Օրվա լրահոսը
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք
Մայիսի 5-6-ը ներառյալ կատարվել է 174 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6888 քաղաքացու հետազոտություն, որից
«Արիջա». պատմություն ճանապարհորդության, սիրո ու պայքարի մասին
Մանկագիր Արմեն Գրիգորյանը շուտով փոքրիկ ընթերցողների դատին կհանձնի նոր գիրք, որը վերնագրել է «Արիջա»: Այն պատմություն է ճանապարհորդության, սիրո ու պայքարի մասին։ Գլխավոր հերոսը փորձում է մի կախարդանք գտնել, որը կօգնի իրեն գրավել իր սիրած աղջկա սիրտը։ Երեխաներին դուր կգան պատմությունները, որոնք գլխավոր հերոսը պատմում է ճանապարհորդության ժամանակ, այնտեղ կան ջիներ, կախարդներ ու հրեշներ։ Արմենը
Հազարավոր լուսավոր տղերք ի՞նչ իմանային, որ իրենց «կփոխանակեն» բացվող կոմունիկացիաների հետ ու վերջում էլ կհարցնեն՝ ի՞նչ է եղել, որ․ Վահե Հովհաննիսյան
Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։ Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին, թե ինչ են բերել Հայաստանի
«Ֆեյքերին հետաքրքրում է՝ ինչքան գումար եմ մուծել մրցույթին մասնակցելու համար եւ ինչ արժեր հաղթանակը»
Հարցազրույց «Россия-1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի հաղթող, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հետ – Աշխարհի բազմաթիվ երկրներում հեռարձակվող «Ну-ка, все вместе!» շոուի երկրորդ եթերաշրջանը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայերիս շրջանում, քանի որ բացի ձեզնից, մասնակցում էին մեր 4 հայրենակիցները Սոչիից՝ Արփի Աբգարյանը, Մարգարիտ Բաղդասարյանը, Անահիտ Ադամյանը, Գարիկ Զաբելյանը։ «Առավոտը» միտումնավոր մոտ երկու շաբաթ հետաձգեց ձեզ հետ
Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Նախագահի անունից ծաղիկներ են դրվել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 2021թ․ համաշխարհային օրվա կարգախոսը՝ մենք անկասելի ենք
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 2021թ ․ համաշխարհային օրվա կարգախոսն է #մենքանկասելիենք, որովհետև աշխարհն առավել ապահով և խաղաղ դարձնելու մեր միասնական նվիրումը կանգնեցնել հնարավոր չէ։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն ու անձնակազմը համոզված են, որ աշխարհը փոխելու ներուժը մարդկանց ու համայնքների մեջ է։ Նրանք
Աջափնյակում չորս կենսունակ խոշոր ծառեր են հատվել․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Մայիսի 7-ի երեկոյան Մարգարյան փողոցում (Աջափնյակ) ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել։ Որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում։ Օրինազանցները ենթադրաբար նպատակ են ունեցել զավթել տարածքը՝ հետագայում դրա վրա ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։
Արթուր Վանեցյան․ Եթե կան մարդիկ, որոնք չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, ապա թող ձայն տան Ռոբերտ Քոչարյանի դաշինքին․ «Հրապարակ»
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, ինքը կգլխավորի։ Իսկ թե ով կլինի ցուցակի հաջորդ համարը, Վանեցյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դեռեւս քննարկվել է միայն ցուցակի առաջին համարի հարցը։ «Այս փուլում, ես դա Ձեզ ասում եմ ամենայն անկեղծությամբ, քննարկվում է, եւ տարվում են աշխատանքներ շտաբների, գրասենյակների
4231 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք
Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219092 դեպք, որոնցից 204121-ն` առողջացած, 4225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1012538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք: Ունենք 814 առողջացած և 16 մահվան դեպք: Նախորդ
Ռուս վերլուծաբան «Արցախի կարգավիճակի հարցն այսօր կանխորոշում է ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը»․ «Ժողովուրդ»
Երեկ ռուսական «Կոմերսանտ»-ում ծավալուն հոդված էր հրապարակվել «Երեւանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը» վերնագրով: Հոդվածում ծավալուն անդրադարձ է առկա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած այցին եւ տեղի ունեցած հանդիպումներին: Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում բանակցություններից եւ նախանշում այն օրակարգը, որը լինելու է մի քանի օրից
Արծրուն Հովհաննիսյան. Այդ գիրքը տեղի ունեցած պատերազմի մասին չէ, այլ տեղի ունենալիք պատերազմի. «Հրապարակ»
Երեկ համացանցում տարածվեց ԱՄՆ-ում գտնվող ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի լուսանկարը, որում նա զինվորական շորերով է եւ հրացանով զինված: Մենք կապվեցինք ՊՆ նախկին ներկայացուցչի հետ: Նա ասաց, որ զենքն ամերիկյան է, կոչվում է AR-15: – Զենք կրելու իրավունք ունե՞ք։ – Դա կրելու հարց չէ, այնպես չէ, որ ամեն օր վրաս է այս զենքը: Գնացել եմ
Արկադի Տեր-Թադևոսյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Իշխանության հասնելուց հետո Փաշինյանը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, սկսեց անել իր ասածների հակառակը․ «Փաստ»
Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կրթական համակարգում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք ոչ մի կերպ չեն բխում կրթության զարգացման տրամաբանությունից։ Լրիվ հակառակը: Հատկապես լուրջ է բուհերի ինքնավարության հետ կապված խնդիրը։ Հարցն այն է, որ իշխանությունների հետևողական գործողությունները ցույց տվեցին, որ իրենց նպատակն է տոտալ վերահսկողություն հաստատել բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի վրա։ Հանգամանք, որը քաղաքական գործընթացների ժամանակ կարող
«Գորշ Գայլեր»-ու վտանգը համազգային մտահոգութիւն պէտք է պատճառէ՝ Հայաստանէն մինչեւ Արցախ եւ Սփիւռքեան օճախներ․ «Հայրենիք»
«Գորշ Գայլեր» – Անգարայի իշխանութիւններ գործակցութեան հոլովոյթին մէջ չափազանց կարեւոր իրադարձութիւն մըն է երեք նոյեմբեր 1996-ին Թուրքիոյ Պալըքշեհիր նահանգի Սուսուրլուք շրջանին մէջ պատահած ինքնաշարժի արկածը, որուն զոհ գացին ինքնաշարժին մէջ գտնուող չորս անձերէն երեքը՝ Թուրքիոյ նախկին գեղեցկուհի Կէօնճա Ուս, բարձրաստիճան ոստիկան Հիւսէին Քոչատաղ եւ Ապտիւլլա Չաթլի։ Չորրորդ ուղեւորը քիւրտ ցեղապետ մըն էր՝ Սետաթ Քիւչաք, որ
Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Նիկոլ Փաշինյանին կարելի՞ է․ «168 ժամ»
Օրեր առաջ պարզ դարձավ, որ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։ Մինչդեռ մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը
Այա Սոֆիայէն Շուշի․ «Հայրենիք»
Գրեթէ 86 տարի ետք, Պոլսոյ անվիճելիօրէն յունական հնադարեան մշակութային կեդրոնական գանձ-գեղեցկութիւններէն՝ Այա Սոֆիան փոխեց թանգարանի իր կարգավիճակը եւ վերածուեցաւ մզկիթի, ուր անդրանիկ նամազին բնականաբար ներկայ էր «սուլթան» Էրտողանը։ Պարզ, հպանցիկ ներկայութիւն մը չէր։ Ան Քորանէն հատուած մը կարդաց։ Գլխաւոր քարոզիչն էր Թուրքիոյ կրօնական հարցերու նախարարը, որ բեմահարթակ բարձրացաւ՝ ձեռքին ունենալով օսմանցիներու… «արշաւանքներու սուրը»։ Մայիս 2020․․․
«Քարանձավային» մարդիկ
