Օրվա լրահոսը
«Շատ ապրես, իմ Երեւան». Մեկնարկեց «Ապրելու երկրի» քարոզարշավը՝ խոստանալով իշխանազրկել ու անկախության պատին ամեն օր նոր քար դնել
Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Երեւանում իրականացվող փոփոխությունները տարածվելու են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի եւ համայն հայության վրա: Տարբեր բակերում ներկայացնելով մեր ծրագրերը՝ ցույց ենք տալու, թե ոնց ենք փոխելու իրավիճակը»:
Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ՝ շարունակական, ամենօրյա աշխատանք, ճիգ ու ջանք, անձնվիրություն ու ստեղծագործ արարման գործընթաց. Վահագն Խաչատուրյան
Անկախությունն անսակարկելի գաղափար է, իսկ Անկախության հռչակագիրը՝ մշտապես արդիական փաստաթուղթ ու պետականության վերածննդի խորհրդանիշ:
«Մենք գիտենք՝ ինչ է պետք անել, ոնց է պետք անել, ապագան մենք ենք կերտում ու մենք գիտենք՝ ինչ ապագա պետք է լինի». Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկրի» քարոզարշավին
Ձայնը տվեք «Ապրելու երկրին», որը նոր մոտեցում ու նոր ուղի է ցույց տալիս: Մենք ունենք էքզիստենցիալ լուրջ վտանգ, դա ոչ միայն պատերազմի վտանգն է, դա մարդկային արժանապատվության կործանումն է: Մենք հազարավոր տարի ապրել ենք այս երկրագնդում ու ամբողջ աշխարհին շատ բան ենք տվել: Այս իրավիճակում միակ մեր պատասխանը պետք է լինի հետեւյալը՝ մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի համար ու թույլ չենք տա ոչ մեկի կործանել Հայաստանը եւ Արցախը:
Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունը՝ Փաշինյանը սահմանափակում է հայրենիքին աջակցելու մեր քաղաքական և տնտեսական հնարավորությունները․ Արա Աբրահամյան
Իրականում Հայաստանի և Արցախի դեմ պատերազմը շարունակվում է, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են մեզ վախեցնել նոր պատերազմի սպառնալիքով, որը մանիպուլյացիա է և շահարկում:
Փաստորեն Նիկոլը, Էրդողանի ու Ալիևի նմանությամբ, հայ ժողովրդին է մեղադրում «կոնֆրոնտացիա» ու «հարեւանների հետ կոնֆլիկտներ ունենալու» մեջ. Շարմազանով
Փաստորեն Նիկոլը անկախություն ասելով հասկանում է Հայաստանի գոյությունը Թուրքիայի գերիշխանության տակ։
Ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի. Փաշինյան
Ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:
ՍԴ-ում քննության ժամկետը խնդրահարույց եմ դիտում: Տպավորություն ունեմ, որ գործել են «դե թողնենք, վերջում կնայենք» տարբերակով. Արամ Օրբելյան. «Հրապարակ»
Մի բան է խիստ անհանգստացնում, որ փաստացի ժամկետի վերջին օրն են վերսկսել` Վենետիկի հանձնաժողովի որոշումը ստանալուց բավականին երկար ժամանակ հետո կասեցրել են ու դիմել դատախազություն, եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից ստացված դիրքորոշման ու դատախազություն ներկայացրած հարցերի միջեւ էլ օրգանական կապ չեմ տեսնում
Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու, ներսում թշնամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի. Տիգրան Աբրահամյան
Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ, դա առաջին հերթին պատասխանատվություն է, որը ստանձնել եք օրենքներով և սահմանադրությամբ ու պարտավոր եք դրան հավատարիմ լինել:
Մի բան պարզ է, որ Արայիկ Հարությունյանը հերթական զիջումներից առաջ նման միջոցառումներ է կազմակերպում. Դավիթ Գալստյան. «Հրապարակ»
Դավիթ Գալստյանի կարծիքով, Արայիկ Հարությունյանը զբաղված է պետական ինստիտուտների ոչնչացմամբ
