Օրվա լրահոսը
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա, հետաձգվում է. Տոյվո Կլաար
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա, այն հետաձգվում է, հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը հեռավար մասնակցում է Երեւանում ընթացող APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ: Կլաարը նաև դրական գնահատեց
Մակրոնն անձամբ է հետեւում
Փարիզը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ հայ ժողովրդի պաշտպանությունը Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ է Հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա: Այս տարվա հունիսի 20-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Պապիկյանը, երբ հանդիպել էր Լըքորնյուի հետ, նրանք քննարկել էին 2022թ. սեպտեմբերի 27-ին
«Ինչո՞ւ ձեր ցավն այդպես ճղճղան չէ, ինչպես մյուս ծնողներինը»․ ՔՊ պատգամավորի հարցը դատավորին
«Որդեկորույս մայրերը շատ հաճախ այնպիսի ակցիաներ են կատարում, որոնք ուղղակիորեն անհարիր են»,- ասաց պատգամավորը։
Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել այդ նախագծում կորեական ընկերությունների ներգրավման հնարավորությունը
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը։ 🤝Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ մետալուրգիա, հանքարդյունաբերություն, արևային և վերականգնվող էներգետիկա, կանաչ տնտեսություն, ինչպես նաև արդյունաբերական պարկերի կառուցում։ 🚛 Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել այդ
«Հայերենով ներողություն խնդրեց՝ ասելով, որ այնտեղ չի եղել։ Սակայն թարգմանիչը ներկաներին փոխանցեց, որ Վագիֆ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են»
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել. «Ինչպես ես նախկինում հայտարարել էի, Ադրբեջանում բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, իրենցից ֆարսի ժանր և ծաղր են ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, հանդիսանում են բոլոր համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի
Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը եկեղեցիներում հոգեհանգստի կարգ իրականացնել. քանդակագործի առաջարկը Կաթողիկոսին
Վեհափառ Տեր, հոկտեմբերի 28-ին լրանում է Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը։ Դաժանագույն, սահմռկեցուցիչ իրադարձությունից արթնանալ չենք կարող և մեր սփոփանքը չենք գտնում ցավից ու համազգային ցնցումից։ Որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ իմ և իմ բազմաթիվ ընկերների անունից հոգաչափ խնդրում ենք Ձեզ այդ օրը եկեղեցիներում իրականացնել հոգեհանգստի կարգ, և գերեզմանոցներ գործուղել հայոց բնակավայրերի քահանաներին։
Արտամուսնական կապ ունենալու առաջարկ է արել, սակայն մերժվել է․ Բացահայտվել է Պեմզաշենում առանձին դաժանությամբ մոր և երկու անչափահաս երեխաների սպանության դրդապատճառը․
Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային
«Պարոն Մանուկյան, հերոս ծնող ու դաստիարակողը չի կարող լինել ոչ պատվեր կատարող, ոչ վախկոտ»․ դատավորի պատասխանը Գեղամ Մանուկյանին
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։
Այդ դեպքում ինչո՞ւ ես ասում՝ մնացեք Հայաստանում: Վարչապետը պարտավոր է անձամբ բացատրություններ տալ՝ ինչու արցախցի իր «քույրերն ու եղբայրները» ՀՀ տեղափոխվելուց հետո չեն ստանալու իրենց թոշակները. Ժաննա Ալեքսանյան
Զրկեք ձեզ ձեր թագավորական միջոցառումներից ու պարգևավճարներից, ապահովեք ցեղասպանությունից մազապուրծ եղած այս մարկանց կյանքը:
Հանձնառու ենք ապահովելու, որ Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվողները շուտափույթ ազատ արձակվեն. Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս, իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ։ Նա մասնավորապես նշել է․ «Հարգելի՛ տիկին Թովմասյան, Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ
Արմեն Խաչատրյանն առաջարկում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին փոխարինել ԶՊՄԿ պահնորդին սպանած դիվերսանտով. «Հրապարակ»
