Օրվա լրահոսը
Դավիթ Տոնոյան. «Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության»
Այս պահին կա կորոնավիրուսով հիվանդացությամբ հաստատված 482 դեպք, որից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում: Նրանք ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ պահման վայրերում եւ շփման շրջանակ չեն ունեցել: 31 անձանց մեջ կան նաեւ բուժաշխատողներ, նրանց մեծ մասն ի սկզբանե ռիսկային գոտում են եղել, շփված են եղել հաստատված դեպքերի հետ, եւ միայն երկուսն են, որ նոր
Պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազին կայացնելու որոշում՝ ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևի գործով. ՀՔԱՎ-ը դիմել է դատարան
Չարձագանքելով ՀՔԱՎ գրասենյակին ու չկայացնելով hանցագործության մասին հաղորդման վերաբերյալ որոշում՝ մենք արձանագրում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը թույլ է տվել անգործություն, ինչի արդյունքում խախտվել են կազմակերպության` օրենքով երաշխավորված իրավունքները:
Պատրիկ Դեւեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դեւեջյանի մահվան մասին։ Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության
Հայ-վրացական սահմանը խախտողի համար պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ
Արտաշ Խաչատուրյանն ունի երկու անչափահաս երեխա, որոնք նրա կալանավորման պատճառով մնացել են առանց կերակրողի: Ընտանիքը սոցիալապես անապահով է: Երեխաներից դուստրն ունի տեսողական խնդիրներ եւ համապատասխան բուժում պետք է ստանա ակնաբուժական կենտրոնում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ դիմել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ միջնորդությամբ: Նրա պաշտպանյալի գործը գտնվում է ԱԱԾ
Ի՞նչ կլիներ, եթե մեկշաբաթյա խստացումները չարվեին. «Ծանր դեպքերով հոսպիտալացվածների թիվը կհատեր 8000-ը»
Պոտենցիալ վարակակիրների թիվը բարձրակետին է հասնում առաջին դեպքի արձանագրումից մոտ 70-80 օր անց, երբ միաժամանակյա վարակվածների թիվը հասնում է բնակչության 89%-ին
Մշտապես զգացել ենք նրա ազգասեր ու եկեղեցանվեր ոգին: Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագիրը Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վեհափառ Հայրապետը գրության մեջ անդրադարձ է կատարել տիար Դևեջյանի երկարամյա բեղուն գործունեությանը և մեծ ներդրմանը Ֆրանսիայի Հանրապետության պետական-քաղաքական և հասարակական կյանքի զարգացման, ֆրանսահայ համայնքի առաջընթացի, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ու
Քաղաքացիների հեռախոսազրույցները չեն լսվելու. արձանագրվելու է միայն, թե որ հեռախոսահամարներին են զանգել
Պատկերացրեք, որ իմ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Իմ 14-օրյա զանգերի ճշգրտումը եւ զանգերի միջոցով պարզելը, թե ինձ հետ խոսակցություն ունեցած մարդիկ տեսե՞լ են ինձ, թե ոչ, կնպաստի, որ իրավասու մարմինները համապատասխան միջոցառումներ իրականացնեն
Ռուս մոդելը կարանտինի շրջանում ձանձրալի ժամանակը հետաքրքիր դարձնելու համար տղամարդ է փնտրում
23-ամյա Մարիա Լիմանը մեծ ճանաչման էր արժանացել 2018 թվականին Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ: Հիմա Մարիան բնակվում է Լոնդոնում եւ երկրպագում է «Չելսի»-ին: Նա համացանցում մի գրառում է կատարել, որով տեղեկացնում է, թե կարանտինի ձանձրալի ժամանակը հետաքրքիր դարձնելու եւ «կարճացնելու» նպատակով տղամարդ է փնտրում: «Գերության մեջ հայտնված քնած գեղեցկուհին փնտրում է իր իշխանին: Ո՞ւր է
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը՝ 482
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. մարտի 29-ի դրությամբ հաստատվել է 58 նոր դեպք: Նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը դեռ դպրոցի շենքում է
Հարցազրույց դերասան, գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի հետ: – Պարոն Զոհրաբյան, հայտարարված բաց մրցույթում դուք միաձայն ընտրվեցիք մասնաճյուղի տնօրեն: Գաղտնիք չէ, որ ծանր ժառանգություն եք ստացել… – Չէի ցանկանա, ձեր որակմամբ՝ ծանր ժառանգության համատեքստում մեղադրական խոսքեր հնչեցնել, ավելին՝ գնահատելով այն, ինչ արվել է եւ
Անցնել ռիսկային խմբում գտնվող հնարավորինս շատ անձանց թեստավորման ռեժիմի. «Ազգային օրակարգ»
