Օրվա լրահոսը
Հունահռոմեականների օլիմպիական հավաքականը համալրվեց եւս երկու ըմբիշով
Սոֆիայում հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը եւս երկու վարկանիշ նվաճեց: Այս անգամ ուղեգիր նվաճեցին 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որոնք ինչպեսեւ պահանջվում էր, համաշխարհային այս վարկանիշային մրցաշարում մտան եզրափակիչ: Այսպիսով, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն ընդհանուր առմամբ վեց ըմբիշներ՝ 4 հունահռոմեական
Ռուբեն Վարդազարյանը՝ սկանդալային ձայնագրության մասին․ «Ձայնագրությունը մոնտաժ արած է, դրա համար մտքի թելը չի բռնվում»․ «Հրապարակ»
Քիչ առաջ գաղտնալսված ձայնագրություն տարածվեց համացանցում, որ իբրև թե դատավոր Արմեն Բեկթաշյանը ինչ-որ մեկի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը իրեն իբրև թե ցուցումներ տալիս քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի` Ալավերդցի Վահագնի գործով, որ նրան բաց թողնեն: Hraparak.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ լսել է ձայնագրությունը, ձայնը նմանեցնում է
Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից դեպի քաղաքային հուշահամալիր․ «Արցախպրես»
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից մայիսի 8-ին պետական պաշտոնյաների, զինվորականների ու հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է ոգեկոչման կարգ, կայացել է ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան
Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱՀ ոստիկանություն
Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ
Աննա Հակոբյանն այցելել է պատերազմում անմահացած զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք Արմավիրի մարզի Այգեվան գյուղ` պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին:
Ճարտարում առաջիկայում նախատեսվում է ստեղծել կոոպերատիվ տնտեսություն, Մաճկալաշենում` նոր թռչնաֆաբրիկա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան, որտեղ այցելել է սահմանագծի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և հանդիպումներ ունեցել Ճարտար, Սոս ու Մաճկալաշեն համայնքների բնակիչների հետ: Ճարտար քաղաքում նախագահը դիտել է ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանության համար զոհված ըմբշամարտիկների հիշատակին: Այնուհետև երկրի ղեկավարը հանդիպում
44-օրյա պատերազմում հայրն ու երկու որդիները զոհվել են նույն տեղում, ըստ երեւույթին, նույն օրը
Սիրտ է պետք Եռաբլուրում դիմանալու համար: «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը Եռաբլուրում ցույց տվեց իրար կողքի երեք շիրիմ: Մի ամբողջ ընտանիքի. hոր՝ Գարեգին Ղարայանի եւ երկու որդիների՝ Դավիթ եւ Վազգեն Ղարայանների: «Նրանք Հադրութի Ուխտաձորի ենթաշրջանի Քյուրաթաղ գյուղից են: Հայրը եւ որդիներից մեկը պայմանագրային զինծառայող էին, մյուս որդին՝ ժամկետային զինծառայող: Այս պատերազմում երեքն
Արյունալի վայրագություններ Քաբուլում և Երուսաղեմում․ Մեր պետական այրերին առաջարկում եմ դատապարտել այս վայրագությունները․ Տիգրան Դավուդյան
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը Արյունալի վայրագություններ Քաբուլում և Երուսաղեմում․ դատապարտում եմ։ Այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օրիորդաց դպրոցի պայթյունի հետևանքով մոտ 30 աշակերտուհի զոհվել և 70 հոգի վիրավորվել են։ Երկրի ծայրահեղականները կանանց ուսում ստանալուն դեմ են։ Իսրայելի ոստիկանությունը ևս իսլամական Էյդ Ալ Ֆեթրի նախօրյակին Երուսաղեմի արևելյան հատվածում հարձակվել է աղոթարարների վրա։ Վիրավորվել են ավելի քան
«Ստանալու ենք աշխարհի ամենամեծ դրոշը. հայաստանյան պառակտված իրավիճակում մենք միասնության կոչ ենք անում». Արա Շահինյան
«Միասնության դրոշ» նախաձեռնությունն Աբովյան քաղաքում կազմակերպեց Սամվել Թադևոսյանի «Միացում» արցախյան թեմայով ֆիլմի դիտում և հայտարարեց համահայկական նոր նախաձեռնության մեկնարկի մասին։
Շուշին եղել ու մնում է հայկական․ Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես
«Արցախպրես» – Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ, ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն
Մարգարիտա Քարամյան. «Եռաբլուրում հանգչող բոլոր տղաներն էլ մեր զավակներն են»
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունն այսօր այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակին: ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը Aravot.am-ին ասաց. «Դիզակը Հադրութի հին անվանումն է, եւ մենք վերադառնում ենք մեր պատմական երկիր: Մենք կազմակերպությունը ստեղծել ենք, որպեսզի զբաղվենք Հադրութի շրջանից բռնագաղթած բնակիչների իրավաքաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական, առողջական եւ այլ հարցերով: Մենք խնդիրները բարձրացնում
