Օրվա լրահոսը
«Ճանապարհը չեք սարքել», «Ծրագիրը չեք հրապարակել»․ բանավեճ ՔՊ–ի եւ «Ապրելու երկրի» միջեւ․ «Առերեսում»
Մեսրոպ Առաքելյան․Կներեք՝ հենց հրապարակենք, կսարքե՞ք այդ ճանապարհը։ Եկեք այդպես պայմանավորվենք՝ մենք այս ծրագիրը հենց հրապարակում ենք, դուք Ծիծեռնակաբերդի ճանապարհը սարքում եք։
Սուրեն Գրիգորյան․ Մեր որեւիցե ծրագրի իրականացում ձեր գործողություններից կախված չէ։
«Չեմ ուզում անցնել այդ ստորացումը»․ Մետաքսե Հակոբյանը պատմում է հրատապ բուժօգնության կարիք ունեցողի մասին, որի մայրն անընդհատ հետաձգում է Հայաստան մեկնելը․ «Փաստ»
Որպես ինֆորմացիայի կրող՝ Փաշինյանը մեզ փոխանցում է այն, ինչը մեզ համար գաղտնիք չէր, դա բազմիցս տարածվել էր ադրբեջանական քարոզչամեքենայով: Խոսքն Արցախից մարդկանց տեղահանելու մասին է: Սա Ադրբեջանի իշխանությունների նպատակն է: Ուղղակի մեկ բան՝ չի կարող Փաշինյանն այլևս մեր փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնել:
Էրեբունու բնակիչը Մանե Թանդիլյանից աթոռ ուզեց, որ 46 համարի կանգառում նստի ու սպասի տրանսպորտի
Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Դուք հիմա բարձրացնում եք ամենացավոտ հարցերը, որ քաղաքապետարանը պիտի այսքան տարի արած լիներ, բայց չի արել»:
«Ազատե՛ք քաղաքապետարանի մնացած աշխատողներին վաղն եւեթ, ուրեմն երեւանցին ավելորդ փող է վճարել իրենց». Մանե Թանդիլյան
«Նույնիսկ իրենց հարող դիտորդներն են ասում, թե ինչպես են իրենք ամբողջական վարչական ռեսուրսն օգտագործել, հանրային փողերը ծախսել իրենց քարոզարշավի վրա եւ դրա գնահատականն էլ է տալու երեւանցին սեպտեմբերի 17-ին: Էլ մարդկանց հիմարացնել չի հաջողվելու»:
«Մի տեղ գնալուց, քաղաք իջնելուց ավտոբուս նստում ենք, կեսից կարող ա ոտով գանք տուն, փչանում է». Սարի թաղի երեխաները բողոքում են տրանսպորտից
Հարցին՝ դուք ո՞ր ավտոբուսներից եք ուզում՝ կանաչների՞ց, թե՞ կապույտներից՝ երեխաները պատասխանեցին. «Ճոպանուղի ենք ուզում»: Մյուս երեխաները հավելեցին. «Ինչ էլ լինի՝ կլինի, կարեւորը՝ լավ ավտոբուս լինի, չփչանա»:
«Արցախը Կը Սպասէ Մեր Արձագանգին»․ Կոչ Լիբանանահայութեան
Լիբանանահայութիւնը եղած է ու կը շարունակէ մնալ հարազատ նեցուկը Արցախին Վստահաբար, բոլորիս ուշադրութիւնը ուղղուած է դէպի Արցախ եւ արցախահայութիւն, որուն անվտանգութիւնը ապահովելու հրամայականը մեզ կը հրաւիրէ արթնութեան ու նոր զոհաբերութիւններու: Այո՛, լուրերը ծանր են ու չարագուշակ, եւ բոլորս գիտենք, թէ Ազրպէյճանը, գազանական կիրքով տարուած, աւելի քան 250 օրէ ի վեր փակած է Արցախը Հայաստանին կապող
«Կուշտ եմ Ավինյանից, սկի չեմ էլ դուրս գա իմ տնից, որ իր հետ հանդիպեմ». Սարի թաղի բնակիչը՝ իշխանականներին
Հարցին՝ կոնկրետ ինչի՞ց եք դժգոհ, որովհետեւ Ավինյանն ասում է, որ ինքը, որպես փոխքաղաքապետ, շատ լավ է աշխատել՝ նա պատասխանեց. «Առաջին հերթին այս փողոցը նեղ է, խանութ ենք գնում, մեքենաների արանքով ենք գնում, մայթերը սաղ չկան: Երեխեքին մանկապարտեզ ենք տանում փողոցի մեջտեղով, մեքենաների արանքով, բա հետո՞: Ո՞նց է լինելու»:
«Էս կառավարությունը պիտի անպայման փոխվի, որովհետեւ մեր երկիրը քանդեց». Սարի թաղի բնակիչները՝ Մանե Թանդիլյանին
Սարի թաղի բնակիչներից մոտեցան Մանե Թանդիլյանին ու դժգոհեցին իշխանություններից, ասացին՝ տարիներ շարունակ մեծ գումարներ ուզում՝ իրենց հայրական տները սեփականաշնորհել թույլ տալու համար. «Պապաս 44 թվից էս տունն առել է, չենք կարողանում սեփականաշնորհել, ասում են՝ անօրինական է»,- ասաց Սարի թաղի բնակիչներից մեկը ու սկսեց լացել:
Ռուս խաղաղապահը Գորիսում խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Ռուս խաղաղապահն այսօր Գորիսում խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի Սյունիքի թղթակցի աշխատանքը՝ պահանջելով հեռու գնալ և անջատել տեսախցիկը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս են ժամանել մի քանի տասնյակ արցախցիներ։ Մինչդեռ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները խոշոր պլանով ուղիղ եթերում պարբերաբար ցուցադրում են Արցախից Հայաստան ուղևորվող քաղաքացներին,
