Օրվա լրահոսը
Ինչպես չամուսնացածներին ամուսնացնել, ժողովրդի պարտքերն ու վարկերը փակել․ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում էր
Այսօր Գյումրիում քարոզարշավ անցկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Չնայած նրան ուղեկցում էին ԲՀԿ պատգամավորների տեղի թեկնածուները, սակայն Գյումրու Թատերական հրապարակում միայն նա ելույթ ունեցավ՝ մոտ 25 րոպե մանրամասնելով նախընտրական ծրագիրը։ ԲՀԿ առաջնորդին, ինչպես միշտ, դիմավորելու էին եկել նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ, սակայն նկատենք, որ նախկին հանդիպումների պես հրապարակը բազմամարդ չէր։ Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին
«Կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն». Սերժ Սարգսյան
«Երեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի… այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն», այսօր Արարատի մարզում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Խաչատուր Սուքիասյանը բացատրում է՝ ինչու է ՔՊ ցուցակում. «Եղել են սկզբունքային, ազնիվ, ամեն ինչ արել են՝ հանուն Հայաստանի ուժեղացման, կաշառակերություն չկա»
Մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, որ Հայաստանը հզորանա, մրցունակ երկիր դառնա: 25 տարի Հայաստանը մրցունակ երկիր չի եղել, կեղեքել են, թալանել են:
Էրդողան. «Մեր ցանկությունն է, որ Հայաստանը սեղմի իրեն մեկնված բարի կամքի և համերաշխության ձեռքը»
Էրդողանը Շուշիում խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից
Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը
Պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր։ ՀՀ ԿԸՀ ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում, որում մասնավորապես ասվում է. «Սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր»։ Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ»
«Մեզ տեղեկացրել են, որ համայնքների վերջին միավորման մասին միավորվող համայնքներն իրենք իմացել են մամուլից». ԵԽ Կոնգրեսն ընդունեց Հայաստանի մասին մոնիտորինգային զեկույց
ԵԽ Կոնգրեսնը դատապարտում է, որ Հայաստանում իրականացվել են ոչ բավարար խորհրդակցական մեխանիզմներ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների միջև, համայնքներին հատկացվում են ոչ բավարար ֆինանսական միջոցներ և տրվում սահմանափակ լիազորություններ:
«Սյունիքը թալանածներն ու դեռ թալանողները դարձել են Սյունիքի փրկիչներ…ձեր կողմերից մի հատ մեկ ու 20 կա է՝ 1,20 բոյով». Պապիկյան
Իրենց հակահեղափոխության կենտրոնը փորձել են դարձնել Սյունիքը: Բայց այսօր սյունեցին ցույց տվեց նրանց տեղը: Մեխը խփելու ժամանակը հունիսի 20-նն է:
«Մեր երկրի նախկին, ներկա ղեկավարները հաստատուն քայլերով մեզ բոլորիս տանում են քաղաքացիական պատերազմի». Էդմոն Մարուքյան
Այսօր վաղ առավոտից «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները, ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ շրջում էին Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում, հանդիպում ընտրողների հետ: Իսկ արդեն երեկոյան հանրահավաք անցկացրեցին Արցախ պուրակում: Հանդիպման ժամանակ Էդմոն Մարուքյանը, դիմելով ժողովրդին ասաց, որ նախկին ու ներկա իշխանությունները երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի. «Երկիրը շատ պառակտված է, հասարակությունը պառակտված է: Ամենօրյա ռեժիմով երկրում գնում
«Մի անբարո բան է տեղի ունենում, այստեղ պատերի տակ մարդիկ հայհոյում են ընտրողներին, սիրելի՛ ժողովուրդ, դուք այդքան դուխ ունե՞ք, որ հայհոյում եք». Հակոբ Արշակյան
Արշակյանն ասաց, որ մի մեծ հարստություն ունեինք՝ արդյունաբերական Հայաստան, գործարաններով լի, մեր նախկին իշխանությունները այդ ամենը մսխեցին կազինոներում ու գինետներում:
Չնայած ՏԻՄ ոլորտում դրական զարգացումներին՝ քաղաքապետարանների լիազորությունները չեն ընդլայնվել. զեկույց
