Օրվա լրահոսը
«Որպես ԵԽԽՎ պատգամավոր, բազմաթիվ անգամներ գլուխս կախել եմ եւ անհարմար եմ զգացել, երբ Հայաստանը եղել է այդ ցուցակում». Նաիրա Զոհրաբյան
Սասուն Միքայելյանը որոշ անհամաձայնություններ ուներ. «Երբ մարդուն բերում են բաժանմունք, պետք է տեսախցիկներ տեղադրվեն, որը ես կարեւորում եմ, որովհետեւ եթե մարդուն բերում ես, հարցաքննում ես, կարաս «մառալնի» իր վրա ազդես, հետո տանես քննչական սենյակ, որտեղ տեսախցիկներ դրված են»:
Մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: «Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ
Հոտնկայս ծափահարություններ՝ ԱԺ-ում. պատգամավորները շնորհակալություն են հայտնում ԱՄՆ Սենատին
Միրզոյանն առանձին երախտիքի խոսքեր հղեց նաեւ Հայ դատի գրասենյակի եւ ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել՝ այս կարեւոր արձանագրմանը հասնելու համար:
Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը
60 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն ըմբիշ Բենուր Փաշայանը: Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Բենուր Փաշայանն աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր էր: Բենուր Փաշայանը 1986/89 թվականներին եղել է Հայաստանի հավաքականի մարզիչը:
«Հիմա որ ասում են, թե Թաթան ավելի թանկ է, քան Բրեգովիչը, փաստորեն, ճիշտ են ասում». «Հրապարակ»
Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանից ճշտեցինք. «Ֆակտորի» ընկերությանը ամանորյա միջոցառումների իրականացման համար՝ ներառյալ Բրեգովիչի համերգը, փոխանցվել է 137 մլն 868 հազար 720 դրամ, որը կազմում է ավելի քան 287 հազար դոլար՝ ճիշտ այնքան, որքան հրապարակվել էր մամուլում։ «Մենք ունենք մի քանի էջի վրա տեխնիկական բնութագիր, այդ ամբողջ ծառայությունների համար
Վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ. «Ժողովուրդ»
Հայաստանում վերջին շրջանում գազալցակայանների կողմից սահմանած գները անհանգստացնում են վարորդներին։ Նախ՝ արդեն մի քանի օր է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ։ Հիմա էլ 20 դրամի չափով թանկացում արձանագրվել է հեղուկ գազի շուկայում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու օր է՝ հեղուկ գազի մեկ
Ճառասանը
Անտոն Չեխով Մի հիասքանչ առավոտ թաղում էին կոլեգիական ասեսոր Կիրիլ Իվանի Վավիլոնովին՝ մահացած երկու հիվանդությունից, որ այնքա՜ն տարածված է մեր հայրենիքում՝ չար կնոջից և խմիչքից։ Երբ հուղարկավորողների թափորը եկեղեցուց ուղղվեց գերեզմանոցի կողմը, հանգուցյալի պաշտոնակիցներից մեկը՝ ոմն Պոպլավսկի, կառք նստելով շտապեց մտերիմներից Գրիգորի Պյոտրի Զապոյկինի մոտ՝ երիտասարդ, բայց արդեն բավական հայտնի։ Զապոյկինը, ինչպես գիտեն շատ ընթերցողներ,
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Ermenihaber
Թուրքիայի արտգործնախարարություն ևս հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ: Գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում: Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»՝ ավելացնելով, որ պատմությունը
Դավիթ Բաբայան. Մայր Հայաստանի և Արցախյան Հայաստանի միջև չեն կարող լինել հակամարտություն ու հակասություն. «Իրատես»
Նախընտրական Արցախում քաղաքական զարգացումներն օր-օրի ակտիվ ընթացք են ստանում։ Հստակ ուրվագծվում է, թե ովքեր են ցանկանում դառնալ Արցախի ապագա նախագահ։ Քաղաքական տարբեր ուժեր այս ընթացքում վերակազմավորման բուռն գործընթացների մեջ են, Հայաստանի իշխանությունն էլ ամեն կերպ փորձում է ներգրավված լինել դրանցում և իր սեփական թեկնածուն ունենալ։ Նախընտրական իրավիճակի և արցախյան հիմնախնդրի վերջին զարգացումների շուրջ զրուցեցինք Արցախի
Ռուստամ Բադասյանի հակափաստարկները՝ ի պատասխան Դավիթ Հարությունյանի դիտարկումների
