Օրվա լրահոսը

Մելսիկ Պողոսյան. Արցախում քվեարկության ընթացքում առանձնապես լուրջ խնդիրներ չեն եղել

«Ամեն դեպքում խոչընդոտներ եղել են, ֆիքսվել են և համացանցում տեղադրվել են»

«Առաջինը` Հայաստան» նախաձեռնությունը հետևողական է լինելու Ոսկևան համայնքի 14-ամյա երեխայի շուրջ գործողությունների իրականացման հարցում

Սույն թվականի մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած  հրաձգության հետևանքով վիրավորում են ստացել ՀՀ երկու զինծառայողներ և   Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա երեխա:  Ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանները խախտելն ունեցել է դիվերսիոն ներթափանցման նպատակ: «Առաջինը` Հայաստան» նախաձեռնության համահիմնադիրներն ու  անդամներն  անբավարար գնահատելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու և մեր քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու ադրբեջանական

Մնացականյանն իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով

Բելլա Լալայանը վստահված անձ ընդհանրապես չի ունեցել

Նախագահի թեկնածու Բելլա Լալայանին Aravot.am-ին ասաց, որ գոհ է Արցախում ընտրությունների քվեարկության գործընթացին։

Բոլորի ուշադրությունն ու ջանքերը պետք է ուղղված լինեն պանդեմիայի տարածումը կանխարգելելուն. ԲՀԿ

Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում  այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ անընդունելի նախագիծն էր: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել այս նիստին և չի մասնակցելու երկրորդ ընթերցման քննարկումներին, քանզի նիստի անցկացմանը զուգահեռ ընդդիմադիր խմբակցություններին այդ մասին տեղեկացնելու գործելաոճը բացարձակ քամահրանք է պառլամենտարիզմի գաղափարների նկատմամբ, և իշխանությունը դրանով ցույց տվեց իր ակնհայտ վերաբերմունքը: «Բարգավաճ

Ապուշ օրենքների առանձնահատկությունները

Այսպիսով, պատմությունը հուշում է, որ լուսավորյալ բռնապետներ չեն լինում: Լինում են պարզապես բռնապետներ: Եվ ճիշտ նույն ձեւով պատմությունը հուշում է, որ ժողովրդավարություններն ավելի արդյունավետ են, հարուստ են, ազդեցիկ: Եվ ուրեմն, ինչո՞ւ է բռնապետությունը մեզ՝ Հայաստանի բնակիչներիս, ավելի մոտ եւ հոգեհարազատ:

Վահան Բադասյան. Արցախի ընտրություններում իշխանական լծակները օգտագործում են

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ սպասելիքներ ունի ընտրություններից, Վահան Բադասյանը պատասխանեց. «Իշխանության վերարտադրությունը»

Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս: Տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները

Նախագահ Մակրոնը շատ ջերմ ցավակցեց՝ հիշատակելով նաև Դևեջյանի հավատարմությունն իր ակունքներին. Հասմիկ Տոլմաջյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հարցազրույցը «Լուրեր» հաղորդաշարին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել «Լուրեր» հաղորդաշարին, որի ընթացքում ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում Ֆրանսիայում և ֆրանսահայ համայնքում տիրող իրավիճակը,  Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած դժվարությունները և հայրենիք վերադարձի հնարավոր ուղիները, խոսել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում Պատրիկ Դևեջյանի դերի և

Դավիթ Բաբայան. Տեսել ենք որոշ տեսանյութեր, փոքր-մոքր խախտումներ

Այժմ հաշվարկում են նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները, դրանից հետո՝ կանցնեն խորհրդարանականին Aravot.am-ը Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանին խնդրեց գնահատել Արցախում նախագահական և խորհրդարանական քվեարկությունը։ «Ինչքան գիտեմ՝ համեմատաբար հանգիստ։ Պետք է դիտորդները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական տվյալները հրապարակեն։ Տեսել ենք որոշ տեսանյութեր, փոքր-մոքր խախտումներ։ Այս պահի դրությամբ, ես չեմ կարող ասել, թե

«Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից․ հայտարարություն»

2020 թվականի մարտի 30-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր (այսուհետ՝ Նախագիծ)։ Բարձր ենք գնահատում Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բնակչության առողջության և կյանքի պաշտպանության տեսանկյունից, սակայն տվյալ Նախագծով չեն լուծվում այս խնդիրներից ոչ մեկը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում

Հայկ Խանումյան. Ակնհայտ է, որ այդ մարդիկ քվեարկել են փողի դիմաց

«Փորձում են իրենց փող տվողին ապացուցել, որ իրոք քվեարկել են։ Կամ քվեարկել են, ենթադրենք, սպառնալիքի տակ»

Համանախագահներն ընդունում են ապագան որոշելու հարցում ԼՂ-ի բնակչության դերը՝ մարտի 9-ին ընդունված հայտարարության սկզբունքներով

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել` Արցախում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) հայտարարություն են տարածել` Արցախում  նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»: Հայտարարության համաձայն` համանախագահներն ընդունում են ապագան

Վահրամ Պողոսյան. Տեղի են ունեցել արդար, թափանցիկ ընտրություններ

«Նույնիսկ եթե մանր-մունր ընտրախախտումներ եղել են, նրանք չեն կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա»