Լսե՞լ եք, մարդիկ փողոցային հարցումների ժամանակ հեռուստախցիկի առաջ ասում են՝ «ավելի լավ է՝ մեռնեմ, քան կորոնավիրուսի դեմ պատվաստվեմ»: Փորձենք տրամաբանական վերլուծության ենթարկել այդ բանաձեւը: Ստացվում է, որ կա մահից ավելի վատ բան, եւ այդ բանը… մահից խուսափելու հնարավորությունն է: Բայց պատվաստվելու մոլի թշնամիները դա որպես հնարավորություն չեն դիտարկում. նրանք տեսնում են ինչ-որ «մութ ուժերի» դավադրություն,
Հայաստանի համար պատմական կարելի է գնահատել միայն այս իշխանությունների կործանարար գործունեությունը. «Փաստ»
Ապագայի՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը հիմնականում կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստացվելիք միֆական օգուտների հետ։ Ըստ էության, Փաշինյանը այսպես է սկել քարոզարշավը ու ցանկացած առիթ օգտագործում է սրա համար։ Անգամ կառավարության նիստերն են դարձել քարոզարշավի իրականացման հարթակ։ Դրա բաղկացուցիչ մասն են աջ ու ձախ տրվող խոստումները, որի արդյունքում կառավարության նիստերը փաստացի վերածվում են ընտրակաշառքի խոստման
Տարօրինակ է, եթե չասենք՝ զավեշտալի, որ 80-ականների զենքերը վախեցրել և զսպել են Ադրբեջանին, իսկ փաշինյանական «2020-ի» զենքերը՝ ոչ․ «168 ժամ»
Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 80-ականների զենքի ամոթալի էջը փակելու իր հին երգը. «Ադրբեջանը հարձակվել է, որովհետև տեսել է, որ 80-ականների զենքերի էջը փակում ենք»,- հայտարարել է նա: Եթե առաջին անգամ նման արտահայտությունն ինչ-որ չափով կարող էր «ուտվել» քաղաքական հայտարարության անվան տակ, կամ բանակից և ռազմական գործից հեռու մարդու դեպքում կարող էր համարվել հասկանալի տարրական
Իշխանությունների «կերտած» անտարբեր իրականությանը զուգահեռ մեկ այլ իրականություն կա` Եռաբլուրը․ «Ազգ»
Պատերազմից հետո կյանք կա՞. կա՛: ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչները հումոր են անում, քահ-քահ ծիծաղում` Փաշինյանի առանձնակի մասնակցությամբ, հետո նույն Փաշինյանը կառավարության նիստերին կարող է հումորներ անել: Չէ, չենք ասում` հումոր, կատակ չի կարելի անել, չենք ասում` ժպտալ-ծիծաղելը, բարձր տրամադրություն ունենալն արգելվում է, մանավանդ որ իշխանական օղակներից ներքին հրահանգ է իջեցվել, որ պետական հաստատություններում պատերազմից, Արցախից, կապիտուլյացիայից,
Նիկոլ Փաշինյանը հայտ է ներկայացնում վերացնելու այդ «ժողովրդավարական թիթիզությունները» և դառնալու ԵԱՏՄ-ական բռնապետների ակումբի լիիրավ անդամ․ «168 ժամ»
«Եթե ուզեինք, 2018-ին կարող էինք բռնապետություն ստեղծել, որ այստեղ և այստեղից դուրս խոսողները շնչելուց և արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին և 3 անգամ խոնարհվեին»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս հայտարարությունը նա ներկայացրել է՝ որպես մեծահոգության, բարի կամքի դրսևորում, ինչի համար, ըստ նրա, հասարակությունը երևի պետք է շնորհակալություն հայտնի։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանն այդ
Մարդկանց թմբիրից կարող էր հանել միայն մեկ դաշինք՝ ընդմեջ հանրապետության նախկին երեք նախագահների․ «Ազգ»
Ընկերներիցս մեկը օրերս իր տուն այցելած փականագործին հարց է տվել, թե առաջիկա ընտրություններում ո՞ւմ օգտին է քվեարկելու: «Իհարկե, մեր շաշին, ասել է փականագործը, էլ ուրիշ ո՞վ կա որ»: Շաշ, այսինքն գիժ, խելապակաս: Հասարակ մարդը գիտի, որ իր ղեկավարը գիժ է, խենթ է, բայց թողնում է, որ նա՛ շարունակի ղեկավարել իրեն: Չգիտեմ մեր հասարակագետները ինչպե՞ս կբացատրեն
ՀԺԿ քարտուղար․ Ո՞նց կարելի է հանցագործների հետ ինչ-որ ճանապարհ գնալ․ «Հայկական ժամանակ»
