Օրվա լրահոսը

Անհապաղ ազատ արձակել «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանին. հայտարարություն

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանին, որը ձերբակալման պահին հետևում էր խաղաղ անհնազանդության գործողություններին, եւ չլինելով դրա մասնակիցը իրականացնում էր մասնակիցների իրավունքների պաշտպանության գործառույթ: «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

«Ամբողջ Հայաստանը սարքել են ոստիկանական պետություն, վաղը-մյուս օրը մանաթով են աշխատավարձ ստանալու»

Գառնիկ Դանիելյանը հայտարարեց․ «Սրանց ապօրինություններին թիվ ու սահման չկա, ես չգիտեմ՝ սրանք քանի հոդվածով են դատվելու»։

Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից

Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ:

Բանաստեղծություն-ուղերձով ողջունում և միանում եմ «Տավուշն Հանուն Հայրենիքի» շարժման պայքարի բազմահազարանոց անպարտելի բանակին. Անահիտ Քնարյան

Շնորհակալություն Հայոց Եկեղեցուն և Բագրատ Սրբազանին մասնավորապես, ով իր լուսավոր կերպարով կարողացավ հայրենիքի կորստի սարսափից մահացու հուսահատվածներիս կենդանություն պարգևել։

Սերգեյ Շոյգուն կդառնա Անվտանգության խորհրդի քարտուղար. Անդրեյ Բելոուսովը՝ պաշտպանության նախարար

Նիկոլայ Պատրուշևն ազատվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Անդրեյ Բելոուսովին, հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը:

Վայոց Ձորի մարզում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Մասնավորապես, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել էր ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ,  սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն էր գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխին։ Նշված անձը ձերբակալվել էր։

Ինչու է խորհուրդ տրվում խուսափել «ուլտրավերամշակված» մթերքներից

Առողջ սննդակարգի մասին պատմող նյութերում մենք հաճախ ենք խոսում վերամշակված մթերքներից խուսափելու անհրաժեշտության մասին, և կարող է տպավորություն ստեղծվել, որ վերամշակված բոլոր մթերքներն օգտակար չեն, ինչն ամենևին էլ այդպես չէ։ Ըստ էության, վերամշակված է համարվում ցանկացած մթերք, որը փոփոխության է ենթարկվել իր նախնական վիճակի համեմատ, և կան վերամշակման տարբեր աստիճաններ ու մեթոդներ՝ որոնք էլ ազդում

«Ոստիկանները մարդկանց խոշտանգում են, երեւի պրեմիաներ են ստացել»․ փողոցներ փակող քաղաքացիները բերման են ենթարկվում

Գեղամ Մանուկյանն էլ ասաց․ «Ոստիկաններից ակնկալիք չպետք է ունենալ, նրանք Նիկոլի ընկեր Վահե Ղազարյանին են ենթարկվում»։

Վարչական ձերբակալության է ենթարկվել փաստաբան Վարազդատ Հարությունյանը

Ինձ էլ բերման ենթարկեցին`չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան և ներկայացրել արտոնագիրս

Երևանում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ցույցերը. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին Մյասնիկյան պողոտայից:

Այսօրվա հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում ևս մեկ տեսանյութ է հրապարակվել՝ «Այսօրվա հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից» մեկնաբանությամբ։

Իրազեկման ակցիաներ Լիբանանում, Ավստրալիայում, Իրանում, Կանադայում և ԱՄՆ-ում

«Ազգային ճակատ» – Այս օրերին Սփյուռքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման իրականացված իրազեկման ակցիաները Լիբանանում, Ավստրալիայում, Իրանում, Կանադայում և ԱՄՆ Վաշինգտոն, Լոս Անջելես, Մասաչուսեթս նահանգներում:

Տեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը

2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարցում է անցկացրել պետությունների և ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին որոշում մշակելու նպատակով։ Իսկ 2003 թ․ ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության (ՈՆՄԺ) պաշտպանության կոնվենցիան: Մեր երկրում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքն ընդունվել է 2009 թվականին: 2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից միջազգային

Սահմանազատման գործընթացի հիմքով հույզեր գեներացնողներն արդեն երկու օր է` առհասարակ մոռացել են դրա մասին. Ալխաս Ղազարյան

