Օրվա լրահոսը
«Հաշվի կառնվի նաև մշտադալարության սկզբունքը». Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է
«Տարածքում կան արժեքավոր ծառատեսակներ, որոնք մենք անպայման կպահպանենք, իսկ չորացած ծառերն ու թփերը կփոխարինենք»
Ծառայողական քննություն՝ հարկադիր կատարողի կողմից պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ
ՀԿԱԾ Կոտայքի մարզային բաժնի պետի լիազորությունները ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են։
«Մեղավոր ենք, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ». ՀՅԴ-ական երիտասարդի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Ավշարում, քարոզարշավի ժամանակ, ոստիկանը հայտարարեց աշխատանքից ազատվելու մասին
Ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում է ստացվել դատախազությունում, հարուցվել է 6 քրեական գործ
138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, իսկ 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է՝ որեւէ քաղաքացու ձայն չի կորչի, չի փոշիանա. Մհեր Տերտերյան
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահը գտնում է՝ ընտրությունների չգնալը դասալքության պես մի բան է
«Հեյնիկեն» գարեջրի ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և Հայաստան է ներկրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ. ՍԱՏՄ
«Հեյնիկեն» գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրո2020 առաջնության խաղերը
«Ուզում է Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը լինեն, երբ օգտագործում են այդ բառամթերքը, պատրաստ են գնալ իրենց խղճի դեմ, դա ցավալի է». Արեգ Թադևոսյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Արեգ Թադևոսյանը հայտնեց՝ իրենց հույսը չեն դնում նրա վրա, որ ֆոկուս կանեն, կընտրվեն խորհրդարանում՝ « Մեր ծրագիրը հիմնել ենք երկարաժամկետ աշխատանքների վրա. քայլ առ քայլ շարժվելու ենք այդ ուղղությամբ»:
«Հատվածներով կտրտած և մոնտաժված խոսակցությունը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերին». Էջմիածնի քաղաքապետը՝ իր և Պապիկյանի խոսակցության ձայնագրության մասին
Ես հպարտ եմ, որ մի թիմի անդամ եմ, որտեղ կա խոսքի ազատություն: Վերջին օրերին իմ դեմ ծավալված այս կեղտոտ արշավը ոչ թե կոտրելու կամ վհատեցնելու է ինձ, այլ տասնապատկելու է իմ եռանդը կերտելու այն ապագան, որտեղ սուտն ու կեղծիքը տեղ չունեն:
Եվս 2 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք առաջարկելու և տալու համար. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀՔԾ-ում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 5 անձի, որոնցից 3-ը կալանավորվել են: Կասկածյալի կարգավիճակ ունի 9 անձ:
Արթուր Դավթյանն օլիմպիական խաղերին կնախապատրաստվի Թբիլիսիում
Հայաստանի առաջատար սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ ունի, 21-օրյա նախապատրաստություն է անցկացնելու Վրաստանի մայրաքաղաքում: Մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտարարել է, որ ուսումնամարզական հավաքը հնարավոր է եղել կազմակերպել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ: «Թբիլիսիում մարզումային պայմանները գերազանց են: Մենք ցանկանում ենք բարդացնել Արթուր Դավթյանի ծրագրերը հենացատկում եւ նժույգթափում:
«Ազգային ժողովրդավարական բևեռ» – ի Դիլիջանում անցկացվող քարոզարշավի ընթացքում կոնֆլիկտ տեղի ունեցավ տեղացիների հետ
«Երբ մենք սկսում ենք խոսել ՝ մարդիկ մեզ սկսում են ասոցացնել Քոչարյանի հետ, Սերժիկի հետ, Սորոսի հետ, էլ չգիտեմ ինչ անուն ասես մեզ տվել են»։
Արտադրանքը հետ է կանչվել իրացման ցանցից. երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին
«Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն:
Քաղաքացու ինքնահրկիզման փորձը կանխվել է, նրան օգնություն ցուցաբերած 2 անձինք ևս հոսպիտալացվել են
Դեպքի վայրում գտնվող հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչը և Կենտրոն ՈԲ աշխատակիցը, փորձելով օգնություն ցուցաբերել ինքնահրկիզվողին, ստացել են տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ
Քոչարյանը կարծում է, որ խաղաղապահների մանդատն Արցախում պետք է լիներ անժամկետ
1998-2008թթ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանին և Russia Today հեռուստաալիքին՝ հայտարարելով, որ Արցախում խաղաղապահների մանդատը լավ կլիներ՝ անժամկետ լիներ: «Մանդատը սահմանափակված է ժամանակով: Ինչ կլինի հետո՝ ոչ մեկ չգիտի: Եվ դա ամենամեծ խնդիրն է. խաղաղապահների մանդատի ապագայի անորոշությունը: Եվ ընդհանրապես, նրանց ներկայությունը տարածաշրջանում: Հինգ տարի է: Ես կարծում
