Օրվա լրահոսը

Փաշինյանը, շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան․ «Փաստ»

Վերջին շրջանում հանրային դաշտ է նետվել պատմական և իրական Հայաստանների մասին դիսկուրսը։ Մինչ այս հարցը երբեք նման լուրջ հանրային ռեզոնանս չէր առաջացրել, քանի որ նույնիսկ անիմաստ է թվում այս թեմայի քննարկումը։ Բայց Նիկոլ Փաշինյանը սկսել է միտումնավոր իր ելույթներում հակադրության դաշտ ստեղծել իրական և պատմական Հայաստանների կոնցեպտների միջև։ Ու իր ելույթներում գրեթե առիթը բաց չի

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ

Ինչո՞ւ են մեր պատանիներն «անգլախոս»

Վերջին տարիներին հայաստանցի շատ դեռահասների եւ պատանիների բանավոր խոսքում զգալի փոփոխություն է տեղի ունեցել (դա նկատելի է հատկապես Երեւանում): Նրանք իրար հետ աշխատում են խոսել անգլերեն: Իսկ երբ հայերեն են խոսում, նախ՝ դա անում են «ամերիկյան», փոքր-ինչ արհեստական առոգանությամբ, երկրորդ՝ ամեն 3-4-րդ բառն անգլերեն է: Լեզուն, ինչպես հայտնի է,  մի քանի շերտանի խորհրդանիշների համակարգ է:

44-օրյա պատերազմում բոլորը մեղավոր են եղել, բացի գերագույն գլխավոր հրամանատարից․ «ՉԻ»

Այնպես էլ լուրջ-լուրջ Մովսես Հակոբյանը պատասխանում է Փաշինյանին, կարծես նոր է իմանում, որ 44-օրյա պատերազմում բոլորը մեղավոր են եղել, բացի գերագույն գլխավոր հրամանատարից: Զինվորները տեղանքին ծանոթ չեն եղել, զենքերը հին են եղել, գեներալները անպիտան են եղել, բենզինը որակյալ չի եղել, գենշտաբը գործ չի արել (բացառությամբ այն դեպքերի, երբ գենշտաբում Աննա Հակոբյանն է ցուցումներ տվել), հիմա

Հայ առաքելական եկեղեցին եղել ու մնում է մեր ազգային ինքնության առանցքային հենասյունը. «Փաստ»

Փաշինյանական իշխանավարման այս ընթացքը ևս մեկ անգամ ցույց տվեց, եթե կուզեք՝ ապացուցեց, որ Հայ առաքելական եկեղեցին գործնականում մնացել է ազգային-պետականահաստատ միակ ինստիտուտը, որ կարողացել է դիմակայել վերջին 6 տարվա հակապետական ավերածություններին: Տեսե՛ք, բանակը փաշինյանական «բարեփոխումների» հետևանքով էապես տուժել է: Պետական հաստատությունները գործնականում կազմաքանդվել են: Երկրի Սահմանադրությունն այս իշխանությունները վերածել են ոտաշորի՝ ինչպես ու երբ կամենում,

Նույն հաջողությամբ կարելի է հայտարարել, թե 1915-ին ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել․ «ՉԻ»

«Ասում են՝ էսինչը քաղբանտարկյալ ա, էնինչը քաղբանտարկյալ ա, կներեք, դուք ինչի՞ քաղբանտարկյալ չեք»,- անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության թեմային՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Մեր մեջ ասած՝ տխմարության ամենատարածված ապացույցներից մեկը համարվում է այն օրինակը, երբ ինչ-որ մեկն օվկիանոսից մի դույլ ջուր է վերցնում, ու դրա մեջ ոչ մի ձուկ չտեսնելով՝ պնդում, թե օվկիանոսում ընդհանրապես ձկներ չկան։

Շղթայական ավտովթար․ Օրբելի փողոցում բախվել են «BMW»-ն, «Volvo»-ն, «Hyundai Elentra»-ն, «Ford Escape»-ն ու «Honda»-ն․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 12-ի, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Օրբելի փողոցի թիվ 67/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Volvo», «Hyundai Elentra», «Ford Escape» և «Honda» մակնիշի ավտոմեքենաներին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,

Արարատ Միրզոյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններում թեկնածու, Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախկին նախարար Խալեդ ալ-Էնանիին

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններում թեկնածու, Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախկին նախարար Խալեդ ալ-Էնանիին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի: Վկայակոչելով Հայաստանի և Եգիպտոսի միջև վերջին շրջանի բարձրաստիճան այցերն և քննարկումները՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ նախագծերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև բազմակողմ

ՊՆ-ն հրապարակեց վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են` Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։   Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի

Հայկական եւ իրանական կողմերը քննարկել են չվերթերի հաճախականության ավելացման, ինչպես նաև երկու երկրների տարբեր քաղաքների միջև հաղորդակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար  ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը։ Պատվիրակության ներկայացուցիչները հետարքրքրություն են ցուցաբերել նաև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։ Քննարկվել են չվերթերի

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է. «Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան հասարակական կազմակերպություն «ՀԱՆՑԱՆՔ» ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔԻ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քաղաքական հետապնդումը ԶԵԿՈՒՅՑ 12 ապրիլի, 2024 Երևան ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Ներածություն Քրեական հետապնդում առանց օրենքի Միջազգային մոտեցումները Խուլիգանությունը Եզրակացություն Առաջարկություններ   Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց արձագանքելն ու կանխելը, ինչպես նաև քաղաքական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը տարածաշրջանային կայունության տեսանկյունից անդրադարձել է ԱՄՆ դերակատարությանը