Վերջին տարիներին, արդեն սովորույթի ուժով, գարնանային տաք օրերի հետ համահունչ, ընդդիմության ներկայացուցիչներն արթնանում են ձմեռային քնից. միանգամից սկսում են իշխանափոխություն իրականացնելու իրենց հուսահատ փորձերը։ Քաղաքական բոլոր դեմքերն արդեն փորձել են իրենց ուժերը այս առումով` հայտնի հեքիաթի սկզբունքով, թե «ով ավելի մեծ սուտ ասի, թագավորությանս կեսը կտամ նրան», իսկ թեկնածուների պակաս կարծես չենք էլ ունենում: Դե

«Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ». Բագրատ սրբազանը հորդորեց պարալիզացնել քաղաքը

«Վաղն առավոտ ժամը 8-ից տոտալ փորձում ենք դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ Հայաստանի Հանրապետության զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»:

«Իմ հեռախոսը ուղղակի հարձակման թիրախ է, պարո՛ն Աբազյան, դադարեցրե՛ք այս հեռախոսային այլանդակ հարձակումները». Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ-ին

Որպեսզի թաքուն չնկարեք, հեռախոսները չլսեք, ավելորդ մարդկանց չչարչարեք, բայց ասեմ՝ շատ լավ բաներ են սովորում, Շամշադինում թրեյնինգ են ասում, վստահ եմ՝ ահագին մարդու կյանք փոխվել է այս ընթացքում:

«Հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, նա չի մերժել միանալու այս գործընթացին, մնաց 18 պատգամավորի հարցը». Բագրատ սրբազան

Սրբազանը հայտարարեց. «Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով եւ բնականաբար մեր ժողովրդի ցանկությամբ»:

Ինչպիսի՞ն պիտի լինի անցումային կառավարությունը. Բագրատ սրբազանը հրապարակում է ծրագիրը

Իմիջիայլոց այս մարդիկ 2020-ի պատերազմից առաջ ինձ խնդրում էին ներգրավվել հայեցակարգի մշակման հոգեւոր բաղադրիչի մեջ, նաեւ առաջարկում էին պատգամավոր դառնալ: Երբ հարցրել եմ՝ ի՞նչ Հայաստան եք դուք ուզում, ասում էին՝ դե, լավ Հայաստան:

Նա պետք է հեռանա. Բագրատ սրբազանը թվարկում է լեգիտիմ հռչակված Փաշինյանի ձախողումները

«Կրթական համակարգի տապալմամբ, անհասկանալի ծրագրերով՝ Ակադեմիական քաղաք, Հայոց լեզվի մասին օրենք եւ այլն, բանտերը լցնելով քաղկալանավորներով, սեւ ու սպիտակի բաժանմամբ, ատելության, թշնամանքի, քաոսի մշակույթով, տեւական պատերազմի սպառնալիքով, ահա այն ամբողջ աղետը, որ բերել է այս մարդը ու այդ ամենը համեմելով ստով»:

ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք վեր կանգնել կուսակցական և անձնական շահերից և անհապաղ սկսել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը. Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ

Մայիսի 12-ին ՄԹ Լոնդոն քաղաքում սբ. Եղիշե եկեղեցու բակում բրիտանահայ թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյան սրբազանի առաջնորդությամբ տեղի ունեցավ հավաք ի աջակցություն Հայաստանում սկսված ազգային ազատագրական պայքարի մասնակիցներին։ Ելույթներ ունեցան Հովակիմ սրբազանը, Արամազդ Զաքարյանը, Արցախի, Սյունիքի և Տավուշի մեր հայրենակիցները։ Վերջում Տաթևիկ Սարուխանյանը ընթերցեց համայնքի կողմից ընդունված հայտարարություն- ուղերձը որը ներկայացնում ենք ձեզ։ Մենք՝ բրիտանահայ

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը Հաղթանակով ավարտվեց Արցախյան պատերազմը․ Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մարտական եղբայրության» անդամ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր տարեդարձ է, որը ոչ ոք չի հիշի, ու ոչ ոք չի կարևորի: Ուղիղ 30 տարի առաջ Հաղթանակով ավարտվեց Արցախյան պատերազմը: Եվ քանի որ ոչ մեկի համար այսօր դա կարևոր չի լինելու, նույնիսկ այդ Հաղթանակը կերտողներից շատերի, առավել կարևոր է, որ մենք, թեկուզ այսօր որպես փոքրամասնություն կարևորենք

