Օրվա լրահոսը

Վիդեո-օրագիր՝ կարանտինային սենյակ 402-ից․ մաս երկրորդ․ Chai Khana

Chai Khana – Արփի Բեքարյանի վիդեո-օրագրի երկրորդ մասը՝ ուղարկված կարանտինային սենյակ 402-ից։ Արփին ցույց է տալիս իր հետ պատահածը, իր զգացածը, թե ինչ է նշանակում լինել կարանտինի մեջ Հայաստանում, ուր կորոնավիրուսի տարածման պատճառով կյանքը կաթվածահար է եղել: Արփին ու իր ընկերները դեպի Եվրոպա նախապես պլանավորված ուղևորությունից հետո ստիպված են 14 օր փակ կարանտինային ռեժիմով անցկացնել

Քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել․ «Ա1+»

«DAROINK» (ԴԱՐՈՅՆՔ) քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը: Վարակված անձը ընկերության մենեջերն է, ով հիմնականում շփում է ունեցել խանութների հետ, արտադրության հետ շփում չի ունեցել, -ասաց Աֆրիկյանը: Աշխատակիցը հիվանդանոց է դիմել մարտի 29-ին, վարակվածության փաստը հաստատվել է ապրիլի մեկին,-հայտնեց նա: «Արտադրամասը ամեն օր 4-5

Մեծանուն բանկիրի՝ Իսահակ Ջամգարյանի սպանության պատճառը

1902 թվականի դեկտեմբերի 16-ին՝ վաղ առավոտյան, մոսկվացիներին սպասվում էր ցնցող նորություն: Փողոցներում վազող փոստատար տղան «Մոսկովսկի Լիստոկ» թերթի թարմ համարը ձեռքին թափահարելով` անցորդներին առաջարկում էր կարդալ «Սարսափելի հանցագործություն Մոսկվայում» վերնագրով լուրը, որտեղ նկարագրված էր, թե ինչպես է նախորդ երեկոյան, հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում դանակի բազմաթիվ հարվածներից սպանվել Մոսկվայի մեծահարուստ մարդկանցից մեկը՝ 55-ամյա բանկիր Իսահակ

Ամեն 30 րոպեի ընթացքում աշխարհում ականից տուժում է մեկ մարդ․ ապրիլի 4-ը՝ ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր

Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: Ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է 10000, վիրավորվում` 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս տարածքներում բնակվում է մոտ 35000 մարդ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հայտարարությունը

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ: Թեժ գիծ՝ +7/863/253-67-45 +7 (961) 408 – 44 – 23 ( WhatsApp/Viber)։ ԴՈՆԻ

Կառավարությունը պետք է սահմանի տվյալների անվտանգության արձանագրություններ, որոնք նվազագույնի կհասցնեն տվյալների արտահոսքի ռիսկը․ hrw.org

«2020 թվականի մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենսդրական նախագիծ, որն իշխանություններին տվեց վերահսկողության լայն լիազորություններ՝ օգտագործելու բջջային հեռախոսներով կատարված զանգերի և ուղարկված հաղորդագրությունների տվյալները՝ կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերելու համար»,- ասել է Human Rights Watch-ը։ Փոփոխությունները սահմանափակում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և թույլ են տալիս իշխանություններին ունենալ հասանելիություն վիրուսակիր անձանց վերաբերյալ բժշկական գաղտնի տեղեկություններին։ Ապրիլի 2-ի

Կառավարությունում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի

Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով, կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում․ ԱՆ խոսնակ

Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով, կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Ալինա ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2479603785474733

Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Հարգելի գործընկերներ, Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Եվրոպական Միության

Տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: «Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա

Անգամ չի էլ քննարկվում ակնհայտ ռիսկային խմբում գտնվող անձին կալանքից ազատելու հարցը, այլ բժշկական հիմնարկից երկրորդ նախագահին տեղափոխում են ՔԿՀ․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում, եթե ոչ երկարատև կտրվածքով, ապա գոնե կարճատև ժամանակահատվածում պարադիգմերի փոփոխություն է արձանագրում: Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում՝ քաղաքականից մինչև իրավական: Քաղաքական հակառակորդ պետությունները փորձում են իրար աջակցել կամ գոնե չվնասել, իրավական հարթությունում փոխվում է ընդհանրապես պատիժների

Մոսկվայից Երևան թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում ՀՀ որ քաղաքացիներին է առաջնահերթություն տրվել․ պարզաբանում

Ի պատասխան քաղաքացիների որոշ հարցադրումների՝ նշենք, որ Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է

Երևանի Վարդաշեն փողոցում փլուզվել է շենքի բետոնե պատշգամբը

Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 66/1 շենքի (հանրակացարան) 4-րդ հարկում տեղի

Աֆրիկացի ֆուտբոլիստները ֆրանսիացի երկու բժշկի մեղադրում են ռասիզմի մեջ

«Չելսիի» լեգենդ Դիդյե Դրոգբան սուր քննադատության է ենթարկել ֆրանսիացի բժիշկներին, որոնք առաջարկել են տուբերկուլյոզի պատվաստանյութը որպես կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց փորձարկել Աֆրիկայի բնակիչների վրա: «Դա բանականությունից դուրս է: Ինչպե՞ս ենք մենք այդ ամենը դեռ հանդուրժում: Աֆրիկան փորձարկումների լաբորատորիա չէ: Ես դատապարտում եմ այդ նվաստացուցիչ, սխալ եւ խորը ռասիստական արտահայտությունները: Աֆրիկացիներին ծովախոզուկների մի վերածեք: Դա զզվելի է:

