Օրվա լրահոսը

Վարչական դատարանը մեկը մյուսի հետեւից մերժում է ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված պահանջները. «Հրապարակ»

Քննչական կոմիտեից հայտնում են․ «Եռաբլուրի դեպքին վերաբերող վարույթով դեռեւս քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան։ Նախաքննությունը շարունակվում է»։ Ըստ ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանի, այս գործով ոչինչ չի արվում։ «Գործը հանգիստ քնած է։ Մեզ որեւէ բան չեն հայտնում։ Ոչ էլ կարճում են, քանի որ գիտեն, որ կարճման դեպքում մենք բողոքարկելու ենք մինչեւ Եվրոպական դատարան, այդ հեռանկարից վախենում

Քանի դեռ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, բանակցային գործընթացի ուղղության փոփոխություն կամ իրավիճակի շտկում չպետք է ակնկալել․ «Փաստ»

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ այդպես էլ որևէ շոշափելի առաջընթաց չգրանցվեց, իսկ հուլիսի 21- ին Բրյուսելում սպասվում է բանակցությունների հաջորդ փուլը՝ ԵՄ-ի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը: Հանդիպումներին զուգահեռ արդեն օրինաչափություն է դարձել այն, որ պարբերաբար խոսվում է հաշտության պայմանագրի մասին, թե այն շատ շուտով կարող է ստորագրվել, նույնիսկ կոնկրետ ժամկետներ են նշվում,

Անչափահաս մատուցողին դաժան ծեծի ենթարկած ոստիկանն ազատության մեջ է, իսկ շատ մարդիկ կալանավայրում են շատ ավելի փոքր հանցանքների համար․ «Հրապարակ»

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանն ազատության մեջ է։ Մեր հարցին, թե ինչպես եղավ, որ անչափահաս մատուցողին դաժան ծեծի ենթարկած ոստիկանին ազատեցին, Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեղադրյալն ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա։ Հիշեցնենք․ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը հունիսին հարբած վիճակում հարձակվել ու ծեծի էր ենթարկել

«Եթե որեւէ տեղ լսեք, որ տոլման հայկական չէ, մեր հաստ գրքով կարող եք կռիվ անել». Yooocook խոհանոցային հանրագիտարանը հյուրերին կդիմավորի duty free-ում

«Եթե որեւէ տեղ լսեք, որ տոլման հայկական չէ, մեր հաստ գրքով կարող եք կռիվ անել: Տոլման հայկական ուտեստ է եւ մենք պետք է պահենք դա»,-կես հումոր-կես լուրջ այսօր իր հյուրերին դիմելով՝ ասաց շեֆ խոհարար Վահան Առաքելյանը: Հյուրընկալության առիթը Yooocook անվամբ գրքի շնորհանդեսն էր: Yooocook-ը խոհանոցին նվիրված առաջին համապարփակ հանրագիտարան է: Գիրքը ներառում է ազգային խոհանոցի,

Զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը կիրականացվի պետական բյուջեի հաշվին․ «Փաստ»

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նման անհրաժեշտություն առաջացել է` 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաև 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների

Ալավերդու քաղաքապետի մերժումը խոցել է ՔՊ-ական մարզպետի ինքնասիրությունը․ «Հրապարակ»

Ալավերդուց վերադառնալուց հետո Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանը զանգահարել է Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին եւ խնդրել համայնքի տարածքներից մեկն առաջիկա օրերին տրամադրել, որ կուսակցական ժողով անցկացնի։ Թամազյանն ասել է, որ դրա համար սահմանված ընթացակարգ կա․ առաջարկել է դիմել, կքննարկեն եւ որոշում կկայացնեն։ Սա խոցել է ՔՊ-ական բդեշխի ինքնասիրությունը: «Օրենքով սահմանված կարգ գոյություն ունի, նախ պետք է

Հակոբ Հակոբյան․ Խոսելով Բաքու- Ստեփանակերտ երկխոսության մասին՝ իրենք ուղղակի սկսում են ինտեգրման գործընթաց․ «Փաստ»