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, դեկտեմբերի 11-ին անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, չորս կետով իր դիտարկումներն էր ներկայացրել իմ կողմից նախկինում հայտարարված մի շարք փաստարկների վերաբերյալ: Խորապես հարգելով նման ձևաչափով մասնագիտական նկատառումներ ներկայացնելու մոտեցումը՝ ներկայացնեմ նաև իմ հակափաստարկները՝ ի պատասխան արդարադատության նախկին նախարարի դիտարկումների: 1️.Փաստարկ 1-ում բարձրացված հարցի կապակցությամբ
Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. Նիկոլ Փաշինյան
Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար: Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Արամ Ա Կաթողիկոս. Ջերմօրէն կ՚ողջունենք այս կարեւոր պատմական իրագործումը հայոց ցեղասպանութեան ճանաչման մեր հաւաքական պայքարի ճանապարհին վրայ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անմիջապէս որ իմացաւ Միացեալ Նահանգներու ծերակոյտին կողմէ միաձայնութեամբ հայոց ցեղասպանութեան ճանաչումը, հետեւեալ յայտարարութիւնը կատարեց. «Ջերմօրէն կ՚ողջունենք այս կարեւոր պատմական իրագործումը հայոց ցեղասպանութեան ճանաչման մեր հաւաքական պայքարի ճանապարհին վրայ: Արդարեւ, այս գծով կարեւոր դեր ունեցան Միացեալ Նահանգներու հայ դատի մարմինները ու յատկապէս Ուաշինկթընի մէջ գործող հայ դատի գրասենեակը: Անցնող տարիներուն Ուաշինկթընի
Փաստորեն, պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ի լուր աշխարհի, հայտարարում է, որ Հայաստանն այլևս չի խոչընդոտի Ադրբեջանի իշխանությունների ցանկությանը. «Հանուն Արցախի» համազգային շարժում
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Արցախի հիմնախնդրի լուծման ՀՀ իշխանությունների մոտեցումներին, նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին որևէ պատվիրակության անդամ, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական, չգիտեմ, համայնքը,
Չավուշօղլուն` Սենատի որոշման մասին. «Քաղաքական բեմադրություն է». Ermenihaber
Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Թուրքիայի նախագահականից հետո չուշացավ նաև ԱԳՆ արձագանքը։ ԱՄՆ Սենատի որոշմանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով. «ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք
Համակարգը եւ հեղափոխությունը
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց պետական համակարգից՝ արձանագրելով, որ այն, իր ամբողջության մեջ, դիմադրում է հեղափոխությանը: Որպես զուտ փաստի արձանագրում՝ այստեղ վիճելու տեղ առանձնապես չկա՝ կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը համամիտ է Փաշինյանի երեկ արտահայտած տեսակետի հետ: Նկատենք, սակայն, որ այդ փաստն արձանագրում է ոչ թե անկախ փորձագետը, դիտորդը կամ մեկնաբանը, այլ այդ
ՀՀ իշխանական քաղաքական ու իրավական միտքը չգտավ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման այլ տարբերակ՝ բացի իր քաղաքացու գրպանը մտնելը. «Իրատես»
Իշխանությունը պնդում է, որ թոշակը պատվով հեռանալու տարբերակ է, այդ պատիվը, հարկավ, կասկածելի է, բայց իշխանությունը անպատասխան է թողնում հարցը՝ հանրության վստահությունը չվայելելու համար խրախուսու՞մ են, թե՞ պատժում:
ՄԱԿ-ում ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր ճանաչելու բանաձևը, որը հեղինակել էր Հայաստանը
Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է։
Հայաստանից եւ Թուրքիայից առաջին արձագանքները ԱՄՆ Սենատի պատմական բանաձեւին
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները»։
Չգործող ոռոգման ջրագծից ապամոնտաժել է խողովակներ և տեղափոխել իր տան բակ
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի մի բնակչի տան բակում կատարված զննությամբ հայտնաբերել են 8 հատ՝ յուրաքանչյուրը 5 մ երկարությամբ, ամբողջականությունը պահպանված ցինկապատ խողովակներ և 5 հատ հորիզոնական կտրված՝ յուրաքանչյուրը 5 մ երկարությամբ ցինկապատ խողովակներ, որոնցով վերջինս պատրաստել էր խոտի հակերի համար ծածկոց: 77-ամյա տանտերը հայտնել է, որ խողովակներն առանց
Բացահայտվել են բջջային օպերատորներից մեկի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարի ապօրինությունները (Տեսանյութ)
Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ մասնաճյուղի աշխատակիցներից մեկը 2010-ից 2013 թվականների ընթացքում չի հաճախել աշխատանքի, սակայն նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։ Նախնական հաշվարկով՝ ընկերության
«Մուրճի հարվածով» ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը. Ա. Խզմալյան
Դեկտեմբերի 12-ին, Գևորգ Քոչար 21 հասցեում ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, տնօրեն Արամ Խոջոյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը, մտավորականներ, թատրոնի դերասանական կազմը և լրագրողներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը
Կարեն Կարապետյանը նոր պաշտոն է ստացել ՌԴ կառավարությանը կից մարմնում
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: Այդ պաշտոնում Կարապետյանը հաստատվել է դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ: Փորձագիտական խորհրդի նախագահությունը նոր մարմին է, որը ձևավորվել է հոկտեմբերի 31-ի հրամանով: Դրա կազմի մեջ մտնում է 15 մարդ: Այն սահմանում Փորձագիտական խմբի հիմնական ուղղությունները, ձևավորում է նրա դիրքորոշումը
Չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հարցում փոխզիջում հնարավոր է. Զախարովա
Չնայած կողմերի միջև դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հարցում հնարավոր է փոխզիջման հասնել: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում: «Ես չէի ասի, որ ինչ-որ ձև «արձանագրել ենք» կողմերի միջև հետագա երկխոսության անհնարինությունը: Ինձ թվում է կողմերն այդ մասին չեն էլ խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է, այլապես
Հակոբ Արշակյանը` պաշտոնը «վայելելու», Շեքսպիրի եւ օվկիանոսը «կտրելու» մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո զրույցում մանկության մասին խոսելիս ասաց, որ շատ անհամբեր երեխա է եղել. «Երբ ինչ-որ բան խոստանում էին, պարտադիր պետք է արագ լիներ: Եթե, օրինակ, ասում էին, որ 2 օրից պետք է գնանք մեր գյուղի բարեկամների տուն, կարող է անգամ այդ երկու օրը չքնեի…Կամ՝ եթե ձմեռ
Զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է
Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ՝ ներկայացնելով համապատասխան կտրոն։ Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ
Հիմնավոր կասկած եմ հայտնում, որ ՀՔԾ և ԱԱԾ պետերին ԱԱԾ-ն է գաղտնալսել. Արթուր Սաքունց
Ըստ Հրանուշ Խառատյանի՝ ոստիկանությունը պետք է և կարող է ունենալ իր առանձին տեխնիկական միջոցները, բայց նա չի հավատում, որ հանցավորության դեմ ութսուն տոկոս պայքարն իրականացնում է ոստիկանությունը:
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
Քիչ առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը չորրորդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Նոր ներդրում զբոսաշրջիկների մեծ հոսք ունեցող Գյումրիում
Գյումրու 2020 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս՝ խոսք գնաց զբոսաշրջիկների բավական մեծ հոսք ունեցող այս քաղաքում հասարակական զուգարաններ չունենալուց։ «Մեր, այսպես ասած, ամենաբաց հարցը, որը բոլորին է հետաքրքրում, քաղաքային զուգարանների խնդիրն է, որը փորձում ենք լուծել դոնորների միջոցներով, մեր միջոցներով լուծել հնարավոր չէ։ Մենք ունենք 10 զուգարաններ՝ ժամանակավոր օգտագործելու համար, բայց փորձը ցույց տվեց, որ տեղադրելուց
«Քննիչի և իրավապահների աչքի առջև կարողանում են կանանց առևանգել, ես ուղղակի չեմ հասկանում»․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Հենց հիմա մեր շահառուներից մեկի կյանքը վտանգված է։ Հայաստանի իրավապահ համակարգը դեռևս ունակ չէ կանանց պաշտպանել բռնությունից։ Այսօր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից և մենք անգամ չգիտենք, թե
Տաբատի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել սպիտակ, փոշենման զանգված
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Հ.-ին: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել


















































