Օրվա լրահոսը

Կապան-Գորիս ճանապարհին դիզվառելիքով ավտոցիստեռնը կողաշրջվել է, կա տուժած

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ցիստեռնը կողաշրջվել է, ինչից երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված

Եթե սկզբունքներ ունեիք, ապա թշնամու դեմ բանեցնեիք

Մեծ նպատակները գերի են դառնում կազմակերպիչների անձնական ամբիցիաներին ու տապալվում 1988թ.-ից մինչ այսօր հայ ժողովրդի մոտ միայն մեկ անգամ՝ նույն տարվա փետրվարի 20-ից սկիզբ առած Համազգային շարժման ընթացքում տեսա նպատակներ ու սկզբունքներ, որոնց հետեւանքով այդ շարժումը պսակվեց հաջողությամբ: Դրանից հետո, բազմաթիվ անգամներ հայերը հայտնվել են տարբեր ճակատագրական իրավիճակներում եւ նրանց մոտ լուրջ նպատակների ի կատար

Օնլայն տաքսի ծառայությունները պետք է մինչեւ 5 տոկոս պետական տուրք վճարեն, ՀԴՄ կիրառեն․ ի՞նչ փոփոխություններ է առաջարկում կառավարությունը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մանրամասնեց փոփոխությունները։

Կամիլ Թոման միանում է Սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությանը՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և արցախցի երեխաների

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19։30-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու «Էնիգմա» խորագրով համերգին։ Ծրագրում ներառված են 19-20-րդ դարերի անգլիացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի ստեղծագործությունները՝ «Երազանքի երեխաներ», Թավջութակի կոնցերտ և «Էնիգմա» վարիացիաներ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Էլգարն անգլիական առաջին սիմֆոնիայի հեղինակն է‚ անգլիական սիմֆոնիզմի հիմնադիրը։ Կոմպոզիտորի «Էնիգմա» վարիացիաները համարվում է

«Այլեւս հնարավոր չէ թաքցնել, որ կոռուպցիա կա, իրենք էլ են տեսնում, որ կոռուպցիա կա ու ահռելի ծավալների է հասնում»․ իրավապաշտպանը՝ վարչապետին

Հարց տուր՝ ի՞նչ տարբերություն Հերմինե Նաղդալյանի բարեկամնե՞րը կարող են շահել տենդերներ, թե՞ Ալեն Սիմոնյանի բարեկամները: Մեր կյանքում ինչ է փոխվում, եթե, ըստ էության, խնդիրը մնում է նույնը»:

5 ամսով նոտարի գործունեությունը կասեցվել է. խախտումներ են հայտնաբերվել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ 24.10.2023թ.-ի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար Աստղինե Միքայելյանի (նստավայր` «Քանաքեռ-Զեյթուն 1») նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժ՝ հինգ ամիս ժամկետով: Նախարարության վերահսկողական վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ: ՀՀ արդարադատության նախարարություն

Թրաֆիքինգի խնդրով պետք է զբաղվեն բոլոր երկրները, միայն համատեղ ջանքերով է հնարավոր պայքարել դրա դեմ. Արսեն Թորոսյան

«Ելույթ եմ ունեցել Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում անցկացվող Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի ընթացքում Ժողովրդավարության և մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվող «Թրաֆիքինգ մանկատներում. խորհրդարանների դերը վնասի նվազեցման մեջ» բանաձևի վերաբերյալ` նշելով որ թեև այդ խնդիրը կամ մարդկանց թրաֆիքինգը կարող է այդքան էլ արտահայտված չլինել շատ երկրներում, այնուամենայնիվ դրանով պետք է զբաղվեն բոլոր երկրները, քանի որ այն սովորաբար կրում

Կոմեդիա իտալական շնչով. «Պինգվինի քայլը»

«Պինգվինի քայլը» իտալական կատակերգություն է, որտեղ գլխավոր դերերում են Էդոարդո Լեոն, Անտոնելլո Ֆազարին, Ռիկի Մեմֆիսը եւ Էնիո Ֆանտաստիչինին: Ռեժիսորը Կլաուդիո Ամենդոլան է։ Պատմությունն անհաջողակ Բրունոյի մասին է, ով իր «հիմար» գաղափարների պատճառով անընդհատ անախորժությունների մեջ է ընկնում: Ֆիլմի բուն սյուժեն պտտվում է Բրունոյի այն գաղափարի շուրջ, որ պետք է կյորլինգի թիմ հավաքել եւ մասնակցել ձմեռային