«Ցանկանում ենք վերադառնալ Շուշի, տեսնել մեր Շուշին եռագույնի ներքո». ստեղծվեց «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ն
Կազմակերպության համահիմնադիր Արմինե Հայրապետյանը լիահույս է, որ մոտ ապագայում համատեղ ուժերով այդ ամենն իրականություն կդառնա:
Լեւոն Արոնյան. «Շախմատի պատմության մեջ TOP 20-ում ես ինձ տեսնում եմ»
Պատանի շախմատիստների հետ հանդիպման ավարտին երեխաները հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանին բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր տվեցին: Մի երեխա հետաքրքրվեց, թե Արոնյանը իրեն դասո՞ւմ է շախմատի պատմության ընթացքում 10 լավագույն գրոսմայստերների շարքին: Արոնյանը մի պահ անակնկալի եկավ, սակայն մի փոքր մտածելով պատասխանեց. «Լավագույն տասնյակում ես ինձ առայժմ չեմ դասում, բայց հաստատ TOP 20-ում տեսնում եմ: Ուզում
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է․ ՊՆ
Մայիսի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
Գինեսի գրքի վանաձորցի ռեկորդակիրը հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հերոսների հիշատակին
Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր, վանաձորցի Զորիկ Պողոսյանը որոշել էր դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր: Այսօր վերջինս 205 կիլոգրամանոց ծանրաձողը կքանիստ վիճակում պահելով 15 վայրկյան, սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ՝ գրանցվելով գինեսի գրքում: Րոպեներ անց հանձնաժողովի որոշմամբ Զորիկը կրկնեց վարժությունը՝ այս անգամ ծանրաձողի քաշը դարձնելով 210 կգ: Մարզիկը գերազանցեց իր իսկ սահմանած ռեկորդը. «Այս պահին
Լեւոն Արոնյան. «Հուսով եմ, որ ԱՄՆ-Հայաստան հնարավոր հանդիպման ժամանակ ես Ամերիկայի հավաքականում պահեստայինների աթոռին կլինեմ»
Աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի ազգային հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիան լքելուց եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպեց նախ պատանի շախմատիստների, ապա նաեւ երիտասարդների ու մեծահասակների հետ: Ապագա գրոսմայստերներին հայկական ու համաշխարհային շախմատի լեգենդը պատմեց որպես շախմատիստի իր կայացման, անցած
Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագիրը ԿԱՄՈ ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
«Բոլոր այն մարդիկ, որոնք հունիսի 20-ին կքվեարկեն Նիկոլին, թող հասկանան, որ Ղազանչեցոց վանքի գմբեթն էլ իր տեսքով չեն տեսնելու». Հայկ Մամիջանյան
Երիտասարդները ՀՀ կառավարության դիմաց կանգնած են «Պատիվ ունեցեք» խորագրով պաստառներով: Սոս Հակոբյանը պարզաբանեց. «Այս ուղերձն ուղղված է այսօրվա իշխանությանը»:
Մայիսի 10-ից կվերսկսվի մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը․ խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը: Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան․ ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է, բ/
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշում է Հայրենական մեծ հաղթանակի 76-ամյակը
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 7-11-ը նշում է Հայրենական մեծ հաղթանակի 76-ամյակը։ Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ինտելեկտուալ վիկտորինա՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին։ Ինտելեկտուալ պայքարում միմյանց դեմ մրցում էին հայաստանյան բուհերի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները։ Ձևավորվել էր 9 թիմ, վիկտորինայի թեմատիկան Հայաստանի մասնակցությունն էր Հայրենական մեծ պատերազմին և ճակատագրական
«Այս բարձր կոչումը, որին արժանացել է հայրս, կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը»․ Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Գեներալ-մայոր Արտուշ Հովհաննեսի Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման: Այն կառավարությունում Արկադի Տեր-Թադևոսյանի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին է հանձնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հարգելի պարոն
Անասունների վրա հարձակված արջը սպանվել է․ կատարվում է հետաքննություն
Մայիսի 7-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ: Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ ժամը 05.30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 8-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ), լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Մայիսի 10-ի և 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Կրակոցներ Երևանում. Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու դի
2021 թ. մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում հայտնաբերվել է 1984թ.
