՀԿԽԸ ՀԿ «28-րդ տարեկան համագումար»։ «Համագումարի» ընթացքում նախագահ է նշանակվել (ըստ կազմակերպիչների՝ «միաձայն ընտրվել է») ՀԿԽԸ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի թոռը՝
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը այսօր` մայիսի 11-ին, հանդիպում են ունեցել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ: Քննարկվել են շարժման ընթացքի և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Ակցիայի 41 մասնակից բերվել է ոստիկանություն
Երևանում ակցիայի 41 մասնակից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։ Այս պահին փակ փողոց չկա: ՀՀ ՆԳՆ/ ©Radar Armenia
Ես չեմ նահանջում` իմ տղայի նման. զոհվածի մայր
Իսկ Նիկոլ Փաշինյանը կհանձնվեր, ուղղակի տերերը թույլ չեն տալիս
Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք․ փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Կարմիր բերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ Այդպիսի ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։
Հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար
Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը։ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։ Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024 թ․-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների
Բերման է ենթարկվել Մենուա Սողոմոնյանը
Երևանի կայարանամերձ հրապարակից քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը: «ՀԱՅԱՔՎԵ»
Ավարտվել է զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Նազարյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է
Կարմիր եւ սեւ բերետավորները բերման ենթարկեցին Երեւանում խաղաղ ցույց անող տավուշցիներին
Նաեւ սպառնացին, որ քիչ հետո տեղում լինելու են «սպեցի» աշխատակիցները
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին ցուցաբերել հավասար մոտեցում լրագրողների ու օպերատորների դեմ ֆիզիկական բռնությունների և գործունեության խոչընդոտումների փաստերը քննելիս՝ անկախ նրանից, թե ինչ ուղղվածության լրատվամիջոցում են նրանք աշխատում․ հայտարարություն
Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպած երթի ընթացքում Երևանի Ամիրյան փողոցում խոչընդոտվել է «xosnak.am» լրատվական կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը, կիրառվել բռնություն։ Այսպես՝ լրագրող Նանե Իսրայելյանը փորձել է մեկնաբանություն ստանալ երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից, սակայն վերջինս լրագրողին հորդորել է հեռանալ։ Սրբազանի աջակիցներն էլ նույն լրատվամիջոցի օպերատոր Վահե Աղրյանի ձեռքից խլել են տեսախցիկը, հանել չիպը, իսկ սարքը նետել
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու նպատակով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել
«Հոգեկան շեղում ունես, հանգստացի գնա էն կողմ». ոստիկանը՝ տարեց կնոջը
Կարծիքը հայտնում են, որովհետեւ իր արարքը ոչ ադեկվատ է
Զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթարկված Սևակ Խաչատրյանի մոտ մեկ բաժակ սուրճ է հայտնաբերվել․ փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը Էջմիածին դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ:


















































