Օրվա լրահոսը

Հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր

Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները: Լուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են։ Թեև տարբեր խնդիրներ կան հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, այնուամենայնիվ առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության

Խոսրովի անտառում մոլորված ռուս զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ահազանգ է ստացվել, որ արգելոցի տարածքում ազգությամբ ռուս զբոսաշրջիկներ են մոլորվել և չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Արգելոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են որոնողական աշխատանքներ։ Աշխատակիցները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և 10 կմ դժվարանցանելի տեղանքով մետեցրել Գողթ բնակավայր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցներին, ովքեր

Մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ ներքին խողովակներով․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 2 օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին` Ադրբեջանի հետ անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու և առաջացած խնդիրները քննարկելու համար: Այս թեմայի վերաբերյալ նախօրեին տեսաուղերձով խոսեց Արցախի պետնախարարը, ով ընդգծեց, որ անվտանգ հանդիպման վայր ասելով նկատի ունեն, օրինակ` ռուսական ռազմակայանը կամ մեկ այլ վայր,

Քաղաքացիները խախտել են օրենքով սահմանված կարգը, կազմակեպել և անցկացրել են հավաք․ բերման ենթարկվածների թվում Արայիկ Հարությունյանին նմանակող Դավիթ Մինասյանն է

Արցախցի Դավիթ Մինասյանը, որը սոցցանցում նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն: Ինչպես հայտնել են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, քաղաքացիները խախտել են օրենքով սահմանված կարգը, կազմակեպել և անցկացրել են հավաք։ Oգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ

Կապան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Օգոստոսի 27-ին, ժամը 01։29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գ․ Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ա., ծնված 1976 թ.) դուրս է

Այսօր մարդկանց բողոքն այն է, որ չեն հասկանում, թե համատիրություններին իրենց վճարած գումարն ինչպես է ծախսվում․ «Առերեսում»

Այո, համատիրության համակարգը կայացած չի, այո, պետք է լինեն պրոֆեսիոնալ կառավարիչներ եւ ամենակարեւորը՝ մարդիկ հասկանան, թե իրենց վճարած գումարն ուր է գնում։ Այսօր մարդկանց բողոքն այն չէ, որ չեն ուզում գումար վճարել։

Մենք ջանք չենք խնայում, որպեսզի վերականգնենք Ձեր հավատը իրական քաղաքական թիմի նկատմամբ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք բաց ու անկեղծ ենք երևանցու հետ։ Դուք պետք է մանրամասն իմանաք՝ մեր քաղաքի զարգացման ի՞նչ առաջարկներ է անում «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քարոզչական և տեխնոլոգիական մանիպուլյացիաները հաճախ ստվերում են իրական և անհրաժեշտ տեղեկատվությունը։ Մենք ստեղծել ենք նոր հարթակ՝ www.apreluyerevan.am կայքը, որտեղ դուք կգտնեք ամբողջ տեղեկատվությունը մեր

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սուրեն Թորոսյանը ներկա էր «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին․ ArmLur.am

ArmLur.am – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, այսօր շարունակել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: ArmLur.am-ի թղթակիցը նկատում է, որ այսօր քարոզարշավին ներկա էր նաև Թալինի ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը, որն ունի մեղադրյալի կարգավիճակ: Հիշեցնենք, որ խոսքն այն անձնավորության մասին է, որն այս տարվա հունիսի 7-ին Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի

Երեւանում ՔՊ-ն չի հաղթի, եթե երեւանցիները որոշեն Երեւանում իշխանափոխություն անել. Մանե Թանդիլյան

 Նրանք չեն կարող մի լոզունգով գալ իշխանության ու անել այն, ինչ անում են. այսօր նույնիսկ արդարացնում են վարչական ռեսուրս օգտագործելը. Թանդիլյան

Ալիև. «Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն». «Ազատություն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն՝ միաժամանակ խոստովանելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։ «Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,- Լաչինի շրջանում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ անցակետի բացման պատճառով Ադրբեջանը բախվել է ուժեղ ճնշումների ու սպառնալիքների։

