Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մինչև հաջորդ շաբաթվա վերջ բոլոր շահառուներին տրամադրել նախատեսված ֆինանսական օժանդակությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները: Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին

Եգիպտահայ համայնքը «Թահիա Մասր» հիմնադրամին մէկ միլիոն եգ․ թղթոսկի կը յատկացնէ

Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ ազգային առաջնորդարաններու անունով փափաք յայտնուած է եգիպտական սփիւռքի նախարար դեսպան Նապիլա Մաքրամ Ապտէլ Շահիտին, «Թահիա Մասր» («Կեցցէ Եգիպտոս») հիմնադրամին մէկ միլիոն եգիպտական թղթոսկի տրամադրել, աջակցելով պսակաձեւ ժահրի համաճարակը դիմագրաւելու եգիպտական կառավարութեան ճիգերուն։ Նախարարուհին բարձր գնահատած է պսակաձեւ նոր ժահրի համաճարակին Եգիպտոսի մէջ տարածման վտանգը դիմագրաւելու այս հանգրուանին վերոյիշեալ հիմնադրամին աջակցելու իր կոչին

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով ի՞նչ խնդիրներ է նկատել Կանանց աջակցման կենտրոնը

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով Կանանց աջակցման կենտրոնը (ԿԱԿ) նկատել է հետևյալ խնդիրները ընտանեկան բռնության զոհերի հետ կապված ՝ Սոցիալական վիճակի վատթարացում Ճգնաժամների ժամանակ կանայք ավելի տուժում են և իրենց վրա ունենալով երեխաների հոգսը՝ հաճախ աղքատության մեջ են հայտնվում: ԿԱԿ-ը, որ աշխատում է ընտանեկան բռնություն վերապրած կանանց հետ, նկատել է, որ կորոնավիրուսի հետևանքների պատճառով կանայք այժմ հայտնվել

Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրավաք էր կազմակերպել Ստեփանակերտում․ «Ա1+»

Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրավաք էր կազմակերպել Ստեփանակերտում։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից և կոչ են անում չեղարկել ընտրությունները․ «Մեր պահանջները իշխանությանը․ ուրեմն՝ չեղարկել ընտրությունները, հայտարարել կրկնակի ընտրություններ։ Այս ընտրությունները խայտառակ ընտրություններ են, սրանք անընդունելի ընտրություններ են, սրանով փորձել են մեր ինքնասիրությունների հետ խաղալ»,- իր ելույթի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ

Ստեփանակերտում գործող 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 3 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ․ Արցախ տեղեկատվական շտաբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 33 դրամ կամ 8.2%, ադամաթուզ 1կգ՝ 17 դրամ կամ 2.3% և ալյուր

Ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը․ Արայիկ Հարությունյան

Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր

Պետք է ձգտենք հնարավորինս նվազեցնել վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի․ Տիգրան Ավինյան

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում: Միաժամանակ պետք է նշեմ, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորում ենք տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)`

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Ձորագետ գետի մեջ

Ապրիլի 5-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Գ.) հայտնվել է «Ձորագետ» գետի մեջ։ Փրկարարները գետից

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ։ Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Ապրիլի 5-ին, ժամը 13:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզված է հայտնաբերվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված

Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են

Մոտ երկու ժամ առաջ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել  էլեկտրահարված երկու տղամարդու։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկին տեղափոխել են  ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են, նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական շնչառության սարք է միացրած։ Նրա ինքնությունը դեռ պարզված չէ, մյուսը՝  1994 թվականին

Ինքս հակված եմ, որ, ամեն դեպքում, մեզ  կհաջողվի տնտեսական սահմանափակ աճի կարգավիճակով ամփոփել 2020 թվականը. Հայկազ Ֆանյանը՝ ADB-ի կանխատեսման մասին

ՀՀ Կենտրոնական բանկը 2020 թվականի համար համախառն ներքին արդյունքի՝  ՀՆԱ-ի 0,7 % աճ է կանխատեսում, «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը՝ 0,5 %: «Այս պահին, իրականում, դժվար է կանխատեսումներ անելը, որովհետեւ մենք չենք պատկերացնում՝ որքան կտեւի այս գործընթացը Հայաստանում, եւ կախված՝  արտակարգ դրության ռեժիմը, այսպես ասած՝  այդ  «լոք դաուն» կոչվածը՝ տնտեսական գործունեությունների սահմանափակումը, եւ կախված դրանից դա

Արդյո՞ք Քաղավիացիայի կոմիտեին ցույց տրված կարմիր քարտը հարցականի տակ է դնում ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։ Արդեն քանի օր է՝ լրատվական, քաղաքական եւ հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։ Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարեւոր հարցը հետեւայլն է։ Այս տարի նախատեսվում էր

«Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները․ անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք

NBA-ի աստղը եւ աշխարհի կրկնակի չեմպիոնը պանդեմիայի օրերին դպրոցում ուսուցչի օգնական է աշխատում

ԱՄՆ-ում NBA-ի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դա առիթ է դարձել, որպեսզի «Գոլդեն Սթեյթի» խաղարկող,  իր ակումբի կազմում NBA-ի եռակի, իսկ ԱՄՆ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած բասկետբոլիստ Ստեֆեն Կարրին իր աղջկա դպրոցում աշխատի որպես ուսուցչի օգնական: «Օրս սկսվում է մարզումով, հետո՝ դասերը: Ես օգնում եմ աղջկաս ուսուցչին: Երբ դասն ավարտվում

Հավելյալ չվերթ նախատեսում ենք, և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա շաբաթվա մեջ այդ չվերթը կրկին իրականացվի դեպի Երևան․ Վարդան Տողանյան