«Մարդկանց մի ստվար հատված կողմնորոշված չեն, սա նշանակում է՝ պատրաստվելու են գիտակցված ընտրության, ես հենց այդ ընտրությանն եմ ապավինում». Թանդիլյան
Մեր թիմակիցները ամեն օր բոլոր համայնքներում շրջում են, ներկայացնում են իրենց ծրագիրը, որ մարդիկ գիտակցված ընտրություն կատարեն, ընտրեն լավագույնին, ոչ թե չարյաց փոքրագույնին:
Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՆԻԿ ԱՐԱՄԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր
Հայաստանի և Ռուսաստանի միջև աճում է ոչ միայն առևտուրը, այլև փոխադարձ ներդրումները և հետաքրքրությունները. Մաքսիմ Ռեշետնիկով
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է
Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արմեն ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման
«Մենք գալիս ենք քաղաքի բոլոր կողմերից՝ միավորելու մեր ամենապայծառ ու լուսավոր գաղափարները». Մանե Թանդիլյան
Մենք գալիս ենք քաղաքի բոլոր կողմերից՝ միավորելու մեր ամենապայծառ ու լուսավոր գաղափարները։ Ընդհանուր պատկերի յուրահատուկ կտորների պես՝ մեկ առ մեկ իրենց տեղերում կհայտնվեն բոլոր այն ծրագրերը, որոնք կյանքի կկոչվեն Երևանը վերակառուցելու, է՛լ ավելի ջերմացնելու, սիրով պարուրելու և ԱՊՐԵԼՈՒ քաղաք դարձնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում երգիչ Aram Mp3-ին՝ այս հրաշալի ստեղծագործությունը մեզ տրամադրելու համար։ «Ապրելու
Հարավային Կովկասից ՌԴ-ն դուրս չգալու մի հնարավորություն ունի․ Արմեն Բաղդասարյան. «Ա1+»
«Պետության ղեկավարն իրավունք չունի խոսել հավաստի տեղեկությունների մասին, այդպես կարող է խոսել խմբագիրը կամ լրագրողը։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության արդյունքն ի՞նչ եղավ։ Արդյունքը կարող է լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում խուճապային և արտագաղթելու, թողնել-գնալու տրամադրություններն ավելի ուժեղանան։ Ն․Փաշինյանն Արցախի հայաթափումն ամբողջությամբ հանձնել է Ադրբեջանին և դա ընկալում է որպես իր ասած խաղաղության ճանապարհին ուղղված
Որոշվել է աջակցություն հայտնել Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ «Մայր Հայաստան» դաշինքին
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» պահեստայինների շարքում է
Այսօր ժամը 21։30-ին Լաս-Պալմասի «Գրանդ-Կանարիա» ստադիոնում ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կմեկնարկի «Լաս-Պալմա»-«Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը։ Թիմերի գլխավոր մարզիչները արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը։ Օգոստոսի 19-ին «Ռեալ-Սոսիեդադ» տեղափոխված Արսեն Զախարյանի անունը, ինչպեսեւ սպասվում էր, նշված է պահեստայինների շարքում։ Փորձագետները ենթադրում են, որ Զախարյանը խաղադաշտ կարող է մտնել երկրորդ խաղակեսում, եթե ընդմիջումից առաջ ֆորս մաժորային իրավիճակ
«Այն ջերմությունը, որ ստանում ենք Երևանի տարբեր թաղամասերում, այն վստահությունն ու հույսը, որ մարդիկ կապում են մեզ հետ՝ էլ ավելի է պարտավորեցնում ու ոգևորում». Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն ջերմությունը, որ ստանում ենք Երևանի տարբեր թաղամասերում, այն վստահությունն ու հույսը, որ մարդիկ կապում են մեզ հետ՝ էլ ավելի է պարտավորեցնում ու ոգևորում նոր ուժով ու հաստատակամությամբ գնալ մեր գծած ճանապարհով։ Քիչ առաջ Սարի թաղում էինք, հիմա՝ Էրեբունիում։ Ամեն անգամ համոզվում ենք, թե
«Տարրական կուլտուրայի մասին» հոլովակներ՝ քաղաքային տրանսպորտում, նավիգացիոն համակարգ, Աջափնյակի մետրո, մետրոյի վերգետնյա ուղիներ․ տրանսպորտի հարցը՝ նախընտրական ծրագրերում
