Օրվա լրահոսը
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ՝ օգնելու ԼՂ 120 հազար բնակիչներին․ Le Figaro
Հաջորդ շաբաթ, ըստ Le Figaro-ի, Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան։
Հայկ Մարության․ «Ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն»
ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:
Ժիրայր Սեֆիլյան․ «Մտնում ենք հրապարակները ողողելու փուլ»
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցած ԱԺԲ անդամներն ու աջակիցները նշեցին, որ համաժողովրդական համախմբումն սկսվել է եւ այն այլեւս անկասելի է։ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնելով, որ ինքը եղել է 1992 թվականին Շուշին ազատագրողներից եւ Շուշիի առաջին բնակիչներից մեկը, այս շարժմանը ավելի ակտիվ միանալու կոչով դիմեց վերջին երեք տարիներին հարկադրաբար իրենց բնակավայրերը լքած
Ժիրայր Սեֆիլյան․ «Շուրջօրյա նստացույցի ընթացքում հասկացա, որ երբ մարդիկ հետեւողականության նշույլ տեսնում են, սկսում են թերահավատությունից դուրս գալ»
Հանրապետության երեք նախագահներին ասել ենք՝ կողք քաշվեք, ձեր ակտիվությունը խանգարում է հայ ժողովրդի միասնությանը։ Թողեք ժողովուրդը համախմբվի պետականաստեղծ օրակարգի շուրջ։ Իսկ առաջինը կողք պետք է քաշվի Նիկոլ Փաշինյանը։ Նա այս հարցում մրցակցությունից դուրս է։ Նա բոլոր կարմիր գծերն անցել է։
Արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով հայերեն տեքստը վերածվում է խոսքի. «Հետք»
«Հետք». ARM.TTS գործիքը ծրագրավորող Ալբերտ Գրիգորյանի անհատական նախաձեռնությունն է, սկսել է 2021 թվականից։ Գործիքը արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով հայերեն տեքստը վերածում է խոսքի։ Հեղինակն ասում է՝ երբ սկսում էր, այլ «խաղացողներ» չկային։ «Սկզբից որոնում էի Google-ում, տեսա, որ հայերենի համար նման հնարավորություն չկա։ Մեքենայական ինչ-որ տարբերակ կար, որ շատ արհեստական էր։ Որոշեցի սկսել ու ինքս
Լեռնային Ղարաբաղի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ում զեկույց է ներկայացվել
Լեռնային Ղարաբաղի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ պրոֆեսոր Խուան Մենդեսի զեկույցը ներկայացվեց ՄԱԿ-ում Օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի
Եթե ստանանք նույնիսկ 15 տոկոս քվե, մի քանի ամսվա մեջ ոչ միայն իշխանափոխություն, այլեւ խորքային փոփոխություններ կլինեն. Սուրեն Պետրոսյան
Ոնց է ստացվում, որ ընտրություններից մեկ ամիս առաջ մեր իմացած բոլոր ուժերը գոռում-գոչում են ՝ մենք կործանվում ենք, պետք է սթափվենք, բայց հանկարծ գալիս է քաղաքապետի ընտրությունները, բոլորը մոռանում են դրա մասին ու գնում են կոյուղուց խոսելու. Սուրեն Պետրոսյան
«Արդար Հայաստան» կուսակցության 10 ռազմավարական դրույթներ․ Կներդրվի Երևանի 24 ժամյա կառավարման համակարգ
«Արդար Հայաստան» կուսակցության համար ռազմավարական են հետևյալ խնդիրներն ու դրանց համակարգային լուծումը, ուստի, ստանալով երևանցիների վստահության քվեն և ստանձնելով Երեւանի քաղաքային իշխանությունը՝ առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում կիրականացվեն հետեւյալ 10 ռազմավարական քայլերը. Կներդրվի քաղաքի 24 ժամյա կառավարման համակարգ, կամ պատկերավոր ասած՝ գիշերային քաղաքապետի ինստիտուտ, Կստեղծվի Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդ, Հինգ տարվա ընթացքում ամբողջովին կլուծվի ինքնակամ
Կենտրոնի 10 շենքի տանիքը վաճառելով հնարավոր է տրանսպորտն անվճար դարձնել․ Վիկտոր Մնացականյան
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցությունը միասնական շտաբ ձեւավորելու շուրջ բանակցում է ընտրություններին հայտ ներկայացրած այլ ուժերի հետ
«Եկեք անկեղծ լինենք՝ կան գործողություններ, որոնք ժամկետներից հետ են ընկել, անուններ չեմ տալիս․ բոլորին հայտնի է»․ Բելառուսի վարչապետը՝ ԵՄԽ արտահերթ նիստի ժամանակ
«Մենք պետք է քննարկենք շատ կարևոր հարց՝ Եվրասիական միության հետագա զարգացման առաջնահերթությունները»,- Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն: Նա, անդրադառնալով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հայտարարությանը, ասաց․ «Իհարկե, ինչպես նշեց ՌԴ վարչապետը, ունենք տպավորիչ վիճակագրություն, բայց լինենք անկեղծ՝ հիմնական 4 բազային ազատությունները միությունը մեզ տվել է՝ ապրանքաշրջանառություն, ծառայություններ, կապիտալ, աշխատուժ։
