Օրվա լրահոսը

Լոռու մարզում հնչել են կրակոցներ․ վիրավորները կանայք են․ Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը

Իշխան Սաղաթելյան․ «Պարոն Միշել, մենք այլեւս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք»

Ազատության հրապարակում ընդդիմության այսօրվա հանրահավաքում Իշխան Սաղաթելյանն արձագանքելով Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանն՝ ասաց ՝ դու եւ քո խամաճիկ Նիկոլը այլեւս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել

Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում 18:00-ից մեկնարկել էր ընդդիմության հրավիրած՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, որ որոշ քաղաքացիներ կանգնած էին ծառերի տակ,

«Մեր միջազգային գործընկերներին ուզում եմ ասել՝ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, Փաշինյանի հայտարարությունն իրավական ուժ չունի»․ Տիգրան Աբրահամյան

«Ամեն գնով, եթե անհրաժեշտ լինի, ամենակոշտ միջոցներով պետք է ապահովել Արցախի ներքին անվտանգությունը, որի ուժեղ ֆունդամենտի վրա է միայն հնարավոր կառուցել արտաքին անվտանգության հենասյուները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած գիտաժողովում

Հայկական դրամի ներդրման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսի հանձնաժողովը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ անցկացվել է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով: Գիտաժողովի բացման խոսքով հանդես են եկել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Վազգեն Մանուկյան․ «Ուժայիններին, բանակին, ոստիկանությանը՝ երդվել եք երկիրը պաշտպանել, ոչ թե՝ Նիկոլին։ Հավաքվեք իրար հետ, հակասահմանադրական  որոշումները  պարտավոր չեք կատարել»

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր ընդդիմության հանրահավաքում հայտարարեց՝ ես այդքան լուրջ չէի վերաբերվում հռչակագրին, ինչքան հիմա եմ վերաբերվում

Ֆրանկ Փալոնն Ալիևին մեղադրել է Արցախի հայերին ահաբեկելու մեջ

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել է Արցախի հայերին ահաբեկելու մեջ: «Այսօր ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահաբեր հարձակումները և ավելի վաղ` շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար»,- գրել է Փալոնը X-ում:  Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Քաղաքային իշխանությունները չեն տիրապետում այդ «քնած» փողերին»․ «Առերեսում»

Եվ որ ասում են՝ առանց կառավարության մասնակցության անհնար է՝ կառավարությունը կարո՞ղ է «հոր տնից» է այդ գումարները բերում, որ որոշի՝ տա՞, թե՞ չտա։ Այդ ամբողջ բյուջեի մեծ մասը Երեւանի կազմակերպություններն են ապահովում։ Թող չմոռանան, որ դա իրենց գումարը չի՝ դա պետության գումարն է։ Եվ նրանք պարտավոր են նաեւ դրա մի մեծ մասը ծախսել պետության մայրաքաղաքի վրա։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին:

«Թող իշխանությունները չնեղվեն, որ կարող են պաշտոն ու ծառայողական մեքենա կորցնել, դրա ժամանակը չէ հիմա, մենք բոլորս հայրենիք ենք կորցնում»․ Արտակ Զաքարյան

«Մենք տեսնում ենք, որ սրանց այս հիմար քաղաքականության հետեւանքով, որը մեր թշնամիներն են թելադրում, մենք հայտնվել ենք ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի ճանապարհին»։

Արցախի Հանրապետության հռչակման օրը առիթ է՝ սթափ ու համակողմանիորեն գնահատելու այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումներն ու կորուստները․ Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման օրն է․ առիթ՝ սթափ, համակողմանիորեն գնահատելու այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, պատմական պատասխանատվությամբ և տրամաբանությամբ դրանք հաշվարկելու և որոշումներ կայացնելու՝ հանուն հայկական Արցախի։

Խաչիկ Մանուկյան․ «Էդ տարածքային ամբողջականությունը հիմա՞ եք հիշում, բա էն Մուշը, Վանը, Արդահանը, Կարսը, էդ չե՞ք հիշում, արա՛»

Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը հայտարարեց՝  քանի դեռ այս դժգույններին դուրս չենք արել, քանի դեռ  նրանք բազմած են հայոց իշխանական աթոռներին, որեւէ հաղթանակ, հաջողություն չենք ունենալու

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

«Ա1+» – Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Թանկյանն անդրադարձել է ադրբեջանական «խավիարային դիվանագիտությանը», նշել, որ ադրբեջանցիները կաշառում են ամերիկացի և եվրոպացի որոշ գործիչների, ինչպես նաև օգտագործում են Եվրոպային նավթ մատակարարելու գործոնը՝ իրենց նպատակներին հասնելու համար: Նա հիշեցրել է, որ մի շարք

«Արցախն այսօր միայն արցախցու խնդիրը չէ, Արցախը 10 մլն հայության խնդիրն է»․ Թեւան Պողոսյան

«Ես վստահ եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ այս հրապարակի անվտանգությունն սկսվում է Ակնայից»։

Ավետիք Չալաբյան․ «Հայաքվեի օրենքի նախագիծն ընդունելով՝ ՔՊ-ն կարող է ազատվել դավաճանի խարանից»

