Օրվա լրահոսը

«Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը». Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցություն

Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունը խիստ մտահոգություն է հայտնում վերջին օրերին ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ: Հունիսի 16-ին Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող կուսակցությունը քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, այն բանից հետո, երբ նա քննադատեց Կառավարությանը մի շարք հարցերի, այդ թվում ՝ կորոնավիրուսային ճգնաժամի լուծման վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են քվեարկությունը, իսկ

Քաղաքացիներին բերման են ենթարկում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նիստն ընդմիջվել էր: Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ դատարանը 2-3 ժամվա ընթացքում

Նման բովանդակությամբ դատական նիստ մենք երևի թե չէինք տեսել. Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի պայքարը շարունակվում է և շարունակվելու է. Արամ Վարդեւանյան

«Միացյալ Ռուսաստանը» հույս է հայտնում, որ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի՝ օրենքի տառին խստագույնս համապատասխանությամբ

«ՄԻԱՑՅԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովը մտահոգությամբ ընդունեց Երևանում այս պահին բարեկամական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը: 2008 թ.-ից ի վեր «Միացյալ Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝ նրանց

Իրականությունը կորոնավիրուսի մասին․ կանոններին չհետևելը կարող է վնասել ձեր և այլոց առողջությանը

Հայաստանում կորոնավիրուսն այնքան է տարածվել, որ հիվանդանոցներն ու բժիշկներն այլևս չեն հասցնում պատշաճ օգնություն ցուցաբերել բոլոր դրա կարիքն ունեցողներին։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է հիվանդ լինել ու չիմանալ դրա մասին և նույնիսկ չկասկածելով՝ լինել վարակիչ և վարակել այլ անձանց, որոնք կարող են ծանր տանել հիվանդությունն ու նույնիսկ մահանալ: Դրանից խուսափելու համար պետք է հետևել հակահամաճարակային կանոններին,

«Շուտափույթ բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարանում»․ Սարգիս Քլոյանը՝ Քոչարյանի ազատ արձակման մասին. «Ա1+»

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը,  ասում է՝ խոսքեր չի գտնում, իրենց «ամբողջ տանջանքը ջուրն ընկավ»։ «Մենք դատական նիստի ժամանակ արդեն զգացել էինք՝ ինչ է կատարվում, դատավորի դեմքից էլ, իմ հարցերին պատասխանելուց

Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրել. ԵԺԿ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել

Հունիսի 17-ին Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը հյուրընկալել է Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպումը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: ԵԺԿ մի շարք պետություններ և կառավարություններ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ երկրների կուսակցությունների ղեկավարներ: Այս մասին ասվում է ԵԺԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Արևելյան գործընկերության երկրներում տիրող վիճակին՝ ԵԺԿ-ն փաստում է, որ շարունակելու է խթանել ԵՄ-Հայաստան հարաբերությունները Համապարփակ և

Հունիսի 17-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1081 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 36960  արձանագրություն, իսկ հունիսի 17-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է

ԲՀԿ պատգամավորները շարունակում են տուգանվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի առջեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ դատարանի շենքի առջեւ սպասող ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանին, Դավիթ Մանուկյանին (Գագիկ Ծառուկյանի փեսային)  եւ Նորա Առուստամյանին ոստիկանները դիմակ չկրելու համար տուգանվեցին 10 հազարական դրամ:   Հիշեցնենք, որ երեկ նույն պատճառով տուգանվել էր նաեւ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ես չէի պատկերացնում, որ մենք այլեւս բռնապետության կամ ֆաշիզմի ժամանակաշրջանում ենք ապրում». Իվետա Տոնոյանը`Նիկոլ Փաշինյանին

«Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, անգամ եթե ես չլինեմ ձեր կողքին, միեւնույն է՝ դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը»

Ոստիկանության մայոր Տիգրան Ավետիսյան. «Զանգվածային միջոցառումների ժամանակ մենք ու լրատվամիջոցները պետք է աշխատենք այնպես, որ միմյանց չխանգարենք»

Վերջին օրերին քաղաքական ակտիվ զարգացումներով պայմանավորված մայրաքաղաքի փողոցներում եւ հանրային այլ վայրերում լրագրողներն ու ոստիկաններն աշխատում են կողք-կողքի: Որքան՞վ է ստացվում նրանց «համագործակցությունը», խանգարո՞ւմ են միմյանց՝ յուրաքանչյուրը կատարելու իր մասնագիտական պարտականությունները: Aravot.am-ը այսօր զրուցեց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, մայոր Տիգրան Ավետիսյանի հետ: -Պարոն մայոր: Ստացվո՞ւմ է էքստրեմալ պայմաններում համատեղ աշխատել

Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման

Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:

20 միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունը անիրական է

Մայիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն է ստացվել լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Միքայել Մինասյանի հոդվածն այն մասին, որ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ քանակի ադամանդներ, տարվել երկու-երեք հայտնի գործարան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացած հայկական քվոտաներով դարձվել են հայկական և արտահանվել այլ երկրներ՝ առանց համապատասխան հարկեր վճարելու։ Նշվում է նաև, որ 2020 թվականի առաջին

Դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը. «ՀԺ»

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: Այս մասին «ՀԺ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող

Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի ակտիվիստներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղեկավարել է իր աշխատակազմի խորհրդատվական մարմնի՝ մոտ հինգ ժամ տևած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող քաղաքացիական ակտիվիստների դեմ ճնշումներ կազմակերպելու հարցը: Սրանով Էրդողանը նախ և առաջ թիրախավորում է և փորձում է ահաբեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են 

Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության շնորհիվ հատուկ չվերթով Երևան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը

Այսօր «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավն, իսկ վաղը կժամանի ևս մեկը: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում: Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր

Հայաստանի քաղաքական համակարգն օտարերկրյա գործակալներից զերծ պահելու փորձված և արդյունավետ գործիքը լյուստրացիան է. Պահպանողական կուսակցություն

Պահպանողական կուսակցությունն ի գիտություն ընդունելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 17-ին Ազգային Ժողովում հնչեցրած՝ «Այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրի չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի» հույժ պատասխանատու և օրահունչ արտահայտությունը, հայտարարում է, որ Հայաստանի քաղաքական համակարգն օտարերկրյա գործակալներից զերծ պահելու փորձված և արդյունավետ գործիքը Լյուստրացիան է, որով անցել են երբեմնի

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը`դատարանի ինքնաբացարկի մասին

Պաշտպանները վիճարկում են միջդատական վարույթների հետ կապված մակագրությունների կարգը

Խուզարկել են ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի Գյումրիի բնակարանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ իրավապահները խուզարկել են Գյումրիի իր բնակարանը: «Ես Երեւանում էի: Տնեցիները զանգահարեցին եւ տեղեկացրին, որ խուզարկում են: Ինչ-որ ցուցակներ են փնտրել: Տնից վերցրել են երկու հեռախոս եւ իմ անձնական IPad-ը: Եղել են երեք հոգի»: Վարդեւան Գրիգորյանը դժվարացավ ասել, թե իրավապահ որ կառույցից են եղել խուզարկողները: Աշոտ

Հայտնաբերվել և կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Սևան» ՔԿՀ

Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները,  տարածքի տեղազննությամբ հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առանձնացված փաթեթներով առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 83 գրամ քաշով դեղնականաչավուն, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0.6 և 0.7 գրամ քաշերով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև «PGN 300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա)

ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպել են ՌԴ եւ Ղազախստանի դեսպանների հետ. Իվետա Տոնոյան

Արտակարգ դրությունը երկարաձգելու եւ ԱԺ-ում այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով ՍԴ դիմելու մասով դեռ որեւէ նորություն չկա. ԼՀԿ-ի հետ բանակցությունները դեռ շարունակվում են:

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. Նիստը կրկին ընդմիջվել է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանից, որտեղ այսօր շարունակվում էր նրան կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը։ Միջնորդության քննությունը դեռ չի ավարտվել: Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, նիստը ընդմիջվել է: Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց երկրի վիճակի մասին իր նախկին հայտարարությունները. «Երկիրն այսօր ղեկավարվում է ֆեյքերով»։ Նա պնդում է` իր

Արմեն Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Նուրսուլթան Նազարբաևին

Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը վարակվել է նոր կորոնավիրուսով:

Կենսաֆիզիկոսը՝ ՀՀ-ում համավարակի, յակուտական «ծիրանագետների» ու Թայվանի փորձի մասին

Մոտ 25 մլն ազգաբնակչություն և Հայաստանի չափ տարածք ունեցող երկրում վարակակիրների թիվը չհասավ 500-ի, իսկ մահերի թիվը կարծեմ 7 է: 55 օր է ներքին վարակման դեպք չկա՝ միայն մի քանի ներկրման դեպք՝ այլ երկրներից:

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

Մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031