Պետությունները կայանում, ամրանում, հզորանում և հարգանք են վաստակում, երբ սրբորեն պահպանում են պետականության հիմքում ընկած արժեքներն ու գաղափարները. Ռուբեն Վարդանյան
Մեր ժողովրդին ամեն օր քարոզվում է, որ մենք անզոր ենք, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարող ոչինչ փոխել:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին լուրը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ինչի՞ համար էր «նախագծված» Երրորդ հանրապետությունը
Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է՝ մի փաստաթղթի, որի հիման վրա ստեղծվել է Հայաստանի ներկայիս հանրապետությունը: Փաստաթուղթ, որն արտացոլում է 1988 թվականի Արցախյան շարժման պատումները՝ ինչի հետ, կարծես թե, քչերն են վիճում: Բացի այդ, Հռչակագիրն, իմ համոզմամբ, միջնորդավորված ձեւով արտացոլում է նաեւ 1960-70-ական թվականների ազգային զարթոնքի ոգին, հայ քաղաքական միտքն իր «այլախոհական» եւ «թույլատրված» դրսեւորումներով:
Բացահայտվել և կանխվել է Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք․ ԱԱԾ
Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ:
«Երգը տրամադրել եմ անվճար»․ Արամ MP3-ի «Շատ ապրես, Երևան» երգը՝ «Ապրելու երկիր»–ի ընտրական խորհրդանիշ․ «Հրապարակ»
Ինձ զանգահարել են, ասել են, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը շատ հավանել է երգը, ցանկանում է այն օգտագործել լավ նպատակներով, իսկ եթե երգն օգտագործվում է լավ նպատակներով, ես դեմ չեմ: Ասել եմ` խնդրեմ, օգտագործեք:
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Արցախում եւ Սյունիքում
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանում «պահեստազորի զինծառայողները զորավարժությունների են կանչվում»
Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ Ադրբեջանում պահեստազորի զինծառայողները զորավարժությունների են կանչվում: Այս կապակցությամբ ադրբեջանական Oxu.az լրատվական կայքից կապ են հաստատել զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետ։ Լրագրողների հարցին պատասխանել է հասարակայնության հետ կապերի և միջազգային հարաբերությունների բաժնի պետ Փարվիզ Սադրեդդինովը՝ ասելով, որ անհանգստանալու հիմքեր չկան: «Զինվորական պարտավորության և զինվորական ծառայության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն՝
«Եթե մենք չգիտակցենք և չուղղենք մեր սխալները, ամեն հաջորդ փաստաթուղթ, որ դրվելու է մեր առաջ, ավելի վատն է լինելու». Ռուբեն Վարդանյան
«Բանակցությունները, անգամ՝ զիջումները պետք է լինեն խելացի, պետք է լինեն մտածված, ռազմավարական ու քայլ առ քայլ պլանավորված: Եթե դու մի բան զիջում ես և դրա դիմաց ոչինչ չես ստանում, դա թուլություն է: Օրինակ, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությամբ Հայաստանի գործող իշխանությունն ի՞նչ շահեց, ի՞նչ քաղաքական կամ դիվանագիտական առավելություն ստացավ, որը հետո կարողանալու է օգտագործել
Որքան էլ զարմանալի է, բայց պետականության դեմ ուղղված հերթական սպառնալիքը մենք ստանում ենք ոչ թե թշնամուց, այլ յուրայիններից. Արցախի ԱԺ-ի երեք խմբակցությունների հայտարարությունը
Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր անկախության հերթական տարեդարձին ընդառաջ մեր պետությունը հայտնվել է լրջագույն փորձությունների առաջ։ Թշնամին տենչում է վերացնել մեր պետականությունը, լուծարել մեր պետական ինստիտուտները և կլանել Արցախը։ Պատերազմից հետո անցնող երեք տարիների ընթացքում, և հատկապես, վերջին ամիսներին՝
