Օրվա լրահոսը
Դատախազությունը ստացել է Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդման դիմումը
Այս մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Սգացող, բայց ծնկի չեկող Աշոցքը. մեդալներ՝ նորօրյա հերոսներին (Ֆոտոշարք)
19-ամյա Արթուր Արամայիսի Միրզոյանին էլ, որը ամենաթեժ կետերում է մարտնչել, լեյտենանտի կոչում էին շնորհել․ նա կարողացել էր ջոկատն անվտանգ, ապահով տեղ հասցնել։ Նրան բազմիցս առաջարկել են պատվո պահակ լինել, սակայն հրաժարվել է՝ ասելով․ «Զինվորը պիտի Արցախում ծառայի»։
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, և, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Հետընտրական գործընթացներում ներգրավվածություն ունենալու համար պաշտոնից ազատված գեներալն այժմ մեղադրում է ԳՇ-ին քաղաքականությանը խառնվելու մեջ
Պաշտպանության փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանը եւ Մանվել Գրիգորյանը 2008-ին ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուի կողքին էին
Մի խումբ անձանց միջև անհիմն վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ. ոստիկանների բացահայտումը
Մայրաքաղաքում բնակվող 21-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք
«Երեխաները լսել էին, որ երկրի առաջնորդն է իրենց գյուղում եւ վազել են՝ երկրի առաջնորդին դիմավորելու». Ռոմանոս Պետրոսյան
Զարմանքին՝ երկրի առաջնորդը «հեքիաթասա՞ց» է, որ երեխաները վազեն նրան դիմավորելու՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ այդ հարցը կոռեկտությունից դուրս է: Երբ հարցրեցինք՝ ձեր երեխաներն օրինակ քաղաքական հանրահավաքներին կգնայի՞ն, որ ասում եք, թե իրենց կամքով գնացել են՝ նախարարը պատասխանեց. «Իմ երեխաներին ես միշտ տանում եմ քաղաքական հանրահավաքներին»:
«Մեր պարտքն է՝ տղաներին վերադարձնել սոցիալական կյանք». հայրենիքի 8 պաշտպան առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով
Յուրաքանչյուր զինվորի հետ անհատական աշխատանք է վարում և հայ մասնագետներին խորհրդատվություն է տալիս հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը:
Դաշնակցության անդամ. «Հայրենիքի փրկությունը ուշացած չի լինում»
Այսօր մենք քննարկելու նյութ չունենք, թե եթե Նիկոլը չի, ապա ով է: Դա պետք է քննարկենք հետո, միասին, երբ այլեւս հեռացված ու պատասխանատվության ենթարկված կլինի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն իր թիմով հանդերձ:
Օրենսդիրը հաստատեց մեդիա ոլորտին վերաբերող մի ռեպրեսիվ նախաձեռնություն, կոչ ենք անում ՀՀ նախագահին՝ չստորագրել այն. հայտարարություն
ԱԺ-ն ընդունեց Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։
Փաշինյան․ «Որոշել ենք գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների, որպեսզի ընտրությունները լինեն առանց վարկանիշային համակարգի»
«Բոլոր քննարկումներում հարցրել եմ քաղաքական ուժերին՝ ի՞նչ կարծիքի են վարկանիշային ընտրակարգի վերաբերյալ»
Կորոնավիրուսի «AstraZeneca» պատվաստանյութը կապված չէ արյան թրոմբոէմբոլիաների առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ
Այնուամենայնիվ, պատվաստանյութը կարող է կապված լինել շատ հազվադեպ հանդիպող թրոմբոցիտոպենիաների հետ, թրոմբոցիտների ցածր մակարդակ՝ արյունահոսությամբ կամ առանց արյունահոսության, հազվադեպ` ներառելով ուղեղի անոթներում թրոմբի առաջացումը:
«Հիմնականում քննարկվում է երկաթգծի ճանապարհի հարցը»․ Մհեր Գրիգորյան
Սովետական ժամանակվա ենթակառուցվածքների վերականգման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով
Սևքար համայնքի անչափահաս բնակիչը մուտք է գործել համագյուղացու առանձնատուն և գողացել նրա դրամապանակը
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևքար համայնքի անչափահաս բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տավուշի մարզի Սևքար համայնքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2003թ., ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, չկողպված դռնով ապօրինի մուտք
«Ուղղակի չենք կեղծելու․ ինչի՞ համար պետք է կեղծենք»․ Բադասյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
Գուցե քրեական օրենսգրքում արվեն փոփոխություններ, որպեսզի ընտրական հանցագործությունների բացահայտումն ավելի արդյունավետ լինի
Արայիկ Հարությունյանը նշել է, որ կորուստների ծավալները շատ մեծ են, և այս առումով քաղաքացիների ակնկալիքները պետք է ձևավորվեն պետության հնարավորություններին համահունչ
Նախագահը հանձնարարել է պետական լիազոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հստակեցնել քաղաքացիների կրած գույքային վնասները և վերջնական տեսքի բերել փոխհատուցման եղանակներին վերաբերող առաջարկները:
«Ձեզ բոլորիդ շատ սիրում եմ». Հակոբ Արշակյանը սեր խոստովանեց ու ներողություն խնդրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանից՝ հարվածելու համար
Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներին, հիմա նաեւ ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր իրենց տեսադաշտում տեսել են այդ դեպքը, նաեւ ցանկանում եմ լրագրական հանրույթից ներողություն խնդրել, ինչպես նաեւ Փայլակից:
Ջրային և պարենային անվտանգության խնդիրներն առաջնահերթություն են մեզ համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է բնապահպանական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ
Ընդգծվել է, որ մի քանի ոլորտներ համակարգող միացյալ նախարարությունների պարագայում կարևոր խնդիրներն ավելի նվազ ուշադրության են արժանանում՝ տարրալուծվելով ընդհանուր խնդիրների մեջ:
«Մենք մի ԳՇ պետ ունենք եւ ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել»․ Վաղարշակ Հարությունյանը
Պաշտպանության նախարարը՝ ԳՇ-ում իրավիճակի եւ ԶՈՒ բարեփոխումների մասին
Ունենալու ենք ժողովրդագրության եւ միգրացիայի շատ ծանր հետեւանքներ. Ռուբեն Եգանյան
Եթե արտագաղթի ծավալները մեծանան, մեկնողների թվում կգերակշռեն երիտասարդները. ժողովրդագիր
«Որոշել եմ ապրեմ ու ինչու չէ՝ շատ շատերին զրկեմ իմ նման պատգամավոր ունենալու հաճույքից». Սոֆյա Հովսեփյան
Սոֆյա Հովսեփյանի վերլուծությամբ՝ ամբողջ պայքարը գնում է երկու ուժերի միջեւ՝ Փաշինյան-Քոչարյան. «Շատ գիտակից մարդիկ կգնան մյուս՝ քիչ թե շատ անմեղ կուսակցություններին կտան իրենց ձայները: Դա կլինի «Լուսավոր Հայաստանը», ՔՈ-ն: Բայց հիմնական մասը, եթե գնան ընտրության, հնին մերժելու խաթր կտան Փաշինյանին՝ նորին, նորին տոտալ չընդունելու պատճառով ձայն կտան հնին: Շատերն ուղղակի չեն գնա: Դրա համար իրապես լուրջ այլընտրանքային թիմ էր պետք»:
Համացանցում նոր խաբեություն է տարածվում. աշխատանք են առաջարկում, տիրանում են օգտատերերի էլ. փոստի հասցեին, նկարները հրապարակում սոցցանցերում
Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց գումար փորձել կորզել։
Ազգայնականությունը և հայ ժողովուրդը (ազգայնականություն գաղափարի բացասական մոլորության դեմ)
Երբ մենք նայում ենք առաջ և հեռավորության վրա տեսնում գալիք Հայաստանը, ապա այն տեսնում ենք որպես Ազգային Պետություն, որը պաշտպանում է հայկական ազգային մշակույթը և ծառայում է նրան: Հայկական ազգային մշակույթն է, որ ցուցանում է մեր հայ լինելը՝ մեր էությունը, մեր բնությունը: Շուրջ հարյուրամյա դեգերումներից հետո՝ կոմունիստական պարտադրված ցավալի ժամանակաշրջան (որի հիմնական նպատակը, մեր պարագայում,
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ՀՀ մասով վերացնելու «Քաղաքացու իրավունքների պաշտպան»-ի ներկայացուցիչների պահանջը
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը 2021թ. մարտի 3-ին մերժել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ներկայացուցիչներ Կարեն Հեքիմյանի և Թաթուլ Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Հիշեցնենք, որ ՔԻՊ-ը 2020-ի դեկտեբերի 28-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան, պահանջելով՝ Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիրը)։
«Իշխանությունը լրագրողներին փորձելու է ծեծել»․ Ուրիխանյանի զգուշացումն ու Ալեն Սիմոնյանի պատասխանը
Դուք եղել եք նախորդ ԱԺ-ում եւ չեք կարող ասել, որ նախկին թաղային բարքերի հետ կարելի է զուգահեռներ անցկացնել
Սրտաբանի կողմից անչափահաս երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել
Փորձագետի եզրակացության համաձայն՝ երեխայի դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկայով՝ առաջացնելով առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:
«55 կամ 58»․ ԼՀԿ-ն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայության տարիքային շեմը
Չնայած կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ առաջարկները կքննարկենք
Մհեր Գրիգորյանի և Սերգեյ Կոպիրկինի հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՌԴ համագործակցությանը ԵԱՏՄ շրջանակներում
Քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը:
«Չենք փոփոխում որեւէ բան, ասում են՝ օգտվում եք այլ մարդու վրա կարած կոստյումից: Փոխում ենք՝ ասում են՝ փոխում եք, որ ձեզ այդ կոստյումը հարմարեցնեք». Վլադիմիր Վարդանյան
Վարդանյանն ասաց, որ «Ընտրական օրենսգիրքը» փոխելով՝ առաջնորդվում է նախընտրական ծրագրով, կառավարության ծրագրով, այն հանձնառություններով, որոնք տվել է «Իմ քայլը» դաշինքը՝ ընտրությունների ժամանակ:
Ավետ Ադոնցը և Իսլանդիայի դեսպանն անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը
Երկուստեք կարևորվեց ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։
«Իմ քայլն» Արմեն Հայկյանցին չընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր
Արմեն Հայկյանցի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 11, իսկ Արսեն Մկրտչյանի թեկնածությանը՝ 87 պատգամավոր


















