Պարետը՝ Չարենցավանում մարդկանց ընտանիքներում մեկուսացնելու մասին

Չարենցավանի ծրագիրը չպիտի ելք լիներ, տեխնիկական խնդիր էր

Թող լսեն, գուցե մի բան սովորեն

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանն իր ՖԲ էջում գրում է. Մեկ առիթով ասել եմ, նորից կրկնեմ: Հարգելի’ ընկերներ, բացարձակ մի անհանգստացեք Ձեր ազատությունների սահմանափակման կամ տեղակայման բացահայտման կամ գաղտնալսման և դրանց արդյունքում Ձեր դեմ օգտագործվող փաստերի առկայությունից: Այս իշխանությունն ավտորիտար կամ տոտալիտար դառնալու ոչ մի տեսական, կառավարչական, գաղափարական, ինտելեկտուալ, աշխարհայացքային պոտենցիալ չունի և չի

3806 անձի նկատմամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Ստուգման արդյունքները մարտի 31-ի ժամը 9-ից 18-ի դրությամբ Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 31-ին, ժամը 9-ից 18-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք

Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:

Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր

Համաճարակի տեմպերի աճի վտանգով և ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով պայմանավորված Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Մեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր։ Ընդ որում` իրավիճակային յուրաքանչյուր քայլ կարող է բերել հեռանկարային լուծումների։ Այս պայմաններում պետությունը չի կարող անտեսել որևէ խմբի շահեր, քանի որ հավասարապես պատասխանատու է հասարակության բոլոր շերտերի համար։ 1.Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման

Դագաղագործները փոխարինում են ընտանիքի անդամներին. Կորոնավիրուսի պատճառով մարդիկ մահանում են միայնության մեջ. Իլյա Վարլամով. (Ֆոտոշարք)

Նախքան կորոնավիրուսի համավարակը մարդկանց կուռքերը ֆուտբոլիստներն էին, դերասանները, երաժիշտները: Այժմ ամեն ինչ փոխվում է, մեր ժամանակների գլխավոր հերոսներն են բժիշկները…Մահացության դեպքերի աճի հետ հերոսներ են դառնում նաև դագաղագործները, գրում է  ռուս բլոգեր Իլյա Վարլամովը: «Սովորական դարձած հրաժեշտով հուղարկավորության արարողություն այժմ ոչ բոլորի համար են իրականացնում…հուղարկավորության կազմակերպիչները փողեր են կորցնում, իսկ մարդիկ զրկվում են իրենց հարազատներին

ԱԻՆ-ի աշխատակիցը հերթականությամբ զանգելու է եւ հարցնելու է՝ արդյոք դուք Տիգրան Ավինյանի հետ շփում ունեցե՞լ եք. Պարետը տապալված նախագծի մասին

Ըստ պարետի, իրենց չի հետաքրքրում խոսակցությունների բովանդակությունը, չի հետաքրքրում թե դրանք ինչ ժամանակ է տեւելու

Բացահայտվել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման դեպքը

2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնատան հարակից տարածքում դիմակավորված անձինք, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, հարձակվել են նույն քաղաքի բնակչի վրա և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նրանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել

Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան: ‼️ Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/119343949706394

Արցախում ընտրողների թիվը` ժամը 17.00-ի դրությամբ

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 66731 ընտրող (ընտրողների 63,8 տոկոսը): Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` այստեղ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով

Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել օժանդակության գործիքակազմերին և հետագա գործողություններին: Ի լրումն կառավարության նախորդ նիստում

Հովիկ Աղազարյանն առաջարկում է օրավարձով աշխատողներին ձրի սնունդ բաժանել

Ռուստամ Բադասյանն ասաց, որ պարետատունը համապատասխան որոշում կայացրել ու կայացնում է նշված հարցերի հետ կապված: Ինչ վերաբերում է մարդկանց անվճար սնունդ բաժանելուն, Բադասյանը պատասխանեց. «Նկատի ունենալով համաճարակի տարածման տեմպերն ու դրա վտանգավորությունը, նման կենտրոնների ստեղծումը կարող է ոլորտում ավելի մեծ խնդիրներ առաջացնել:

Որ դուք շուստրի եք, մենք էլ այսպես կանենք. «Իմ քայլը» տապալված նախագիծը նորից բերեց ու անցկացրեց՝ Մարուքյանի «լայվերը» գնահատելով ամոթալի ու ծիծաղելի

Հովհաննես Հովհաննիսյանն էլ խոսեց ընդդիմադիրների գրառումների ու ուղիղ եթերների մասին. «Էդմոն Մարուքյանն ամբիոնից հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, գնաց նստեց, հաշվեց, տեսավ, որ քիչ են, ասեց՝ լավ, սենց անենք: Էդ որ դուք պահի տակ այդպես շուստրի եք, շուստրիություն եք կարում անեք, մենք ժողովրդի մասին մտածելով՝ բերել ենք սա անցկացնենք: Ֆեյսբուքում գոռալ-ճչալը չի օգնելու ձեզ այս հարցում»:

Ընտրություններ Արցախում. «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքի հայտարարությունը (տեսանյութեր)

Հարգելի գործընկերներ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում ուղղորդված կերպով թիրախավորվում են «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքն ու Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Ըստ հրապարակումների, ակնհայտորեն խախտվել են որոշ ընտրողների իրավունքներ: Հիշեցնենք, որ քվեարկության գաղտնիությունը խախտելը սահմանում է պատասխանատվություն` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մեջբերում. 📍 «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը,

Սարգիս Բալբաբյան. «Mezzo TV-ի հետ բանակցություններ են ընթանում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնելու ուղղությամբ»

Չեմ ուզում փակագծերը բացել և ժամանակից շուտ ներկայացնել մեր ծրագրերն ու կանխատեսվող աշխատանքները, սակայն օնլայն նվագախմբի գաղափարն այս օրերին շատ արդիական է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031