Օրվա լրահոսը
Նոր հանրային քրեական հետապնդում՝ նախկին գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում: Մ.Պ.-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու
«Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել». ԱՄՆ-ն հերքում է լուրերը, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմանը
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ Միացյալ Նահանգների դեսպանատունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց․ Պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն աջակցում է ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման և կահավորման աշխատանքներին
Օգոստոսի 22-ին Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Գյումրու շուրջօրյա կենտրոնում Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Մասանորի Ֆուկուշիման և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրեցին դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի 66 137 ԱՄՆ դոլար կհատկացվի խնամքի կենտրոնի վերանորոգման և կահավորման համար։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետի տեղակալ Վահագն Մկրտչյանը: Դրամաշնորհի միջոցով կվերանորոգվի
Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահին «Ղարաբաղի վերականգնման գործում առաջին օտարերկրյա նվերի» համար
Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, որի ժամանակ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահին Ֆիզուլիում իրենց դպրոց նվիրելու համար:
«Տեմպերն ավելացնելու և արդեն լուծումներ տալու խնդիր ունենք». Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ Պետրոս Մարտիրոսյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակալ Արման Դանիելյանին վերջին ամիսներին աշխատանքները համակարգելու համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին: «Մենք երկար քննարկումներից հետո որոշում ենք կայացրել պարոն Մարտիրոսյանին նշանակել Տեսչական մարմինների աշխատանքների
Հերթը հասել է հռչակագրին. Փաշինյանի ուղերձում ձևակերպումները ևս մեկ վկայությունն են, որ գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում. Միքայել Համբարձումյան
Պարզապես անհասկանալի է, թե անկախության հռչակագրով մենք ինչպե՞ս ենք հռչակել Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակել Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ինչպե՞ս է խաղաղություն չլինելու պատճառով ԽՍՀՄ ուրվականն առ այսօր թեւածում մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:
Ադամ Շիֆը հերթական անգամ կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, և ինչ պետք է անի Միացյալ Նահանգները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Հայոց հերթական ցեղասպանությունը կանխելու համար»,- տեսանյութին կից գրել է Շիֆը։
Նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունը հերթական միլիարդն է ստացել պետությունից. «Հետք»
Այդ ընկերության հետ այս տարվա ընթացքում կնքվել է 4 պայմանագիր, որոնցից 2-ը` Երևանի քաղաքապետարանը, 1-ը՝ Վաղարշապատի համայնքապետարանը, 1-ն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունը։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները ազդեցին, որ 9-ը ամիս է՝ 120 հազար հայ Արցախում սովի է ենթարկվում»․ Արա Աբրահամյան
Ըստ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն անբավարար է սփյուռքի նկատմամբ։
Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն իսկ ուժի մեջ է մտել
2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Ըստ այդմ՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը, գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝
Հյուրանոցի շոգեբաղնիքում հայտնաբերվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի. Shamshyan.com
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
«Սեւ-սպիտակ» մտածողությունը եւ ներքին թշնամիների փնտրտուքը
