Օրվա լրահոսը

Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային ևս 3 նոր փաթեթ. աջակցություն կտրամադրվի աշխատանքից ազատվածներին, մի շարք ոլորտների աշխատակիցների, հղի կանանց

Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

Լեգիտիմության հարց չի կարող ծագել. Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան

Միջազգային դիտորդների ներկա չգտնվելը Արցախի ընտրություններին չի կարող ստվերել դրանց լեգիտիմությունը

Բաժնետերերը կկարողանան ժողովներն առցանց կազմակերպել

Օրինագծով թույլատրվում է նաեւ բաժնետերերի խորհրդի նիստերը կազմակերպել առցանց

«Օրենք է գալիս, որ կորոնավիրուսի հետ կապված վերահսկողություն պիտի արվի, մեկ էլ տակից մի հատ բան է բրդվում, որը առավոտ նոր իմանում ես». Իմքայլական պատգամավորը վիճեց

Վարդան Աթաբեկյանը տարակուսեց. «Դուք տեսարանն այնպես եք ներկայացնում, իբր վայ աման վիճակ է: Անցած շաբաթ նիստեր ենք ունեցել, ամսի 13-ին նիստեր ենք ունենալու, ո՞նց եղավ, որ երեկ իրիկուն սա եկավ ջրի երես, հիմա կես ժամում հավաքվել ենք հրատապության ռեժիմով»:

Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին

Նշելով, որ Հնդկաստանը մեծ զարգացում և առաջընթաց է արձանագրել կենսաբանության, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանության, դեղագործության, այդ թվում՝ ջեներիկ դեղերի արտադրության ասպարեզում, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես ներկայիս իրավիճակում, նախագահ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորություններն այս ոլորտներում:

Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսից տուժածների համար կառավարության նախատեսած ծրագրից

Այսօր կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ միջոցառումները հաստատելու մասին նախագծին: Վեցերորդ եւ յոթերորդ միջոցառումների նախագիծը ներկայացրել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Իսկ ութերորդը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը սակայն նախագծի մասին կարճ խոսեց, ամբողջ նախագիծը ներկայացրեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Փոխվարչապետն ասաց, որ

Մադրիդում ամեն օր մեկ րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսից մահացածների հիշատակը

Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում այսօրվանից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։ Պետական հաստատությունների վրա կխոնարհվեն Մադրիդի համայնքի դրոշները, ամեն օրը ժ.12.00 բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի»։

Եթե կորոնավիրուսով հիվանդին սպանում են կամ թունավորում, այս դեպքո՞ւմ էլ դին չեն հերձելու. պաշտոնյայի պարզաբանումը

Նշված դեպքի պարագայում դատաբժշկական փորձաքննություն է ցուցված, հետեւաբար՝ հերձում իրականացվելու է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝  Մարտի 30-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մարտի 30-ի կեսօրից հետո, 

Կորոնավիրուսի հետեւանքով մահացածների մարմինը չհերձել. օրինագիծն ԱԺ-ում է

ՀՀ-ում գործող ախտաբանական-անատոմիական ծառայությունները դեռեւս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:

Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել՝ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ

ՀՀ Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ Երկրորդ Նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել՝ սփյուռքահայ նշանավոր քաղաքական և պետական գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել էր 75 տարեկանում՝ մարտի 29-ին՝ կորոնավիրուս վարակից»։

ՀՀ որեւէ պատգամավորի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, 2-ի դեպքում կասկածը հերքվել է

Դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ ԱԺ-ի պատգամավորական խմբի անդամները ռապիդ-թեստեր են հանձնել:

Կենսաթոշակները կվճարվեն ապրիլի 2-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝  ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

Ի՞նչ սպասել G20-ի՝ աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող երկրների ղեկավարների հանդիպումից. նոր առաջնահերթություններ աշխարհում

Ըստ Արմեն Վարդանյանի, եթե կորոնավիրուսի համավարակը վատ սցենարով տեւի մինչեւ մեկուկես տարի, ապա Մեծ քսանի ներդրած 5 տրիլիոն դոլարը չնչին գումար կլինի: Մարտի 26-ին տեղի ունեցավ G20-ի՝ աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող երկրների վեհաժողովը: Հանդիպմանը երկրների առաջնորդները եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները մասնակցեցին տեսակապի միջոցով: Վեհաժողովից ակնկալիքների եւ հետագա աշխարհաքաղաքական զարգացումների մասին «Առավոտը» զրուցեց Միջազգային եւ անվտանգության

