Օրվա լրահոսը

Փոխնախարարին Երեւանի ավագանիում կփոխարինի վոկալի ուսուցչուհին. «Հայկական ժամանակ»

Չնայած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը թույլ է տալիս ավագանու անդամին համատեղել փոխնախարարի պաշտոնը, նա որոշել է չզբաղվել ավագանու հարցերով:

«Ընտրություններին գնալու են հետևյալ լոզունգով. «Հարգելի՛ ժողովուրդ, դուք սոված եք, քանի որ մենք չունենք դատական համակարգ». Ռոբերտ Հայրապետյան. «Փաստ»

«Որովհետև երբ ձեր սրտի վարչապետը ցանկանում է մեկին կալանավորել, դատավորը չի կատարում դա, ըստ այդմ՝ չի կատարում ժողովրդի պահանջը»

Երեւանում մեկնարկել է բասկետբոլի Եվրասիական լիգան

Նախկին «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկեց բասկետբոլի Եվրասիական լիգայի խաղարկությունը, որին մասնակցում է հինգ թիմ՝ «Վահագնի Սիթին», «Դվինը», Լիբանանի «Ալ Ռիադին» եւ Ռուսաստանից Լիպեցկի մարզի «Միցուբասկետն» ու Դոնի Ռոստովից «Բարսը»: Կայացավ երկու հանդիպում: Առաջինում «Ալ Ռիադին» 81: 78 հաշվով առավելության հասավ «Բարսի» նկատմամբ, իսկ «Վահագնի Սիթին» 100: 88 հաշվով պարտության մատնեց «Միցուբասկետին»: Այսօր ցերեկը հրավիրված մամուլի

Ծննդավայրում համեստ, իսկ թշնամու մոտ ահուսարսափ առաջացնող փոխգնդապետը

Աշոցքի Զույգաղբյուր գյուղում ծնված փոխգնդապետ Մանվել Կարապետյանին համագյուղացիները հիշում են որպես համեստ անձնավորության, որը երբևէ ցույց չէր տալիս իր բարձրաստիճան զինվորական լինելը։ Բայց միևնույն ժամանակ զույգաղբյուրցիները լավ գիտեին, որ թշնամին դողում է նրանից, բառի իսկական իմաստով ահուսարսափ է տարածում։ 31-ամյա փոխգնդապետը 12 տարի շարունակ ծառայել էր Արցախում՝ սկզբում Մատաղիսում, այնուհետ՝ Թալիշում։ Մանվել Կարապետյանն Արցախի զորամասերից

Խոակին Կապառոս․ «Մենք հիանալի թիմ ունենք, և հենց դա է մեր ուժը»

ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 24-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Հովհաննես, լավ մարզավիճակում ես գտնվում և մշտապես խաղում «Անորտոսիսի» կազմում։ Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկա խաղերից։ -Ճիշտ է, լավ մարզավիճակում եմ գտնվում։ Պատրաստվում եմ

«Մինչ պատերազմը՝ Նիկոլն ուներ ուղիղ ինը ամիս ժամանակ հրթիռներ ձեռքբերելու…». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս մարդն առանց ստելու չի կարողանում ապրի։ Այսօր խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց, ասելով որ ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին։ Համացանցի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցները, տեսանյութերով ապացուցում են, որ ՍՈւ30ՍՄ-ները Հայաստան են եկել 2019թ. դեկտեմբերի վերջին։ Մինչ պատերազմը՝ Նիկոլն

«Փողոցը մի այնպիսի օրգանիզմ է, որ այսօր կարող է լինել քիչ, վաղը՝ շատ»․ Արա Սաղաթելյան

Հայաստանի Հանրապետությունում այսօր վերացվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց՝ 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը ռազմական դրության վերացման վերաբերյալ նշեց,

«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իրենց մտահոգությունները՝ պետբյուջեից գիտությանը ֆինանսական հատկացումների երաշխիքները վերացնող օրինագծի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը, Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը և The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Գևորգ Պողոսյանը ներկայացրել են իրենց մտահոգություններն այն նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վերացնել գիտության պետական բյուջեից ֆինանսական հատկացումների նվազագույն շեմին վերաբերող երաշխիքը: Դա իր հերթին կարող

Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է դի

Մարտի 24-ին, ժամը 15։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է դի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Երևան ՀԷԿ-3» ջրամբարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 40 տ․)։ ԱԻՆ

Հայաստանին համացանց մատակարարող վրացական ընկերությունը վաճառվել է ադրբեջանցիներին

Ադրբեջանական «Նեսկոլ Հոլդինգ» ընկերությունը դարձել է Caucasus Online ընկերության 100 տոկոսանոց բաժնետեր: Մի քանի օր առաջ վերջինիս սեփականատեր Խվիչա Մակացարիան մնացած 51 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է ադրբեջանցի ներդրող Նասիբ Հասանովին: Caucasus Online-ը, որը ինտերնետ է մատակարարում Հայաստանին, բաժնետոմսերի 49 տոկոսը ադրբեջանական ընկերությանը վաճառել էր 2019թ.: Վրաստանին տարբեր գնահատականներով բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ թրաֆիքի

ՊՎԾ–ն երկարաժամկետ ստուգումների է Սյունիքում

Կապանի քաղաքապետն ընդդիմադիր կուսակցության անդամ չէ, բայց այնտեղ էլ սկսել են ստուգումներ

Դատավոր Մհեր Պետրոսյանին ճնշելու գործը վստահված է եղել ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետին. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։  Եւ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական տեղեկատվական

«Արթուրը շատ ճկուն էր․ մտածում էր զենք արտադրելու մասին»․ Աշոցքի 19-ամյա հերոսի մասին

