Օրվա լրահոսը
Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր
«Արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70.000 դրամ, իսկ այս պահին 67.700 դրամ». Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվացեզնելու նպատակով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից 2022թ․ հունվարի 12-ին հայտ էր ներկայացվել Հանրային
Այս ընտրություններից հետո Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ». Ռուբեն Մելքոնյան
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո կարող ենք փաստել և կանխատեսել հետևյալը. – Թուրքիան հաստատուն քայլերով գնում է ավելի ազգայնական/ազգայնամոլ դառնալու ճանապարհով. թուրքական քաղաքական վերնախավը և հասարակության գերակշիռ մեծամասնությունը ազգայնամոլներ են, ինչն ուղղակիորեն ազդում և ազդելու է պետական քաղաքականության վրա, որը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ
Արցախի ՄԻՊ. Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ քաղաքացիական անձանց դաժանաբար սպանողը, հայկական մշակութային արժեքների դեմ պատերազմ վարողը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է. «Ալիևի հայտարարությունները հստակ ցուցիչ են այն բանի, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին բոլոր խոսակցությունները դատարկաբանություններ են։ Արցախի Հանրապետության պետականությունն ու պետական մարմինները ձևավորվել են Արցախի ժողովրդի կամարտահայտության արդյունքում՝ ինքնորոշման բնական իրավունքի իրացման ճանապարհով և միտված են սպասարկելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Դրանց դեմ Ադրբեջանի
ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի մայիսի 25-ի «Լիզա Գրիգորյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-73- Ա որոշումը. Լիզա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի
«Եթե, ըստ պատգամավորի, միջին վիճակագրական քեֆերին թմրանյութ են օգտագործում, թեթեւ, միջին, այդպես բարձրանում, բարձրանում է մինչեւ 2.7 տոննա կոկաինի ի հայտ գալուն»․ Խաչատրյան
«Այն, ինչ ասաց պարոն Քոչարյանը, ավելի մեծ քննադատություն ոստիկանության հասցեին, ես չէի պատկերացնում։ Ասում է՝ վեց ոստիկաններ աչքերը փակեցին խախտման դեմ, միայն մեկը կանգնեցրեց։ Յոթից՝ վեցը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, իրավունք չունի ուսադիր կրել»,-այսօր Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Անդրանիկ
«Միլան» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ճամբարը Երեւանում մարզում է հայ պատանիներին
Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից «Միլանի» մանկապատանեկան ճամբարը, որտեղ մինչեւ հունիսի 7-ը աշխարհի լավագույն մարզիչների ղեկավարությամբ կմարզվեն Հայաստանի մարզերի 160 պատանիներ եւ աղջնակներ: «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» խորագիրը կրող բարեգործական այս ծրագիրը նախաձեռնել է «Ամերիաբանկը», որին միացել են մեր երկրում ճանաչված առաջատար ապրանքանիշեր «Team Telecom Armenia»-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ
Բրոնզե այս կախիկները Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտի հավաքածուից են
Կոնաձև, ցանցկեն իրաններով, լայն ատամնավոր հիմնամասերով և վերջիններիս ամրացված 3-ական օղակներով երկաթեդարյան ( մ.թ.ա. VII-VI դդ.) այս կախիկները գլխարկից կամ ճակատնոցից կախելու համար են նախատեսված եղել: Բրոնզե առաջին կախիկի բարձրությունը` 7,0 սմ է, հիմնամասի տրամագիծը` 4,0 սմ, երկրորդինը՝ 5,0 սմ, հիմնամասի տրամագիծը` 4,3 սմ: Դամբարան թիվ 13, պեղումների ղեկավար` Աշոտ Փիլիպոսյան: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկում է լրացում կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի համար նախատեսել սեղմ դատավարական ժամկետներ: Նախագծի հիմնավորումների համաձայն՝ առաջարկվող կարգավորման կիրառման արդյունքում հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական
Գեղամ Մանուկյան․«Պարոն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է պլան բաժանեք, փորձեք՝ ոստիկանները կարո՞ղ են բռնել, թե՝ չէ»
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե ՆԳՆ բյուջեից որքան են հատկացնում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի տեղաշարժման համար ուղեկցեն ոստիկաններ
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը
Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես՝ – հաշվառման հասցեի վերաբերյալ, – հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ ինչպես քաղաքացու, այնպես էլ նրա անչափահաս զավակների համար, – անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ: Նշված տեղեկանքները Հարթակի միջոցով ստանալու համար անհրաժեշտ է անցնել խիստ նույնականացում (eID-ի կամ mID)՝ կիրառելով նույնականացման քարտը կարդացող սարք (եթե քարտը
«Արցախի Հանրապետության Աժ-ն անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը»
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի
Պարեկները չեն ենթարկվել պատգամավորների ճնշումներին, արագությունը գերազանցելու համար ակտ են կազմել
Անդրանիկ Քոչարյանը պատմում է, որ փորձել են պարեկային ծառայողներին՝ մեծ արագությամբ են վարել մեքենան, ՃՈ-ն չի կանգնեցրել, հենց մտել են Երեւան՝ պարեկային մեքենան կանգնեցրել է