«Ձեզ հանդարտ պահեք, էս տղերքին մի փչացրեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ոչ ոք չի հարձակվելու, չի ջարդելու, չի փշրելու». Բագրատ սրբազան

Եվ ընդհանրապես փողոցներում մարդիկ իրենց անհամաձայնության գործողությունն են ծավալում, իրավունք չունեք անհամաչափ բռնի ուժ կիրառելու»:

«Պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ». Վահագն Մելիքյանը հրապարակեց դիվանագետների պատրաստած փաստաթուղթը

Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություն չներկայացնելու պահանջներ: Հռչակագրին կցված չէ որեւէ քարտեզ: ՀՀ-ի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջեւ սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց, առաջինը՝ 1928-29թթ երկու հանրապետությունների ԳԽ որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1984-87 թթ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները:

«Այսօր մեր առջեւ խնդիր է դրված՝ լինել Արեւմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը». Գառնիկ Դանիելյան

Մենք մեր տունը կարգի բերելու խնդիր ունենք, երբ որ մեր տունը կարգի բերենք, այդ ժամանակ ե՛ւ խաղաղություն, ե՛ւ արժանապատվություն, ե՛ւ հարեւանների հետ համակեցություն կարող ենք ունենալ:

Բագրատ սրբազանը ոստիկանների կողմից ծեծի ու քաշքշուկի ենթարկվածներին բարձրացրեց բեմ

«Կենտրոնում մի մասն են մեր երիտասարդների, ովքեր ինձ հիշեցնում են իմ երիտասարդությունն ու պատանեկությունը: Այսօր, դժբախտաբար, սեփական երկրում սեփական կառավարության, ստերի հերքման, ճշմարտության պաշտպանության են լծված այս երիտասարդները»:

Անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը

Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) առաջնորդ Հերման եպիսկոպոս Գլեթթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը, Հայոց Հայրապետն անդրադառնալով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային սպառնալիքներին և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման

«Վարչապետը մեզ խայտառակում է, նա իրավունք չունի լինի վարչապետ, գրիչ գողանալը բոլորս տեսել ենք». շարժմանը միացած ուսանողը՝ Փաշինյանին

Բագրատն ասաց, որ երբ Փաշինյանն ասում է, թե ինքը 3 մլն վարչապետներից մեկն է, սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ, անկեղծ չի. «Նախ ինքը չկա, որ մեզ սիրի, ինքը նախ հայ պիտի լինի, որ մեզ սիրի, ինքը հայ չի, թուրք է, ադրբեջանցի է»:

Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը: Մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 10:00-ին, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը

«Մենք փոքրիկ քայլերի գեղեցիկ արվեստը գիտենք… Սա շարժում է, որն իր բոլոր խաղաքարտերը մեկ վայրկյանում չի բացում». Թովմաս Առաքելյան

«Սրբազան հայրը առաջ է տանում ճշմարտության օրակարգը, մեզ մնում է ընդամենը չկասկածել»:

«Շուշին հայկական չհամարողը չի կարող Երեւանը հայկական համարել». Սեւակ Նազարյան

Մարդիկ, ովքեր դեմ են այս ամեն ինչին, երեւի երբեւիցե Արցախը եւ ՀՀ որեւէ տարածք իրենց հայրենիքը չեն համարել եւ այսօր էլ չեն համարում, որովհետեւ Շուշին հայկական չհամարողը չի կարող Երեւանը հայկական համարել իմ խորին համոզմամբ: Նրանք ոչինչ չեն կորցրել Արցախի կորստով, ոչինչ չեն կորցնի ոչ մի այլ տարածքի՝ Տավուշի սահմանամերձ շրջանների կորստով, որովհետեւ իրենք դա հայրենիք չեն համարում եւ արժանապատվություն երեւի թե չեն էլ ունեցել, որ մի հատ էլ դա խաթարված լինի:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930