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասում է՝ հենց ընդունվի Հայաքվեի օրենքի նախագիծը՝  սկսելու են Արցախի երկրորդ ազատագրումը, հասնելու են նրան, որ ե՛ւ դիվանագիտական ճանապարհով, ե՛ւ եթե անհրաժեշտ լինի՝ մարտի դաշտում նորից Արցախը ազատագրվի

«Այն, ինչ այսօր մեզ հրամցնում են իշխանությունները՝ որպես լուծում, իրականում թուրք-ադրբեջանական օրակարգ է»․ Կարեն Վրթանեսյան

«Այն, ինչ մեզ վաճառում են որպես այսպես կոչված խաղաղության օրակարգ, դա իրականում գերեզմանային խաղաղություն է։ Այսինքն՝  գերեզմանում էլ է խաղաղ, որովհետեւ սուբյեկտներ չկան, թաղված են արդեն»։

Տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:  Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Ես կասկած անգամ չունեմ, որ Արցախում ձեւավորվող նոր իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքի իրացմանը»․ Հայկ Մամիջանյան

«Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր բոլոր քույրերն ու եղբայրները ոչ թե ականատես կլինեն, այլ մասնակից ու իրագործող կլինեն Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների»։

«Շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում, կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։

Վանեցյան․ «Եթե մենք հետեւողական չլինեինք՝ այսօր Արցախը Հայաստանի ստորագրությամբ պաշտոնապես, իրավաբանորեն հանձնված կլիներ Ադրբեջանին»

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կարծում է, որ  ընդդիմությունն ունի հնարավորություն առնվազն կանգնեցնել երկրի գահավիժումը, պարտությունների եւ մահերի անիվը կանգնեցնել

Ամենօրյա հստակ և հասցեական գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը 265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։ Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր-բոլորին ամենօրյա հստակ և հասցեական գործով աջակցել արցախահայությանը և տեր

«Ի՞նչ է նշանակում՝ Արայիկ Հարությունյանը վերջին նախագահն է, Արցախի Սահմանադրությամբ նոր նախագահի ընտրության հնարավորություն կա»․ Սերժ Սարգսյան

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, կտեսնենք ում ցանկությունը կիրականանա»։

Պասիվ եք, ալարում եք խոսել. Ավինյանի արձանագրումը՝  Դավթաշենի թաղամասերից մեկում

Ձեր երեխային այս ճանապարհով կտանե՞ք. քաղաքացին Ավինյանին տարավ դպրոցի ճամփով

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ

«Բերձորի ճանապարհի բացման հարցում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանը հրաժարվի իր ապօրինի եւ ազգադավ հայտարարությունից»․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարություններին, ասաց, որ Բերձորի ճանապարհը փակողներից մեկը եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ իր այդ հայտարարությամբ։

«Հենց հասարակությունում կոնսոլիդացիա է լինում, Նիկոլը վերցնում զանգում է Ալիեւին, ասում է՝ պետք է սահմանային լարվածություն լինի»․ Աննա Մկրտչյան

«Վերջին երեք տարիների ընթացքում միակ լավ նորությունն այն է, որ այս տարի Արցախի տոնը մենք նշելու ենք դավաճաններից մեկի հեռացման պայմաններում»

Երեխաների երազանքն ազատ ու անկախ Արցախում ապրելն է

Արցախի Հանրապետության անկախության տոնը Արցախի բնակիչները մշտապես տոնում էին նաև բակերում՝ խաղերի, համերգների տեսքով: Այս տարի պաշարված Արցախի ավանդույթը չխախտելով` Ստեփանակերտի փողոցներից մեկում Ռայա տատիկն ու Անուշևան պապիկն անակնկալ պատրաստեցին բակի երեխաների համար: Անուշևան պապիկը գառան խորոված պատրաստեց, Ռայա տատիկը հաց թխեց ու թան պատրաստեց՝ չմոռանալով վարունգ ու կաղամբի համով թթուն, տիկին Կարինեն կարտոֆիլ տապակեց.

Գյուղը սահման ու երկիր է պահում, ուստի  երկրի ակունքները՝ գյուղերը չպետք է չորանան (ֆոտոշարք)

Խնձորեսկում բացվեց Սյունիքում առայժմ միակ հատիկաընդեղենի մշակման արտադրամասը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հայության ապրելու և անվտանգության իրավունքների հասցեագրման և երաշխավորման մեխանիզմների ներդրմամբ. Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ  Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ Այս որոշումը միտված էր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի կյանքի կոչմանը ու նաև պարտադրված էր ադրբեջանական իշխանությունների վարած ագրեսիվ

«Անհուսալի պարտավորություններ ունեցող երեւանցիների համար համաներում պետք է կիրառվի»․ Տիգրան Ավինյանի քարոզարշավը Դավթաշենում

Ավինյանը նշեց, որ եթե համեմատական կարգով նայենք, վերջին մեկ տարում ահռելի մեծ ծավալի աշխատանք է արվել եւ արվում։ Եվ դա նաեւ վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի արդյունքն է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031