Օրվա լրահոսը

Մարդկանց գնողունակությունը բավականին նվազել է. տարբեր բնագավառներում անկում է արձանագրվում. «Ժողովուրդ»

Արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 12.2 տոկոս:

2 երեխայի առքուվաճառքի, սուտ տեղեկություններ հաղորդելու համար 5 անձի մեղադրանքներ են առաջադրվել

Երեխային հանձնել են խնամքն ստանձնող ամուսիններից մեկի հորը՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն՝ երեխային 964.480 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ:

Արթուր Ղազինյան. Շարժումն ուներ նվազագույն շեմ եւ ուներ առավելագույն շեմ։ Նվազագույն շեմին մենք կարողացանք հասնել. «Հրապարակ»

Հայաստանի իշխանության գլխին կանգնած են պետական դավաճաններ, որոնք պետք է «ա» տարբերակով՝ հեռանան, «բ» տարբերակով՝ ձերբակալվեն եւ ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Փորձ է արվում Օնիկ Գասպարյանի գործով հայցի քննությունը վերցնել նրա օգտին որոշում կայացրած դատավորի ձեռքից. «Ժողովուրդ»

Իսկ իրավական դաշտից դուրս, փաստորեն, նաև ճնշումներ են գործադրվում դատավորի նկատմամբ, որպեսզի ընդունի ինքնաբացարկի միջնորդությունը և հրաժարվի գործի քննությունից։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում 602 բեռնատար է կուտակված

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը FIFA 2022 թվականի առաջնության որակավորման առաջին խաղում Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն: Մեր թիմն ուներ առավել քան բացահայտ առավելություն խաղային բոլոր առումներով, սակայն մրցակցի դարպասը գրավել ոչ մի կերպ չէր ստացվում: Բավական է ասել, որ խաղի ամբողջ հիմնական եւ ավելացված ժամանակում դաշտի տերերն ի վիճակի չեղան գեթ

Իշխանության եւ ընդդիմության կեղծ օրակարգերը

Այն պահից, երբ հայտարարվեց, որ հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փոխվեց Հայաստանի ներքաղաքական օրակարգը: Մի տեսակ «մոռացվեցին» պատերազմում ամոթալի պարտությունը, Արցախի մեծ մասի կորուստը, սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը, զոհերը, վիրավորները, գերիներն ու փախստականները: Քաղաքական դաշտը կենտրոնացավ ընտրությունների, ընտրական օրենսգրքի, կուսակցությունների եւ նրանց մասնակցության վրա: Քննարկվող թեմաների առաջնահերթությունների այս զարմանալի փոփոխությունն, իհարկե, ձեռնտու է

Խոսելով «Իմ քայլ»-ի հետ հնարավոր համագործակցության մասին՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ որեւէ թիմի հետ համագործակցությունը չի բացառվում, բացի ԲՀԿ-ից. «Հայկական ժամանակ»

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կրկին կլինեք ԲՀԿ-ի ցուցակում, Բագրատյանը դրական պատասխան տվեց. «Բնականաբար բացառում եմ: Ես նշել եմ, որ առանցքային հարցերում տարակարծիք եմ թիմի հետ, որեւէ բան չի փոխվել, որ ես իմ կարծիքը փոխեմ: Իսկ մնացած առաջարկները բաց են, բոլոր թիմերից հրավերներ եղել են, դեռ չեմ հանդիպել»:

Կոչ Բաքվին՝ հարգել Ժնևյան կոնվենցիան զինադադարից հետո

Մտավորականության կոչն Ադրբեջանին. «Ազատ արձակեք հայ գերիներին» Հեղինակավոր «Corriere della Sera» իտալական պարբերականը հրապարակել է իտալացի մտավորականների՝ Ադրբեջանին ուղղված կոչը: Հրապարակում ենք ռազմագերիների ազատման վերաբերյալ Ադրբեջանի կառավարությանն ուղղված կոչը, որին, ի թիվս այլոց, միացել են նաև Դաչիա Մարայինին, Անտոնիա Արսլանը, Լաուրա Էֆրիկյանը, Կառլո Վերդոնեն և Ջովաննի Դոնֆրանչեսկոն: «Խիստ անհանգստացնող է այն փաստը, որ չնայած Հայաստանի,