Գերի չունենք, բայց ունենք սահմանազանց եւ հանցագործություն կատարած ադրբեջանցի։
Սամվել Բաբայանը հրապարակային այլ բան է խոսել, ներսում՝ այլ. «Ժողովուրդ»
Նույնիսկ շրջափակման ընթացքում Արցախում իշխանության կռիվ էր, որի ընթացքում ոմանք պատրաստ էին նույնիսկ վնաս հասցնել Արցախի շահերին
Ես քաղաքական ենթատեքստ տեսնում եմ՝ հաշվի առնելով իշխանությանը եւ հաշվի առնելով մեղադրյալներին. Ազարյան. «Հրապարակ»
«Երբ երկու անձ նույն արարքն են կատարում, և մեկը պատժվում է, մյուսը՝ ոչ, ու պատժվողն էլ հակաիշխանական գործունեությամբ աչքի է ընկնում, քաղաքական բանտարկյալն էլ ո՞րն է»
Թվերն անհամեմատելի են. Մարությանի երդման համար ծախսվել է 900 հազար դրամ, Ավինյանի համար՝ ավելի քան 87 մլն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե նախկին քաղաքապետ, նախկին հեղափոխական Հայկ Մարությանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ի երդմնակալության արարողության համար որքան գումար է տրամադրվել, եւ ինչպես է ծախսվել գումարը: Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը բավականին օպերատիվ պատասխանել է մեր հարցմանը: Թվերն, իհարկե, անհամեմատելի են. նույն միջոցառումը 2018-ին կազմակերպել է Հայկ
Որտե՞ղ եմ ես սխալվել
2020 թվականի նոյեմբերից եւ հատկապես 2023-ի սեպտեմբերից հետո բազմաթիվ հայեր գտնվում են ծանր սթրեսային վիճակում: Իմ տպավորությամբ, այդպիսի մարդիկ (որոնց թվին նաեւ ես եմ պատկանում) Հայաստանում, համենայնդեպս, մեծամասնություն չեն կազմում: Դա, իհարկե, վատ նշան է: Ենթադրենք, մարդը վարակվել է մահացու հիվանդությամբ, բայց նրա մարմնի ոչ մի օրգան ցավ չի զգում: Դա նշանակում է, որ օրգանիզմը
Աղտոտված օդի՝ անգամ կարճ ժամանակով ազդեցությունը մեծացնում է մոտակա մի քանի օրերին կաթվածի զարգացման վտանգը․ նոր հետազոտություն
Նոր հետազոտությունը զգուշացնում է, որ աղտոտված օդի՝ անգամ կարճ ժամանակով ազդեցությունը մեծացնում է մոտակա մի քանի օրերին կաթվածի առաջացման վտանգը։ Այս եզրակացությանը հանգել են Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում անցկացված 110 հետազոտությունների ամփոփիչ զեկույցում։ Դիտարկվող աղտոտիչի բնույթից կախված՝ կաթվածի վտանգը մեծանում է 5-28 %-ով՝ աղտոտված օդի առաջին ազդեցությունից սկսած առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Նաև նշվել
Կրակոցներ՝ Սյունիքի մարզում. հարազատ եղբայրները, որոնցից մեկը Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարն է, հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիս» բժշկական կենտրոնից, որ «Որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն հիվանդանոց «զույգ
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում, ինչը խոսում է երկրների հարաբերությունների խորացման մասին. Հակոբ Արշակյան
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանին: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջեւ բարեկամական կապերին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, կարեւորել Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը հայ-կանադական համագործակցության
Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: «Ներկայում մենք բախվել ենք Հարավային Կովկասում պոտենցիալ ռազմական առճակատման սպառնալիքին, մասնավորապես կապված միջանցքի հետ, որով Ադրբեջանն ուղիղ մուտքի հասանելիություն կստանա դեպի Նախիջևան։ Կարևոր է ընդունել, որ Ռուսաստանը շահագրգռված է այս հակամարտությունը սրելու մեջ: Նման պատերազմը ոչ միայն
Մանվել Խնձրցյանը աշխարհի առաջնության եզրափակչում է, Մեժլում Մեժլումյանը՝ բրոնզե մեդալակիր
Ալբանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պայքարն սկսելով 1/8 եզրափակիչ փուլից՝ տարել է երեք հաղթանակ եւ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Նաչին Մոնգուշի հետ։ 61 կգ քաշային կարգում Մեժլում Մեժլումյանը չնայած մեկնարկային գոտեմարտում անհաջողության էր մատնվել, սակայն սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք ստացավ եւ