Մարտունի քաղաքում վերաբացվում է «Ավագյան արենա» մարզադաշտը, որը հրետակոծվել էր պատերազմի ընթացքում
«Երազանք» հիմնադրամի հիմնադիրների և Արցախի Մարտունու համայնքի ներկայացուցիչների ջանքերով մայիսի 9-ին Մարտունի քաղաքում վերաբացվում է դեռևս 2019 թվականին կառուցված «Ավագյան արենա» մարզադաշտը, որը հրետակոծվել էր պատերազմի ընթացքում: Մարզադաշտի վերաբացման կապակցությամբ տեղի կունենա ֆուտբոլային ընկերական խաղ, որը կնվիրվի հայ ազգի հաղթանակներին և մեր հաղթանակները կերտած հերոսներին։ «ԵՐԱԶԱՆՔ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
«Պարտությունը, իրոք, պայմանավորված էր, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հետ»
«Ինքը էմոցիոնալ ու պարզունակ մարդ է, եւ դրանով իսկ լրիվ կանխատեսելի ուժեղների համար: Թուրքիան ու Ռուսաստանն էին պայմանավորվող կողմերը, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն զբաղված էր իր դեմքը փրկելով, այլ ոչ պետական շահերով»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թթ. ԳԽ եւ 2000-2005 թթ. Արցախի խորհրդարանի պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը: – Ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ կատարվեց: – Ըստ էության,
Վիտալի Բալասանյան․ Նժդեհի արձանի մասին խոսակցություններ եղել են, սակայն ոչ թե դրա ապամոնտաժման, այլ տեղահանման մասին․ Sputnik Արմենիա
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իրականությունից հեռու է որակում այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը: Բալասանյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, թե Բալասանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաք և առաջարկել ապամոնտաժել քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը: «Տեսեք, թե սոցիալական ցանցերում ովքեր են
«ՀՀ արտաքին պարտքն այս տարի էլի է ավելանալու»
Կառավարությունը պետական պարտքն այս տարվա մարտ ամսին մի փոքր թեթեւացրել է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մարտին պարտքը 71 միլիոն 359 հազար դոլարով նվազեցրել է։ Սակայն, ՀՀ պարտքի բեռը մնում է, այսպես ասած՝ ծանր, շատ տնտեսագետներ նույնիսկ վատ կանխատեսումներ են անում, թե՝ պարտքը գերազանցել է «Պետական պարտքի մասին օրենքով» նախատեսված առավելագույն 60%-ի շեմը, եւ այն
Շուշիի ազատագրումը․ Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ: Երկու դեպքում էլ տեղի ունեցան
Անցյալը պետք է հիշել, բայց անցյալով չի կարելի շարունակ ապրել…
«Առանց բարձր լեռ բարձրանալու՝ դուք չեք իմանա երկնքի բարձրությունը: Առանց սարերի խոր կիրճի մեջ նայելու, դուք չեք իմանա երկրի հաստությունը: Առանց ձեր նախնիների պատվիրանները լսելու, դուք չեք պատկերացնի նրանց գիտունության մեծությունը»,-մ.թ. 300 տարի առաջ ասել է չինացի մտածող Սյուն Ցզին: Ազգային հպարտության զգացում ես ապրում, երբ տեսնում ես, թե հայ ժողովուրդը ինչպես է ամեն տարի


















