Պե՞տք է արդյոք դիմակ կրել. Health.com

«Դիմակներ կրելը կարող է օգնել կանխելու փոխանցումը վարակված մարդկանցից»

ANCA-ն Պոմպեոյին կոչ է արել ՀՀ-ին տրվող օգնությունից 25 միլիոնը վերաբաշխել COVID-19-ի դեմ պայքարի համար

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված՝ Հայաստանին հասցեագրված  օգնության փաթեթից 25 միլիոն դոլարը վերաբաշխել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է հանձնախմբի կայքը: Պետդեպարտամենտին ուղարկված նամակում ԱՄՆ Հայ Դատի  հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը շնորհակալություն է հայտնել` նախնական 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնության հատկացման

Միլիարդատեր Բեռնի Էքլսթոունը 89 տարեկանում պատրաստվում է հայր դառնալ

Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում անելով շվեյցարական Blick-ին։ «Ֆորմուլա 1»-ի նախկին նախագահ Բեռնի Էքլսթոունը հոկտեմբեր ամսին կնշի ծննդյան  90-ամյակը: Նրա կինը՝ 44-ամյա Ֆաբիանա Ֆլոզին, այսպես է արտահայտվել իր հղիության մասին: «Մենք, ինչպես բոլոր ծնողները, մի ցանկություն ունենք՝ որպեսզի երեխան առողջ ծնվի: Եվ ես հույս ունեմ, որ նա  երբեք իրեն «Ֆորմուլա 1»-ի հետ կապելու

Ինչպե՞ս են պետությունները կորոնավիրուսի պայմաններում աջակցում իրենց քաղաքացիներին

Բարդ ժամանակներում ենք ապրում: Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու: Բոլորը չէ, որ կհաղթահարեն այս ճգնաժամը. շատ ընկերություններ փակվում են, բազմաթիվ մարդիկ զրկվում են աշխատանքից: Տրամաբանական է, որ այսպիսի իրավիճակում շատերը պետությունից աջակցություն են ակնկալում: Հատկապես նրանք, որոնք մնացել են առանց աշխատանքի եւ գոյատեւելու միջոցների: Ինչպե՞ս են երկրները համավարակի պայմաններում փրկում բիզնեսը եւ

Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից կպատասխանեմ Ձեր հարցերին․ Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ: Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ like մինուս dislike եւ այլ արձագանքներ: Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի տեղափոխող մեքենան ավտովթարի է ենթարկվել․ ԱՆ խոսնակ

Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում։ Ալինա ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2479293832172395

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 4-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 5-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի

Կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը՝ Վրաստանում․ «Ալիք մեդիա»

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Համալսարանային կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին: Մահացածը 79-ամյա կին է, ով կլինիկա էր տեղափոխվել մարտի 31-ին: Նա Մառնեուլի-Բոլնիսի կլաստերի ներկայացուցիչ էր:   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կորոնավիրուսը բացասական է ազդում ՀՀ տնտեսության վրա. ակնկալվում է պետական պարտքի աճ. Fitch

Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ հասարակական և քաղաքական կայունություն, իսկ արցախյան հակամարտությունը չի հասնի այն մակարդակին, որ ազդի երկրի տնտեսական և ֆինանսական կայունության վրա:

Երբ հնչի փողոց ելնելու շեփորը

Բարդ համակարգերը թեեւ առավել հարմարավետություն են ապահովում, բայց ավելի խոցելի են: Նյու Յորքում կարճատեւ հոսանքազրկման պատճառով եղան վթարներ, լուրջ կորուստներ: Պերմի արդիական ժամանցավայրերից մեկում բռնկված հրդեհի պատճառով 156 մարդ զոհվեց: Առաջին դեպքում խափանվել էր բաշխիչ ցանցի գերժամանակակից թվային ուղեղը, իսկ երկրորդում՝ դարձյալ արդիական հակահրդեհային համակարգը: Այդպիսի բան հնարավոր չէ, ասենք, Բարձրավան գյուղում, ուր ոչ մի

ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել

ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը: Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։ Նշենք նաև, որ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ

477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո

Աշոտ Ղուլյանի առաջարկով որոշվել է քարոզչական աշխատանքները ամբողջությամբ տեղափոխել առցանց և մեդիա տիրույթ

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական շտաբում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կուսակցության կողմից նախընտրական քարոզչության այլընտրանքային եղանակների կիրառումը: Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի առաջարկով վերանայվել են առաջիկա օրերին հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում մարդաշատ հավաքներ անցկացնելու ծրագրերը և որոշվել է քարոզչական աշխատանքները ամբողջությամբ տեղափոխել առցանց և մեդիա

Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը

Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և

Ի՞նչն է մղում Ադրբեջանին ավելի սանձարձակ պահվածքի

Հայ-ադրբեջանական սահմանին հառակորդի ակտիվություն արձանագրվեց մարտի 27-ին, ինչի հետեւանքով հայկական կողմում պայմանագրային զինծառայող վիրավորվեց: Իսկ մարտի 30-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ արեց, հետ շպրտվեց. միաժամանակ թիրախավորվել էին Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերը. վիրավորվեցին երկու զինծառայող եւ Ոսկեվանի բնակիչ մեկ երեխա: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ հակառակորդի սադրանքները

Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել․ Դավիթ Մաթևոսյան

Քանի որ հաշվետու եմ հանրության առջև, խոստացել էի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը մոռացության մատնելու մասին գրառում չանել, քանի որ ԱԴ է: Նախօրեին ՀՀ վարչապետի մոտ քաղաքաշինության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել: Մասնակցել են պատկան կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ղեկավարները: Ստիպված հիշեցնում եմ. Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հանձնարարականը ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ առ այսօր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031