«Անպայման ծանոթացեք կուսակցության պատմությանը, թե ինչպես ենք հաղթել ՔՊ-ին տարբեր համայնքներում, մենք դա գիտենք ինչպես անել». Թանդիլյանը քանաքեռցիներին
Համայնքի բնակիչները պատուհաններից, պատշգամբներից ողջունում եւ ձեռքով էին անում կուսակցության անդամներին: Մի կին ասաց. «Ես գիտեի դու Ղարաբաղում ես, ե՞րբ եք վերադարձել»: Թանդիլյանը պատասխանեց. «Ես վերադարձել եմ, կուսակցություն եմ ստեղծել, որ պայքարը շարունակեմ»:
Հայաստանը 30-60 օր հետո է արձագանքում Բաքվի առաջարկներին. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի իր գործընկեր Հաջա Լաբիբին՝ նրան տեղեկացնելով հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ասպեկտների մասին: «Երևանը, որպես կանոն 30-60 օր իր մոտ է պահում Բաքվի առաջ քաշած առաջարկները, բայց ինքը հենց առաջ է քաշում պայմաններ, անմիջապես հայտարարում է դրա մասին: Այսօր Հայաստանն ընդհանրապես ռեկորդ սահմանեց՝ առաջարկներն ուղարկելուց 40 րոպե անց լրատվամիջոցներին
Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 7 և 8-րդ երեխաները
2023 թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչներ Ալիկ Մովսիսյանի և Լիլիթ Գևորգյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Սաթենիկը, 2 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Սաթենիկն ունի երկու եղբայր և չորս քույր։ Իսկ օգոստոսի 24-ին նույն բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի բնակիչներ Ավետիս Ավետիսյանի և
Թանդիլյանը՝ Ավինյանի քարոզարշավին մարզերից մարդկանց բերելու մասին. «Ցավում եմ, որ մեր հայրենակիցները նորից ականատես են լինում արատավոր երեւույթներին»
Թանդիլյանը պատասխանեց. «Մենք չենք անհանգստանում այդ երեւույթներից, մենք գիտենք, որ դրանք տեղի են ունենում եւ մենք նաեւ դրան պատրաստ ենք: Այսինքն, այն վարչական ռեսուրսի, դրանից էլ այն կողմ փաթեթն է, որը ՔՊ-ն պիտի աներ: Մենք դրան պատրաստ ենք այս մրցապայքարում: Մենք խնդիրն այդտեղ չենք տեսնում»:
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին` «Չանդրայան-3» տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Լուսնի հարավային բևեռում «Չանդրայան-3» տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։ Նամակում մասնավորապես ասված է. «Ուրախ եմ, որ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որի լուսնագնացը վերահսկվող փափուկ վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մոտ, չնայած հնդիկ մասնագետներն արդեն երրորդ անգամ են հաջողությամբ տիեզերանավ դուրս բերում Lուսնի
«Էժանագին», «անլուրջ» հայտարարություններ. ԳԽ պատգամավորները՝ անկախության Հռչակագրի՝ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունների մասին
Նիկոլ Փաշինյանի աթոռը երերում է. Մեխակ Գաբրիելյանն է կանխատեսում
«Երկու երնեկ՝ մի տեղ». Թանդիլյանը վստահեցնում է, որ իրենց ծրագիրը թե՛ քաղաքական է, թե՛ քաղաքային, իսկ շոուներն իրենց չեն հետաքրքրում
Թանդիլյանն ասաց, որ իրենց առաջարկները միանգամայն իրատեսական են. «Մենք հավատում ենք, որ կանաչ Երեւանը արժեք է ու առաջարկում ենք գործողությունների ծրագիր՝ ժամկետով: Դուք կվերցնեք բուկլետը ու կնայեք հետո՝ ճոպանուղու համակարգի կառուցումը անելո՞ւ ենք 3,5 տարի հետո, թե՞ չէ: Քաղաքացու օգնականի ինստիտուտի ներդնում ենք անելու մեկ տարվա ընթացքում, ուրբան անտառների ներդնում: Մեր նպատակները չափելի են»:
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է. Պաշտպաններ
Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ հետագա զարգացման առումով կարևորել է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը
Ծաղկաձորում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Փաշինյանի շքախմբին ձայնային ազդանշան տալու համար 4 ակտ են գրել. Ռուբեն Մելիքյան
Ու դա արվել է այն մարդու հրահանգով, ով 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ վարորդներին դրդում էր, որպես «բողոքի նշան» (իրականում՝ իրեն իշխանության բերելու համար) անընդհատ սիգնալ տալ։
