Օրվա լրահոսը

Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է

ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան միջոցներ ձեռնարկել  համակարգում  քրեադատավարական և կարգապահական կանոնների խախտումները բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կարգապահական վարույթ հարուցել ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ։ Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից

«Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ

Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում և քոլեջներում, ևս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում:

«Եվրանյուզի» հոդվածում պատկերված է նաև մայրաքաղաք Երևանը՝ որպես դասական արվեստը հանրահռչակող քաղաք

Հեղինակավոր www.euronews.com-ը հրապարակել է «Խաչատրյանի միջազգային փառատոն. հարգանքի տուրք Հայաստանի երաժշտական ժառանգությանը» վերնագրով ծավալուն հոդված։ Այն Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի միջոցով անդրադարձ է հայկական մշակույթին։ Հոդվածում հեղինակն ընդգծում է‚ որ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության ամենահայտնի իրադարձություններից է‚ որի նպատակը միջմշակութային երկխոսությունը երաժշտության միջոցով խթանելն է՝ միաժամանակ բարձրացնելով

Ո՛չ, ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում. Ժոզեպ Բորել

Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար պնդում են, որ ՌԴ տնտեսությունն իրականում չի տուժի արեւմտյան պատժամիջոցներից եւ որ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին: Այնուամենայնիվ, այս գաղափարները չեն դիմանում քննադատության: ԵՄ պատժամիջոցներն արդեն զգալիորեն թուլացրել են Ռուսաստանի տնտեսությունը, եւ այդ երկրի ապագան օրեցօր ավելի մռայլ է դառնում, քանի որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ իր

Ռուբեն Վարդանյանն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակին․ Վահան Զանոյան

Ռուբենը Շուշիում շիական մզկիթ վերանորոգեց եւ մզկիթի վերանորոգման ժամանակ մի շատ հետաքրքիր ելույթ ունի, որի մի մասն իր նորոգած մզկիթի դիմաց է, մյուսը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից քարուքանդ արված Շուշիի եկեղեցու․ ելույթում նա ասում է՝ խաղաղության համար մենք պատրաստ ենք ավելի հանդուրժող լինել, բայց դա պետք է փոխադարձ լինի։ Դիմացինդ էլ պետք է դրան ձգտի։

Ռատի Բրեգաձեն ընդգծել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին: Վարչապետը կարևորել է Հայաստանի  և Վրաստանի միջև  համագործակցության  շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Վրաստանի

«Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը»

Շատ լուծումներ կարող էին լինել։ Որպես օրինակ նշվում է Իտալիան՝ հիշեցնելով այն ամենն ինչ արվել է, օրինակ, Հարավային Տիրոլի՝ Ալտո Ադիջեի շրջանում: Սակայն դա հաշվի չառնվեց և այսօր Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան։

Ռուբեն Սաֆրաստյան. «Ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի սառեցում է նկատվում, ինչի հետեւանքով այդպես էլ փետրվարից տեղի չի ունենում Պուտինի այցը Թուրքիա»

«Թուրքական բանկերը հունվարից սկսել են հրաժարվել վճարներ, փոխանցումներ ստանալ ռուսական բանկերից: Իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ թուրքական ընկերությունները արեւմուտքում գնում էին այն ապրանքները, որոնք արգելված են պատժամիջոցների շրջանակներում եւ վերավաճառում էին ռուսներին»,-ասաց պարոն Սաֆրաստյանը:

Դոկտ․ Հրայր Ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ` տեսիլք, կամք եւ յոյս» նորատիպ գիրքի շնորհահանդէս-գինեձօնը Քուէյթի մէջ

«Գիրքերու աշխարհը… Տիեզերք է անեզր…» Եղիշէ Չարենց Գիրքերու աշխարհը անսահման է: Գիրքը մարդուն թեւեր կու տայ, եւ կը տանի տարբեր աշխարհներ: Չարենցեան այս իմաստալից խորհուրդին մեծ համոզում ունեցող, հրապարակագիր եւ գրող՝ Դոկտ․ Հրայր Ճէպէճեան, իր աշխատասիրութիւններով կը սատարէ արեւմտահայերէնի պահպանութեան եւ կենսունակութեան յոյժ կարեւոր գործին։ Ան իր յօդուածներու ճոխ ծաղկաքաղով, կարծարծէ շարք մը նիւթեր, որոնց

