Օրվա լրահոսը
Ադրբեջանական անցակետում շտապօգնության մեքենայի վրայից պոկել են Արցախի առողջապահության նախարարության պաստառը
Տեսանյութն էլ վերնագրել են` «Դաս հայերին մեր սահմանապահներից. ավելորդ զինանշանը հանվել է»։
«Իսկ նախկինում այդ 10 կամ 20 մլրդ դրամն ուզող կա՞ր»․ Տիգրան Ավինյանի պատասխանը դիտորդներին
Տիգրան Ավինյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ դիտորդական կազմակերպություններն իշխող ուժին մեղադրում են վարչական ռեսուրս կիրառելու համար։
ԼՂ բնակչությանը լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու վտանգ է սպառնում. Խուան Մենդես
«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, է, որքան դատական հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»,- ինչպես հայտնում է «Sputnik Արմենիան», ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կայացած հանդիպմանը հայտարարել է գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը։
Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Լաս-Պալմասի» հետ հանդիպման հայտացուցակ
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» այսօր մրցակցի հարկի տակ խաղալու է «Լաս-Պալմասի» հետ: Հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին: Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մոսկվայի «Դինամոյից» օգոստոսի 19-ին «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխված հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Արսեն Զախարյանն արդեն ընդգրկվել է նոր ակումբի հայտացուցակում: Մնում է, որ գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը նրան խաղաժամանակ տրամադրի՝
«Վեոլիա ջուրը պետությանը տարեկան վճարում է 9-10 մլրդ դրամ վարձավճար, խոսելու ենք կառավարության հետ, որ այդ գումարները հետ ուղղվեն ջրագծերի կառուցմանը»․ Ավինյան
Ավինյանը նշեց, որ Երեւանը հիմա մեծ շինհրապարակ է դարձել, բնական է, որ մարդիկ բողոքում են, բայց դա տալու է իր կոնկրետ արդյունքը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 25-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 25-ին կեսօրից հետո, 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ,
«Պարն էլ մեր պայքարի ձեւն է»
Ասում է Մոսկվայի «Նժդեհ» հայկական ազգային պարերի դպրոցի համահիմնադիր Արամ Պողոսյանը: Օգոստոսի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Մոսկվայի «Նժդեհ» հայկական ազգային պարերի դպրոցի 3-րդ մենահամերգը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) մասնակցությամբ՝ «Իմ անունն է պայքար» խորագրով: Համերգը վարելու է Արսեն Ղազարյանը, երգելու է Կարեն Մշեցին: Համերգից առաջ «Առավոտը»
Պետք է գործենք: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի. Ադամ Շիֆ
«Ես աջակցում եմ Արցախի 120 հազար բնակիչներին և նրանց պաշտպանող հայկական Սփյուռքին»,- «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել՝ «Այլևս՝ երբեք»։ Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոստում տալը: Մենք պետք է գործենք»,-գրել է
Կովկասի բնության հիմնադրամի կողմից խոշոր աջակցություն են ստացել ՇՄՆ կազմում գտնվող ՊՈԱԿ-ներն ու «Արփա» պահպանվող լանդշաֆտը
Կովկասի բնության հիմնադրամի կողմից հերթական խոշոր աջակցությունն են ստացել ՇՄՆ կազմում գտնվող ՊՈԱԿ-ներն ու «Արփա» պահպանվող լանդշաֆտը։ Հատկացված գումարը կազմել է 355․634 եվրո, որից 2023 տարվա երկրորդ գումարային փոխանցումներն են ստացել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը՝ 142․500 եվրո, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ 66․500 եվրո, «Դիլիջան» ազգային պարկը՝ 67․646 եվրո, «Արփի լիճ» ազգային պարկը՝ 27․500 եվրո։ Նշենք, որ