Հարցազրույց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ. – Պարոն Հարությունյան, ներքաղաքական կյանքում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ձեր կուսակցությունը ՀԱԿ դաշինքի կազմում մեծ ճանապարհ է անցել առաջին նախագահի հետ: Ծանո՞թ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնություններին՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու վերաբերյալ, ինչպե՞ս եք հասկացել այդ հայտարարությունները: Ինչո՞ւ եմ հարցնում,
Ժաննա Անդրիասյանը՝ դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի մասին
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրիասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քանի որ դպրոցներում երկարօրյա ծառայությունները այսուհետ թույլատրված են, հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարի մշակել և հաստատել էինք դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը, որի համաձայն դպրոցը կարող է երկարօրյա ծառայությունների շրջանակում. – տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` կազմակերպել այդ գործընթացները, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական
Սրանց պաշտոնավարման օրոք, մարդիկ տարիներով իրենց հոգսերով, խնդիրներով և անվտանգության բացակայությամբ մնալու են մեն-մենակ. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության նախարարին դիմում են, ասում են՝ գերիների հարցերով գանք հանդիպենք, պատասխանում է, որ իրենք չեն զբաղվում։ Լավ, ընդունենք, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն։ Ու վե՞րջ։ Դուք այս ամենի հետ ընդհանրապես ձեր կապը չե՞ք տեսնում, պատասխանատու չե՞ք համարում։ Ադրբեջանում
Թաթոյանը կրկին՝ կատարել էր իր սահմանադրական առաքելությունը ու ինչպես միշտ չափազանց արդյունավետ. Արամ Վարդևանյան
Փաստաբան՝ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, Պատերազմի առաջին իսկ օրվանից իշխանության ակնհայտ ստի ու կեղծիքի գործելաոճին, ավելացել էր նաև բոլոր ԶԼՄ-ներին լռեցնելու և այդ ստերը ամեն կերպ չբացահայտելու հատուկ նախապես մշակված ծրագիրը։ Դրա հիմքը կառավարության հայտնի որոշումն էր որով այլևս չէր կարելի բոլորին սուտ տարածող իշխանության «արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ
Արման Մուսինյան. Խնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա Սերժ Սարգսյանին. iLur
Այսօր, ի պատասխան Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը մասնավորապես արձագանքել է. «Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»: Այս առթիվ պարզաբանում ստանալու iLur–ի հարցմանն ի պատասխան, Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը նշեց. «Խնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա
Մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթելյանի եղբոր ու զարմիկի, Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ. Գեղամ Մանուկյան
«Այսօր մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթելյանի եղբոր ու զարմիկի, Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը:- Է հետո՞։ Քիչ է դա, գնդակահարեք բոլորիս միանգամից։ Այս հայրենազրկողը չի հասկանում, որ անզոր է նման կերպ մեզ լռեցնել։ Մեղադրանք առաջադրեք, ձերբակալեք բոլոր դաշնակցականներիս, եղբայրներին, զարմիկներին, որդիներիս (ինչն էլ անում եք),
Արմեն Սարգսյանը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է,


















