Արցախում հունիսի 15-ից հետո մինչ այդ առկա լարված իրավիճակը էլ ավելի սրվեց, երբ թշնամին ուղղակի արգելեց որևէ հումանիտար բեռի փոխադրումն Արցախ, այս պահի դրությամբ իրավիճակը գնալով ավելի է լարվում, «Փաստի» հետ զրույցում հայտնել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր  ը։ «Ներկայում թե՛ սննդամթերքի, թե՛ տնտեսական ապրանքների պակասություն կա, իսկ վառելիքի մասին խոսելն այլևս անիմաստ է։ Այնուամենայնիվ,

Փաստաբան․ Չեմ բացառում, որ մեկ էլ հանկարծ պարզվի, որ ադրբեջանական ՀԿ-ների նամակի հիման վրա ինչ-որ գործունեություն է արվում․ «Հրապարակ»

Ադրբեջանական 24 ՀԿ-ներ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ են ուղղել։ Պահանջում են անհապաղ դադարեցնել Հայաստանի գրեթե բոլոր հանքավայրերի ու գործարանների աշխատանքը, իբրեւ թե դրանք վտանգում են տարածաշրջանի էկոլոգիային։ Նրանք պահանջում են փակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի լեռնահարստացման հանքը, Սոթքի հանքավայրը եւ այլն։ Թեմայի առնչությամբ փաստաբան Արամ Օրբելյանին, որը ԶՊՄԿ-ի նախկին սեփականատիրոջ շահերն է պաշտպանում եւ լավատեղյակ

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը պատկառելի ունեցվածք ունի, թեև երկար տարիներ համեստ աշխատավարձ է ստացել․ «Ժողովուրդ»

2012 թվականից Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Կամսար Բաբինյանը պատկառելի ունեցվածք ունի, եթե հաշվի առնենք, որ նա երկար տարիների պաշտոնյա է եւ համեստ աշխատավարձ է ստացել: Իհարկե, «թղթերով ամեն ինչ կարգին է» ձեւակերպումը միանշանակ համապատասխանում է թաղապետի վարքագծին: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հայտարարագրել է 3 բնակարան

Հարցման որոշ տվյալներ լավատեսություն են ներշնչում

«GALLUP International Association»-ը ներկայացնող հայկական MPG ընկերությունը հրապարակել է հունիսին անցկացված հերթական հեռախոսային հարցման արդյունքները: Նախ՝ ընդհանուր նկատառում հայտնեմ նման հարցումների վերաբերյալ: Այն մարդիկ, ում այդ հարցումների արդյունքները դուր չեն գալիս, մշտապես բացականչում են՝ «չենք հավատում, սաղ սուտ է, բոլոր թվերը նկարած են»: Բայց պետք է հասկանալ, թե ինչի մասին կարող են վկայել այդ արդյունքները:

Ներհայաստանեան բեմահարթակին վրայ ոչ մէկ անկիւնադարձային կամ վճռական որոշում կամ գործընթաց․ «Հայրենիք»

Ժողովներ, խորհրդաժողովներ, բարձրագոյն մակարդակի վրայ գլուխ-գլխի հանդիպումներ․․․ Այս բոլորը կ’երթան մէկ ճամբով, իսկ Արցախի վիճակը՝ ուրիշ ճամբով: Իրականութեան մէջ, Արցախի վիճակը տեղ մըն ալ չ’երթար, այլ կը մնայ անփոփոխ։ Ո՛չ միայն եօթը ամիսէ ի վեր շրջափակուած է արցախցին, այլ նաեւ ամէն օր յարձակման կ’ենթարկուի ազերի բանակին կողմէ, իբրեւ գործնական նախաճաշակ ալիեւեան այն «գուրգուրանք»-ին, որ պիտի

ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հուլիսի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Սուխումիի պետական համալսարան՝ վերջինիս ռեկտոր Զուրաբ Խոնելիձեի հրավերով։ Ռեկտորի հետ ունեցած առանձնազրույցից հետո ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ա. Սմբատյանն ընդգծեց համալսարանական դիվանագիտության նշանակությունը Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղության հաստատման հարցում։ Այս համատեքստում կարևորելով համալսարանականների՝ տարածաշրջանում