«Միավորման» հարթակը կկազմակերպի ընտրությունների ամբողջ ընթացքի համընդհանուր վերահսկում, կիրականացնի իրազեկման առանձին հավաքներ ու երթեր»

Քանի որ մտահոգություն կա, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում իշխող քաղաքական ուժը վերարտադրվելու նպատակով կկիրառի իր ձեռքի տակ եղած գործիքակազմերը՝ պետական կառավարման մարմիններ, ուժային կառույցներ, կրթական եւ մշակութային հաստատություններ, ընտրությունները կեղծելու տեխնոլոգիաներ եւ այլն, «Միավորման» հարթակի նախաձեռնող խումբն այդ ամենը կանխելու նպատակով այսօր անցկացրեց հիմնադիր հավաքը, որին մասնակցեցին երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր,

Տիգրան Ավինյանի վերջին մեկ տարվա «ասիք, չարիք»-ներին եթե սկսեմ անդրադառնալ, քարոզարշավը չի հերիքի. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Ասիք-չարիքի իշխանություն․ Տիգրան Ավինյանի վերջին մեկ տարվա «ասիք, չարիք»-ներին եթե սկսեմ անդրադառնալ, քարոզարշավը չի հերիքի։ Բայց ամեն դեպքում, «չարիք»-ներից մի քանիսին անդրադառնամ։ Դեռևս այս տարվա հունվարին Ավինյանը ավետել էր, որ Նորք Մարաշում կառուցելու է երկու ճանապարհ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Նոր-Նորք և Մարաշից դեպի Սարալանջ։ Առաջինը պետք է

Վարչական ռեսուրսը չարաշահվել է, թե՞ ուղղակի իշխանության գործունեությունն է միշտ շատ լուսաբանվում․ «Առերեսում»

Սուրեն Գրիգորյան․ «Իշխանության գործունեությունը միշտ ավելի շատ է լուսաբանվում՝ բոլոր ժամանակներում։ Մամուլը միշտ ավելի շատ սեւեռված է իշխանության գործունեության, քան ընդդիմության գործունեության լուսաբանմանը։ Կան համայնքներ, որոնցում իշխանություն եք ստանձնել․ վստահ եմ՝ ձեր փորձով էլ կարող եք դա տեսնել»։ Մեսրոպ Առաքելյանը սակայն առարկեց․ «Ցավոք, առնվազն պետական լրատվամիջոցների կողմից գրեթե չկա լուսաբանում»։

Հո չեն կանգնելու մեր ժողովրդին ասեն՝ Արցախից հրաժարվեք, մենք Արցախն արդեն հանձնել ենք. Մանե Թանդիլյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման, պաշտպանության համար անելու ենք ամեն բան. Մանե Թանդիլյան

Երվանդ Թարվերդյան․ «Մենք գալիս ենք ոչ միայն ծառայելու մեր քաղաքացիներին, այլեւ տեր ենք կանգնելու մեր քաղաքին»

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Միացյալ Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Նոր-Նորք վարչական շրջանից։ Կուսակցության նախագահ, գործարար Երվանդ Թարվերդյանը, որը գլխավորում է կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պիտի երեւանցին ընտրի հատկապես իրենց ուժին, ասաց․ «Որովհետեւ երեւանցին բավական խելացի է։ Նա ընտրություն է կատարելու ոչ միայն զուտ հայտարարությունների, այլեւ ծրագրերի, որոնք իրականանալու են։ Ցանկացած

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում չնախատեսված կանգառներ է ունեցել մի քանի բնակավայրերում, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին: Վարչապետը նախ եղել է Դիտավանում, որտեղ ընթացքի մեջ են 3,1 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 461 մլն դրամ: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում: Հաջորդիվ Նիկոլ