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքների մասին` ապատեղեկատվությունն է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 22-ին` ժամը 19:20-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ընդգծվել է ԵՄ և իր անդամ պետությունների կողմից խնդրին հետևողական անդրադարձի և հասցեագրման կարևորությունը
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Ի՞նչ է կատարվում Արցախում. Մարսել Պետրոսյանը վաղը կիմանա
«Որպեսզի Արցախն ապրի, Արայիկի կլանը պետք է գնա». Սերգեյ Ամիրյան
Արմավիրցի հրաշամանուկը շարունակում է զարմացնել և հիացնել աշխարհին
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh’s cup մրցաշարում: Արմավիրցի Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150): Մամիկոն
ՀՀ սուվերեն տարածքից մի շարք բնակավայրեր արդեն իսկ Ադրբեջանի վերահսկողության ներքո են անցել՝ առանց որևէ հիմքի. «Փաստինֆո»
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից 2020-2023 թթ. ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների իրականացումը։ Նշենք, որ 2020թ նոյեմբերի 10-ից՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվում է նոր սահմանագծում՝առանց որեւէ իրավական հենքի։ GPS-ով սահմաններ գծեցին ու թշնամուն փոխանցվեցին անգամ Որոտանի ու Շուռնուխի կեսը, Քելբաջարը, վերջերս, Տեղ գյուղից մի
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Օգոստոսի 22-ին, ժամը 09։30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել
Մեսրոպ Առաքելյան. «Մենք իրական ենք, մենք ֆեյք չենք»
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Ինչպես «Ապրելու երկիր» կուսակցության գործունեության ամբողջ ընթացքում մենք մեր խոսքում բացառում ենք ատելությունը, սուտը, կեղծիքը։ Մենք խոսելու ենք մեր մասին՝ ներկայացնելով մեր ծրագրերը, մեր առաջարկները։ Ցավոք, իշխանությունների ֆեյքամետ քաղաքականությունը երկիրը վերածել է լայքապետության, որտեղ սուտը ու կեղծիքը,
«Իմ խոխեքս թերսնված 250 օր պահիմ, ուրանք ուսանողներին ղարկին Երևան: Լավ կինա՞ր վէր մին փիս պէն ասար, տնեյին, մորթած հետ տային»․ Հայհոյանքներ, սպառնալիքներ 17-ամյա արցախցի ուսանողի հասցեին
Արցախից Հայաստան տեղափոխված ուսանող Էլեն Առուստամյանը սոցիալական ցանցում թիրախավորվել է այն բանի համար, որ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետում ճեպազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին
Օգոստոսի 21-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ
«Ինձ ասացին՝ Միկա Բադալյան, գիտե՞ս ինչու չես կարող օգնել դիրքերին, հայ զինվորին, որովհետեւ դու դեմ ես իշխանություններին». Միկա Բադալյան
«Ինչ աստիճանի դավաճան պիտի լինես, անմարդկային պիտի լինես, որ այդպիսի արտահայտություն անես: Իսկ կարիքներ ամենուրեք կան, անգամ ՌԴ-ն, որը գերտերություն է, առանց հասարակության օգնության չէր կարող: Իսկ այստեղ, որ պատրաստվում են հարձակման, մեզ արգելում են օգնել: Հիմարներ եւ դավաճաններ, միեւնույն է, մենք դա անելու ենք ու դուք կտեսնեք արդյունքը: Մենք կփրկենք կյանքեր ու կօգնենք մեր զինվորներին»:
Խախտումներ՝ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում․ ահազանգ ոստիկանությանը
Օրինակ՝ հաստատությունում պահպանված չեն անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսներ, սենյակներում առկա չեն փոքր պահարաններ և աթոռներ, սենյակներում 3 կամ 4 անձի համար առկա է 1 հանդերձապահարան, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում գործող սենյակը ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հանգստի սենյակ և այլն։


















