Մեզ ճիշտ դիրքավորվել է պետք և իրավիճակը ինչքան ծանր է Արցախի համար հիմա, այնքան բարեհաջող կարող է լինել. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է. ԼՂ կարգավիճակը բանակցության թեմա է եղել արցախյան շարժման առաջին օրից ու բանակցային թեմա է հիմա: Անտրամաբանական կլիներ, եթե բանակցային հարթակ ներկայացնող և կազմակերպող կողմը, տվյալ դեպքում ԱՄՆ դեսպանը, լրագրողի հարցին՝ հնարավոր համարու՞մ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պատասխաներ. «Ոչ, դա բացարձակ անհնարին է»։ Բանակցությունները ունեն երկու կողմ,

«Մնում է կռիվ տալ լինելության համար, իսկ դրանից ավելիի համար հույս չունենալ, նույնիսկ դա այս պահին շատ է թվում…». Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճարտարապետների համաշխարհային կոնգրեսից վերադարձի ճանապարհին աչքիս տակով անցկացրեցի Երեւանյան անցուդարձը: Հայաստանյան անցուդարձին դժվար է չհետեւել, հատկապես լինելիության վերջին ճիգերը, լինելության մասով չհանձնվողներին ու նրանց վրա «տժժժացող-սուտի հիպսթերներին» դժվար է չնկատել նույնիսկ երբ մեկ ամսից ավելին բացակայում ես։ Երեւանյան անցուդարձում փոխքաղաքապետարանի բակ բարեկարգելու, վերելակ դնելու,

«Պատերազմ չստանալու ամենակարևոր պայմանը ոչ թե դրանից վախենալն է, այլ հավանական այդ պատերազմին պատրաստ լինելը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Պատերազմ չստանալու ամենակարևոր պայմանը ոչ թե դրանից վախենալն է, այլ հավանական այդ պատերազմին պատրաստ լինելը։ Ընդ որում, ժամանակակից հիբրիդային պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն Կալաշնիկովի ինքնաձիգով դաշտային պարապմունքների անցկացում, այլ ենթադրում է պետության ու ազգի  բոլոր ներքին և արտաքին ռեսուրսների մոբլիզացիա՝ սկսած ներազգային համերաշխության հաստատումից, վերջացրած

«Թվում է, թե բոլորս խոսում ենք միևնույն լեզվով միևնույն խնդրի մասին, բայց իրար չենք հասկանում։ Ինչո՞ւ։». Լիլիթ Ստեփանյան

«ՀՀ-ին և նրա տարբեր տարիների  իշխանություններին հաճախ մեր միջազգային գործընկերները մեղադրել են ոչ միջազգային իրավունքի եզրույթներով խոսելու կամ բանակցելու համար։ Այս մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել է հատկապես առաջին նախագահը։ Միջազգային գործընկերների համար երբեմն խորթ ու անհասկանալի են եղել մեր ձևակերպումները, մասնավորապես՝ հայրենիք, պատմական հայրենիք, սրբազան հող, պատմական արդարություն, ազգային ինքնագիտակցություն, սրբազան հայրենիք և այլն։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը կառանձնանա նոր լուծումներով

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բարեկարգվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը: Այն կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր: Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, 700-800 մ ներքին ցանց, կառուցվել՝ 7 դիտահոր, 2 պոմպակայան: Հանգստի գոտում կլինեն ջրավազաններ, շատրվանային համալիր, կտեղադրվեն նստարաններ, կանցկացվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ:   Երևանի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հուլիսի 5-10-ը Հայաստանում անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին։ Ուխտագնացությունը կազմակերպվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից: Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը,

«ՀայաՔվե նախաձեռնությունը դատապարտված է հասնել հաջողության». Ավետիք Իշխանյան

Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Երևանի քաղաքապետը 3-րդ և 4-րդ անգամ նույնպես պարտվեց․ Դատարանը մերժել է Երեւանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի

Դատարանը մերժել է Երեւանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, որով քաղաքապետարանը պահանջում էր տուգանել նրան շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով։ Այս իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագետ Վահե Գրիգորյանը։ «Ինչպեսեւ խոստացել էի` Երեւանի քաղաքապետը 3-րդ եւ 4-րդ անգամ նույնպես պարտվեց. Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների եւ շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երեւանի