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին Հարց․ Պարո՛ն դեսպան, ապրիլի 6-ին նախատեսվում է Մոսկվա-Երևան չվերթ, որը տեղափոխելու է գրեթե 220 ՀՀ քաղաքացու, սակայն «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին էլ կան ուղևորներ, որոնք ցանկանում են վերադառնալ, սակայն չեն կարող, քանի որ տոմսերը սպառվել են: Նոր չվերթ լինելո՞ւ է առաջիկայում: Վարդան Տողանյան․ Մենք դիմել և Ռուսաստանից ստացել

Ինչո՞ւ են ֆուտբոլիստները սափրում ոտքերը

Օրերս թարգմանաբար գրել էինք այն մասին, թե ինչու են ֆուտբոլիստները խաղադաշտ մտնում երեխաների հետ: Հիմա կփորձենք պարզել, թե ինչու են ֆուտբոլիստները ոտքերը սափրում: Պատճառները մի քանիսն են: Դրանցից առաջինը ոտքի արտաքին հատվածն է՝ ֆուտբոլիստի «աշխատանքային գործիքներից» մեկը, որն ամեն օր բազմաթիվ հարվածներ է ստանում: Բժիշկները անվերջ աշխատում են ֆուտբոլիստների ոտքերի հետ: Հետեւաբար, ոտքերը սափրած պահելը

Ումի՞ց վարակվեց Մարալիկի բնակիչը․ արտերկրում չի եղել, վարակակրի հետ չի շփվել

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ վարակակիրը  1952 թվականին ծնված տղամարդ է, որն ունի ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։  Վերջինս արտերկրում  չի եղել, պաշտոնապես հաստատված վիրուսակրի հետ չի շփվել, թե որտեղից է վարակվել, դեռևս անհայտ է։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, տղամարդը

Ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է․ Տիգրան Ավինյան

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել: Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի

Անգլիական թխվածք՝ English scones (տեսանյութ)

Այս թխվածքից տարիներ առաջ Լոնդոնում էի փորձել եւ անչափ հավանել էի: Պարզվեց, որ նաեւ շատ հեշտ եւ արագ է պատրաստվում եւ այնքան նուրբ, բերանում հալվող, եթերային թխվածք է, որ հաստատ կդառնա ձեր խոհանոցի մշտական բաղադրատոմսերից: Անհրաժեշտ մթերքները Ալյուր-500 գրամ Սոդա-1 թեյի գդալ Կարագ-85-90 գրամ (կես տուփից մի քիչ պակաս) Շաքարավազ-2 ճաշի գդալ Աղ-1 պտղունց Սոդա-1

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝    Ապրիլի 5-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի

Աստվածամուխ Սուրբ Գեղարդից սփռվող օրհնության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի

«Առավոտ»-ի աղմկահարույց անոնսները` նկարներով

«Առավոտ» օրաթերթը քսան տարի առաջ ամեն օր տպագրում էր հիշեցում`անոնս, թե ինչ է տպագրվելու հաջորդ օրվա թերթում: Ընթերցողների երկու բանակ կար. մի բանակը «տարված էր» այն ներկայացնելու մշակույթով, մասնավորապես, լուրը հաղորդող աղջիկներով, մի մասն էլ, դեռ անոնսի տպագրական թանաքը չչորացած, վազում էին խմբագրություն, թե տեսեք ինչ ենք անելու ձեր գլխին, չենք թողնի տպագրվի, կամ թե

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 822 դեպք

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում ապրիլի 5-ի, ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային համավարակի հետ կապված տվյալները։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը- 822, Բուժվածներ-57, Փաստացի բուժվողներ-758, Բացասական թեստեր-3844, Մահվան ելքեր-7։

24-ամյա տղամարդը էլեկտրական սյան վրա աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել ու մահացել է

Ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրական սյան վրա կա կախված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Պարզվել է, որ Վալերի Բ.-ն (ծնված 1996 թ.) էլեկտրական սյան

Ծաղկազարդի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Ծաղկազարդի Սուրբ Պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն

Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից ՔԿՀ տեղափոխելու խնդրով ՄԻՊ-ը դիմում-գրություն է հասցեագրել Քրեակատարողական ծառայության ղեկավարին․ «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմում-գրություն է հասցեագրել Քրեակատարողական ծառայության ղեկավարին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանից: «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կշարունակի իր գործունեությունը որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ․ հայտարարություն

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունն Արցախի 2020թ. համապետական ընտրությունների վերաբերյալ 2020թ. համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ: Կուսակցության և դիտորդական առաքելությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված գործունեություն: Այս ամենը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա, հետևաբար ձևավորվող իշխանությունը չենք կարող լեգիտիմ համարել: «Ազգային վերածնունդ»

Մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ․ 38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը: Խախտումներով գործողների կողքին աշխատում

Արմագեդոն (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Մոտավորապես մեկ միլիոն ժողովուրդ սպասում էր երջանիկ այն ակնթարթին, երբ ինքնաթիռ կնստեն ի վերջո և կհեռանան հայրենիքից, որպեսզի մարդավայել կյանքով տառապեն քաղաքակիրթ աշխարհի ջունլգիներում: Էլ ո՞ւր կարող է գնալ աբորիգենը, եթե նրան վայրենու կարգավիճակ են շնորհել հենց ծննդատան մեկուսարանում, իսկ անձնագիրը ճպպացրել են ճակատին՝ 18 տարին լրանալուն պես, իբր՝ սսկվեք ու գոհ եղեք՝ Հայրենիք կոչվող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031