Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պայքարի «նվաճումները»

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի կառավարությունը հոյակապ է աշխատում: Ամեն ինչ լավ է: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ բան վատ է, ապա դա բացատրվում է նրանով, որ «Քոչարյանի եւ Սերժի վախտ» երկիրը թալանում էին: Կարծում եմ, այսօրվա եւ մոտակա 20 տարում «գահին նստողները» պետք է շնորհակալ լինեն Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին՝ իրենց ապաշնորհության այս ունիվերսալ «ատմազկայի»

«Եթե ինձ եք հարցնում, ապա ինքս չէի ուզենա, որ նմանատիպ բաներ լինեն քաղաքում». «Անվախ աղջիկը» արձանի հեղինակ. «Հայկական ժամանակ»

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ արձանն ասիմետրիկ է, հեղինակը չհամաձայնեց, նշեց, որ այն իր չափերի մեջ է. «Բոլոր երեխաների գլուխներն էլ այդ չափն ունեն»:

Ջրականում հայտնաբերել են 7 աճյուններ. եւս 2 աճյուններ փոխանցել է ադրբեջանական կողմը

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի

Ռազմագերիների հարցը փակված է. Ջեյհուն Բայրամով

Ռազմագերիների հարցը լուծված է, այդ թեման փակված է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Այդ ամսաթվից (նոյեմբերի 10-խմբ.) հետո ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել ավելի քան 70 ռազմագերի, իսկ Հայաստանը վերադարձրել է 12 ռազմագերի: Այս պահին Հայաստանի բարձրացրած հարցն առաջ է եկել նոյեմբերի

Հարցերը հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին, նախապես պատրաստված են եղել Ասոցիացիայի անդամների կողմից եւ համաձայնեցում որեւէ մեկի հետ չի պահանջվել

Հայ իրավաբանների ասոցիացիան, ի դեմս վերջինիս նախագահ Շահեն Պետրոսյանի, հանդես է եկել հայտարարությամբ․ «Հարգելի հայրենակիցներ, Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը եւ տարբեր մեկնաբանությունները, կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, ես որպես Ասոցիացիայի ղեկավար՝ Շահեն Տիգրանի Պետրոսյանս, հայտնում եմ, որ Ասոցիացիան հանդիսանում է մասնագիտական ոչ կոմերցիոն կազմակերպություն եւ չի զբաղվում քաղաքական

«Որոշումը կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստման պարտադիրության մասով, հատկապես այն անձանց համար, ովքեր կտրականապես կմերժեն պատվաստանյութի ընդունումը»

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի որոշում կայացրեց, ըստ որի պարտադիր պատվաստումները չեն հակասում մարդու իրավունքներին և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում: Որոշումն ընդունվել է չեխ ընտանիքների կողմից դատարան մուտքագրված դիմումի հիման վրա, որով խնդրել են երեխաների պարտադիր պատվաստումը ճանաչել որպես մարդու իրավունքների խախտում: Դիմումի համար հիմք

Ի՞նչ է նշանակում մենք սխալ Սահմանադրական դատարանի դատավորներ ենք ընտրել. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ իշխող ուժի ներկայացուցիչների մեկնաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում և պարզապես բացահայտում են 2020 թվականի ապօրինի սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրական դատարանի կազմը փոխելու իրական շարժառիթները։ Ի՞նչ է նշանակում մենք սխալ Սահմանադրական դատարանի դատավորներ ենք

Գերիների փոխարեն դատարկ ինքնաթիռ․ «Էրեբունի» օդանավակայանում լարված իրավիճակ է

«Էրեբունի» օդանավակայանում բավական լարված իրավիճակ է․ մեծ թվով գերիների հարազատներ սպասում են իրենց որդիների վերադարձին, սակայն նրանց տեղեկատվություն է հասել, որ ինքնաթիռը դատարկ է ժամանել։ Շիրակի մարզի Ազատան համայնքապետի ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ին ասաց, որ հեռախոսակապի մեջ է իրենց համայնքից գերի ընկածների հարազատների հետ, նրանք փոխանցել են, որ դեռ սպասում են «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ինքնաթիռը

Քրեական գործեր են հարուցվել ոչ միայն Ավետարանոց, այլև Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի շրջանների մի շարք այլ համայնքների ցուցակներում վեր հանված անճշտությունների կապակցությամբ

