Օրվա լրահոսը

Օգոստոսի 21-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ

«Ինձ ասացին՝ Միկա Բադալյան, գիտե՞ս ինչու չես կարող օգնել դիրքերին, հայ զինվորին, որովհետեւ դու դեմ ես իշխանություններին». Միկա Բադալյան

«Ինչ աստիճանի դավաճան պիտի լինես, անմարդկային պիտի լինես, որ այդպիսի արտահայտություն անես: Իսկ կարիքներ ամենուրեք կան, անգամ ՌԴ-ն, որը գերտերություն է, առանց հասարակության օգնության չէր կարող: Իսկ այստեղ, որ պատրաստվում են հարձակման, մեզ արգելում են օգնել: Հիմարներ եւ դավաճաններ, միեւնույն է, մենք դա անելու ենք ու դուք կտեսնեք արդյունքը: Մենք կփրկենք կյանքեր ու կօգնենք մեր զինվորներին»:

Խախտումներ՝ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում․ ահազանգ ոստիկանությանը

Օրինակ՝ հաստատությունում պահպանված չեն անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսներ, սենյակներում առկա չեն փոքր պահարաններ և աթոռներ, սենյակներում 3 կամ 4 անձի համար առկա է 1 հանդերձապահարան, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում գործող սենյակը ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հանգստի սենյակ և այլն։

«Ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև մենք ճիշտ հակառակ գործընթացների ենք ականատես լինում». Արարատ Միրզոյան

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հանդիպումը: Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային

Ափսոսանք են հայտնել, որ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով

Օգոստոսի 22-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդլայնված կազմով ունեցավ օրախնդիր հարցերի  քննարկում, որի արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը,  որը քաղաքացիներին փակ-գաղտնի քվեարկությամբ հնարավորություն կտա հայտնել իրենց դիրքորոշումը: Միաժամանակ ափսոսանք հայտնվեց, որ այդուհանդերձ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը` Երևանի ավագանու ընտրությունն այսօր

«Արմեն Աշոտյանի դատերը իրավական պոռնոգրաֆիա են». Նաիրա Զոհրաբյան

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի ընդունում, երբ ընդդիմադիրներն ասում են, թե սահմանադրական ճանապարհով պետք է իշխանափոխություն լինի Արցախում կամ Հայաստանում. «Ի՞նչ սահմանադրական ճգնաժամ, Նիկոլ Փաշինյանը տրորել է սահմանադրությունը: Ոնց որ մեռնողն ասի՝ մի հատ կոսմետիչկաս բերեք, քսվեմ, ռումյանա քսեմ»:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2023թ. օգոստոսի 23-ին և ավարտվում 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2023 թվականի օգոստոսի 23-ին և ավարտվում 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 24։00-ին: Այս ժամանակահատվածում նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ։ Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական

«Հիմնականում բռնությունները տեղի են ունենում հաճախորդների կողմից ու ինչքան չլուսաբանված բաներ կան, որոնք չեն բարձրաձայնվում». Լիլիթ Մարտիրոսյան

Այդ հեքիաթները, որ հաճախորդները պատմում են իրենց կաշին փրկելու համար, որ հասարակության մեջ արդարանան՝ տեղյակ չեն եղել, որ տրանս անձ է եղել. շատ լավ տեղյակ են. Լիլիթ Մարտիրոսյան

Շրջափակված Արցախցին

Արցախցու համար շատ արժեքներ այլևս վերարժևորվել են։ Այստեղ է, որ կտեսնես բազմամարդ հերթեր՝ մոտիկ ու հեռու առևտրային կետերի ու դատարկված, բայց ինչ-որ ապրանք ստացած խանութների առաջ։ Մի ժամանակ գուցե ոչ ոք չէր պատկերացնի, որ հերթեր կլինեն ձվի, մսի, ձմերուկի, անգամ հանապազօրյա հացի համար։ Ու այդ հացի նշանակությունը, արժեքն այլևս ուրիշ է, որովհետև հերթերում վատնած թանկագին

Կասկած չկա, որ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից. Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր

«Ես չգիտեմ այդ կնոջը փող տվել են, թե չէ, ես գալու եմ Տեղ գյուղ եւ ձեզ գտնելու եմ, տիկի՛ն». Նաիրա Զոհրաբյան

Ըստ նրա, իսկապես այնպիսի մայրեր կան, որ 2020-ի պատերազմից հետո գնացել եւ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, այնպես որ, միանգամայն սպասելի է նաեւ, որ այդ զոհվածի մայրն էլ առանց փողի գրկի Նիկոլ Փաշինյանին. «Ես քո տուն գալու եմ, տիկի՛ն, չուզենաս էլ՝ քո դուռը բացելու եմ եւ մտնելու եմ: Ես պիտի նայեմ, պիտի տեսնեմ քո աչքերի մեջ ի՞նչ կա: Ո՞վ ես դու, ո՞նց կարող ես այդպիսի բան ասել»:

Ալեն Սիմոնյանը նշել է՝ բելգիացի գործընկերներից գործուն քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ արտաքին առեւտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Նա ամուր գործընկերության փաստ է համարել

Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հյուպատոսական բնույթի մի շարք հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ աջակցության ցուցաբերումը: ՀՀ ԱԳՆ

«Ինձ ասեք՝ ո՞րն է Առուշի եւ «Հայաստան» դաշինքի՝ որդի կորցրած պատգամավորի տարբերությունը, Էդ ինչի՞ էդ պատգամավորին քացու տակ չեք տալիս». Նաիրա Զոհրաբյան

