Օրվա լրահոսը
«Շանթ դաշինքը» կմասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին․ կուսակցությունը երկրորդ համագումարն անցկացրեց
«Այս ընտրապայքարում մեզ կառաջնորդի Շանթ Հարությունյանը»,- ասաց Շահեն Հարությունյանը։
Երգիչ Արսեն Գրիգորյան. «Ես հայրենադարձվել եմ իմ հայրենիք, իմ տուն, և իմ տունը ես պահելու եմ, միասին բոլորս ենք պահելու»
Ճանաչված երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) Ոսկեպարում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպված հավաքում ելույթը սկսեց՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են իրենք այնտեղ: «Ես էլ իրենց պատասխանում եմ. իսկ ինչո՞ւ չպետք է լինենք Ոսկեպարում, Ներքին Հանդում, Վարդենիսում, Բաղանիսում, Բերդավանում, բոլոր սահմանապահ բնակավայրերում, Հայաստանի բոլոր սահմանապահ բնակավայրերում: Հայաստանը եւ Հայաստանի անվտանգությունը բոլորիս խնդիրն է: Եվ ոչ միայն
«Գիտության փառատոնի կազմակերպումը շատ կարևոր է դպրոցներում գիտության հանրայնացումն ապահովելու առումով»․ Ժաննա Անդրեասյան
Գիտական հետազոտությունների նկատմամբ դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է համադպրոցական գիտության փառատոնը։ Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Համադպրոցական գիտության փառատոն 2024» միջոցառման ամփոփիչ փուլը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա
«Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Կապանի վարչական տարածքներից բռնազավթվել է 2700 հա հողատարածք»․ Գեւորգ Փարսյան
«Ներքին Հանդ բնակավայրը ներկա դրությամբ երեք կողմից գտնվում է շրջապատված, եւ սեպտեմբերյան ագրեսիվ մարտական գործողությունների հետեւանքով գյուղի բնակիչները զրկվել են կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ռեսուրսներից»։
Սվետլանա Աճեմյան. «Եթե մենք տեր չլինենք մեր երկրին, ապա վստահաբար կգտնվեն ուրիշները, որոնք տեր կլինեն»
Ծննդով արցախցի, ապրիլյան եւ արցախյան վերջին պատերազմների մասնակից, երգիչ-երգահան Արթուր Խաչենցը «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության՝ Ոսկեպարում կազմակերպված հավաքում կատարելով ազգային-ազատագրական երգեր՝ ասաց. «Ես Արցախից եմ: Եթե սա էլ զիջենք, Արցախին վերադառնալը ավելի դժվար է լինելու, Տարիներով երազելով Մուշի, Սասունի մասին՝ չենք ուզում զիջել, չենք զիջելու, որովհետեւ նախ եւ առաջ կզիջենք մեր ինքնասիրությունը: Մի օր
«Շիրակի հազարամյա պատմությունը կարող է ներկայացնել միայն Երկրագիտական թանգարանը»
Անշուշտ, ուրախալի է, որ Գյումրիում գործում են բազմաթիվ թանգարաններ և, կարծես, այցելուների պակաս չունեն։ Սակայն եկեք մի անկեղծ հարցի պատասխանը փնտրենք։ Արդյո՞ք գործող թանգարաններից որևէ մեկը կամ բոլորը միասին ներկայացնում են Շիրակի կամ Կումայրի-Գյումրու հազարամյա պատմությունն ու մշակույթը։ Անշուշտ, մենք այս ցավալի հարցի պատասխանը ունենք՝ ո՛չ, չեն ներկայացնում․․․ Չե՛ն ներկայացնում, քանի դեռ պատշաճ շենքային պայմաններում
Երկրաշարժ է զգացվել Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է
Ոսկեպարը պատմական Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի երկրաչափական կենտրոնն է
Ոսկեպարում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը մեկնարկեց միասնական աղոթքով եւ երեկ զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան աղոթքով, որը մատուցեց Դիլիջանի հոգեւոր հովիվ տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Հայաստանի գրողների միության անդամ, աշխարհագրության ուսուցիչ Ռուսլան Մալինյանը պատմական փաստեր ներկայացրեց Ոսկեպարի մասին՝ նշելով, որ հավաքի մասնակիցներն այս պահին կանգնած են Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի երկրաչափական կենտրոնում: «Դա
Արձանագրվել են դեպքեր, երբ ազատությունից զրկված անձը, 12 ժամ գտնվելով դատարանի շենքում, սնունդ ընդունելու հնարավորություն չի ունեցել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 12-ին տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում՝ դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի, առկա խնդիրների գործնական և օրենսդրական լուծումների ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում կապված այն հարցի հետ, թե որ պետական մարմնի վրա պետք է դրվի ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պահման բավարար պայմաններ,