ՌԴ-ի հետ համատեղ ռազմական ուժեր պետք է ունենանք. Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետը աշխարհաքաղաքական խաղերի միտում է տեսնում Հայաստանի կողմից, ինչը, իր գնահատմամբ, մեզ կտանի դեպի կործանում

«Դվին» բասկետբոլային ակումբը Եվրասիական լիգայում մեկնարկեց վստահ հաղթանակով

Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր VBET Եվրասիական լիգայի մրցումային երկրորդ օրն էր: Կայացած երկու հանդիպումներին էլ մասնակցեցին հայկական ակումբները: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Վահակնի Սիթին» դրամատիկ պայքարում մեկ միավորի տարբերությամբ՝ 74:75, զիջեց Լիբանանի առաջատար բասկետբոլային ակումբներից «Ալ Ռիադիին», իսկ «Դվինը», որի համար Լիպեցկի «Միցուբասկետի» հետ խաղը մեկնարկայինն էր միջազգային այս մրցաշարում, առավել քան վստահ հաղթանակ տարավ

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն Հայաստանում մի շարք խախտումներ է գրանցել

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակել է իր 2020թ. եզրակացությունն այն մասին, թե արդյոք եվրոպական երկրները համապատասխանում են աշխատանքի, դասընթացների և հավասար հնարավորությունների վերաբերյալ Եվրոպական սոցիալական խարտիային: Հետազոտության մեջ ներառվել է 33 երկիր, այդ թվում Հայաստանը: Վերլուծության ենթարկվել է 2015թ. հունվարի 1-ից 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Հայաստանի մասով վերլուծվել է 8 դրույթ, որոնցից 6-ի դեպքում

Երևանի Իսակովի պողոտայում, Մոլդովական, Բայրոնի, Ֆուչիկի փողոցներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ

Մարտի 25-ին, ժամը 14։35-ից 17։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում, Մոլդովական, Բայրոնի, Ֆուչիկի փողոցներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն

Բողոքի ակցիա Ստեփանակերտում (Տեսանյութ)

Ստեփանակերտում այսօր բողոքի ակցիա է կայացել: Մասնակիցները պահանջում են օրենսդրական հիմք ապահովել ապօրինի հարստացման դեմ պայքարելու համար: Ակցիայի մասնակիցներ մի քանի ժամով Հաղթանակի հրապարակի տարածքում փակել են ճանապարհները, իրենց պահանջները ներկայացրել դեպքի վայր հասած իշխանության ներկայացուցիչներին: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։

«Արժանապատվության հաշվին ձեռք բերված խաղաղությունը երբեք չի կարող հարատև լինել». Արմեն Դարբինյան

«Սովետի սերունդը հաղթած սերունդ էր, արցախյան առաջինում մենք հաղթող դուրս եկանք, որովհետև սովետական հայ էինք»

ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ

ԱԳ նախարարի տեղակալի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարի միջև կայացած տեսազանգի վերաբերյալ Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու

Իրաքի պաշտպանության նախարարի այցը երկու նպատակ է հետապնդում. հարաբերությունների բարելավում ու զարգացում, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում

Հակոբ Արշակյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ կասեցնելու համաշխարհային ժառանգության մաս կազմող Արցախի հոգևոր-մշակութային հուշարձանների ոչնչացումը

Ադրբեջանի իշխանությունները և մասնավորաբար նախագահ Իլհամ Ալիևը, անտեսելով միջազգային մարդասիրական ու մշակութապահպան կազմակերպությունների, պատմաբանների, հնագետների, պետական այրերի կոչերն ու հորդորները, շարունակում են կեղծիքի տարածման իրենց քաղաքականությունը՝  Արցախի դարավոր հայկական սրբավայրերը ներկայացնելով որպես «հին ուդիական կրոնական ժառանգություն»: Ակնհայտ է, որ Ադրբեջանը այս միջոցով փորձում է լուծել իր առջև դրված քաղաքական ծրագիրը՝ իր տիրապետության տակ անցած տարածքներում