«Դադարեցրե՛ք: Առուշ Առուշանյանը ոչ մի բան ավել չի արել, քան այն տիկին պատգամավորուհիները, ովքեր գնում են ու մի «Նավակ ճոճողի» մոտ սեքսուալ գռեհիկ սեթեւեթանքով են նկարվում, ոնց որ իրենց համար պատիվ է, որ «Նավակ ճոճողը» թույլ է տվել, որ էդ ճմրթած կնիկը իր մոտ կանգնի: Հերի՛ք է արդեն»:

Արցախում 1835 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 245-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 92 տեղեկագրի՝ 22.08.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,835 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 721

Ամենաշատը հիշատակվել է Ավինյանի անունը․ «Անկախ դիտորդ» դաշինքի ուսումնասիրության արդյունքները

Անկախ դիտորդ դաշինքը իրականացրել է հանրային աղբյուրներից ֆինանսավորում ստացող տեղեկատվական երեք հարթակների մշտադիտարկում՝ Առաջին լրատվական ալիք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ Անկախ դիտորդի նպատակն էր պարզել՝ արդյոք այդ հարթակներում իրականացվող լուսաբանումը օգտագործվում է ընտրություններում Տիգրան Ավինյանին մեկնարկային առավելություն ապահովելու նպատակով: Այս հարցին պատասխանելու նպատակով՝ հաշվել ենք 2022թ․ սեպտեմբերից (Տիգրան Ավինյանի նշանակումից

«Զենքով մտել են Ազգային ժողով. Արայիկ Հարությունյանն է «ֆեյք չինական Պրիգոժինին քսի տվել» Ազգային ժողովի վրա». Նաիրա Զոհրաբյան

Ո՞վ ես դու, ա՛յ աշխարհազորայինի անվան տակ ֆեյք Պրիգոժին, որ Արցախում սպառնաս ոչնչացնել Արցախի պետական ինստիտուտները:

«Զերծ մնալ աշակերտների անձնական տվյալների հանրայնացումից». օգոստոսյան խորհրդակցություն՝ Շիրակի մարզում

«Դպրոցը երեխայի պաշտպանության մի օղակն է. այս տեսանկյունից պետք է դիտարկել յուրաքանչյուր խնդիր և դրա լուծում»

Մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է շուրջ 65 մլն. ՀՀ դրամ. նախաքննությունն ավարտվել է

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է 7.000.000 ՀՀ դրամ:

Դեսպան Դըկոտինյիի հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված հումանիտար աղետին

Անդրադարձել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ ուսուցման կազմակերպման հարցերին:

«Նրանք ցանկանում են մեզ մեռած տեսնել փողոցներում». Guardian-ը հոդված է պատրաստել շրջափակված Արցախի մասին

«Մենք չունենք ոսկի, կամ նավթ, կամ գազ: Մենք ոչինչ չունենք, որը կհետաքրքրի Արևմուտքին կամ Արևելքին: Աշխարհը սիրում է խոսել մարդու իրավունքների մասին։ Բայց նրանք թքած ունեն: Ներեցեք, որ այդպես կոպիտ եմ արտահայտվում»,- ասում է նա։

Եղեգնաձորում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր): Մասնավորապես՝ արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղներն ապահով չեն, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների

Վագրաձիերը Երևանի կենդանաբանական այգու 10 նոր բնակիչներից են

Կենդանիներն այգուն է նվիրել է Գագիկ Ծառուկյանը: Նվիրատվության շնորհիվ այգում հիմա արդեն 150 տեսակի ավելի քան 900 կենդանի կա

Հատուկ քննարկման նյութ են դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված հարցեր. Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին

Այսօր Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն  ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում: Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես

«Նիկոլ Փաշինյանը պատասխան չունի տալու տեղահանված մարդկանց եւ պատժում է դատարանի միջոցով»․ իրավապաշտպանները Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջ գործի մասին

«Յուրայինները, իշխանության պաշտպանները տարբեր գործողություններ են իրականացրել, ներառյալ մարդկանց բռնության ենթարկելը, վերջացրած Ալեն Սիմոնյանի կողմից մարդու վրա թքելն ու անպատիժ մնալը»։

Ի՞նչ է լինելու վճարովի հիմունքներով սովորող արցախցի ուսանողների ուսման հարցը. արցախցի ուսանողների աննշմար ապագան. Ջեմմա Բաղդադյան

Առկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում գործազուրկ արցախցին ի վիճակի չէ օրեր անց վճարել իր երեխայի ուսման համար

«Մելանի Ջոլին տեղեկացրել է սեպտեմբերին ՀՀ-ում, իր մասնակցությամբ, Կանադայի դեսպանատան պաշտոնական բացման մասին»

«Արցախը երբեք չի կարող ենթարկվել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանության զոհ»

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։ Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությանը վարել   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության և մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես

Անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած կինը տեղափոխվել է ՔԿՀ. 7 օր անց կտեղափոխվի մեկուսարան

Անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Օրենքով նախատեսված կարգով՝ կինը սկզբնական շրջանում մինչև 7 օր գտնվելու է կարանտինային պայմաններում, որտեղ վերջինս ծանոթանալու է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին, կարգ ու կանոններին, որից հետո՝ 7 օր անց, կտեղափոխվի մեկուսարան: Ա.Ա-ն կմնա մեկուսարանում

Անընդունելի են մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը. Դավիթ Իշխանյան

 Կոչ եմ անում բոլորիդ՝ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031