Այն արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի. Փաշինյան

Բախվում ենք այս իրականության հետ, երբ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, որը պրոբլեմներ է ստեղծում:

«Հայաստանում կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են ակադեմիական քաղաքի տրամաբանությամբ». Սարգիս Հայոցյան

Նա օրինակ բերեց Մյունխենի տեխնիկական համալսարանը, որն իր բոլոր ենթակառուցվածքները տեղափոխել է Մյունխենից դուրս, իսկ Գարխինգի կամպուսը նրա ամենամեծ կամպուսներից է: Հիշեցրեց Լոնդոնի արվեստների համալսարանի մասին, որը մի քանի համալսարանների միավորմամբ է ձեւավորվել եւ դարձյալ տեղափոխվել է քաղաքից դուրս:

Բագրատ Եսայանի, Տարոն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ «10»-ի գործով մեղադրական վճիռը բեկանվել է․ մեղադրյալներն արդարացվել են. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Ալավերդյանի, մասնակի բեկանել է ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, ավագանու անդամ Արշակ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը՝ մեղադրյալների նկատմամբ կայացնելով արդարացման դատական ակտ։ Նախագահող Մհեր Արղամանյանը հատուկ կարծիք ունի։ Երևի համաձայն

Հրանտ Տեր-Աբրահամյան. Օրինակներ, թե ինչպես է ասողն ինքը վերջին երեք տարվա մեջ ոչ թե գրել, այլ կերտել մեր պատմությունը Կայսրության սցենարով

Փաստացի էսօրվա քաղաքական կուրսն ասում է, որ միակ լեգիտիմ Հայաստանը Սովետական Հայաստանն է` ոչ Երրորդ, ոչ էլ Առաջին Հանրապետություններն ըստ այդմ այդպիսին չեն: Ինքնիշխանություն գոռալը հաշիվ չէ, փաստերն են կարևոր:

«Ոնց որ ֆիլմ լինի ու այդ իրականության մասին Հայաստանում քեզ կարծես չթողնեն խոսես»․ Լիլիթ Պետրոսյանը՝ արցախցի բռնի տեղահանված կանանց խնդիրների մասին

Ինչպես իննամսյա շրջափակման ժամանակ նույն ինքնապաշտպանական բնազդով չգրկեցինք Արցախը, մեր ազգակիցներին․ Լիլիթ Բլեյան

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը. մեծ մասը երեխաներ են

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Ընդհանուր վիճակագրության մեծ մասը երեխաներ են: Այրվածքի դեպքում առաջին բուժօգնության կաննոների և ինքնաբուժության պատճառով առաջացած բարդությունների մասին է խոսում առողջապահության նախարարության այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայանը: Այրվածքաբանության ազգային կենտրոն

Արմենուհի Կյուրեղյան. «Կառավարությունը չի կատարել Ազգային ժողովի առջեւ վերցրած պարտականությունները, չի իրականացրել այդ ծրագիրը, ինչը պետք է ծնի այս կառավարության հրաժարականի պահանջ»

Փաստացիորեն, երբ դիտարկում ենք իրենց ծրագիրը եւ զեկույցը, ակնհայտորեն տեսնում ենք, որ այս կառավարությունը ոչ միայն չի կատարել իր ծրագիրը, որի համար իրենք ձայներ, քվեներ էին ստացել հանրությունից, դեռ ավելին. այս կառավարությունը իրականացրել է լրիվ՝ 180 աստիճան հակառակ գործունեություն:

Երևանում իրականացված բոլոր ծառահատումներն ապօրինի էին, քանզի քաղաքը չունի գլխավոր դենդրոլոգ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանում իրականացված բոլոր ծառահատումներն ապօրինի էին, քանզի քաղաքը ՉՈՒՆԵՐ ԵՎ ՉՈՒՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՆԴՐՈԼՈԳ, որը ստորագրում է ծառահատման տոմսերը և վերահսկում ամբողջ գործընթացը, իսկ ՀՈԱԿ-ը նման լիազորություններ չունի։ Այդ մասին բարձրաձայնել եմ 2023թ.-ի դեկտեմբեր ամսին Երևանի ավագանու նիստին ելույթիս ընթացքում։ Փաստացի, ՀՈԱԿ-ը «сам дежурный, сам дневальный»,