Փաշինյանը Եվրախորհրդարանում պարծենում է Հայաստանի կեղծ ժողովրդավարությամբ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս Հայաստանի վարչապետը, թե ոչ, ուզում եմ արդար լինել նրա նկատմամբ։ Ես գովում եմ նրան, երբ նա ինչ-որ բան ճիշտ է անում և քննադատում՝ որևէ բան սխալ անելու դեպքում: Օրինակ՝ 2019 թվականի ապրիլին ես Նիկոլ Փաշինյանին գովաբանող հոդված գրեցի՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի
Արտոնյալ պայմաններով աշխատանքի հնարավորություն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար
Առանց մրցույթի մասնագետները կարող են գործուղվել մարզեր, ստանալ 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքների դեպքում` հավելյալ 50 հազար դրամ: Կրթական կառավարման տեղեկատվական համակարգում արդեն հասանելի է մարզային բոլոր այն դպրոցների ցանկը, որոնք ունեն թափուր հաստիքներ: ՀՀ կառավարություն
3+2. Հայաստանը՝ որպես «Նատաշա». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
168.am. Դեռևս ամիսներ առաջ եվրոպական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր մի թեզ, ըստ որի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն պետք է դառնա «ռեգիոնալիզմը»: Այս հնարքով նա փորձեց, մի կողմից, սվաղել խոշոր գեոպոլիտիկ խաղացողների ոտքի տակ ընկնելու փաստը, մյուս կողմից՝ լեգիտիմ փաթեթավորում ստեղծել Անկարայի հետ անթաքույց սիրախաղի համար: Փաշինյանի պատկերացումների մեջ ակնհայտ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արթիկում բնակություն հաստատած ընտանիքների
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արթիկում բնակություն հաստատած Դանիելյանների ընտանիքին։ Անյա Դանիելյանը 3 որդիների ընտանիքների հետ Շիրակի մարզ է եկել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից։ 14 հոգանոց ընտանիքն Արթիկում տուն է վարձել, մարզպետի հետ զրույցում նշել են, որ հյուրընկալությունից
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ: Ճաշի ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հարավային կովկասում տիրող ընդհանուր իրադրությանն ու առկա զարգացումներին: Այս համատեքստում
Պարոն Մոհավեդին Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նոր պաշտոնում երկու երկրների մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված իր ծրագրերը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավարին
Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության. Վահագն Խաչատուրյանը` Անդրեյ Կովաչևին
Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա
Google-ի քարտեզում Հայաստանի և Իրանի սահմանին ընկած ճանապարհը անվանափոխված է և կոչվում է «Զանգեզուրի միջանցք»
Թշնամական ջանքերով Google-ի քարտեզում Հայաստանի և Իրանի սահմանին ընկած ճանապարհը անվանափոխված է և կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Իսկ թե ինչ են անում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, որպեսզի Google-ի քարտեզում «Զանգեզուրի միջանցք» անվանվող տարածքը չդառնա իրականություն, տեսանելի է բոլոր դիտանկյուններից։ «Հայկական ալիք» Տելեգրամյան ալիք
Համայնքը Երևանի կենտրոնի բեռնաթափման նոր նախագիծ է մշակել
Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայցով Կենտրոնում էր
Գենդերային հավասարությունը եւ կանանց նշանակալի մասնակցությունը կարեւոր հիմք են երկրում արդարություն հաստատելու եւ սահմաններից դուրս երկխոսությունը շարունակելու համար. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովում Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի Ազգային ժողովի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այսօր արտահայտած բոլոր տեսակետների համար: Հայաստանի խորհրդարանը, Հայաստանի կառավարությունը եւ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը ստիպված են եղել հետաձգել Երեւանում կայանալիք գագաթնաժողովը, սակայն մենք կարեւոր ենք համարում կիսել

















































