Օրվա լրահոսը

Վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները․ ՀՀ ՄԻՊ հայտարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Համաձայն ծնողներից և

Բժիշկների ուշագրավ նամակը՝ ԱՀԿ նախագահին՝ Արցախի հարցով. «Մենք չենք ընդունում որեւէ իրավիճակ, որը խախտում է մարդու բժշկական օգնության հասանելիության հիմնարար իրավունքը»

«Սույն նամակով մենք խնդրում ենք ձեզ անել ձեր լիազորությունների շրջանում ամեն բան, օգտագործել կազմակերպության բոլոր լծակները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումը: Մենք ակնկալում ենք ԱՀԿ-ի հռչակած արժեքներին համապատասխան արդյունավետ գործնական միջոցների ձեռնարկում՝ ուղղված ԼՂ մարդկանց տառապանքների թեթեւացմանը եւ ռեպրեսիվ Ադրբեջանի շարունակական ագրեսիայից ԼՂ քաղաքացիների պաշտպանությանը»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը

«Սա ասում է մի մարդ, որի աչքի առաջ է եւ մասնակցությամբ է այս ամենը տեղի ունենում»․ «Առերեսում»

Էլ չեմ ասում՝ դատարանում եւ ՔԿՀ–ներում մահերը, Արմեն Աշոտյանի կալանավորումը, խոշտանգումները ոստիկանության բաժիններում, փաստաբանների նկատմամբ բռնության երկու դեպքը վերջին մի քանի ամսվա ընթացքում…

Հայաստանը միջազգային հանրության կողքին է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության կանխարգելման հարցերում․ Արփինե Սարգսյան

Ջո Բայդենի նախաձեռնած Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպմանը բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը Հայաստանի անունից ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մեծարգո՛ մասնակիցներ, Ձերդ Գերազանցություննե՛ր, հարգելի՛գործընկերներ, ՀՀ Կառավարության և Ներքին գործերի նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին

15 նոր տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Տասնամյակներ անց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը ոչ միայն համալրվեց նոր շարժակազմով, այլև՝ նոր որակի սպասարկման հնարավորություն ստացավ: Էրեբունու զանգվածից շարժվող նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքացիների ուղևորափոխադրումը կկազմակերպվի նախկին շարժակազմին զուգահեռ՝ №2 և №2ա, ինչպես նաև №10 և

«Ի՞նչ է կորցրել Ռուբեն Վարդանյանը. Ռուբենը կորցրել է իր հանգստությունը… Չպետք է հանգիստ նստենք ու սպասենք, որ ինչ-որ մեկը պետք է լուծում տա Արցախի խնդրին». Արա Բաբլոյան

Մենք՝ բժիշկներս, ոչ թե զենքը պետք է վերցնենք, գնանք կռվենք, այլ ամեն մեկս պետք է բացատրենք, ամեն մեկս ունենք մեր ծանոթը, պացիենտը, որը սենատում է, պառլամենտում է, ունի ազդեցություն, ամեն մեկս պետք է մեր ծանոթներին բացատրենք, որ մարդասիրական չէ այս վիճակը, չպետք է հանգիստ նստենք ու սպասենք, որ ինչ-որ մեկը պետք է լուծում տա Արցախի խնդրին:

Աննա Վարդապետյանն ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին, որոնք ճանաչողական այցով ժամանել են Հայաստան: Աննա Վարդապետյանը ողջունել է 11 երկրի՝  Ժնևի ակադեմիայում հետբուհական կրթություն ստացող ուսանողներին և ներկայացրել Դատախազության լիազորությունների շրջանակն ու առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդու և հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի

Բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերիին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունում բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերիին հանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մարդասիրական անխոնջ գործունեության համար։ 44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Ջեֆերին Նարեկ Մկրտչյանի հրավերով եկել էր Հայաստան

«Իմ համար դժվար է, չեմ տեսել վերջին 7 ամիսներին իմ 4 երեխուն, կնոջս, քրոջս… Իմ քայլը հերոսություն չէ, նորմալ է, այդ է խնդիրը, որ մենք նորմալ բաների վրա զարմանում ենք». Ռուբեն Վարդանյան

«Եթե քո մեջ չկա հասկացողություն, որ քո հայրենիքը վտանգի մեջ է ու դու պիտի անես այն, ինչ պիտի անես որպես ուղղակի զինվոր, դա ուրեմն լուրջ հիվանդության նշան է: Մենք ապրում ենք դարաշրջանում, որ ամբողջ աշխարհն է մեծ փոփոխությունների մեջ, բայց նորմալ մարդ մնալը՝ մարդկային արժեքներով, մարդկային ու ազգային սկզբունքներով ամենակարեւոր նպատակն է մեր համար, եթե մենք իսկապես ուզում ենք շարունակել մնալ որպես ազգ, որը 5000 տարի ապրում է»:

«Համակարգային բարեփոխումները սպասել չեն կարող»․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի վերջին` 4-րդ օրը նվիրված էր Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի որդեգրած ռազմավարությունների, դրանց իրագործման ընթացքում ծագող խնդիրների, արդեն կայացած և մինչև 2025 թվականը նախանշված ծրագրերի, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հստակ ուղիների քննարկմանը։ «Հաշվի առնելով մեր ժողովրդագրական տվյալները` մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը, կենսունակությունն անչափ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից, և

