Օրվա լրահոսը
Երկրաշարժ է զգացվել Արցախում
Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է
«Իրենց պնդումները «ասին, չարիք»-ի իշխանության պնդումներ են»․ Թանդիլյանը՝ ՔՊ-ականների՝ 15 տարվա գործ անելու մասին պնդումների առիթով
Սա տարբեր բակերում եմ դիտարկել, սարսափահար եմ եղել՝ հասկանալով, որ դրանք տեղի են ունեցել հենց այս ընտրությունների պատճառով, որ Ավինյանն ընտրվի։ Արագ-արագ, անորակ բազմաթիվ բակեր են բացվել։
ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում․ ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին` ժամը 18:10-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով
Հարգելի՛ քաղաքացիներ, Ս․թ․ սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը: Հերթերից խուսափելու համար նախընտրելի է,
Դավթաշենի բնակիչը՝ Դավիթ Խաժակյանին․ «Հին Հռոմում սենատոր ընտրվելու համար առաջինը պետք էր հայրենասիրության քննություն հանձնել, մի բան, որը այսօրվա իշխանական հարթության վրա զարմանալի չափով պակաս է»
Դավթաշեն վարչական շրջանում բնակիչների հետ շփումների ժամանակ Երեւանի քաղաքապետի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանին դիմեց այդ թաղամասի հնաբնակներից մեկը՝ տնտեսագետ Համլետ Ասատրյանը։ «Հուսանք, որ ընտրությունների արդյունքները ձեզ ու ձեր քաղաքական ուժին կգոհացնեն։ Ինձ հայտնի վիճակագրական տվյալներով Երեւանը կազմում է Հայաստանի բնակչության 40 տոկոսը։ Երեւանի քաղաքապետի պաշտոնը շատ լուրջ պաշտոն է։ Եվ ես համարում եմ,
Արցախի արտգործնախարարը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32 ամյակի կապակցությամբ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը։ Պատվիրակներն ի դեմ Արցախի արտգործնախարարի՝ շնորհավորեցին Արցախի ժողովրդին տարեդարձի կապակցությամբ, իրենց զորակցությունը հայտնեցին այս ծանր հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում, մաղթեցին ուժ եւ կորով։ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Պլատֆորմի
Ես շատ վատ եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք, Արցախի խնդիրը շահարկելով, Երեւանի ընտրություններին փորձում են ձայն հավաքել. Դավիթ Խաժակյան
Երեւանը ունեցած բոլոր միջոցներով Ստեփանակերտին մշտապես ցուցաբերել է հնարավոր բոլոր աջակցությունները։ Մենք որպես ավագանու անդամներ բոլոր նման նախագծերին կողմ ենք քվեարկել։ Եվ այդ գործընթացը, բնականաբար, պետք է շարունակել։
Արցախում ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ
Հարգելի հողօգտագործողներ, հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։ Նշենք նաև, որ
Կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։ Հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
«Այդ խաղաղության համար ամեն մեկն իր տեղում պետք է իր գործն անի, մենք պիտի շարունակենք մանկապարտեզ սարքել»․ Տիգրան Ավինյան
«Ինչքան ուժեղ լինենք՝ սկսած մանկապարտեզից, դպրոցից, համալսարանից, այդքան նաեւ մեր սահմաններն են ամուր լինելու»,- ասաց Ավինյանը։
Ադրբեջանի մամուլի խորհուրդը պահանջում է BBC հեռուստաալիքի գործունեության կասեցումն Ադրբեջանում
Ադրբեջանի մամուլի խորհուրդը համարում է, որ BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը կողմնակալ նյութեր է հեռարձակում Բաքվի ու Երևանի հարաբերությունների վերաբերյալ՝ անտեսելով լրագրողական սկզբունքները։ Մամուլի խորհուրդը հայտարարել է՝ «կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում
«Ժողովուրդ ջան, Փաշինյանը դավաճան չի եղել եւ չի էլ լինի»․ Տիգրան Ավինյանի քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում
Շենգավիթում եւս Տիգրան Ավինյանը խոստացավ բարեկարգել բակերը, ֆուտբոլի դաշտեր կառուցել, լուծել կոյուղու հետ կապված խնդիրները։
Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Դավիթ Խաժակյան․ «Երեւանցիներն ինձ տեսնելով ասում են՝ քաղաքապետարանի այն ակտիվ տղան»
Երեւանի քաղաքապետի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանն այսօր քարոզարշավը սկսեց Դավթաշեն վարչական շրջանում։ Բնակիչների հետ անմիջական շփումից առաջ Aravot.am-ը զրուցեց նրա հետ։ -Ինչպե՞ս է ընթանում գործերը, եւ երեւանցիներն ինչպե՞ս են դիմավորում ձեզ եւ ձեր քաղաքական ուժին։ -Քարոզարշավն ընթանում է բնականոն հունով։ Այսօր բնակիչների կանչով, կրկին կապված խիստ նեղ բակային տարածքում բարձրահարկ շենքի կառուցման հետ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 3-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում` Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Փորձում ենք փրկել Մարզահամերգային համալիրի հարակից այգու ճեմուղիները բարբարոսությունից․ Դավիթ Մարգարյան
«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Փորձում ենք փրկել Մարզահամերգային համալիրի հարակից այգու ճեմուղիները բարբարոսությունից: Ամուր, գեղեցիկ, երկարակյաց, տասնյակ միլիոնավոր մարդկանց ծառայած և վստահաբար եռակի ավելի ծառայության ժամկետ ունեցող տոմետը քանդում են:
«Մենք առանձին-առանձին խնդիրներ չենք լուծելու, խնդիրները փոխկապակցված են, պետք է վերացնել պատճառը». Արտակ Զեյնալյան