Իմ կալանքը Նիկոլի վախի և ոխի հետևանքն է․ Արմեն Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Սմբատ Միքայելյան – «Պարոն Աշոտյան, Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդեք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։ Արմեն Աշոտյան -Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց
«Առանց հանրային քննարկման վերցրել ու դատախազության խարազանը կապել են մարդկանց ջանին, մենք այս շենքն ինչո՞ւ պիտի վաճառենք». Էդվարդ Միլիտոնյան
Գրողների միության նախագահն ասաց, որ իրենց փաստաբանների հետ միասին ամեն ինչ պետք է անեն, որպեսզի իրենց սեփականաշնորհման իրավունքը չզիջեն։ Այդ թվում՝ կդիմեն ՄԻԵԴ։
Նախագիծ՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին
Երվանդ Քոչարի «Ընդվզումը»՝ Երևանի սրտում։ Նկարի վերարտադրությունը իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեինն է։ Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Արմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի (CDCJ) միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ (CDCJ-MIG)։ CDCJ-ի բյուրոյի կողմից ձեռնարկված ընտրության գործընթացի արդյունքում, որը ապրիլի 2-ին գրավոր ընթացակարգով հաստատվել է CDCJ-ի կողմից, նոր աշխատանքային խումբը կազմող ութ փորձագետներից մեկն ընտրվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
Սրանք հայրենիք և սրբություն չունենալուն զուգահեռ նաև չունեն ամենակարևորը՝ ամոթ․ Նարեկ Սամսոնյան
Իմ երկու քաղբանտարկյալ ընկերների՝ Նարեկի և Արմենի նկատմամբ սկիզբ առած քաղաքական հետապնդումները շարունակվում են, և զարմանալի չէ, որ Արմենի խափանման միջոց կալանավորումը երկարացվեց, իսկ Նարեկի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց ռեժիմի «դատավորների» կողմից։ Առավել քան վստահ եմ, որ թե՛ Արմենի, թե՛ Նարեկի համար տեղի ունեցածն անակնկալ չէր, բայց նաև վստահ եմ, որ երկուսի համար էլ ցավալի
Վանաձորում 16-ամյա աղջկան կարիճ է խայթել
Այսօր` ապրիլի 13-ին, ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար: Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ: Մեկ անգամ եւս հիշեցնում ենք`
Գառնիկ Դանիելյան. «Իշխանությունն ասում է, իբր միակ տարբերակը ծնկելն է, զիջելը, թրքացվելը, մենք ասում ենք հակառակը, որ առանց իրենց մենք շատ ու շատ հնարավորություններ ունենք»
«Տավուշը Հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հանդիպում է կազմակերպել Ոսկեպարում, որին մասնակցելու համար սահմանամերձ հայկական այս գյուղ են մեկնել բազմաթիվ քաղաքացիներ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ այս նախաձեռնությունը կազմակերպվել է, որպեսզի ոսկեպարցուն, այս տարածաշրջային բնակիչներին ասվի, որ մենք, ամբողջ հայ ազգը իրենց կողքին է: «Ամեն տեղից
Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում նաև Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականությունը։ Ապրիլի 12 -ին ադրբեջանական ֆեյսբուքյան հարթակներից մեկում հրապարակվեց մի լուսանկար կից ադրբեջաներեն գրությամբ, որում Շալուայի 17-18-րդ դարերի ս. Պողոս-Պետրոս եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Ադրբեջանը որպես
Արշակ Կարապետյանի առաջարկը սպառնում է խախտել գործող իշխանությունների անդորրը
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը՝ տրիբունալ ստեղծել և գործող իշխանություններին պատասխանատվության ենթարկել, իսկական փոթորիկ է առաջացրել գործող իշխանության շարքերում։ Եթ, մինչ վերջերս իշխանություններն առանձնապես զերծ էին մնում գեներալի հասցեին տարատեսակ կեղծիքներ տարածելուց և «խրոխտ» քննադատություններից, ապա այժմ, երբ Արշակ Կարապետյանը խոսեց տրիբունալի մասին, թե՛ ՔՊ-ականների, թե՛ իշխանամերձ քաղաքագետների կապերը
Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մանրամասներ են ներկայացվել Ակադեմիական քաղաքում համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը, ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է,
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները
Ս․թ․ ապրիլի 12-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ (հանրապետական, Ալաբամա)։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, առկա հումանիտար խնդիրները։ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպանին․ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին
Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ շնորհակալությամբ ընդգծելով, որ Ավստրալիան մշտապես զորավիգ է եղել հայ ժողովրդին, նաև դժվարին այս շրջանում իր կարևոր աջակցությունը բերել
Սամվել Հակոբյան. «Երեսուն տարի առաջ խոսելով մեր նախնիների երկրի մասին՝ ստեղծեցինք իրական Անկախ պետություն»
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը, «Հայելի» ակումբում խոսելով վերջին շրջանում Հայաստանի զինված ուժերում հաճախակի դարձած նաեւ ոչ մարտական պայմաններում զոհերի եւ վիրավորումների մասին, ասաց. «Գուցե, ասածս վատ հնչի, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին նորմալ է դարձել, որ մենք զինվորներ ենք կորցնում, որովհետեւ պետության պաշտպանական գլխավոր միավորը հայ զինվորն է, իսկ նրա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կարևորվել է լրագրողների ազատ և անկախ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը
Ապրիլի 12-ին Մինսկում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ։ ԱՊՀ մասնակից պետությունների
Ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի բնակիչների կյանքն ու անվտանգությունը․ Պաշտպանին մտահոգություններ են ներկայացվել
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության
«Եթե հրաշք տեղի չունենա, ոչ միայն Տավուշին, այլեւ Սյունիքին եւ ողջ Հայաստանին սպառնում է Արցախի, իսկ հայ ժողովրդին՝ ասորիների ճակատագիրը»
«Այս 4 տարիները ցույց տվեցին, որ իր բացարձակ մեծամասնությամբ, հայ ժողովուրդը զուրկ է ազգային արժանապատվության զգացումից եւ որեւէ բարոյական, արժեքային համակարգից». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: – Բրյուսելում տեղի ունեցավ Էնթոնի Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Նիկոլ Փաշինյան եռակողմ հանդիպումը, որից հետո հայտնի դարձավ` Արեւմուտքը 275 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին` առաջիկա չորս
ԱԱԾ-ն միայնակ չի կարող դիմակայել․ հայտարարություն
ԱԱԾ վերջին հաղորդագրությունից դատելով՝ պետք է գոհունակություն հայտնել, որ իբր խախտում արած ՀՀ սահմանապահը չի հանձնվել ադրբեջանական կողմին այնտեղ պատասխանատվության ենթարկվելու համար՝ չէ՞ որ այդպես էլ կարող է լինել։ Միայն սա արդեն իսկ մեծ նվաճում է մեր այս պարտվողական օրերում․․․ Ակամայից մտաբերում ես ՀՀ այն չորս դիրքապահներին, ովքեր մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիների կողմից առանց
Ամերիկահայ փաստաբանը՝ կենսագրի հուշերում
Ապրիլի 6-ին ամերիկահայ ճանաչված «Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ» գրասենյակի ղեկավար, փաստաբան Վարդգես Եղիայանի ծննդյան օրն էր: Նա կյանքից հեռացավ 2017թ. սեպտեմբերին: Նշանավոր հայորդուն հիշեցին, թերեւս, սոցիալական ցանցերում հաշված մարդիկ, ովքեր առնչվել են նրան ու նրա պահանջատիրական հայանպաստ գործունեությանը: «Առավոտը» նրա դատական գործընթացներին անդրադարձավ 2012-ին («Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների գումարների հետքերով» «Առավոտ», հունիսի 29), ուր անդրադարձանք,
Մեր խնդիրն էր պատմել Գագարինի մասին առաջին հերթին որպես մարդու, չէ՞ որ նրան ողջ աշխարհը ճանաչում է որպես հերոս ու լեգենդ․ Օլեգ Կապանեց
Ֆիլմի ցուցադրություն, ստեղծագործական հանդիպում և ցուցահանդես… Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օրվա կապակցությամբ Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին-տնտեսական և միջազգային կապերի վարչությունը և «Մոսկվայի հայրենակիցների տունը» հարուստ մշակութային ծրագիր են պատրաստել Երևանում Մոսկվայի տան հյուրերի համար։ Երեկոն բացվեց «Գագարին. Առաջինը տիեզերքում» ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում է խորհրդային տիեզերագնացի մասին, ում վիճակված էր լինել մարդկության պատմության մեջ առաջինը,


















