«Չեմ կարծում, թե այսօր Ստեփանակերտում դատարկ տուն, բնակարան գտնվի»

Զրուցակցիս՝ Արցախի ժողովրդական գրող Վազգեն Օվյանի որդին՝ Վարդգես Օվյանը, նրա ընտանիքը, առողջական խնդիրներ ունեցող տարեց մայրը, քույրը, ընտանիքի մյուս անդամները Արցախում են, շրջափակման մեջ: Հրապարակագիր Վարդգես Օվյանին հարցնում եմ. «Հայաստանյան լրատվամիջոցներն անդրադառնում են Արցախին, շրջափակմանը, արդյոք նրանք կարողանո՞ւմ են իրավիճակը ճշգրիտ ներկայացնել» եւ այդ հարցից էլ սկսվում է մեր հեռավար հարցազրույցը: – Հայաստանյան լրատվամիջոցներում, սոցիալական

Տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ անձնագրեր, սոցիալական քարտեր, մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ․ ԱԱԾ-ն զգուշացնում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ: Մասնավորապես՝ «ArmSecretShop» տելեգրամյան ալիքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ ալիքի վարողը 4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց առաջարկում է պատրաստել և տրամադրել 10

Է՞լ ինչ կա-չկա

Տարիներ առաջ «Ի՞նչ կա-չկա» վերնագրով մի հոդված գրեցի («Առավոտ», 2019, փետրվար), որն ավարտել էի նշված վերնագրով: Ինչո՞ւ եմ այդ մասին ասում, որովհետեւ այդ ժամանակից սկսած այդ հարցն ինձ անընդհատ անհանգստացնում է, ստիպում նորից ու նորից մտածել դրա շուրջը: Ինչո՞ւ է այդ հարցը ինձ մտահոգում: Բանն այն է, որ ինչպես շատերին, ինձ եւս հետաքրքրում է հայի

Ավտոմեքենայում հայտնաբերել են 2 մահացած երեխայի, որոնց թողել էին տանը մենակ՝ առանց հսկողության

Հուլիսի 7-ին, ժամը 22:00-ին Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։ Ժամը 17:30-ի սահմաններում վերադարձել է տուն և տեսել, որ

Մատենադարանի աշխատողները զրկվել են Հոգաբարձուների խորհրդում իրենց ներկայացուցիչներն ունենալու իրավունքից. դիմում՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի աշխատողներից Մեծարգո՛ ՀՀ Վարչապետ Սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության №753-Ն որոշման  համաձայն Մատենադարանի կանոնադրության մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ։ Կանոնադրության 28-րդ կետի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի կազմը նվազեցվել է, կազմում ընդգրկված անդամների մեծ մասը ի պաշտոնե նշանակված բարձրաստիճան զանազան պաշտոնյաներ

«Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի Հ. Թևոսյան փողոցում գտնվող «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն  է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: Ոստիկանները պարզել են, որ նշված ռեստորանային

Դիտարկվել են վարչապետի աշխատակազմի, նախարարությունների, կառավարության եւ վարչապետի ենթակա մարմինների կայքերը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 22 տարեկան է 2001 թ. հուլիսի 1-ին Երեւանում մի խումբ լրագրողների եւ իրավաբանների կողմից հիմնադրվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» (հիմնադիր նախագահ՝ Շուշան Դոյդոյան): Կազմակերպության շնորհիվ կյանքի կոչվեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որի ընդունումից հետո՝ 2003-ից սկսած կազմակերպությունն իրականացնում է մոնիտորինգներ՝ պարզելու տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանի Հանրապետությունում, դիմում դատարաններ, դատարանով պահանջում մերժված տեղեկատվությունը: ԻԱԿ-ը

«Հայաքվեի» անդամներին Ավանում ու Մալաթիայում խոչընդոտում են. «Պատճառաբանում են, թե դուք կանգնում եք մեր խոտի վրա, խոտն եք փչացնում»

«Մենք դատախազություն ենք դիմել, որ երկու համայնք մեզ մերժում են, այդ երկուսին միացել է նաեւ Սիսիան համայնքը, ասում է՝ տարածք չունենք, չնայած տեսանք, որ բոլոր համայնքներն էլ ասում էին տարածք չունենք, աղմուկ բարձրացրեցինք ու տվեցին: Սիսիան համայնքում շարունակում են չտրամադրել»:

Միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին Հայաստանի դիմումի վերաբերյալ հուլիսի 6-ի որոշմանը, Թվիթերում գրել է․ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք: Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թվականի փետրվարի 22-ից ի վեր, պետք