Կարեն Խաչանովը անցել է Վիեննայի մրցաշարի երկրորդ շրջան

Դիմակայությունը տեւել է 1 ժամ 36 րոպե:

«Տապալումները փաստում են՝ օրենսդրական դաշտից դուրս գործող կառույցը չի կարող նպաստել Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը». բաց նամակ

Չնայած վերոնշյալին և ի հակասումն օրենքի կարգավորումներին, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ը շարունակում է գործել, իսկ ՊՈԱԿ-ի, դեռևս 2017թ.-ին, ոչ ավելի, քան վեց ամսով ժամանակավոր պաշտոնակատար նշանակված տնօրենը մինչ օրս չունենալով իրավունք շարունակում է պաշտոնավարել

«Դատական համակարգն ասպատակած մարդկանց ներկայացուցիչ ընդդիմադիրները սիրատոչոր խոսում էին արդարադատությունից»․ Հայկ Կոնջորյան

Ըստ Կոնջորյանի՝ Հայաստանն իրավական պետություն է, եւ դատական համակարգը պետք է զերծ լինի բոլոր տեսակի ազդեցություններից։

Հիմա էլ ազգովի սպասում ենք Ֆրանսիայից միֆական ռադարների գալուն, որ փրկվենք: Աննորմալ երկրի նորմալությունը

Վերջը ո՞վ ենք մենք, ո՞վ ենք եղել մենք մինչև աղետը, և ո՞վ ենք լինելու հեռանկարում

Քննարկում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում՝ Հայաստանի մարդասիրական կարիքների վերաբերյալ

ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մակքին քննարկում է անցկացրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերների հետ՝ Հայաստանի մարդասիրական կարիքների վերաբերյալ։ Ավելի ուշ նա հանդիպել է նաև տեղահանված անձանց հետ՝ լսելու նրանց պատմությունները և տեղեկանալու նրանց կարիքների մասին: ԱՄՆ կառավարությունն արդեն իսկ $13,050,000 ԱՄՆ դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օժանդակելու նպատակով։ Մենք

Խաչատրյանական գալա համերգ եւ օգնություն արցախահայերին

Օրերս Լոնդոնի Լորդերի Պալատի հարեւանությամբ գտնվող Սուրբ Ջոն Սմիթ Սքուեր համերգասրահում կայացավ գալա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Համերգի կազմակերպիչն էր բրիտանահայկական «Քլինգեն» երգչախումբը եւ մշակութային ասոցիացիան՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության եւ Միացյալ Թագավորության Հայկական Համայնքային Խորհրդի հովանու ներքո: Ներկա էր 400-ից ավելի հանդիսական, երեկոն վարում էր անվանի դերասանուհի Ջոանա Զորյանը։

«Ապրելու երկիր»-ը կդիմի դատախազություն՝ Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով

Երդմնակալության արարողությունն իրականացվել է օրենքի խախտումով, Երևանի քաղաքապետը չի կարող ստանձնել իր լիազորությունները. «Ապրելու երկիր»

«Առաջարկում եմ այս ակտը կազմակերպող հերոսներն ինքնաբացահայտվեն: Արդեն 24 ժամ է «Հրապարակ»-ի կայքը չի աշխատում»

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն 24 ժամ է «Հրապարակի» կայքը չի աշխատում։ Երեկ ողջ օրը փորձել ենք խնդիրը կարգավորել։ Անգամ սերվեր ենք փոխել։ Գիշերը մեկ ժամով կարգավորվել է, իսկ առավոտյան նոր թափով է շարունակվել հարձակումը՝ շատ ավելի մեծաթիվ, քան երեկ էր։ Մենք հարձակման երկիրը գիտենք՝ ԱՄՆ։ Բայց ես առաջարկում եմ այս

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա, հետաձգվում է. Տոյվո Կլաար

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա, այն հետաձգվում է, հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը հեռավար մասնակցում է Երեւանում ընթացող APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ: Կլաարը նաև դրական գնահատեց

Մակրոնն անձամբ է հետեւում

Փարիզը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ հայ ժողովրդի պաշտպանությունը Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ է Հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա: Այս տարվա հունիսի 20-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Պապիկյանը, երբ հանդիպել էր Լըքորնյուի հետ, նրանք քննարկել էին 2022թ. սեպտեմբերի 27-ին