Ընդամենը մի քանի քայլ՝ աջ կամ ձախ. միջազգային կազմակերպությունն ահազանգում է Հանքավանի հանգստյան գոտիներից մեկում պահվող արջի մասին
IAR-ը առաջարկում է նաև միանալ առցանց ստորագրահավաքին։
«Կարելի է ասել՝ կարիերայիս ամենակարևոր մենամարտն է լինելու». Վարշամ Գևորգյանը մենամարտի առաջարկը ստացել է ադրբեջանական կողմից
Գևորգյանը մենամարտի առաջարկը ստացել է ադրբեջանական կողմից և, ինչպես ինքն է նշում, վճռական տրամադրվածությամբ ընդունել այն:
«Այն Ամերիկան, որ մենք գիտենք, չէր աջակցի ջիհադիստ վարձկանների հավաքագրմանն ու տեղակայմանը». Ամերիկայի հայկական համագումարն ամրապնդեց կոչը` ՀՀ-ին 100 միլիոն դոլար օգնություն հատկացնելու և Արցախին հիմնավոր աջակցություն տրամադրելու մասին
Համագումարը հորդորեց Կոնգրեսին անդրադառնալ Ադրբեջանին հատկացված ԱՄՆ-ի անվտանգության աջակցության (ավելի քան 100 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն է տրամադրվել Ադրբեջանին 2018թ. և 2019թ. ֆինանսական տարիների ընթացքում) զգալի անհավասարակշռությանը Հայաստանի համեմատ և կանխել ԱՄՆ ֆինանսական միջոցների հետագա չարաշահումը:
Գեղանիստի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քանի որ նրա ամուսինը սատարում է Քոչարյանի դաշինքին
Կարինե Ղազարյանը շոկի մեջ է՝ նամակ են գրել, որ անվստահություն են հայտնում:
ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 6.5 տոկոս: Կանխատեսվում է, որ կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
«Ոջիլի հայտնի պատմությունն է, անընդհատ ասֆալտից ես խոսում». Սոնա Գուլքանյանը` Նիկոլ Փաշինյանին
Դու միայն գոռում ես, ու քո խոսքերն ամբողջությամբ փուչիկ են
Էրդողանի այցը Շուշի, ոչ այլ ինչ է, քան հերթական սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ խմբակցություններ
Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:
«Սպայկա» ընկերությունը կապում էին ինձ հետ, բայց սեփականատերը ՔՊ-ի ցուցակում է. Ռոբերտ Քոչարյան
«Դուք գիտեք, թե ամսի 20-ին այդ մուրճը վերցնելու եք եւ ինչ անեք». Իշխան Սաղաթելյան
Բացահայտվում են ինչպես օրենքի չիմացության, այնպես էլ հնարավոր շրջանցման դրսևորումներ. ՊԵԿ ինքնաշխատ համակարգի վերհանած ռիսկերը կրկնակի վերլուծում են մասնագետները
Բիզնեսի հետ երկխոսության այս ձևաչափի շնորհիվ ոչ օրինապահ վարքագիծ ունեցող հարկ վճարողները կարող են ինքնուրույն և ամբողջությամբ հայտարարագրել հարկերը` չսպասելով տեսուչների այցին. ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնն ամսվա ընթացքում շուրջ 3000 ծանուցում է ուղարկում
«Սաղին կզցնելու ենք». Փաշինյանին Սյունիքում շուն նվիրեցին՝ որպես նոր «ախրաննիկ»
Սյունիքում Փաշինյանի առաջ սեղան էին գցել: Մի սեղանակից երիտասարդ ասաց, որ երկրապահ է, Մոսկվայից է եկել այստեղ ու խոստացավ. «Սաղին կզցնելու ենք»: Փաշինյանը դեմ չէր. «Ոնց ասեք»:
Մարզերում մասնակցել է 2795 դիմորդ, Երևանում՝ 956. տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը
Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու 5-րդ օրը։
Էլինար Վարդանյան. «Ձեզ ինչպե՞ս չի անհանգստացնում հարցը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր գործընկերներին կենտրոնացրին Շուշիի Մշակույթի տանը, որը անհասկանալի պայմաններում և անհասկանալի «նավոդկայով» ռմբակոծվեց Ադրբեջանի կողմից»
Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։
«Հանձնարարում եմ, ասում եմ՝ գնացեք ուղիղ, առանց մրցույթի գնեք, տարեք, դրեք». Փաշինյանը տեղեկանք կարդաց՝ Գորիս-Կապան հատվածի մասին
Ներկայումս ՀՀ հարավ-արեւելյան սահմանը անցնում է Սյունիքի մարզով, որի համար առաջացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի տեղակայման հարց: Ներկա պահին սահմանապահ զորքերը պահպանության են անցել սահմանային բնագիծ Գորիս-Կապան հատվածում, որի երկարությունը 115 կմ է: Այդ հատվածում նախատեսվում է կառուցել թվով 8 հատ ուղեկալ:
Էրդողանը՝ ղարաբաղյան խնդրի և ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների մասին
Էրդողան. «Լեռնային Ղարաբաղում 30 տարվա ուշացումից հետո արդարությունը հաղթեց, և տարածաշրջանում կրկին հույսեր արթնացան։ Բացվել են դռները դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ թշնամությանը կարող է փոխարինել խաղաղությունը, լարվածությանը՝ անդորրը, անկայունությանը՝ մնայուն խաղաղությունը»։


















