Արա Գրիգորյանի հիշատակի պուրակն ու հուշաղբյուրը նրա չապրած կյանքի խորհուրդն է

Պատերազմի ամենածանր պահերին, երբ որոշ վարորդներ հրաժարվել են ռազմամթերք, սնունդ, դեղորայք հասցնել առաջնագիծ, Արան անվարան, բազմաթիվ ուղերթերից ուժասպառ, հանձն է առել բեռների տեղափոխումը, որից մեկը ճակատագրական է եղել նրա համար… Արան զոհվել է Ջրականի մատույցներում, նորահարս կնոջը` Վարսիկին թողնելով ձեռքը` ծոցում, ծնողներին` վշտից բեկված, հարազատներին` անմխիթար ու անսփոփ, գյուղին եւ գյուղացիներին` ափսոսանքի մրմունջներով: Բայց, ինչպես

«Այն սրիկաները, որոնք ուզում են ցեխ շպրտել «Հայաքվեի» վրա, ես համոզված եմ, «Հայաքվեն» իրենց կշպրտի պատմության աղբանոցը». Չալաբյան

«Այսօր տառացիորեն մենք տեսել ենք, որ ադրբեջանական այսպես կոչված էկոակտիվիստները Փաշինյանին նամակ են գրել՝ պահանջելով դադարեցնել Հայաստանում բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը եւ իրենց հնարավորություն տալ այնտեղ ինսպեկցիա անել, պատկերացնո՞ւմ եք ինչ լկտիություն: Հիմա Փաշինյանը կասի, եկեք հրավիրենք, թե չէ պատերազմ կլինի, հետո կասեն՝ ամեն մեկդ ձեր տանը մի սենյակ տվեք ադրբեջանցիներին, հակառակ դեպքում պատերազմ կլինի, հետո կասեն՝ մյուս սենյակն էլ տվեք, դուք գնացեք Կրասնոդար, Գլենդել բան, այնտեղ խաղաղ է»

Դավիթ Հարությունյանն այնպիսի վարք է դրսևորել, որ ԲԴԽ-ն ստիպված է եղել սանկցիա կիրառել․ Գրիգոր Մինասյան․ «Ազատություն»

12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ի միաձայն որոշմամբ է կայացվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Հիմքերը դատական օրենսգրքով սահմանված են, որ դատավորն իրավունք չունի քննադատել այլ դատական ատյանի, այս դեպքում այդ դատական ատյանը Բարձրագույն դատական խորհուրդն էր», – նշեց նա։ Դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի դեմ վարույթ հարուցելու հիմքը Արդարադատության

«Հայաքվեն» 1 շաբաթում հավաքել է 14.800 ստորագրություն

Եթե այս տեմպերը պահպանվեն, Չալաբյանը կանխատեսեց, որ իրենց նախատեսածից հնարավոր է կրկնակի ստորագրություն հավաքեն: Չալաբյանը խոստացավ, որ քվեն  ըստ նպատակի են օգտագործելու ու հետամուտ են լինելու ազգային շահերի պահպանմանը:

Միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի համապարփակ եւ շտապ միջոցներ դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար․ Արտակ Բեգլարյան

Միջազգային հանրությունը (առաջին հերթին՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է համապարփակ եւ շտապ միջոցներ ձեռնարկի դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, հատկապես հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցումից հետո։ Այս մասին իր Տելեգրամ-ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար, օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։ «Ի՞նչ է նշանակում ՄԱԿ Միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ըստ Հայաստանի դիմումի, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում

«Համաշխարհային բալետի աստղերը Թբիլիսիում» միջազգային փառատոնին մասնակցել են նաեւ մեր աստղերը

Թբիլիսիի Զ. Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում հունիսի 28-ից հուլիսի 9-ը անցկացվում է «Համաշխարհային բալետի աստղերը Թբիլիսիում» միջազգային փառատոնը։ 2017 թվականից 4-րդ անգամ անցկացվող այս փառատոնի գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ բալետի արտիստ, Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավար Նինո Անանիաշվիլին։ Թբիլիսի ժամանած բալետի աստղաբույլում էին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ

Որպես անհետ կորած որոնվում է Ալվարդ Խաչատրյանը

2007 թ․-ին ծնված Ալվարդ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

Բաց են թողնվել խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով․ «ՉԻ»

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն չի տրվում. «Հարցը հետևյալն է. 2019-ին քո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան՝ երեք համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է. դու հինգ շրջանը հետ ես տալիս, պահում ես ԼՂ-ն, Քելբաջարն ու Լաչինը՝ քո վերահսկողության

«Ես իմ բաժին «սուտն» եմ ասում գեղարվեստական գործերում»

Ասում է արձակագիր Կարինե Ռաֆայելյանը -Տիկին Ռաֆայելյան, վերջերս լույս է տեսել ձեր «Մենիկ» արձակ ժողովածուն։ Նախ ինչո՞վ է այն կարեւոր ձեզ համար եւ ի՞նչ կտա ընթերցողին։ -Ինձ համար «Մենիկը» կարեւոր է նույնքան, որքան նախորդիվ տպագրածս գեղարվեստական ստեղծագործությունների, գրականագիտական աշխատությունների ժողովածուները: Ընթերցողից է կախված, թե ինչ կվերցնի այս գրքից: Այստեղ իմ ու բոլորիս ապրած, ապրվող, ապրվելիք կյանքի դրվագներն

Ջրանջատում Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի  10-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031