Չնայած Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում դրական զարգացումներին, քաղաքապետարանների լիազորությունները չեն ընդլայնվել, հանրային ծառայություններ մատուցելու գործում նրանց դերը մնում է սահմանափակ, և տեղական ինքնակառավարման մարմիններին չի տրամադրվում բավարար ֆինանսավորում: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի զեկույցում: Զեկույցը, որը հիմնված է 2019թ. մայիսին Հայաստան կատարած այցի հիման վրա, ողջունում է այն փաստը,
«Կա՛մ պետք է իրենք հաշտվեն, որ այս ազգի տականքներն իրենք են, կա՛մ պետք է գան ու ինձանից հաշիվ պահանջեն». Արմեն Խաչատրյան
Պապիկյանն ասաց. «Վերջին 20 օրվա ընթացքում անգամ սկսած աշխատանքները դադարեցրել են, որպեսզի մենք Հայաստանում այս ընթացքում շինարարություն չտեսնենք, շարունակենք տեսնել իրենց քանդած, չսարքած փոսերը: Նույնը վերաբերում է դեպի Քաջարան տանող ճանապարհին»:
ԵԱՀԿ ԽՎ-ն 80 դիտորդ կուղարկի՝ արտահերթ ընտրությունները դիտարկելու
ԵԱՀԿ ԽՎ-ն մոտ 80 դիտորդ կուղարկի՝ դիտարկելու հունիսի 20-ին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կաշխատեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի ԽՎ իրենց գործընկերների հետ սերտ գործակցությամբ: «Այս ընտրությունները կարևոր հնարավորություն են հայ ժողովրդի համար՝ բարձրացնելու իրենց ձայնը, և երկրի համար՝ ցուցաբերելու հանձնառություն ժողովրդավարական զարգացումներին և բարեփոխումներին»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հատուկ համակարգող
«Հիմա էլ ճար չունեն, մի հատ ոսկե զապաս ունեն՝ մի հատ տարած-բերած, տարած-բերած ժիլետի թեւ». Պապիկյանը՝ Կարեն Կարապետյանի մասին
Հիմա ժողովրդին փորձում են ցույց տան, որ իրենց կողմից կա միասնության, համահայկականության ինչ-որ մթնոլորտ, որ դրսի, արտասահմանի բոլոր կարող ուժերը պատրաստվում են կանգնեն իրանց չեղած կողքին: Դուք կարող եք ցույց տալ իրենց տեղը, դերը ու յուրաքանչուրիս տեղն ու դերը՝ հունիսի 20-ի ձեր քվեարկությամբ:
«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում
«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում։ Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Մասիս քաղաք և հանդիպում ունեցել բնակիչների հետ, լսել արարատցիների մտահոգություններն ու հարցադրումները, պատասխանել դրանց, անդրադարձել առկա խնդիրներին, դաշինքի ծրագրային լուծումներին:
«Ստեղ ամեն մեկն իրա փայ ինքնասիրությունն ունեցող տղա է». Քաջարանցի Ռոմանչիկը մոտեցավ Փաշինյանին
«Սեփական աչքերով այդ պաշտոնյաներին՝ հաստափոր եւ հաստավիզ, տեսնելու եք Քաջարանի ասֆալտին պառկած». Փաշինյանը խոստանում է ազատել ԶՊԿ-ի աշխատողներին:
Ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է նախատեսում Արմավիրում, թիրախում են Խլղաթյանի որդին ու այլ բարեկամներ. «Փաստինֆո»
Ոստիկանության մեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս պահին ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդուն և մի քանի հարազատի։ Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելով՝ իշխանությունը մտադիր էր թուլացնել «Պատիվ ունեմ» դաշինքին Արմավիրում, սակայն տեսնելով, որ Խլղաթյանի որդին ու բարեկամները իրականացնում են քարոզարշավ և մեծ է նրանց հաջողության հասնելու հավանականությունը, որ դաշինքը, միևնույն է,
Ավետիք Իշխանյան. Հայաստանի քաղհասարակության շատ ներկայացուցիչներ սկզբունքներ չունեն
«Երբ որ պարզվում է, որ այդպիսի անձնավորություն է եղել Ազգային ժողովի նախագահը, այդ նույն քաղհասարակության ներկայացուցիչները չեն պահանջում նրա հրաժարականը»
Տնտեսական աճը կանխատեսվածից բարձր կլինի, բայց վարկերի տոկոսները կբարձրանան
Ըստ ԿԲ ղեկավարի, պատվաստման գործընթացը պետք է ավելի արագ կատարվի, որպեսզի տնտեսությունը դրանից շահի
«Ես ինձ համարում եմ ապագայի մարդ». Տիգրան Արզաքանցյան
«Իրավաբանները հիմա զբաղվում են: Տեսնենք, կհասցնենք, թե ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ եղավ ԿԸՀ-ի կողմից իր գրանցումը մերժելու բողոքարկումը: Տիգրան Արզաքանցյանը դատարանից հավելյալ ժամանակ էր խնդրել՝ լրացուցիչ փաստաթղթեր ՌԴ-ից բերելու համար։ «Նրանք աշխատում են մեր ռեյտինգը գցել, բայց մեր ժողովուրդը ճիշտ է տրամադրված: Կուսակցությունը որոշում
Լին Թրեյսին այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Հունիսի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին, նաեւ