«Նիկոլական Հայաստանը նաեւ կին քաղբանտարկյալ է ունեցել»․ Աննա Մկրտչյան

«Բա ո՞ւր եք դուք հիմա, երբ ԱԺ-ում կին լրագրողը, ԱԺ նախագահի աթոռին նստած տղամարդու հրահանգով՝ թիկնապահների կողմից, ուղղակի շենքից դուրս է հրավիրվում»

Ավստրալիայի դեսպանի խնդրանքով Պապիկյանը ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարություն

Սակուրաները ծաղկել են Երեւանում

Գարնանային Երևան Երևանի քաղաքապետարան

«Ակադեմիական քաղաքի քննարկման տեղը մամուլը չէ». Ժաննա Անդրեասյան

Պլանավորում ենք հանդիպումներ ամեն առանձին բուհում եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ

Արմեն Գրիգորյանը Լիտվայի արտգործնախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Ա.Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները,

Լավրով. ԱՄՆ-ն և արբանյակները փորձում են խափանել Հայաստանի և Ադրբեջանի՝ ՌԴ աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ հավաքական Արևմուտքը ձգտում է խանգարել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին: ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ ստեղծվում են Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր ձևաչափեր։ «ԱՄՆ-ն և արբանյակները փորձում են խափանել Հայաստանի և Ադրբեջանի՝ ՌԴ աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,-ասել է նա: Նրա

Անդրադարձել են երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտոնյալ ռեժիմների ձևավորման հնարավորություններին. Գևորգ Պապոյանն այցելել է «Ռուսալ Արմենալ» գործարան

Նախարար Գևորգ Պապոյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ապրիլի 11-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանի տարածքով, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին։ Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Արցախի պատմության վերջին էջը դեռ չի փակվել. Վրաստանի հայ համայնք

Այս տարի լրանում է մարդկության դեմ պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկի 109-րդ տարելիցը։ Դիմում ենք Թբիլիսիում գտնվող բոլոր հայերին։ Դիմում ենք բոլոր գործող հայկական կազմակերպություններին։ Դիմում ենք բոլոր այն ազգերի ներկայացուցիչներին, որոնք հայերի նման անցել են այդ ցավի միջով։ Դիմում ենք բոլոր այն մարդկանց անկախ իրենց ազգությունից, որոնք արդարության կողքին են։ Ապրիլի 24-ին, մի կողմ դնել

Պետական գործչի որակների իսպառ բացակայության պատճառով էր Փաշինյանը 2020թ.-ին Սեւրի պայմանագիր թափահարում։ Նույն պատճառով է նա պատմական և իրական Հայաստանների մասին այս արհեստական զրույցը մեր օրակարգ խցկել փորձում. Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանից բացի Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, որը պատմական Հայաստանի մասին է խոսել/խոսում, ով հայդատականությունը դրոշ դարձրած ծափահարություններ է կորզել։ Անգամ Ռոբերտ Քոչարյանը, որ ցեղասպանությունը դրեց մեր արտաքին քաղաքականության հիմքում, որ խոսում էր հայ եւ թուրք ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին, այդքան հեռուն

2024թ.-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանմանումը կազմել է 124.000 դոլար

Ermenihaber. Թուրքիայի առևտրի նախարարությունը և արտահանողների խորհուրդը հրապարակել է 2024-ի առաջին եռամսյակում կատարված արտահանման ծավալների մասին։ Նշվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ կազմել են 63.7 մլրդ դոլար։ Անդրադառնալով սահմանակից հարևան երկրներ կատարած արտահանման ծավալներին՝ նշվում է, որ 2024-ի հունվարից մինչև մարտ Թուրքիան  կատարել է 5 մլրդ 948 մլն դոլարի

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական նիստը։ Նիստին մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ԵԽ քարտուղարության և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930