Քաջ գիտակցելով խաղաղության արժեքը՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները. Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն
Տնտեսական աճը գրեթե կրկնակի գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը. Վահե Հովհաննիսյան
Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել. դա տվել է իր արդյունքները. Վահե Հովհաննիսյան
«Գիշերը լույսերը վառում ենք, որ թուրքն իմանա բնակելի տները շատ են, թե մեջն ինչքան մարդ կա, դա ջհանդամ»․ կյանքը Ուժանիսում եւ Կաղնուտում
«Վարչապետը մեր գյուղի տեղը չգիտի, բայց նա պարտավոր է իմանալ՝ Կաղնուտը, Դավիթ Բեկը, Արծվանիկը որտե՞ղ են, սահմանի վրա ի՞նչ գյուղեր կան, վիճակն ինչպե՞ս է»։
140 փաթեթ մեթամֆետամին և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոց՝ ավտոմեքենայում․ երիտասարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 25-ամյա բնակչի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ 2023թ․ մայիսի 26-ին՝ ժամը 20:40-ին, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ապօրինի թմրանյութ
«Ջրաձորցիների՝ տարիների երազանքը հաստատ իրագործելու ենք»․ Շիրակի մարզպետը՝ նոր գյուղի ու «փրկության ջրամբարի» մասին
Հիմնարկեքի արարողություն, ըստ էության, մի քանի անգամ է տեղի ունեցել՝ դեռ խորհրդային տարիներից, երբ Ջրաձորի բնակիչները ճամպրուկներն են հավաքել նոր գյուղ տեղափոխվելու հույսով, սակայն ո՛չ ջրամբարն է կառուցվել, ո՛չ էլ նոր գյուղը։
Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում
Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին ներկա էին կապալառու և որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատանքները ընթանում են՝ համաձայն ժամանակացույցի
Գնել Սանոսյանը վստահեցրեց՝ Իլհամ Ալիևը սեղանի շուրջ ամբողջովին այլ բան է խոսում
«Ադրբեջանի նախագահին ոչ արձագանքողը, ոչ պատասխանողը կամ էլ պատասխան որոշողը ես չեմ»․ Գնել Սանոսյան
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 22-28-ը. (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը մայիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.46մ (28.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 22սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։ ☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 22-28-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել
Ապարանում 3 անձի սպանության դեպքով երկրորդ մեղադրյալը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երեք անձի սպանության, ևս չորսին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, նրանց ինքնությունը, շարժառիթը, անհատականացվել են յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել
Սաֆրաստյան. Պետք է պատրաստ լինենք, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը կոշտացնելու է․ «Ա1+»
«Ա1+». Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից ակնհայտ էր, որ երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի շատ քվե կստանա և կշարունակի պաշտոնավարել։ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Սաֆրաստյանը մտավախություն ունի, որ Էրդողանի վերընտրվելով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում էական փոփոխություններ չեն լինի։ Ավելին, հաշվի առնելով Երևանում Նեմեսիսի հուշակոթողի բացման շուրջ
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ՝ հայ զինծառայողների առևանգման փաստով
Սույն թվականի մայիսի մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս
Գայանե Հակոբյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ ըստ փաստաբանների՝ հայտնի չէ, թե ի՞նչը դրեց Աշոտ Փաշինյանին նետվել մեքենայից
«Վարույթն իրականացնող մարմինը 7 կամ 8 օրում տեւած նախաքննության ընթացքում այդ հարցում չի կարողացել կողմնորոշվել՝ ո՞ր փուլում սկսվեց առեւանգումը»։
«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ
Կրթել սերունդ՝ հանուն ապագայի. արդեն 12 տարի «Այբ» դպրոցը ստեղծում է սովորելու նոր միջավայր։ Ազգային հիմքի վրա մշակվում են կրթական եզակի տեխնոլոգիաներ՝ հայկական կրթության մրցունակությունը բարձրացնելու համար։ «Այբ» դպրոցում հավատացած են, որ դպրոցական միջավայրը կրթության անմիջական մասնակիցն է. այստեղ կարևորվում է, որ սերունդը պատասխանատու լինի նաև շրջակա միջավայրի համար։ «Այբ» դպրոցում առաջնային է անդադար զարգացումն
Անդրանիկ Քոչարյան․ «Կադրեր կան՝ հետախուզվող նախկին պաշտոնյանները, նախկին գլխավոր դատախազը ФСБ -ի գեներալների՝ «տանիքների» հետ քեֆ են անում»
Ազգային ժողովում այսօր անդրադարձ եղավ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հայ նախկին պաշտոնյաները, որոնք հետախուզման մեջ են, հիմնականում հայտնվում են Ռուսաստանում
Ադրբեջանի տարածքում «միջազգային երաշխի՞ք։ Այդ ո՞ր երկրներն են, որ կարող են ապահովել «միջազգային երաշխիքներ» Ադրբեջանի ներսում. Կարեն Ճշմարիտյան
Ադրբեջանում հենց իրենք՝ ադրբեջանցիները չունեն իրավունքներ, ինչ մնաց արցախաբնակ հայերն ունենան
Ակնկալում եմ, որ պաշտոնական Երևանը հստակ ու համարժեք կարձագանքի Ալիևի բարբաջանքներին. Նորայր Նորիկյան
․․․Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։


















