Ռուբեն Վարդանյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել «Ապրելու երկիր» կուսակցությանը և կոչ արել` աջակցել Մանե Թանդիլյանին
«Արցախի նախկին պետնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր, գաղափարակից, մեր հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի զարգացման լավագույն ծրագրերի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր լիակատար աջակցությունն է հայտնել «Ապրելու երկիր» կուսակցությանը և կոչ արել բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել «Ապրելու Երկիր» կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլյանին»։
Փաշինյանի ասուլիսից հետո թիրախավորված լրագրողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն, ՔԿ, ոստիկանություն
Նրանք դատական հայցեր են ներկայացրել ֆեյսբուքյան այն օգտատերերի նկատմամբ, որոնք այսպես ասած ֆեյքեր չեն եւ նրանց հնարավոր է եղել հայտնաբերել ու նույնականացնել: Լրագրողները պահանջում են հրապարակային ներողություն եւ դրամական փոխհատուցում:
Նոր պատգամավոր՝ Շիրակի մարզից
Շիրակի մարզի պատգամավորների թիվն այսօր համալրվել է ևս մեկով․ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը վերցրել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ միանալով «Հայաստան» խմբակցությանը։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով Անդրանիկ Թևանյանը վայր էր դրել իր մանդատը, իսկ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարը ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն էր: Վերջինս քիչ առաջ
«ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ, գրավիչ ու բաց մյուս գործընկերների համար»․ Միխայիլ Միշուստին
ՌԴ վարչապետն ասաց՝ ԵԱՏՄ-ի երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 90 տոկոսով։
Արձակագիր Կարինե Ռաֆայելյանը հեղինակային գրքերը հանձնեց ընթերցողի դատին
Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Կարինե Ռաֆայելյանի «Մենիկ» (պատմվածքներ) և «Փոխատեղումներ» (գրախոսություններ, թարգմանություններ, հարցազրույցներ) ժողովածուների շնորհանդեսը։ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում նշեց, որ արձակագիր Կարինե Ռաֆայելյանը բազմապլան հայացքով է ներկայացրել և վերլուծել կյանքի մի շարք երևույթներ։ Գրողների միության նախագահը բարձր գնահատեց վաստակաշատ արձակագրի գրական ավանդը։ Ե․ Չարենցի
«Շատ նրբություններ կան Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման առումով». Նիկոլ Փաշինյան
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ չնայած մարտահրավերներին, միջազգային բարդ իրավիճակին՝ ԵԱՏՄ-ն լավ զարգանում է։ Նա հայտնեց, որ միության ներսում ապրանքաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է։
Բայրամովը Բելգիայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը
Բաքուն կողմ է հանդես գալիս, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն արագացվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի իր գործընկեր Հաջա Լաբիբի հետ հանդիպմանը: «Ադրբեջանական կողմը հանդես է գալիս սահմանի սահմանազատման գործընթացն արագացնելու օգտին»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնել միջազգային իրավունքը: Բայրամովը նշել է, որ Բելգիայի արտգործնախարարի
Միշուստինը` Փաշինյանին. «Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»
Ծաղկաձորում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
«Գյումրին ռուսական պետհամարանիշով մեքենաներով լեփ-լեցուն է, բայց եկողները տուրիստներ չեն»․ զբոսավար
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի պատասխանատու Լիզա Գասպարյանն, անդրադառնալով այս քաղաքի զարգացման հիմնական ուղղություններից մեկին՝ զբոսաշրջությանը, նշեց՝ 2018, 2019 թվականների հետ համեմատ զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազել է․ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին քաղաքի պատմական կենտրոնն այլևս հյուրերով լեփ-լեցուն չէ։ «2023 թվականի զբոսաշրջության մեկնարկը տվեցինք բավական ուշ՝ եղանակի պատճառով։ Առաջին պատճառը եղանակն է, հիշում եք


















