Պատկերացնենք եւ հասկանանք, թե ինչ է օջախի ծուխը ծխեցնելը կամ հանգցնելը
Հուլիսի 26-ին Անդրանիկ Մանուկյանն ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին թիվ ԵԴ/23833/02/22 քաղաքացիական գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ավարտեց բողոքի քննությունը, մասնակի բավարարեց Մանուկյանի ներկայացուցչի բողոքը, շինարարություն իրականացնող ընկերությանը արգելեց Մանուկյանի սեփական տարածքում իրականացնել շինարարություն: Ստացվեց, որ այս պահին կա երեք տարբեր որոշումներ. արգելել շինարարությունը, թույլատրել շինարարությունը,
Բացվել է հոծ աշտարակ. նորահայտ ամրոցի տարածքում պեղումները շարունակվում են
Հնագետի ձեռքը րոպեներ առաջ է շոշափել դարերի խորքից հայտնաբերված իրը։ Իլիկ է, թե պատմական ինչ ժամանակաշրջան է ընդգրկում դեռևս հայտնի չէ, կպարզվի ուսումնասիրության արդյունքում։ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցի տարածքում շարունակվում են պեղումները։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը գերմանական կողմի հետ համատեղ արդեն երկու շաբաթ է աշխատանքներ են իրականացնում «Խանջյան» պայմանական անունը կրող
Արցախից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են Հայաստան
Այսօր՝ օգոստոսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ
«Գիտելիքների եւ գաղափարների նման փոխհամագործակցությունը մեր ժողովրդին համախմբելու միջոց է»
Հարցազրույց «Բալետ-2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Գյումրիի «Խառատյան կատարողական արվեստի կենտրոն» ծրագրի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ – Հարգարժան Լիլիթ, ընթացիկ տարվա սկզբին անդրադարձել էինք Գյումրիում ձեր հիմնադրամի նախաձեռնած «Խառատյան կատարողական արվեստի կենտրոնի» վերականգնման նախագծի ճարտարապետական դիզայնի կոնցեպտը International Design Awards-ում ոսկե մրցանակի արժանանալու փաստին։ Վերջերս ձեր կայքից տեղեկացանք, որ այդ նախագիծը եւս մեկ ձեռքբերում է
ԱՄՆ մի խումբ սենատորներ մեկնել են Թուրքիա՝ քննարկելու F-16-երի հարցը
Քննարկվել է նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող F-16 կործանիչների արդիականացումը և դրանց նոր խմբաքանակի մատակարարումը։
Իրավիճակը փոխելու մեկ հնարավորություն կա՝ փոխել բանակցությունների բովանդակությունը։ Սա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ փոխել բանակցողին. Վահե Հովհաննիսյան
Միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներում և զեկույցներում, նույնիսկ՝ հայամետ, արդեն 7-8 ամիս է՝ հստակ նշվում է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ու հնարավոր հայրենազրկումը, որի շեմին ենք մենք, սկսվել է հենց այդ բանավոր ճանաչումից հետո։ Ու Արցախի շրջափակումը սկսվել է հենց այդ ճանաչումից հետո։
PR-ով երկրի ինքնիշխանության պաշտպանությո՞ւն
Ալիեւը «ինտեգրացիոն» յուրօրինակ հայեցակարգ է առաջ մղում նաեւ Հայաստանի դեպքում, որը ներկայացվում է որպես «հումանիտար» հարց Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի բացահայտ ագրեսիվ քաղաքականությանն ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների անհամարժեք քայլերի մասին քննադատություն բավականաչափ հնչել է եւ շարունակում է հնչել: Իսկ ընդդեմ Հայաստանի վարվող պաշտոնական Բաքվի քաղաքականությանը Փաշինյանի իշխանությունն ինչպե՞ս է հակազդել` բացի արձագանքելուց: Օրերս, ՀՀ նախկին
Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով
Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի օգոստոսի 7-ի, օգոստոսի 11-ի, օգոստոսի 14-ի, օգոստոսի 16-ի, օգոստոսի 21-ի, օգոստոսի 22-ի, օգոստոսի 23-ի և օգոստոսի 24-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Արմեն Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ՀՀ ԱԽ գրասենյակ