Ինչո՞ւ են մարդիկ անհանգիստ, երբ որեւէ մեկին չեն կարողանում «յուրայինի» կամ «օտարի» պիտակ կպցնել Հասարակությունը եւ ընդհանրապես մարդկությունը «սեւերի» եւ «սպիտակների», «յուրայինների» եւ «օտարների» բաժանելը զուտ հայաստանյան եւ զուտ 21-րդ դարի երեւույթ չէ: Այդ բաժանումը մարդկային մտածողության մշտական եւ կասեի՝ հիմնարար արատն է: Բայց պետք է հասկանալ, թե որ փուլում է այն առաջանում: Եթե որեւէ
Դպրոց մտնող ցանկացած դասագիրք պետք է համապատասխանի սահմանված չափանիշներին. խորհրդակցություն Արարատի մարզում
Սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ առարկաների՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, ուսուցիչները կստանան հավելավճար։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 23-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 23-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 24-25-ին, 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-28-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
«Համամի՞տ եք Նիկոլ Փաշինյանի պնդման հետ, որ Արցախն Ադրբեջանի մաս է». Անդրանիկ Թեւանյանը ոստիկաններից էր հետաքրքրվում
Անդրանիկ Թեւանյանն արձանագրեց, որ փոխգնդապետի ուսադիրներ կրող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը խուսափում է պատասխանել հարցին՝ Արցախը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական. «Սա նշանակում է, որ մենք ներսում ունենք խնդիր եւ նախեւառաջ ներսում պետք է լուծենք այս խնդիրները: Ոստիկանը, որը կրում է ուսադիրներ, պետք է ծառայի ՀՀ-ին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությանը: Մենք այս ամեն ինչը պետք է սրբենք, մաքրենք եւ ծառայեցնենք պետական համակարգերը պետությանը, ոչ թե մեկ անձի»:
Երկիրը ղեկավարում է մի մարդ, որն իր ուղերձում հարցականի տակ է դնում պետության հիմնարար փաստաթղթի իրավացիությունը ու դրանով իսկ՝ մեր պետության գոյությունն առհասարակ. Տաթևիկ Հայրապետյան
Այս կործանարար քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ «խաղաղասեր» հարևանը այնքան է ոգևորվել, որ մեր երկիրն այսօր կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:
Պահպանել Համահայկական խաղերի հոգին, ոգին եւ վեհ նպատակը
Սպորտային իրադարձությունները զերծ պահենք քաղաքական մագնիսականությունից (քաշողականությունից) Նրանք, ովքեր ուզում են լավ հասկանալ Հայաստանի Հանրապետության քաղաքական սպեկտրն ու մթնոլորտը, եւ ուզում են վստահեցնել, որ լավ են ըմբռնում միջավայրը, բայց Հայաստանում երկար ժամանակ անցկացնելու հնարավորություն չունեն, ես չեմ համարձակվի ավելորդ առաջարկություններ անել եւ կեղծ հայտարարություններ, որ ես ավելի բարձր հայրենասիրության զգացումով հայ եմ, ի վերջո ես
Անդրեա Վիկտորինին ներկայացրի ՀՀ-ում կեղծ ժողովրդավարության իրական պատկերը. Թագուհի Թովմասյան
Դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերները
Քաղաքի տեսքն ու տնտեսվարողների շահերը պետք է բալանսավորվեն. նոր չափորոշիչներ գովազդային ոլորտում
Նոր չափորոշիչներ գովազդի ոլորտում. ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայի գովազդային վահանակները: Քաղաքի արտաքին տեսքն ու տնտեսվարողների շահերը պետք է բալանսավորվեն։ Տնտեսվարողների համար մշակվել է չափորոշիչների ուղեցույց։ Երևանի քաղաքապետարան
Անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով` պետք է առաջ շարժվել` հանուն մեր պետականության և ժողովրդի. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը: Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին: Հռչակագիրն իրավական եւ ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է: Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր
«Վստահ եմ՝ Երեւանի եւ Բուդապեշտի օպերային թատրոնների համագործակցությունը կհաջողի»
Հարցազրույց Հունգարիայի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրենի գլխավոր խորհրդական, Արվեստների պալատի (Müpa) գեղարվեստական խորհրդատու եւ գլխավոր խմբագիր Տամաշ Բատորի հետ – Պարոն Բատոր, ձեզ մտաբերում ենք շուրջ 15 տարի առաջ Երեւանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ աշխարհահռչակ օպերային երգիչ Բրուզոնի մենահամերգից, որի կազմակերպիչն էիք։ Այս օրերին