Վաղարշակ Հարությունյանը Նարեկ սարկավագ Պետրոսյանի կնոջը պետական պարգև է հանձնել

Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների դերակատարումը պատերազմի օրերին ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Մարտի 25-ին, Նարեկ սարկավագ Պետրոսյանի ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգևը հանձնել է

Ընտրությունների գրեթե հայտնի արդյունքները

Մաս 1.  Հայկական դեֆոլտ կամ Սաունա-պետություն Այս ընտրության արդյունքները ոչ թե ԿԸՀ-ն է հաշվարկելու, այլ՝ մեզ բարեկամ և հակառակորդ պետությունները։Սա է այս ընտրության առանցքային պահը։ Եվ Տիգրան Մուկուչյանը ոչ թե թվեր և մանդատների քանակ է հրապարակելու, այլ՝ մեր պետության հետագա դատավաճիռը։ Իսկ դրա տարբերակները երեքն են. Հայկական վերածնունդ Հայկական դեֆոլտ Հայկական պետականության հիբրիդային կազմաքանդում Հայկական

Կինոթատրոն, մշակույթի կենտրոն, ազգայնականների գրասենյակ. Էսքիշեհիրի հայկական եկեղեցու ճակատագիրը

Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն նույնպես արժանացել է հայկական լքված եկեղեցիների ճակատագրին: 1915թ. հետո նույնպես Թուրքիայում շարունակվել է մշակութային եղեռնը: Ավերվել են կանգուն մնացած եկեղեցիներն

Շեշտվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման անկյունաքարային դերը հակամարտության արդարացի լուծման համատեքստում

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային

Հայաստանին համացանց մատակարարող վրացական ընկերության վաճառքն Ադրբեջանին անօրինական է ճանաչվել

Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը մեղադրել է ադրբեջանական Nexol Holding ընկերության հիմնադիր Նասիբ Հասանովին անօրինական գործողությունների մեջ և հրաժարվել է նրա հետ պայմանագիր ստորագրել: Ըստ կարգավորող մարմնի՝ Հասանովը սկզբում առանց Հանձնաժողովի հետ համաձայնեցնելու անօրինական կերպով ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը, իսկ 2020թ. օգոստոսին ևս մեկ անգամ էր խախտել օրենքը և արագացված կարգով՝ առանց հանձնաժողովի հետ

ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից ԼՂ-ի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը

Փաշինյանն ընդունել է Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից

Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 ծանրորդ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»: Մեր ընտրանին նախապատրաստվում է ապրիլի 3-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որը Տոկիոյի օլիմպիական խաղերի համար պարտադիր վարկանիշային վերջին՝ 6-րդ մրցաշարն է: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին փոխանցեց այն ծանրորդների անունները, որոնք մեկնելու են Մոսկվա: Նրանք են. 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝

Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր

«ՀՀԿ-ի ժամանակ հիշում եմ՝ փուչիկներով նաեւ այրվում էին երեխաները». Արուսյակ Ջուլհակյանը՝ Փաշինյանին Ստալինի հետ համեմատելու եւ հավաքին երեխաներ տանելու մասին

Հարցին՝ որ ասում եք՝ երկրի առաջնորդին, վարչապետին երեխաները գնում են տեսնելու, ձեզ հակադարձում են՝ հո Ստալինը կամ Լենի՞նը չի, երեխաները սովորաբար ուզում են իրենց գյուղում տեսնել լարախաղացի, հեքիաթասացի, բայց ոչ քաղաքական գործչի՝ նա պատասխանեց. «Գիտեք, շատ երկրների առաջնորդների, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի հավաքներին շատ ժամանակ երեխաները գնացել են՝ տեսնելու նախագահին, նախագահի հետ երկու բառ փոխանակելու հնարավորությունից օգտվելու»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031