«Կեղծ ժողովրդավարության վառ դրսևորումներից են Երևանի քաղաքապետի ընտրությունները, որոնք արդեն իսկ ընթանում են կեղծիքներով». Թագուհի Թովմասյանը՝ դեսպան Քվինին
Անդրադարձել եմ նաև Հայաստանում քաղբանտարկյալների (օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը) գոյությանն ու մարդու իրավունքների մյուս սպառնալիքներին։
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում: Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը: ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստը՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը
Օգոստոսի 24-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը: Նիստին մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ առաջին հանդիպումից մինչ օրս իրականացվել են անտառային և բուսածածկ տարածքներում
«Գերմանիան չպետք է աչք փակի, երբ ցեղասպանություն է սպառնում: Ժամանակն է օդային միջանցք ստեղծել». Թոբիաս Էսսեր. «Ազգ»
Դաշնային կառավարությունը չպետք է ակտիվացնի հարաբերությունները Ադրբեջանի ռեժիմի հետ»
Երբ Մարությանը քաղաքապետ ընտրվեց, այդ օրվանից սկսեց իմ զանգերին չպատասխանել. Ռոբերտ Նազարյան. «Հրապարակ»
Ես, որ նշանակվեցի քաղաքապետ, անգամ շենքի հոսանքն էին պարտքի պատճառով անջատել
Արցախում կրքերը թեժանո՞ւմ են, թե՞ հանդարտվում
«Վստահ եմ, որ ռուսական կողմին ձեռնտու չէ, որպեսզի Ակնայով ճանապարհ բացվի, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ դա եւս մեկ քայլ առաջ է՝ դեպի, այսպես կոչված, ինտեգրում, իսկ ՌԴ-ին այդքան էլ ձեռք չի տալիս, որ արցախահայերը ինտեգրվեն Ադրբեջանին եւ այս կոնֆլիկտն ընդհանրապես մարի: Համենայնդեպս, կոնֆլիկտի առկայությունն իրենց ձեռնտու է». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի «Արդարություն» կուսակցության
Կոչումներն ու տիտղոսները ոչինչ արժեն, եթե դրանք չեն ծառայում ժողովրդին, հայրենիքին, ճշմարտությանը. ինչո՞ւ են լռում մասնագետները. «Ազգ»
Պետք է բարձրացնել ժողովրդի ոգին, դիմանալու, դիմադրելու, դժբախտությունները հաղթահարելու ցանկությունը: Եվ դա պետք է անել անդադար՝ յուրաքանչյուր «բիզիմ դիր»-ին ի պատասխան, կամ կանխելով դրանք:
Եթե քննադատում եք Փաշինյանին, ուրեմն չեք կարող գնալ Հայաստան. Կոնստանտին Զատուլին. «Հրապարակ»
Լյուդովիկոս 14-րդն իր երկարատեւ պատմական ճանապարհին ինչ-որ նվաճումներ ուներ, իսկ պարոն Փաշինյանի որեւէ նվաճում ես անգամ խոշորացույցով չեմ կարողանում հայտնաբերել։
Հետաքրքիր է` ինչու կառավարությանն առընթեր այս մարմինը կես տարուց ավելի է՝ ղեկավար չունի. «Ժողովուրդ»
Կոմիտեն, սակայն, ունի աշխատակազմ, պետբյուջեից էլ գումար է ստանում:
Բազմոցին նստած «դատավորները»
Դժգոհեք ոչ թե 17 տարեկան աղջնակից, որը փաստացի թշնամու զենքի նշանառության տակ ինչ-որ, ձեր կարծիքով, սխալ բան է ասել, այլ նրանցից, ովքեր ապրում են «դաչաների» բարձր պարիսպների հետեւում, հսկայական զորքի պաշտպանության տակ, եւ ասում են, որ Արցախում մաքառող, հայաստանյան անձնագրեր ունեցող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է պաշտպանվեն Ադրբեջանի օրենսդրության սահմաններում: Իբր հավատում են, որ դա հնարավոր է:
Հայաստանից ամենաշատը Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցում․ երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են․ «Ժողովուրդ»
Ի զարմանս մեզ՝ Ռուսաստանն այս շարքում 6-րդն է, ՌԴ-ի քաղաքացիներից անցած 6 ամիսներին միայն 18 մարդ է դիմել ապաստան ստանալու համար։

















