Ինչպես անել, որ հրեաների նման հայերս էլ ցեղասպանությանն ասենք՝ «Այլևս երբեք»․ Բագրատ Սրբազանի պատկերացրած Ավետյաց երկիրը

Գյումրիում տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը։ Ինչպես նշում է հեղինակն, այն պարզ ու անկեղծ զրույցների շարք է կամ զրույց է ընթերցողի հետ այսօրվա «դառը իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում»։ Իսկ թե ինչու «Ավետյաց երկրի տեսիլք», Բագրատ Սրբազանը 90-ական թվականներից սկսած՝ նույնականություն է տեսել Իսրայելի ժողովրդի եգիպտական գերությունից

Հանրապետությունում 0.5% գնանկում է արձանագրվել

Ամիսներ շարունակ արձանագրվող գնաճից հետո հունիսին հանրապետությունում գրանցվել է գնանկում։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ցուցանիշը։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների, թեեւ 2023-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.2% գնաճ է գրանցվել, սակայն այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում, իսկ հունիսին մայիսի նկատմամբ՝ 1.4% գնանկում։ Սննդամթերքի եւ ոչ

ՀՀ ԲԴԽ-ն վերածվել է դատական իշխանության դեմ մահակի

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերածվել է դատական իշխանության դեմ մահակի: ԲԴԽ գործող նախագահի անմիջական կազմակերպմամբ` համառ փորձեր են արվում դատարանները տեղափոխել քաղաքական իշխանության ազդեցության ներքո` դատարանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոցով: Այս ջանքերը նենգափոխել են դատարանների անկախությունը երաշխավորողի ԲԴԽ-ի սահմանադրական առաքելությունը, և ԲԴԽ-ն ներկայում գործում է իր առաքելությանը հակառակ։ Ուսումնասիրությունները հաստատում են, որ դատական իշխանության

«Ես թույլ չեմ տա Վարդան Օսկանյանին եւս մի պատերազմ բերել մեր ժողովրդի գլխին, որովհետեւ պատերազմներին սովորաբար Վարդան Օսկանյանի որդին չի մասնակցում»․ Պապոյան

Նա ընդգծեց, որ ե՛ւ Վարդան Օսկանյաններին եւ նրա նման թղթեր ստորագրողներին ու Հայաստանը բանակցություններից դուրս բերողներին, այսօր օրենսդրական նախաձեռնություններ առաջ բերողներին թույլ չի տալու նոր պատերազմ հրահրել։

Փաշիկ Ալավերդյան․ «IWF-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ֆեդերացիայի նկատմամբ»

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանի հետ կապված միջադեպը թուրքական եւ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները հմտորեն օգտագործում են Հայաստանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով։ Մարզաձեւի եվրոպական ֆեդերացիան արդեն Նազիկ Ավդալյանին տեղափոխել է պահեստային մրցավարների շարք։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին ասաց, որ Թուրքիայի ֆեդերացիան համացանցում տարածված

«Պարոն Աբրահամյանին պատկանում են բացառապես այն գույքերը, որոնք իր անվամբ գրանցված են։ Ներկայացված թիվը փուչիկ է»․ փաստաբանը՝ Հովիկ Աբրահամյանից և փոխկապակցված անձանցից անշարժ գույք բռնագանձելու մասին

Հովիկ Աբրահամյանի փաստաբան․ «Մենք բոլորս էլ այդ ինստիտուտին լավ ենք տրամադրված, քանի որ ինքը նորմալ է․ պետություններում, եթե կա ապօրինի գույք, պետք է հետ ստանան։ Բայց նաև այդ հետ ստանալու գործընթացը պետք է լինի իրավական, թե չէ ինքը խնդրահարույց է դառնում»։

Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ է բացել Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-19։26֊ն Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ է բացել Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Արցախի ՊՆ

ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցք

ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը 7 ամիս արգելափակված է։ Այցը հնարավորություն է ավելի լավ հասկանալու իրավիճակը տեղում։   ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031