Դիմել Թոքերի Արհեստական Օդափոխման համակարգեր (ԹԱՕ) արտադրող հիմնական երկրների (Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա) կառավարություններին՝ մի քանի հարյուր այսպիսի սարքերի հրատապ ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով, ապահովելու համաճարակի հնարավոր պիկի շրջանում նվազագույն անհրաժեշտ կարիքները։
Իգոր Նիկոլաեւի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
«Երկար սպասված պատասխան. COVID-19: Բացասական»,-գրել է նա:
«Տանը նստածների զանգերը ֆիքսելու իմաստը ո՞րն է». նախարարի խոսքով՝ վարակակրի հետ շփվածներին են պարզելու
Դա կազմակերպություն է, որն ունի համապատասխան տեխնիկական միջոցներ՝ բոլոր հեռախոսային օպերատորներից ստացված տվյալները մեկ վայրում հավաքագրելու համար
«Որեւէ ուտելիք չարժե այնքան, որ փչացնեք ձեր տեսքն ու առողջությունը»
Խորհուրդ է տալիս սննդաբանը Հոգեբաններն ասում են, որ մարդիկ տանը մնալով՝ չունենալով զբաղվածություն, սկսում են ավելի շատ ուտել, քան սովորական օրերին: Արտակարգ դրության պայմաններում նուտրիցոլոգ-սննդաբան-կոնսուլտանտ Նունիկ Ավետիսյանն առանձնացնում է մի քանի կանոն, որոնց հետեւելով՝ չեք ունենա քաշի խնդիր: Օրական խմել 2.5-3 լիտր ջուր: Սնվել օրական 3-4 անգամ՝ քիչ չափաբաժիններով: Բացառել արագ սննդի կետերից օգտվելը: Չօգտվել
Ապրիլյան պատերազմի մասին կխոսեն զինվորականները, նախագահներն ու Պարգեւ Սրբազանը
TV-5-ը «Հաղթանակի ապրիլ» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարել
Օլիմպիական ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն խաղերին մասնակցելու իրենց լիցենզիան. Թոմաս Բախ
Այն մարզիկները, որոնք 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր արդեն ձեռք են բերել, Խաղերը հետաձգելու պատճառով նոր որակավորում չպետք է անցնեն: «Հասկանալի է, որ այդ մարզիկները կպահպանեն Խաղերին մասնակցելու իրենց լիցենզիան նաեւ այն պատճառով, որ մարզական քառամյա շրջափուլի խոշորագույն իրադարձությունը, չնայած մեկ տարով հետաձգելու որոշմանը, պահպանում է անունը՝ «Տոկիո-2020»: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՄՕԿ
Ո՞ւմ հետ է խոսել քաղաքացին, որտե՞ղ է գտնվել. այս եւ բժշկական տեղեկությունները կհավաքվեն 1 առցանց հարթակում
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման տեմպերը՝անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ կանխարգելման միջոցառումներ իրականացնելու
Ռուբեն Մելիքյան. «Եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչո՞ւ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում»
Այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել, քրդատ օրենսգրքում ներառել տնային կալանքի խափանման միջոց (կիրառելի դեռևս միայն արտակարգ դրության ժամանակ) և վարույթն իրականացնող մարմիններին պարտավորեցնել քննարկել այդ խափանման միջոցի կիրառելիությունը արդեն կալանավորված, ինչպես նաև կալանքի միջնորդությամբ դատարան բերված անձանց նկատմամբ։
ՊՎԾ. «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում արձանագրվել են շուրջ 618 մլն. դրամի խախտումներ
Հիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները:
Մենի Պակյաոն կամավոր ինքնամեկուսացվել է
Նա ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ սենատի ղեկավար Ակվիլիանո Պիմենտալի հետ շփվելուց հետո վերջինի տված կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել;
Ոստիկանության ծառայողները, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով, նույնիսկ չեն պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պարետի որոշումների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի լույս 27-ի գիշերն ուժեղացված ծառայության էին։ Ժամը 5-ի սահմաններում Օհանովի փողոցում նրանք նկատել են սրընթաց երթևեկող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կանգնեցրել է մեքենան։ Ոստիկանության ծառայողները մոտեցել են վարորդին՝ պարզելու մեքենան արագ
ԱՊԼ հանրահայտ մրցավարը կամավորագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարին
Անգլիայի պրեմիեր լիգայի ամենահայտնի մրցավարներից մեկը՝ 41-ամյա Էնթոնի Թեյլորը, արձագանքել է 250 հազար կամավորներ հավաքագրելու կառավարության կոչին եւ դարձել է նրանցից մեկը: «Քանի որ քույրս ամբողջովին ներգրավված է այդ վտանգի դեմ պայքարում, սա նվազագույնն է, որ կարող եմ անել: Ես հասկանում եմ, թե նա ինչի հետ գործ ունի եւ ինչպես է զգում աշխատանքից հետո: Հիմնական
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Պոպուլիզմն ու օտարածին խաղերն արցախցուն չեն շեղելու իր անցած ճանապարհից, իր մղած պատերազմից, իր ձեռք բերած հաղթանակից և իր հայտարարած նպատակից. Արտակ Զաքարյան
ԽԻԶԱԽՈՒՄՆ ՈՒ ՀՈՍԱՆՔՆԵՐԻՆ ԴԵՄ ԳՆԱԼԸ ԲՆՈՐՈՇ Է ԱՐՑԱԽՑՈՒՆ
80 փաստ՝ կորոնավիրուսի մասին․ BBC
Կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության հորձանուտում այնքան էլ դժվար չէ «խեղդվելը»։ Նոր կորոնավիրուսի մասին այսօր գրում են բոլորը՝ շատ հաճախ փոխանցելով իսկապես օգտակար և կարևոր տեղեկատվություն, երբեմն էլ առաջ քաշելով ամենաանհավանական վարկածներ։ BBC լրատվական գործակալությունը որոշել է համակարգել նոր կորոնավիրուսին վերաբերող հասանելի տեղեկատվությունն ու դրանք ներկայացնել 80 կարճ փաստերի տեսքով։ Փաստ 1. Covid-19-ը և SARS-CoV-2-ը նույն բանը
Կոչ ենք անում տեղաշարժի թերթիկի լրացման առցանց հնարավորություններ ստեղծելիս չմոռանալ անձնական տվյալների պաշտպանության մասին․ հայտարարություն
Պարետի որոշմամբ տեղաշարժի թերթիկ կարելի է ստեղծել նաև էլեկտրոնային ձևով ՝ ՏՏ մասնավոր ընկերությունների ստեղծած հավելվածների միջոցով, որոնք համապատասխանում են ձևաթղթի՝ պարետի կողմից սահմանված բովանդակության պահանջներին։ Այս կապակցությամբ Գործակալությունը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ մասնավոր ընկերությունների կողմից ստեղծված որոշ հավելվածներում հասկանելի չէ, թե անձնական տվյալներն ում կողմից և ինչպես են պահպանվում, օգտագործվում կամ այլ կերպ
Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանը գնահատեցին ՀՅԴ-ին. «Ցանկացած ընտրված ղեկավար սիրով է համագործակցելու»
Արցախի նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ Դավիթ Իշխանյանը հարց ուղղեց Վիտալի Բալասանյանին: Ասաց, որ Բալասանյանը լավ ծանոթ է երկրի անվտանգային համակարգին եւ ինքը գնահատում է նրա անցած ճանապարհը, ապա հարցրեց, թե ինչ կարծիքի է Դաշնակցության մասին, ի՞նչ դեր կարող է ունենալ այդ կուսակցությունը Արցախի անվտանգային համակարգն ուժեղացնելու, կայունությունն ապահովելու, Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ապահովելու առումով: Վիտալի
Աշոտ Ղուլյանը՝ Ռուսլան Իսրայելյանին. «Եթե ինչ-որ բան չի հաջողվել, դա չի նշանակում, որ ոչ մի բան չենք արել»
Ռուսլան Իսրայելյանը Արցախի նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ հարց ուղղեց Աշոտ Ղուլյանին: Ասաց, որ նա հանդիսանում է մի կուսակցության նախագահ, որի կառավարման տարիներին մենաշնորհային դիրքով սեփականաշնորհվել է երկրի կարեւորագույն ստրատեգիական օբյեկտը՝ կապը, երկիր է մուտք գործել ընկերություն, որը երկար տարիներ Արցախի ընդերքի հարստությունը դուրս է հանում, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել՝ Ղուլյանը լինելով բարձրաստիճան պաշտոնյա: Մի հարց
Վիտալի Բալասանյան. «Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն ինձ կշնորհավորի, 20 տարի լավ հարաբերություններ ենք ունեցել»
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը թեկնածուների բանավեճի ժամանակ հարցեր ուղղեց Աշոտ Ղուլյանին եւ Արայիկ Հարությունյանին: «Արդեն կորոնավիրուսը թեւակոխել է եվրոպաներն ու ամերիկաները, չեն կարողանում դեմն առնել: Մարտի 15-ին առաջարկել ենք, որպեսզի մտցվի արտակարգ դրություն, ինչո՞ւ Ազգային Ժողովը գոնե մեկ անգամ նիստ չի արել կամ քննարկել այդ հարցը»,-հարցրեց նա Ղուլյանին: Վերջինս ասաց, որ Ազգային Ժողովը
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է. մարտի 29-ի տվյալները
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդում է 29.03.2020թ. դրությամբ կորոնավիրուսով վարակվածների տվյալները. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 424 Բուժվածներ – 30 Փաստացի բուժվողներ – 391 Բացասական թեստեր – 2216 Մահվան ելքեր – 3


















