«Հեռախոսիս հաղորդագրություն է եկել՝ «եւս մի քանի օր, ու ես խանութից գողություն եմ անելու». Զոհրաբյան

Այն հսկա ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, օգտագործեք ՀՀ բոլոր մուտքերում թեստեր դնելու, օրավարձով աշխատողների բեռը թեթեւացնելու համար

Համաճարակը, սերը և անձնական հարաբերությունները՝ Դավիթ Սամվելյանի նոր վիպակում

Դավիթ Սամվելյանը ներկայացրել է նոր՝ «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը

Փաշինյան. «Ամուսնու կարգազանցության պատճառով, չեմ կարծում, որ մենք հղիներին պետք է «պատժի» ենթարկենք»

Այսօր կառավարության արտահերթ նիստին գործադիրը հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ միջոցառումները հաստատելու մասին նախագծին: 6-րդ միջոցառման նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա տեղեկացրեց, որ այս ծրագրի շահառու են հանդիսանում ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման

Անցյալ շաբաթ արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք. տուժել է 15 քաղաքացի:

«Օրը 40 հոգու հետ եմ խոսում, բայց չեմ հանդիպում նրանց». պատգամավորները՝ քաղաքացիների տվյալներ հավաքագրելու մասին

Երկու օր անց էլ հիսուն հոգին 200 հոգու են հանդիպել, ուստի համաճարակաբանական տեսանկյունից այս օրինագիծը ձգտում է զրոյի

«Արսենալը» Մխիթարյանի համար պահանջում է 20 մլն. եվրո, «Ռոման» այդքան վճարել պատրաստ չէ

Եթե կողմերը չպայմանավորվեն, Մխիթարյանը կվերադառնա Լոնդոն:

Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Պոլիտեխնիկի կողմից ստեղծված հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակին

Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի բաժանորդները iUniversity հարթակից կօգտվեն առանց հավելյալ վճարի Մարտի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը։ Ինչպես հաղորդում է Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, դեռեւս մարտի 13-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել արագացնել առցանց ուսուցման գործիքների

Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Շուշան Ստեփանյան

ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա. Շուշան Ստեփանյան

«Մենք տեղափոխվել ենք միկրո տիրույթ, որտեղ սիրում ու ատում ենք միկրո և վարում ենք միկրո կյանք». Գոռ Առուշանյան

Տանը մնալը թող չդիտարկեն որպես բանտարկություն, այլ մտածեն, որ օգտակար ժամանակ է տրված գրքեր կարդալու, ֆիլմեր դիտելու, մտորելու ու ստեղծագործելու համար։ Ոչ մի դեպքում չհուսահատվե՛ք։

Սպասվող տնտեսական ճգնաժամը մեզ երկար ժամանակ է պարտադրելու լիբերալիզմից անցում կատարել կոլեկտիվիզմի. Ստեփան Դանիելյան

Սակայն մի գաղափարազուրկ իշխանությանը փոխարինել է մեկ այլ գաղափարազուրկ իշխանություն, և պատահական չէ նաև, որ կուսակցությունները ճգնաժամի մեջ են հայտնվել, այդ թվում նաև իշխող արհեստական կազմակերպությունը։ Պատճառը պարզ է, կուսակցությունները պետք է որևէ աշխարհայացքի վրա հենված լինեն, ինչը չկա։

Մոսկվայում թոքերի արհեստական օդափոխության սարքերով հիվանդների 40%-ը մինչեւ 40 տարեկան է. Մոսկվայի օպերշտաբ

Վիճակագրությունը հաստատում է, որ կորոնավիրուսով կարող է հիվանդանալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, և անհնար է կանխատեսել՝ ինչպես կընթանա հիվանդությունը, ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:

Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով. Արմեն Աշոտյան

Ազգային ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով. Արմեն Աշոտյան

ՀՀ վարչական դատարանը վճռով բավարարեց ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանի հայցը

Շուրջ 4 տարի ձգվող դատաքննության ընթացքում Հ. Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը մի շարք դրույթներ է ներկայացրել նմանատիպ գործերով իրավակիրառ պրակտիկայից: Այս հայցը բավարարվել է՝ 2017 թ. հուլիսի 27-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, բավարարել էր զորակոչիկ Հ. Մ.-ի հայցը: Դատարանն անվավեր էր ճանաչել ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2016 թ.

Ղևոնդ Մուրադյանը կորոնավիրուսով վարակվել էր որպես բժիշկ իր պարտականությունները կատարելիս

Իտալիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի բժիշկ Ղևոնդ Մուրադյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031