«Ինչո՞ւ ձեր ցավն այդպես ճղճղան չէ, ինչպես մյուս ծնողներինը»․ ՔՊ պատգամավորի հարցը դատավորին

«Որդեկորույս մայրերը շատ հաճախ այնպիսի ակցիաներ են կատարում, որոնք ուղղակիորեն անհարիր են»,- ասաց պատգամավորը։

Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել այդ նախագծում կորեական ընկերությունների ներգրավման հնարավորությունը

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը։ 🤝Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ մետալուրգիա, հանքարդյունաբերություն, արևային և վերականգնվող էներգետիկա, կանաչ տնտեսություն, ինչպես նաև արդյունաբերական պարկերի կառուցում։ 🚛 Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել այդ

«Հայերենով ներողություն խնդրեց՝ ասելով, որ այնտեղ չի եղել։ Սակայն թարգմանիչը ներկաներին փոխանցեց, որ Վագիֆ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են»

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել. «Ինչպես ես նախկինում հայտարարել էի, Ադրբեջանում բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, իրենցից ֆարսի ժանր և ծաղր են ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, հանդիսանում են բոլոր համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի

Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը եկեղեցիներում հոգեհանգստի կարգ իրականացնել. քանդակագործի առաջարկը Կաթողիկոսին

Վեհափառ Տեր, հոկտեմբերի 28-ին լրանում է Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը։ Դաժանագույն, սահմռկեցուցիչ իրադարձությունից արթնանալ չենք կարող և մեր սփոփանքը չենք գտնում ցավից ու համազգային ցնցումից։ Որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ իմ և իմ բազմաթիվ ընկերների անունից հոգաչափ խնդրում ենք Ձեզ այդ օրը եկեղեցիներում իրականացնել հոգեհանգստի կարգ, և գերեզմանոցներ գործուղել հայոց բնակավայրերի քահանաներին։

Արտամուսնական կապ ունենալու առաջարկ է արել, սակայն մերժվել է․ Բացահայտվել է Պեմզաշենում առանձին դաժանությամբ մոր և երկու անչափահաս երեխաների սպանության դրդապատճառը․

Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային

«Պարոն Մանուկյան, հերոս ծնող ու դաստիարակողը չի կարող լինել ոչ պատվեր կատարող, ոչ վախկոտ»․ դատավորի պատասխանը Գեղամ Մանուկյանին

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։

Հանձնառու ենք ապահովելու, որ Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվողները շուտափույթ ազատ արձակվեն. Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս, իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ։ Նա մասնավորապես նշել է․ «Հարգելի՛ տիկին Թովմասյան, Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ

Արմեն Խաչատրյանն առաջարկում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին փոխարինել ԶՊՄԿ պահնորդին սպանած դիվերսանտով. «Հրապարակ»

Գերի չունենք, բայց ունենք սահմանազանց եւ հանցագործություն կատարած ադրբեջանցի։

Սամվել Բաբայանը հրապարակային այլ բան է խոսել, ներսում՝ այլ. «Ժողովուրդ»

Նույնիսկ շրջափակման ընթացքում Արցախում իշխանության կռիվ էր, որի ընթացքում ոմանք պատրաստ էին նույնիսկ վնաս հասցնել Արցախի շահերին

Ես քաղաքական ենթատեքստ տեսնում եմ՝ հաշվի առնելով իշխանությանը եւ հաշվի առնելով մեղադրյալներին. Ազարյան. «Հրապարակ»

«Երբ երկու անձ նույն արարքն են կատարում, և մեկը պատժվում է, մյուսը՝ ոչ, ու պատժվողն էլ հակաիշխանական գործունեությամբ աչքի է ընկնում, քաղաքական բանտարկյալն էլ ո՞րն է»

Թվերն անհամեմատելի են. Մարությանի երդման համար ծախսվել է 900 հազար դրամ, Ավինյանի համար՝ ավելի քան 87 մլն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե նախկին քաղաքապետ, նախկին հեղափոխական Հայկ Մարությանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ի երդմնակալության արարողության համար որքան գումար է տրամադրվել, եւ ինչպես է ծախսվել գումարը: Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը բավականին օպերատիվ պատասխանել է մեր հարցմանը: Թվերն, իհարկե, անհամեմատելի են. նույն միջոցառումը 2018-ին կազմակերպել է Հայկ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930