«Երեւանն Էրիվան չի դառնալու». «Մայր Հայաստան» դաշինքը սկսեց քարոզարշավը
Դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է Հայաստանում ամբողջական իշխանափոխության ծրագրով
Թշնամու պահանջով երկրի հիմքերը ըստ թշնամու հայեցողության փոխելը մեզ կհասցնի անկախությա՞ն: Փաշինյանն էս ուղերձով փորձում է բոլորիս խաբել. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Կարդացե՞լ եք Անկախության հռչակագրի օրվա հետ կապված Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Եթե չէ, ապա այն կգտնեք մեկնաբանություններում։ Ի՞նչ տեքստ է սա, ինչի՞ մասին է խոսում ու ինչի՞ մասին է լռում։ Իրականությունն այն է, որ Ալիևը պահանջում է փոխել Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Քանի դեռ էդ հռչակագիրը
Այս չէ՞ր պատճառը, որ դարերով երազած մեր Անկախության թագը, երեսուն տարվա ընթացքում, նույն ապերախտների ձեռքով վերածվեց մեր հպարտ ճակատն արյունող «փշե պսակի»
… Քաղաքը խցանած ռեստորաններում ու զվարճանքի այլ վայրերում լեփ-լեցուն բիոլոգիական խրախճացողներին լրացնում են «նախկինների» ու «ներկաների» միջև «համերաշխորեն բաժանած» հասարակության տարաբնույթ խմբերը, կառույցները, անհասկանալի ծագումով կազմակերպությունները և բազմացող կուսակցություններն՝ իրենց լրատվամիջոցներով ու քարոզիչներով։ Եվ բոլորը, իմացաբար, թե անիմա, ելած իրար դեմ՝ շարունակում են մի մասը պաշտպանել «նախկիններին», մյուսը՝ «ներկաներին», մի մասը՝ Ռուսաստանին, մյուսը՝ Ամերիկային ու Արևմուտքին…այսպես շարունակ։
Կան արժեքներ, որոնք անսակարկելի են, կան նպատակներ, որոնցից չի կարելի հրաժարվել. Արմեն Սարգսյան
33 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը կարևորագույն իրավական քայլ էր անկախ պետականության կերտման ճանապարհին: Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլև պատմական հիշեցում, որ կան արժեքներ, որոնք սակարկության ենթակա չեն, կան նպատակներ, որոնցից չի կարելի հրաժարվել, կան սահմանագծեր, որոնք չի կարելի անցնել, կա ընտրված ճանապարհ, որով պետք է արժանապատվորեն
Ո՞րն է Փաշինյանի հաջորդ քայլը
ՄԱԿ-ի ԱԽ-ում «իրազեկման» լսումներից հետո Լաչինի միջանցքում եւ Արցախի շուրջ իրավիճակն ինչպե՞ս կփոփոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալ շաբաթ շուրջ երկու ժամ տեւած քննարկումների արդյունքում բանաձեւ կամ հայտարարություն չընդունեց Արցախի հարցով: Մինչդեռ պաշտոնական Երեւանը հստակ նշել էր, թե ինչ ակնկալիքներով է հայկական կողմը նման հրատապ նիստ հրավիրել: «Մենք այս Խորհրդից ակնկալում ենք դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ,
«Ես 45 տարեկան եմ եւ իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների սեղանին». Մանե Թանդիլյան
«Ես պատրաստ եմ իմ կյանքի հաջորդ 10 տարիներին նվիրել իմ երկրին անմնացորդ: Այսպես է միայն հնարավոր փոխել ապագան, այլ կերպ երազանքը չիրականացված պաթոսի կվերածվի, իսկ մենք գիտենք երազանքն ինչպես իրականության վերածենք»:
«Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն». Չեխիայի արտգործնախարարը՝ Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Չեխիայի արտգործնախարարը երեկ մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ «Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է Յան Լիպավսկին:
«Շատ ապրես, իմ Երեւան». Մեկնարկեց «Ապրելու երկրի» քարոզարշավը՝ խոստանալով իշխանազրկել ու անկախության պատին ամեն օր նոր քար դնել
Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Երեւանում իրականացվող փոփոխությունները տարածվելու են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի եւ համայն հայության վրա: Տարբեր բակերում ներկայացնելով մեր ծրագրերը՝ ցույց ենք տալու, թե ոնց ենք փոխելու իրավիճակը»:
Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ՝ շարունակական, ամենօրյա աշխատանք, ճիգ ու ջանք, անձնվիրություն ու ստեղծագործ արարման գործընթաց. Վահագն Խաչատուրյան
Անկախությունն անսակարկելի գաղափար է, իսկ Անկախության հռչակագիրը՝ մշտապես արդիական փաստաթուղթ ու պետականության վերածննդի խորհրդանիշ:


















