Արտակ Զեյնալյանը հանդիպեց Դավթաշեն վարչական շրջանի բնակչության հետ ու լսեց նրանց խնդիրները։
Ես հրաժարական չեմ տվել, ինձ անհիմն կերպով հեռացրել են․ Հայկ Մարության
Հայկ Մարությանի ուղերձը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու կապակցությամբ Քարոզարշավի այս օրերին ձեզանից շատ սեր ու ջերմություն եմ ստացել: Նաև հնչել են մի շարք հարցեր, մասնավորապես` 1. «Ինչո՞ւ հրաժարական տվեցիք», 2. «ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք»։ Առաջին հարցին բազմիցս պատասխանել եմ` ես հրաժարական չեմ տվել, ինձ անհիմն կերպով հեռացրել են: Երկրորդ հարցի դեպքում ամեն ինչ շատ ավելի
Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, որն էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից
Հիփ հոփը փողոցի ձայնն է․ այն ամենը, ինչն այդպես էլ կմնար փողոցներում, եթե արտիստները դրանով իրենց միտքն ու խոսքը լսելի չդարձնեին։ Սեպտեմբերի 23-ին համաշխարհային աստղ Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, ով էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից։ «ԴՈՊԻՆԳ ՍՓԵՅՍ»
Հայի հայ մնալու հարցն այսօր լուծվում է Արցախի հոսանքազրկված օջախներում, որտեղ մարդիկ կիսում են հերթերի մեջ վաստակած հացը․ Արմեն Աշոտյան
Հայրենակիցնե՛ր, Շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ, Նուբարաշենի բանտախցից, կուզեի հիմա ձեզ հետ լինել, ասեմ, որ ոչ, միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզենայի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր ծանրացել է 120 հազար հայրենակիցներիս ուսերին։ Սիրելի արցախցիներ, Հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել հասցրել
Անտարբերությունը կհասցնի աղետի
«Աշխարհը բան չի անում», «Ես ի՞նչ կարող եմ անել»: Մեր օրերում սրանք տարածված նախադասություններ են, որոնք հիմնականում ասվում են մերձիշխանական շրջանակների կողմից: Կարիք չկա բացատրելու, թե ինչպիսին է իրավիճակն այժմ Արցախում: Այնուհանդերձ, հայ հանրության մի զգալի հատվածի նույնիսկ մտքի ծայրում մտահոգություն, անհանգստություն կամ նյարդայնություն չկա արցախահայության անմարդկային կացությամբ պայմանավորված: «Աշխարհը բան չի անում»: Դժվար աշխարհը
Ռուբեն Վարդանյան․ Ոչ ոք չի կարող ճնշել Արայիկ Հարությունյանին․ News.am
Ցավոք սրտի, որոշ մարդիկ Հայաստանում, առաջին հերթին Անդրանիկ Քոչարյանը եւ էլի ուրիշները, որոնք ասում են, որ ճնշել են եւ պարտադրել են հրաժարական Արայիկ Հարությունյանին, իրենք չեն ճանաչում Արայիկ Հարությունյանին ու չգիտեն, որ ոչ ոք նրան չի կարող ճնշել, նա որոշումները կայացնում է ինքնուրույն: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար
Ինքնորոշումն աշխարհի եւ ինքն իր վերաբերմունքի գիտակցված սահմանումն է․ «Հայացք Երևանից»
Ինքնորոշման դեմ խաղ չկա։ Ինքնորոշման պրիզմայով դիտարկելով հայ ժողովրդի քաղաքական խնդիրները՝ հանդիպում ես բազմաթիվ հարցերի, որոնք ավելի մանրամասն պարզաբանում են պահանջում այս երեւույթի ճակատագրական իմաստը հասկանալու համար։ Շատերը պարզապես չեն հավատում, որ ինքնորոշումը կարող է ինչ-որ բան փոխել ժողովրդի կյանքում, եթե այն թույլ է եւ շրջապատված ագրեսիվ միջավայրով: Ի՞նչ կարող է ինքնորոշումը տալ նման պայմաններում։
«Անհոգ մնացեք՝ մի տեղով դուրս կպրծնեմ, կգամ տուն»․ հարազատներին ասում էր պայթյունից մահացած զինծառայող Արման Բաբաջանյանը
Պայթյունի հետեւանքով 2 զինծառայող է մահացել
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Հայկական գորգարվեստի ընտիր նմուշներից բաղկացած հավաքածուի ցուցադրությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։ Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ: Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը: Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ
Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՀՀ ՊՆ–ն հորդորում է չմոլորեցնել հանրությանը
Պաշտպանության նախարարությունը հորդորում է վերոհիշյալ ժամանակագրությունը և դեպքերի հաջորդականությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը դիտավորությամբ չխեղաթյուրել
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Հենց երաշխիքները լինեն, նույն պահին այդ փաստաթուղթը կստորագրվի․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման– Վարչապետ Փաշինյան, շնորհակալություն այս հանդիպման և հարցազրույցի համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվել է դժվար իրավիճակի, տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը դեռ փակ է ներմուծվող ապրանքների համար՝ ստեղծելով շատ դժվար իրավիճակ, սով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ
Պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ զինծառայող Արման Բաբաջանյանը և Արթուր Պողոսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս վատացել է փոխգնդապետ Արմեն Գասպարյանի ինքնազգացողությունը. նա մահացել է
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։ Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։ Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը


















































