Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիները ԵՏՄ ցանկացած այլ երկրում կկարողանան ստանալ կենսաթոշակը

Եթե անձը, օրինակ, ԵՏՄ երեք երկրներում աշխատանքային փորձ է ունեցել եւ թոշակ է ստանում, գտնվելով, օրինակ, Ռուսաստանում, կարող է ստանալ ՀՀ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակը

Արցախի ԱԺ-ի գործունեությունն ապահովելու համար պետբյուջեից նախատեսվել է 600մլն 956հազ դրամ. կատարողականը՝  98%

Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

«Եթե որեւէ բան խախտվել է, իհարկե, ես դատապարտում եմ ու կարծում եմ, պետք է լինի ծառայողական քննություն». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահի խոսքով՝ լրագրողներն էլ պետք է հասկանան, որ կանոնները, օրենքները համընդհանուր են ու որեւէ մեկին՝ ո՛չ քաղաքական գործչին, ո՛չ լրագրողին չի դասում օրենքից վեր:

Երբ ցույց ես տալիս քաղաքացու ցուցաբերած խախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանի հետ, ասում են՝ բա անձնական տվյալները խախտել ես. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը առողջապահության նախարարին հորդորեց՝ հրապարակել որ հասցեներում որքան կորոնավիրուսով հիվանդ մարդիկ կան

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 17:30-ին

Ներկայիս խորհրդարանը կորցնում է լեգիտիմությունը. ճահճացման կամ քաղաքացիական բախումների այլընտրանքը հակաճգնաժամային անցումային կառավարումն է. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Աղետը կանխելու հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը պետք է իրականացվի ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում

«Վանեցյանը, մինչեւ կառավարության հրաժարականը պահանջելը` կարող է հրաժարվել իր գեներալի կոչումից՝ կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված». Ալեն Սիմոնյան

Ինչ վերաբերում է մնացած բոլորին, ես ցավում եմ, որ գնում-գնում են, նորից գալիս են էդ նույն ջարդած տաշտակի շուրջը հավաքվում են բոլորով: Այն մարդիկ, ովքեր հիմա աշխատում են «ընդդիմության» կայացման, ձեւավորման մեջ, ինչ էլ ստեղծեն՝ Սերժ Սարգսյան է ստացվելու:

ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Սoս Սիսթեմս»-ին և նախազգուշացում կիրառել ԱԻՆ-ի նկատմամբ

«Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհ դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գնի սահմանման և (կամ) կիրառման գործողություններ իրականացնելու միջոցով:

ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությանը մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով. կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը

Կփոխհատուցվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ եկամտահարկի գումարներից

«Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կան ավելի մասնագիտացված անձինք». Ալեն Սիմոնյան

Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որոնք իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են ու որոնք ՀՀ իրականության հետ արդեն շատ շուտվանից, դեռ մինչ հեղափոխությունը ոչ մի կապ չունեն ու չեն կարող ունենալ»:

Պավել Ավետիսյան. «Համավարակը ցույց տվեց, որ կարող ենք հարմարվել այս պայմաններին»

Տարեկան մինչեւ 30 դաշտային հետազոտական աշխատանքներ կատարող Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն անցել է առցանց աշխատանքի:

«Դուք, որ սովոր եք եղել նախկինում բրաբուսների շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու». Փաշինյան

Վարչապետը դեմ է, որ կառավարության աջակցության միջոցառումների շահառուների տվյալները գաղտնի պահվեն

Կոչ ենք անում իշխանություններին՝ հրատապորեն գործարկել անցումային արդարադատության արդյունավետ մեխանիզմ. հայտարարություն

Հարկավոր է գիտակցել, որ հապաղումն ու հատվածական լուծումները արդարության հաստատման չեն հագեցնելու:

«ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ». Ալեքսանդր Ազարյան

Բարձրագույն դատական խորհուրդը սկսել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:

Ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում երեխայի խնամքի նպաստի վճարումը չի դադարեցվի

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղում բնակվող, չաշխատող կանայք

«Կասեն՝ Ծառուկյանի տնից գտել են այլմոլորակայինների բազա, տիեզերանավ …Արա ինչ տիպ են, բայց». Արման Աբովյանը՝ ԱԱԾ-ին

Aravot.am-ը հարցրեց՝ Վանեցյանին մեղադրում են հակահեղափոխություն անելու փորձերի մեջ, նախկին իշխանությունների հետ կապերի մեջ ու մեկ էլ իմանում ենք, որ Ծառուկյանը իր հայտարարությունն անելուց առաջ նույնիսկ հանդիպել է Վանեցյանի հետ, ի՞նչ է քննարկվել՝ Աբովյանը պատասխանեց. «Պրոցես է գնացել, մենք հո ռոբոտ չենք»:

«Ցածրորակ ստերը խաթարում են միջպետական հարաբերությունները». Արշակյանը՝ ԶԼՄ-ներին

Մեր անվտանգության մարմիններին էլ առաջարկում են հետեւել եւ միջոցներ կիրառել, եթե նման դեպքերը միտումնավոր են

«Ինչ վերաբերում է ով ում որտեղից կշպրտի՝ ժամանակը ցույց կտա, ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում». Արման Աբովյանը՝ Փաշինյանին

Աբովյանը հայտարարեց, որ այս օրերի ընթացքում 4000-ից ավելի մարդ է դիմել, որ ընդգրկվի ԲՀԿ-ի մեջ. «Մարդիկ զանգում են, գրում են: Դա ոչ միայն նեղ կուսակցական, կամ միայն պարոն Ծառուկյանին վերաբերող խնդիր է, դա գլոբալ պետական խնդիր է»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ը, 23-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ի երեկոյան

20 տարի առաջ հուլիսին «Վահան Հարությունյան եւ 10-ի գործով» որպես լրացուցիչ վկա հարցաքննվեց Անդրանիկ Քոչարյանը

«Առավոտը»  2000թ. հուլիսի 1-ից 16-ը գրում էր Հուլիսի 1-ին «Առավոտը»  տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող «Վահան Հարությունյան եւ 10-ի գործով» որպես  լրացուցիչ վկա հարցաքննվել է Անդրանիկ Քոչարյանը: «Վկան ժխտեց ամբաստանյալ Վ.Հարությունյանի ասածը, թե 1998թ. հունվարի 29-ին ինքը հեռախոսով Վահան Հարությունյանին փոխանցել է Արծրուն Մարգարյանի խոսքը. «Արմեն Տեր-Սահակյանի ամառանոց մի գնա, քեզ կխփեն»:

«Քոչարյանը որ ազատության մեջ գտնվի, ինձ համար ոչ տաք է, ոչ՝ սառը, ինձ չի խանգարում». «Մարտի 1-ի » գործով տուժող

Տուժողը վստահեցրեց՝ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, չի ազդի գործի քննության վրա

ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնում ընտրվել է թուրք քաղաքական գործիչը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրը, որը պաշտոնը կստանձնի սեպտեմբերին: Նա գլխավորելու է ՄԱԿ 75-րդ նստաշրջանը, որը կառույցի պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է ոչ թե Նյու Յորքում, այլ առցանց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բոզքիրը, որը նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, ստացել է 178 երկրների ներկայացուցիչների

Ինչո՞ւ է Հայաստանը միացել Կրոնական ազատության միջազգային դաշինքին. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Չինաստանում ՀՀ դեսպանը որևէ տեղ չի հրավիրվել՝ դաշինքին անդամակցության համար պարզաբանումներ ներկայացնելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031