Պետությունը և հանրությունը պետք է համոզմունք ունենան, որ ծառայողները մի ինչ-որ որակական նշաձող կա, որից ներքև չեն գտնվում հաստատ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Վերջինիս հետել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ՝ առավելագույնս

Դավիթ Խաժակյանի քարոզարշավին Հայկ Մարությանին հիշեցին․ «Ով լավ բան արեց՝ նրան էլ կընտրենք»

 «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքապետի եւ ավագանու անդամի թեկնածուներն այսօր այցելել էին Հույսի ավան, բնակիչներն ասում էին՝  Դավիթ Խաժակյանն առաջին թեկնածուն է, որ իրենց այցելել է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ սուտ է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Իշխանյանը հանդիպել է Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ անդրադարձ է կատարվել տեղեկատվական դաշտի խնդիրներին

Օգոստոսի 26-ին  Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է հանրապետության  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին: Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման

«Երեխեքին խաղալու տեղ չկա, ջուր չկա, բոլոր բակեր եկել են, մերն անտեսել են»․ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բողոքեցին

Տիգրան Ավինյանը խոստացավ, որ 4 տարի անց Երեւան քաղաքում հին վերելակ չի մնա։

Առաջիկա 5 օրվա եղանակի տեսություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 26-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Հանրապետության

«Սուտ է»․ Տիգրան Ավինյանը հերքում է, թե ոստիկանները մարդկանց կոնտակտները հավաքագրում ու փոխանցում են ՔՊ-ի շտաբին

Հարցին, թե Արցախի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, համաձա՞յն է, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, Ավինյանը պատասխանեց․ «Նորից հիշեցնում եմ Երեւանի ավագանու ընտրություններն են»։

«Վարդագույն քարի քաղաք» բնորոշմանը Երեւանը պետք է ավելացնի «կանաչ մայրաքաղաք» եւ «վարդերի քաղաք» տիտղոսը․ ՀԵՎԿ ծրագիրը

Երևանի զարգացման ՀԵՎԿ ծրագիրը 1. Երևանը դառնալու է Եվրոպական քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կատարյալ մայրաքաղաք՝ մարդակենտրոն, հարմարավետ, կանաչ, մաքուր և անվտանգ։ 2. Երևանի զարգացումը ենթարկվում է Գլխավոր հատակագծին՝ քաղաքական և քաղաքաշինական հստակ ծրագրին, որը պետք է լինի բաց ու հասանելի հասարակության համար, որի մեջ որևէ փոփոխությունը հնարավոր է միայն բարձրակարգ մասնագիտական հիմնավորման արդյունքում, որն էլ իր

Տիգրան Ավինյանի ավտոերթի համար կայանված մեքենաները խցանումներ էին առաջացրել

«Ընտրարշավի ժամանակահատվածում մարդիկ ունեն բոլոր իրավունքները՝ իրականացնելու երթեր»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Երկուշաբթի օրվանից կմեկնարկի սոցիալական որոշ խմբերին մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի տրամադրումը․ ԱՀ պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները․ դրանք կմեկնարկեն երկուշաբթիից։ Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի

«Ինչպես սատանան խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախի հարցից». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստանի» քարոզարշավն Էրեբունի վարչական շրջանու

Հայ մանկագիրը չափածո հեքիաթներով եւ զվարճալի առակներով մանուկներին նոր աշխարհ է տեղափոխում 

«Առավոտի» զրուցակիցը մանկագիր Ալվարդ Հովսեփյանն է – Տիկին Հովսեփյան, օրերս լույս են տեսել ձեր պատկերազարդ գրքերը` «Այդպես լինում է հեքիաթում» մանկական չափածո տասը հեքիաթների ժողովածուն եւ «Երկար ու բարակ քառասուն առակ» զվարճալի առակների ժողովածուն։ Ի՞նչ կարեւորություն ունեն դրանք, ի՞նչ եք տալիս մանուկներին։ – Յուրաքանչյուր կյանքի կոչվող գիրք պետք է լինի նպատակամետ, այլապես անիմաստ է այն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031