Ապրիլի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Րոդ Այլընդից կոնգրեսականներ Սեթ Մեգըզիները և Գեյբ Ամոն նահանգի բնակիչների համար կազմակերպել էին «Րոդ Այլընդի օր» միջոցառումը, որին որպես բանախոս հրավիրված էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Իր խոսքում դեսպանն անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը, ընդգծեց ԱՄՆ-ում հայ համայնքի դերը երկու երկրների

«Պաշտոնապես իրազեկել էին, որ Փարպեցիից մինչեւ Սարյան 4 թեղի պետք է պահպանվեր, այսօր մնացել է 1-ը․ գալիս են իրենց խմբով՝ փողոցային խուլիգաններ, գալիս ու հատում են»․ Սարհատ Պետրոսյան

«Երեւանում այս ծավալի բնակելի կառուցապատումն աղետալի հետեւանքների է հանգեցնելու։ Այս քանակի շինարարությունը, որ տեղի է ունենում, մյուս կողմից էլ կանաչ տարածքներին հասցվող վնասը՝ ֆունկցիոնալ արժեք ունեցող ծառերի փոխարինումը գեղագիտական, ինստագրամյան լայքեր բերող նկարների նման, չենք պատկերացնում, վաղը, մյուս օրը Երեւանում բնակվել չի լինի»,-այս մասին այսօր Երեւանի  քաղաքապետարանում  «Փրկենք Երեւանի ծառերը» նախաձեռնության անդամների՝ մայրաքաղաքում  ծառերի փոխարինման

«Մարզիկներից յուրաքանչյուրի համար կարեւոր է պետության ներկայացուցիչների կողմից նման վերաբերմունքը». Գագիկ Սարոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին եւ ֆեդերացիայի ղեկավար կազմին: Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը մարտի 20-24-ը Լեհաստանում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը` թիմային հաղթանակով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: ԱԺ նախագահը, ողջունելով մարզիկներին, խորհրդարանում եւս մեկ անգամ շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ` մաղթելով նորանոր նվաճումներ: «Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի

Ի պատասխան Փաշինյանի «խաղաղության օրակարգի»՝ Ադրբեջանի դպրոցներում կանցկացվի` «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով օլիմպիադա

Մինչ ՀՀ իշխանություններն անընդմեջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին են խոսում, Ադրբեջանի իշխանությունները, Հայաստանի Հանրապետության տարածքը հռչակելով որպես «Արևմտյան Ադրբեջանի» տարածք, Ադրբեջանի բոլոր դպրոցներում 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների շրջանակում անցկացնում են համաադրբեջանական օլիմպիադա՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով։ Օլիմպիադայի կազմակերպիչներն են Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կառավարությունը, վերջինիս կրթության և

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին ու ձեռագրերի թվայնացման և վերականգնման աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան-ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:     ՀՀ նախագահի աշխատակազմ

Արման Վերմիշյան․ «ՀՈԱԿ-ը անցած տարի հավեսով էտում էր ծառերը, հիմա ասում է՝ դրանք կենսունակ չեն»

Բնապահպանական փորձագետի կարծիքով՝ մայրաքաղաքում ծառերի համատարած հատումը պետք է կանգնեցնել

Վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ՊՆ

Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։   ՀՀ պաշտպանության նախարարություն

Զգուշացե՛ք, խարդախություն է․ անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ կդառնաք խաբեության զոհ

Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող ։ Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների

Քրիստինա Վարդանյան․ «Մեր սանիտարական նորմատիվային պահանջով քաղաքի մոտ 20%-ը պետք է լինի ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, մենք ունենք ընդամենը 4%-ը»

Երեւանում ծառերի փոխարինման ծրագիրն, ըստ Քրիստինա Վարդանյանի, իրականացվում է առանց պետական ինստիտուտների ներգրավման

Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է հրապարակել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։   ՀՀ Պաշտպանւթյան նախարարություն

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված հանձնուքում հայտնաբերվել է կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող հեղուկով

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 12-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների  հետ միասին խուզարկության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Օ․Մ․-ի կողմից բերված հանձնուքը։ Խուզարկության արդյունքում ծառայողները հանձնուքում հայտնաբերել են կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող, հեղուկ զանգվածով։ Քաղաքացի Օ․Մ․-ն ձերբակալվել

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:   ՀՀ Պաշտպանության նախարարություն

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ տրամադրելու գործընթացում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Երևան քաղաքի Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականին, նկատի ունենալով, որ ՍՊ ընկերության տնօրենն իր խորհրդական, ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմն է, ՍՊ ընկերության համար ձեռնտու պայմաններով կնքել է վարձակալության պայմանագիր: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը, անտեսելով Հողային օրենսգրքի վերաբերելի հոդվածները, Կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ համայնքի հողերից

Հայաստանը եւ ԵՄ-ն հանձնառու են ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: «Հայաստանը եւ Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք եւ տանում ենք աշխատանքներ

Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները: Վարչապետին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները: Վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» և

Եթե ընդդիմությունը մանդատը վայր դնի, նոր ընտրություններ չեն լինի. «Ա1+»

Այդքան վստահ պետք չէ ասել, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, դա արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք կդառնա

Որոշվել է ութ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ

Ադրբեջանը Հայաստանից հատուցում է պահանջում «շրջակա միջավայրը վնասելու համար»

«Ազատություն». Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրը վնաս հասցնելու համար։ Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հիմնվելով ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից իրականացված բնապահպանական լայնածավալ ոչնչացման առատ առկա ապացույցների վրա՝ Ադրբեջանը 2023 թվականի հունվարի 18-ին առաջին արբիտրաժային գործընթաց է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930