Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի հայտարարության մասին, թե իբր մենք էլ ենք կիսում Ադրբեջանի հարձակման պատասխանատվությունը

Կարեւոր է, որ վերոնշյալ հայտարարության մեջ արձանագրվում է Ստեփանակերտի ծննդատանը հասցված հարվածը եւ նման գործելաոճի անթույլատրելիությունը:

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի կատարած աշխատանքները միտված հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելուն

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում գործող արագ սննդի Մքդոնալդս ցանցը իր ֆեյսբուքի և ինստագրամի էջերումն պաշտպանել էր ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ։ Դրան անմիջապես հաջորդեց ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արագ և հստակ հակադարձումը, ինչի արդյունքում հրապարակումները հեռացվեցին։

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Արման Քուչուկյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ:

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հասկացողը կհասկանա, չհասկացողին ինչի՞ բացատրես». Սուրեն Զոլյանը՝ ՌԴ-ից ներողություն խնդրելու դուխի մասին

Զոլյանը պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք ինձ մի պաշտոնական փաստաթուղթ ցույց տալ: Դուք լավ գիտեք ֆեյսբուքում, կամ հարցազրույցում, կամ Թվիթերում արտահայտած գրառման ու պաշտոնական գրության տարբերությունը: Միգուցե Թրամփը իրեն դա կարող է թույլ տալ, բայց անգամ Թրամփի դեպքում դա միանշանակ չէ, այն չի կարող համարվել՝ որպես ԱՄՆ-ի պաշտոնական կարծիքը: ԱՄՆ-ն ունի պաշտոնական փաստաթղթերի ընդունման, գրանցման կարգ»:

Խոցվել է հակառակորդի ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա

Հակառակորդն ունի ևս 60 զոհ

Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. Արծրուն Հովհաննիսյան

Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը: Արցախի տեղեկատվական շտաբ  

Սիսիանի «Շաքե» անցակետում ռազմական ոստիկանությունը զենք-զինամթերք է հայտնաբերել զորամասի վարորդի ավտոմեքենայում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին, ժամը 23:40-ի սահմաներում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան: Բ.Մ.-ն ներկայացվել է ՌՈ Սիսիանի բաժին, որտեղ մեքենայի խցիկում և բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի դատարկ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին. ՊՆ

Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:  

«1920թ.-ին Շուշիի ջրհորները լեցուն էին դիակներով». Արցախի կանայք Մեծ Բրիտանիային հիշեցնում են 100 տարի առաջ կատարվածը

Մորթվեց 700 հայ եւ սա այն դեպքում, երբ բրիտանական սպայակազմը պատուհաններից նայում էր արյունոտ խրախճանքին

Մոսկվան չի բացառել Ղարաբաղում կռվող վարձկանների՝ Ռուսաստան ներթափանցելու վտանգը

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չկան: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում` հնարավոր ռիսկերը։  Ռուսաստանի իրավապահ մարմիններն ուշադիր հետեւում են իրավիճակին», – ասել է Սիրոմոլոտովը:

Կատալոնական Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ

Կոչ անելով հարգել հրադադարի մասին պայմանավորվածությունները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը

Բունդեսթագի պատգամավոր․ Թուրքիան պետք է հասկանա, որ մեր համբերությունն արդեն սպառվել է

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ համաձայնել հրադադարին և վերադառնալ բանակցություններին։ Միայն այն փաստը, որ Ադրբեջանն այս պահին  ռազմական ավելի լավ դիրքերում է, չի նշանակում, որ նա իրավունք ունի չարաշահել դա։ Ադրբեջանը պետք է իմանա, որ կորցնելու է ցանկացած աջակցություն Եվրոպական միությունից, եթե շարունակի հրաժարվել բանակցություններից»,- հայտարարել է պատգամավորը։

«ՌԴ-ում ապրող հայերը շատ-շատ բան են անում ՀՀ համար. պատերազմից հետո կիմանանք, ՌԴ-ից նվազագույնը օրական 2 ինքնաթիռ է իջնում, պլյուս բեռնատարները, որոնք անվերջ հոսում են դեպի Հայաստան». Զարեհ Սինանյանը՝ ՌԴ-ում ապրող հայերի հասցեին հնչող մեղադրանքների առիթով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկական Արշամյանը հայտարարեց՝ հիմնադրամի հավաքածը առնվազն 10-15 հեռուստամարաթոնի համար հավաքված գումար է մեկ ամսվա ընթացքում:

Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը. Արմեն Գրիգորյանը Հելեն Ֆեյզիին

Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ:

«Իսկ ո՞ւր մնաց պաշտոնական Երեւանը»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ «Առավոտը» զրուցել է Արցախի հարցի կարգավորման իրանական մոտեցումների մասին Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ: Երեկ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի՝ Մոսկվա ժամանելուց հետո, հայտնի դարձավ, որ Իրանի, այսպես կոչված, պլանում, գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին: «Մենք

Արկադի Կարապետյանը պարզաբանում է. «Ինձ համար տարբերություն չկա՝ հայը Երեւանի՞ց է, թե՞ Ղարաբաղից»

Երբ ես կոչ եմ անում օգնության գալ, օգնելը վերաբերում է նաեւ այն տղաներին, որոնք արդեն մեկ կամ կես ամիս է, ինչ այստեղ են

Կշարունակեն, քանի դեռ կա անհրաժեշտություն. օպերային թատրոնի բեմում քողարկող ցանցեր են պատրաստում

Թատրոնի ամբողջ անձնակազմը 24-ժամյա ռեժիմով աշխատում է մի քանի հերթափոխով

Գերմանիայի արտգործնախարար․ Միջազգային հանրությունը չի ընդունելու Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը

Բանակցային գործընթացում ամուր դիրքերը մարտադաշտում չեն գտնվելու։ Բանակցություններն այլընտրանք չունեն, և դա պետք է հասկանան ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ այնտեղ դեր խաղացող մյուս երկրները։

«Թուրքը չի կարա մտնի իմ տուն»

Սա է եղել Արայի պատասխանը, երբ ընտանիքի անդամները համոզել են չմեկնել ռազմաճակատ Արա Մադոյանն էլ հարյուրավոր հայորդիների պես արցախյան վերջին այս պատերազմից չվերադարձավ: Չնայած՝ ընտանիքն ամեն օր սպասում է նրա զանգին: Ընտանիքի հոր կորստի հետ որեւէ կերպ չեն համակերպվում: Որդու՝ Արթուրի ականջը հեռախոսին է, սպասում է, որ հայրը զանգելու է հարցնի՝ «ի՞նչ կա տղես»: Հիմա

Գնդերեց եղբայրը չի թողել սահմանը և մինչև օրս չի էլ այցելել եղբորը. առաջնագծի հոգևորականներ

Երկու սարկավագների եղբայներն էլ սպաներ են, նրանցից մեկը վիրավոր է։

Տաք գուլպաներ ու գլխարկներ դիլիջանցիներից՝ առաջնագծին

«Զինվորները թող առողջ լինեն, քանի որ իրենք հաղթելու են ու դա մեզնից լավ գիտեն, իսկ թիկունքին էլ ցանկանում եմ, որ իսկապես թիկունք լինեն ու օգնեն՝ ինչով կարող են, իսկ եթե չեն կարող օգնել՝ չխանգարեն»:

Համազասպ Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 29 Հոկտեմբերի 2020, 1193 – Ա ՀԱՄԱԶԱՍՊ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու

«Սփյուռքը շատ լավ գիտակցում է, որ ինքը չպետք է անհայրենիք մնա». Հովհաննես Ալեքսանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը պարզաբանեց, թե ինչու է թիրախավորվում նաև հայկական սփյուռքը:

Կոնվենցիայով սահմանված է` ոչ ոք չպետք է հանձնվի այն պետությանը, որտեղ իրական վտանգ կա

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու հարցը ՍԴ-ն քննեց գրավոր ընթացակարգով, եւ հետեւաբար ՍԴՈ -1553 որոշման մասին որոշ մանրամասներ դուրս մնացին՝ կապված կոնվենցիայի հետ: Ազգային ժողովը նախորդ օրը քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած՝ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Զեկուցող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031