Արցախյան գոյամարտում նահատակված Աշոցքի բնակիչ 19-ամյա Արթուր Արամայիսի Միրզոյանը, որն Արցախի նախագահի հրամանով հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով, բանակ գնալիս՝ հրաժարվել էր պատվո պահակ լինել Երևանում։ Նրա մայրը՝ Էթերինա Կարապետյանը, պատմում է, որ որդին բարձրահասակ էր, նրան առաջարկել էին մնալ Երևանում, պատվո պահակ դառնալ, սակայն կտրականապես հրաժարվել էր՝ ասելով․ «Զինվորը պիտի ծառայի Արցախում»։ Արթուրն անասնաբուժական

Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և դիմումը՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։ Այս փոփոխություններն ուղղակիորեն ուղղված են խոսքի ազատության

Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ  կհարուցվի  քրեական գործ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 11․12․2020 թ-ի որոշմամբ վերացվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Վ․Մարտիրոսյանի՝ «Քրեական հարուցելը մերժելու մասին» որոշումը, ինչը նշանակում է, որ Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ  կհարուցվի  քրեական գործ։ Ստացել ենք

Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի

«Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները: «Այս տարվա գնահատականներն ու մրցանակները ավելի կարևոր և արժեքավոր են, քան դրանք երբևիցե եղել են մրցանակաբաշխության 28 տարվա պատմության մեջ, ինչը պայմանավորված է ամբողջ

Հայաստան համահայկական հիմնադրամը մինչ օրս 1 միլիոն դոլար է տրամադրել պրոթեզավորման եւ վերականգնողական բուժսպասարկման համար

Հայաստան համահայկական հիմնադրամը ԵՊԲՀ-ի հետ միասին իրականացնում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների պրոթեզավորման գործընթացը։ Այսօր կենտրոնում բուժօգնություն ստացող եւ վերջույթների ամպուտացիաներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով: Նշենք, որ կենտրոնի բոլոր սարքավորումները, ընթացիկ նյութերն ու մնացած անհրաժեշտ պարագաները ձեռք են բերվել Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով։ Այսօր կենտրոնում կազմակերպված միջոցառմանը

Էրդողանը Հայաստանին մեղադրել է՝ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ». Ermenihaber.am

Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը

Արցախի ԱԺ-ի խմբակցությունները հանդիպել են Արցախի ՄԻՊ թեկնածուի հետ

Մարտի 24-ին ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդիպել են ԱՀ ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ: Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր անելիքների մասին՝ Գեղամ Ստեփանյանը առանձնացրել է աշխատանքի հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթներին, մասնավորապես՝ ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը: Պատասխանելով պատգամավորների

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր գործընկերների շրջանակը և զարգացնել ավտովարկավորման հնարավորությունները՝ հաճախորդներին ներկայացնելով ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռք բերման  գրավիչ առաջարկներ: ՎՏԲ-Հայաստան Բանկը և KIA MOTORS ավտոսրահը համատեղ մեկնարկում  են ավտովարկավորման նոր ծրագիր՝ հաճախորդներին առաջարկելով KIA ավտոմեքենաների լայն ընտրանի` շահավետ պայմաններով: KIA MOTORS ընկերությունը հանդիսանում է KIA  մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է

Միջին մասնագիտական ծրագրով սովորողներին 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն կտրվի ավարտին հասցնելու ուսումը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրամադրել տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու

«Դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս վիճակն է»․ Գորգիսյանը՝ Վաղարշակ Հարությունյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Գորգիսյանին խնդրեց հարցը գրավոր հասցեագրել կառավարությանը

Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդներն իրականացնել ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ը

Խորհրդարանը մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Վերահսկողությունը մշտադիտարկման միջոցով

«Ծանր բեռ է այլոց ստերի համար պատասխան տալը»․ Սամսոնյանի արձագանքը, երբ Փաշինյանի փոխարեն ամբիոնին մոտեցավ Ավինյանը

Ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել եւ ստեղծել իրավիճակ, որում մարդիկ խճճվում են ստի մեջ

Արմեն Աշոտյան. «Ակնհայտ է, որ սղցրած նախագիծը կոպտորեն  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի հոդված 38-ը երաշխավորում է բուհական ինքնակառավարումը և ակադեմիական ազատությունները»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային ժողովում ընդունվեց  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը: Այն, որ Հայաստանին պետք էր ոլորտը կարգավորող նոր օրենք, վաղուց էր հայտնի: Դեռևս 2015-2016 թթ որպես ԿԳ նախարար օրենքի նոր նախագիծ ներկայացրել էի ՀՀ Կառավարություն, որի ընդունումը ձգձգվեց 5 տարի: Սակայն նոր օրենքի անհրաժեշտության քողի

«Օգտագործվել են ՀՀ զինանոցում արդեն իսկ առկա հրթիռները»․ վարչապետը՝ «ՍՈՒ-30» ինքնաթիռների մասին

«Այն, ինչ ասել եմ, եւ ինչ նախկինում եմ հայտարարել, մեկը մյուսին չեն հակասում»

Սեւ-սպիտակի բաժանումը Հայկ Մարությանինն էր, ինչին սատարեց Նիկոլ Փաշինյանը

«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի`մամուլին վերագրվող այդ մեղադրանքը, իրականությանը չի համապատասխանում

Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդի սպանության լուրը չի հաստատվել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ, նա նշեց, որ Վրաստանում նման դեպք տեղի չի ունեցել։

«Առաջիկայում ակնկալում ենք Sputnik V պատվաստանյութի ներմուծում»․ Անահիտ Ավանեսյան

Այս պահին պատվաստվում են միայն բուժաշխատողները եւ ռիսկային խմբի քաղաքացիները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031