Ucom-ի Level Up փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք TikTok, Spotify, Coursera
Օրերս Ucom ընկերության կողմից ներկայացված ձայնային ծառայության Level Up սակագնային պլանները հնարավորություն են տալիս բաժանորդներին անսահմանափակ օգտվելու 25-ից ավելի ամենահայտնի հավելվածներից: Ներկայացնենք դրանցից 3-ը՝ կրթական, ժամանանցային և երաժշտական ուղղվածության: Coursera Միջազգային ասպարեզում առցանց դասընթացների համար նախատեսված հայտնի ամերիկյան Coursera հավելվածում հասանելի են գիտելիքի տարբեր ոլորտներին վերաբերող բազմահազար նյութեր: Այս ծրագրի ստեղծողները գործակցում են միջազգային ճանաչում
«5165» շարժումը Սյունիքում էր
Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը՝ հունիսի 14-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Սյունիքի մարզում էին։ Սկզբում նրանք Գորիսում քաղաքացիների հետ զրուցեցին, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները՝ առաջնահերթությունը տալով անվտանգության հարցին: Այնուհետ Կարին Տոնոյանը բաժանեց իր կողմից գրված նամակը, որում նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից, պարտադիր մասնակցել ընտրություններին և
«Դավիթ Մաթեւոսյանն իմ ընկերն է ու ընկերն է եղել». Մեղրիում Փաշինյանին հորդորում են Դավիթ Մաթեւոսյանին Ազգային հերոսի կոչում տալ
Ես ուզում եմ դուք իմանաք, որ նրա մահվանից ոչ շատ առաջ ես նրա հետ հանդիպում եմ ունեցել, մենք խոսակցություն ենք ունեցել ու նրան ներգրավել եմ մեր պետական խնդիրների կատարման գործում: Ես ձեզ լսեցի, կարծում եմ, որ այո, արժանի է, բայց ես չէի ուզում եւ չէի կարող զուտ իմ ընկերական տրամաբանության մեջ այդ հարցը դնել:
Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցելության առնչությամբ Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք: Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված
«Բոլորիս առջև շատ կարևոր խնդիր է ծառացած՝ մեր մշակութային, ազգային ժառանգության պահպանությունը». Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը
«Չումակներ: Սայլավորներ» աշխատանքը վերականգնվել է Այբազովսկու 200-ամյակի առթիվ: Մինչ այդ կտավը երկար տարիներ պատկերասրահի պահոցում է եղել
Էրդողանի այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թ.թ., մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։
Ալիեւն ու Էրդողանը Շուշիում ռազմական գործակցությունն ամրապնդող հռչակագիր են ստորագրել
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած արցախյան Շուշի քաղաքում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ավելի քան մեկ ժամ բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, որում դրույթ կա թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության մասին: Այս մասին տեղեկանում ենք Turan.az-ից: Իր ելույթում Ալիեւն այս օրն անվանել է պատմական: «Այսօր ստորագրված պայմանագիրը մեր
«Ցանկալի կլիներ ունենալ նաև լուծումների փաթեթ». ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել
«Սա շատ կարևոր ուսումնասիրություն է աշխատաշուկայում մասնագիտությունների կարիքի/պահանջարկի տեսանկյունից, բայց մյուս կողմից մենք խնդիր ունենք հասկանալու, թե ինչպես աշխատաշուկան համալրել բարձր որակավորում ունեցող մասնագետներով»
«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը: Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր Ամերիաբանկի Visa քարտով ս․թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ արտերկրի օնլայն խանութներից կկատարեն 5 և ավելի գործարք` 50,000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին և հաղթելու հետևյալ նվերներից մեկը. –
Որպես լրագրող ներկայանալով, զինվորին գումար փոխանցելու պատրվակով հափշտակել է 2.710.000 ՀՀ դրամ գումար. 30-ամյա տղամարդը որպես մեղադրյալ է ներգրավվել խարդախության բազմաթիվ դեպքերի գործով
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի կատարումը հանձնարարվել է հետաքննական մարմնին։


















