Սույն թվականի ապրիլի 5-ին ԱՀ դատախազության կայքում տեղեկություն էր հրապարակվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող դրամական աջակցության համար հիմք ծառայած` ԱՀ Ավետարանոց համայնքի ղեկավարի կողմից ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված ցուցակներում հիշյալ որոշմամբ շահառուներին ներկայացվող պահանջները չբավարարող թվով 227 անձի ներառելու, դրա հիման վրա վերջիններիս կողմից 300.000-ական դրամ

«Չի կարելի օրը մի բան ասել՝ անլրջության եւ անիշխանության ինդիկատոր է, դրսում նայում են, ասում են՝ էս ովքե՞ր են, արա, էս ինչե՞ր են խոսում». Մարուքյան

Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք որոշ իշխանականների՝ թուրք-ադրբեջանական ծրագրի մաս կազմելու թեզը՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես քաղաքականության մեջ ոչ մի բան չեմ բացառում: Բայց ես նաեւ որպես փաստաբան փաստերով եմ առաջնորդվում…»:

Անհիմն են Շուշիի համայնքի ղեկավարի` քրեական գործի հարուցմանը այլ երանգներ տալու փորձերը

Սույն թվականի ապրիլի 5-ին ԱՀ դատախազության կայքում տեղեկություն էր հրապարակվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող դրամական աջակցության համար հիմք ծառայած` ԱՀ Շուշիի համայնքի ղեկավարի կողմից ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված ցուցակներում հիշյալ որոշմամբ շահառուներին ներկայացվող պահանջները չբավարարող թվով 7 անձի ներառելու, դրա հիման վրա վերջիններիս կողմից 300.000-ական դրամ

Կորոնավիրուսի ծանր պատկեր․ Շիրակի մարզի երկու դպրոցներ անցան հեռավար ուսուցման

Կորոնավիրուսի բավական մտահոգիչ պատկեր է Շիրակի մարզում․  Գյումրու երկու հիվանդանոցներում էլ՝  Գյումրի բժշկական կենտրոնում և ինֆեկցիոն հիվանդանոցում ոչ մի ազատ մահճակալ  չկա։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  հիվանդանոցի կորոնավիրուս բուժող բաժանմունքը 100 տոկոսով ծանրաբեռնված է․ ազատ մահճակալ  չունեն և չեն էլ ունենա, որևէ հիվանդի դուրս գրելուն պես, նոր հիվանդի

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային կարգի պատվո պատվանդանին միանգամից Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի երկու ներկայացուցիչ բարձրացավ:  Կարեն Ավագյանը երկամարտում ցույց տվեց 375 (175+200) կգ ու նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ Անդրանիկ Կարապետյանը 365 (170+195) կիլոգրամով դարձավ բրոնզե մրցանակակիր: Արծաթը բաժին հասավ Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Դավիթաձեին 374 (171+203) կգ: Կարենը փոքր ոսկու արժանացավ նաեւ

«Կրասուխան» ընդդեմ «Բայրաքթարի՞». հնարավո՞ր էր հակազդել թուրքական անօդաչուներին

Ռազմական փորձագետների կարծիքով`անհավանական, նույնիսկ տարօրինակ է այն պնդումը, որ «Կրասուխայի» մեկ համազարկով 20 «Բայրաքթար» կարող է ոչնչացվել

Մայրաքաղաքային սփռման մրցույթի հայտեր են ներկայացրել 3 լրատվամիջոցներ

Ուշագրավ է, որ ի տարբերություն Հ2-ի՝ «Ա1+»-ն այլեւս հայտ չի ներկայացրել մրցույթի մասնակցելու համար՝ հանրապետական սփռման մրցույթում բավարար ձայներ չստանալուց հետո:

Հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ

Ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել

«Ի՞նչ է ուզում անի Անդրանիկ Քոչարյանր, ուզում է սուրը ճոճի, հա՞, որ մոբիլիզացիոն ռեսուրս է փնտրում». Էդմոն Մարուքյան

Հիմա ասում են՝ մոբիլիզացիոն ռեսուրս: Բա այն ժամանակ, երբ բողազներս ճղում էինք, ասում էինք՝ մոբիլիզացիոն ռեսուրս է մեզ պետք, թողեք գան, ինչի՞ չէին թողնում: Մեծ-մեծ խոսալով, բանով՝ մտածում էին դա են իրենք:

Արցախը Հայաստա՞ն է, թե՝ վերջ

Ստեփանակերտյան հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը սկիզբ դրեց Կովկասում խոշոր փոփոխությունների, մեզ համար` պատմական աղետի։ Կարծում եք` առաջիկա ընտրություններում այս թեման կքննարկվի՞։ Եթե ոչ, այդ դեպքում ինչի՞ մասին է այս ընտրությունը։ Կա մի ճնշող տպավորություն, որ հայ քաղաքական միտքը զբաղված է «պետական ժուլիկությամբ»։ Առ այս պահը չի ձևակերպվում, թե ինչին ինչ ենք հակադրում, ինչի

Ուզում էին Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարը ստեղծեին, չեն կարողանա, որովհետեւ իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս. Գեւորգ Գորգիսյան

Իրենց ձախողումներն ու կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016-ի պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, այս անգամ, փաստորեն, չկարողացանք:

«Արտակ Զաքարյան, ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի ապրիլյան քննիչ հանձնաժողովը». Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀԿ-ականներին

«Նույնիսկ գտնվեցին մունդռիկներ, որոնք տարածեցին, որ հանձնաժողովի աշխատանքից արտահոսք է եղել, որոնք այս պատերազմում հակառակորդը օգտագործեց: Ընդ որում, կիսագողական տղերքն էլ են փորձել խոսել՝ որպես ռազմական փորձագետներ, որոնց բերանին ես եկա»:

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործը չկարճվեց. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Մեղադրող դատախազ Դավիթ Սարգսյանն առարկեց և միջնորդությունն անհիմն համարեց:

Պարզվում է՝ Սեյրան Օհանյանը նոր «վերսալյան պալատ» է կառուցում Վահագնի թաղամասում. «Թող ասեն՝ մեր տունը չի, Պողոսինն է, մի հատ գնանք տենանք…»

«Մինչեւ հիմա Սեյրան Օհանյանը չի կարողանում պատասխան տա այն մեղադրանքին, որը կապված է Վահագնի թաղամասի իր վերսալյան պալատի հետ»:

Ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը’ պետական գույքի համապարփակ հաշվառման,

«Մեկը ես երբեք հոգեխանգարման մեջ չեմ ընկնում, երբ Ռոբերտ Սեդրակիչն ասում է՝ ես կրելու եմ, թե ինչ է կրելու, դա ինքը գիտի». Անդրանիկ Քոչարյան

«Նախկինում հիշո՞ւմ եք՝ ԱԺ-ի մոտ ախրաննիկներն ավելի շատ էին, քան թե բուն պատգամավորները: Այսօր նրանք չկան, ցնդել են օդ, բայց իրենք կարոտել են դրան: Ասում են՝ առանց իշխանության ո՞նց կարող ենք ապրել, փողերը պրծնում է»:

Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ Հայ իրավաբանների միության անդամներին ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները

Արցախի ՄԻՊ-ը հանդիպում-քննարկում է ունեցել ԱՄՆ Հայ իրավաբանների միության անդամների և ամերիկյան համալսարանների ներկայացուցիչների հետ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ապրիլի 7-ին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է ունեցել կազմակերպության անդամների, Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես), Լոյոլա իրավաբանական դպրոցի իրավունքի և ցեղասպանության կենտրոնի, ԱՄՆ Հարավ-արևմտյան իրավաբանական դպրոցի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մարդու իրավունքների

«Կորած ռեսուրսը միանգամից դառնում է մոբիլիզացիոն ռեսուրս, տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ գան». Անդրանիկ Քոչարյանը՝ բանակում չծառայածներին համաներելու մասին

Մեր հարցին՝ դուք ասում եք՝ մոբիլիզացիոն ռեսուրս է, բայց երաշխիք չունեք չէ՞, որ իրենք չեն գա այստեղ, ասենք, Աշտարակի ձորում խորոված անեն, հարազատներին տեսնեն, կարոտն առնեն ու գնան երկրից, դուք իրենց հետո արգելելո՞ւ եք գնալ երկրից՝ նա պատասխանեց. «Չէ, չեմ արգելելու, բայց ես իրենց առաջարկ եմ անելու: Գալը արդեն դառնում է քո ռեսուրս: Երբ քրեական հետապնդումից ազատվում են, իրենք չեն կարող դուրս գան, նորից քրեական հետապնդման ենթարկվեն: Իրենց ՊՆ-ն տարբեր ծրագրերի մեջ կարող է նաեւ օգտագործել»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031