Կան կուսակցություններ, որոնք Երևանի քաղաքային խնդիրների լուծմանը վերաբերող նախընտրական ծրագիր չեն ներկայացրել, քանի որ հայտարարում են, որ իրենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են ոչ թե քաղաքային, այլ քաղաքական օրակարգով։
Օլիվյե Դեկոտինին կներդնի բոլոր ջանքերը նպաստելու հայ-ֆրանսիական առանց այն էլ ամուր կապերի խորացմանը
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհն սկսվում է Երեւանից, քվե ստանալու դեպքում ես ձեզ խոստանում եմ անձամբ զբաղվել Փաշինյանով»․ Անդրանիկ Թեւանյան
«Բոլորին համոզելու ենք, որ միակ ճանապարհը, որպեսզի մենք հաղթահարենք բոլոր դժվարությունները ապահովենք Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, դա իշխանափոխությունն է»։
Մշտապես ժամանակ հատկացրեք նոր գիտելիքին. Ալեն Սիմոնյանն՝ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս: «Ձեռքբերումներ ունենալու համար լինել նպատակասլաց, զինվել գիտելիքներով, չկոտրվել ձախողումներից եւ տիրապետել խոսքի արվեստին»,- ընդգծել է
Ինչո՞ւ են Գյումրին արհեստականորեն վերածում թանկ քաղաքի․ զբոսավարի մտահոգությունը
Գյումրու՝ զբոսաշրջային քաղաք դառնալու հեռանկարի ֆոնին, կտրուկ թանկացել են հյուրատների, ռեստորանների ու սրճարանների գները։ Այս մասին ահազանգում են ոչ միայն գյումրեցիները, որոնցից շատերին հատկապես զարմացնում են քաղաքի պատմական հատվածում գտնվող սրճարանների ու ռեստորանների սահմանած գները, այլ հենց զբոսաշրջային ոլորտի մասնագետները։ Զբոսաշրջային ընկերություններից մեկի պատասխանատու Լիզա Գասպարյանը, որը տարիներ շարունակ Գյումրին գովազդելիս՝ որպես առավելություն նշում էր
«Հայկ Մարությանը հիմնվել է համալիր փորձաքննության արդյունքների վրա»․ Հովսեփ Կուբաթյանը՝ «Ֆիզգորոդոկ»-ի հարցով՝ Մարությանի հասցեին հնչող մեղադրանքների մասին
Հովսեփ Կուբաթյանին հարցրինք՝ Տիգրան Ավինյանի արձագանքը բավարա՞ր էր, և արդյոք իրենց թիմն իրավական ընթացք տալո՞ւ է նրան, որ տեսանյութից ջնջվել է Հայկ Մարությանի կադրը, նա պատասխանեց․ «Այդտեղ արձագանքի հարց չկա, կա փաստ։ Թե չէ դրանից հետո՝ ով, ինչ կարձագանքի, արդեն երկրորդական է»։
Բադասյանն ու Աբդոլմալեքին անդրադարձել են բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը
Մեղրի-Նորդուզ անցակետերի միջև ծագող խնդիրների արագ լուծմանը միտված մե
Ապօրինի բենզալցակայաններն ապամոնտաժվում են. հողատարածքները կբարեկարգվեն ու կվերադարձվեն Երևանի բնակիչներին
Երևանում ապամոնտաժվում են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող՝ մայթերին, կանաչ հատվածներում, բնակելի շենքերի դեմ-դիմաց տասնամյակներ շարունակ գործող ապօրինի բենզալցակայանները: Դրանց մեծ մասը կառուցված է համայնքային հողատարածքներում առանց համապատասխան թույլտվության: Տնտեսվարողների մի մասը, համագործակցելով համայնքի հետ, սեփական ուժերով է նախաձեռնել ապամոնտաժումը, մյուսները համաձայն չեն քաղաքային իշխանության որոշման հետ, թեև արդեն տևական ժամանակ գործունեության թույլտվություն չունենալով շարունակել են աշխատել:
Գյումրիում, Արարատում, Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. օգոստոսի 13-19-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▫️ Գյումրիում՝ օգոստոսի 14-ին և 18-ին, ▫️ Արարատում՝ օգոստոսի 14-ին, ▫️ Հրազդանում՝ օգոստոսի 15-ին, 16-ին, 18-ին, ▫️ Վանաձորում՝ չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայի հինգ մասնակցի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով
«Սովի մատնությունը ցեղասպանություն է». ցույց Երուսաղեմում՝ ի պաշտպանություն արցախահայերի եւ Արցախի
ՄԱԿ-ից պահանջում են՝ պարտավորեցնել ՌԴ-ին՝ կատարել իր ստանձնած պարտականությունները
Փարիզի քաղաքապետը հանդես է եկել Արցախ մարդասիրական օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով. Մուրադ Փափազյան
«Եկել է միասնություն ցուցաբերելու, միջոցներ ձեռնարկելու և պատժամիջոցներ սահմանելու ժամանակը»


















































