Օրվա լրահոսը

Թուրքիայի զինուժի ավտոշարասյունը Սիրիայում հարձակման է ենթարկվել

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Սիրիայի Իդլիբ նահանգի Դարեթ ալ Իզզե շրջանում: Ըստ թուրքական «Hurriyet» օրաթերթի կայքի՝  հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, ռազմական մեքենաները չեն վնասվել: Բանն այն է, որ ականանետերով հարձակված հակառակորդը վրիպել է: Ականներն ընկել են թուրքական ավտոշարասյունից 20-30 մետր հեռավորության վրա: Չի նշվում, թե ովքեր են կրակ բացել

2017թ. Քրեակատարողական ծառայության կողմից արձանագրված մահվան դեպքերի վիճակագրություն

2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը: Այսպես՝ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17: Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ

«Խոզանոց են հացադուլի սենյակները». «Սասնա ծռերը» հեռացան նիստերի դահլիճից (Տեսանյութ)

«Մենք չենք հանդուրժելու, որ մեր ընկերներն այդ պայմաններում են: Պայման պահմանները բարելավելը բարդ խնդիր չի»

Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն․ Պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։ Հունվարի 8-ի այցի ընթացքում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ունենում է երիկամների սուր ցավեր, գլխապտույտներ, սրտխառնոց, գլխացավեր, ոտքերի ցավեր: Նրա առողջական վիճակի հետ կապված բարձրացվել

«Սասնա ծռերի» գործով նիստը սկսվեց առանց «Դեդ»-ի. նա հրաժարվում է նիստի ներկայանալ

Նա ավելի վաղ մի շարք դժգոհություններ էր ներկայացրել, որոնք առնչությամբ լուծումներ դեռեւս չկան

Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են դասակարգման աղյուսակը. armnoc.am

armnoc.am. Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը: Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում է: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների մեջ տեղ են գտել

Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը. «Ա1+»

«Սասնա Ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկների շրջանում Միայնակ Գայլ անունով հայտնի Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Տեղեկանք՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017թ. ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂՀ Պաշտպանության բանակում արձանագրված մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանք: Տեղեկանքում ներկայացված են 2017 թ.-ին զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 60 դեպք,

Հայտնաբերվել է նռնակ

Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ  Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հայտնաբերվել է նռնակ, որը ՊՆ սակրավորները վնասազերծել են: ՀՀ ԱԻՆ Ջրաշեն գյուղի լուսանկարը՝ hy.wikipedia.org-ից  

Սենոր Հասրաթյան. Պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից

Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից: Ասել է թե՝ երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ դրսևորենք սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն և գործենք Երկիրը

Երկրապահներն այցելեցին զինվորական ուղղիչ- կարգապահական մեկուսարանի տույժ կրող տղաներին

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց նաեւ Արցախ աշխարհ: Մոտ 1 000 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք, իրականացնել առաքելությունը: Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան

ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում

Մինչև 2018 թ.-ի հունվարի 31-ը Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-խանութներից, կստանան հնարավորություն ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով. տոկոսադրույք՝ 0%, կանխավճար՝ 0%, ժամկետ՝ մինչև 60 ամիս, գումար՝ մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` վարկի գումարի 1.39%:  Ակցիայի պայմաններին համաձայն հաճախորդները կարող են ձեռք բերել ապառիկ վարկավորմամբ հետևյալ ապրանքատեսակները` բջջային հեռախոսներ, էլեկտրոտեխնիկա, կահույք, շինանյութ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 14-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի

Արծրուն Հովհաննիսյան. Մենք որևէ բան թաքցնելու միտում չունենք և չենք թաքցրել

Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել:

35 սիրիահայ կմասնակցի Կլոր սեղան հիմնադրամի և նրա գործընկերների կազմակերպած դասընթացներին

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Հալեպ» ԲՀԿ և Արտ հաուս ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ, ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը: Կլոր սեղանը Հայաստանում շարունակում է կազմակերպել վարսահարդարների, ոճաբանների, մատնահարդարների, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի մասնագիտական դասընթացներ սիրիահայ փախստականների համար: Կլոր սեղանի, «Հալեպ» ՀԿ-ի և Արտ հաուս ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները ողջունեցին 35

Ինչո՞ւ է ՊՆ-ն որոշել թաքցնել սահմանային դեպքերը՝ այդ թվում ծանր վիրավորներին. «Հայկական ժամանակ»

Իրականում սահմանային դեպքերը թաքցնելու հատուկ միտում է նկատվում, եւ սա սկսվել է դեռեւս այն պահից, երբ որոշում կայացվեց սահմանային վիճակի մասին տեղեկատվություն տրամադրել ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ՝ շաբաթը մեկ անգամ: Բանն այն է, որ երեկ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը բոլորովին այլ պատահականությամբ պարզեց, որ հունվարի 4-ին նույնպես պատահար է գրանցվել Արցախում: Մասնավորապես՝ Արցախի ՊԲ հյուսիսարևելյան

Կարծես Թաթայի երգի մասին է խոսքը, այլ ոչ թե ճանապարհային երթեւեկության կանոնների. «Հայոց աշխարհ»

Որքան հիշում ենք, Հայաստանը աջակողմյան երթեւեկությամբ (չշփոթել ղեկի հետ) երկիր է։ Դեռեւս։ Ավելին, ճանապարհային երթեւեկության կանոններում սեռային առանձնացված կամ տարանջատող, կամ խտրական վերաբերմունք չկա։

Մենք պետք է շահագրգիռ լինենք, որ Իրանում ամեն ինչ խաղաղ լինի, կայուն. Արամ Սարգսյան. «Իրատես»

Իսկ ինչ վերաբերում է արձագանքմանը, եթե Իրանի իշխանություններն այդ արձագանքի կարիքն ունենային, կարծում եմ, համապատասխան ձևը կգտնեին, և դա կարվեր: Այլապես կստացվեր, որ մենք էլ ենք միջամտում նրանց ներքին խնդիրներին:

Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, նա գտնվել է տանը. Վլադիմիր Հակոբյան. Aysor.am

ՀՀ նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը», – Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ս.Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին գրել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով,

Ապակյա տարաներով հարվածել է մորաքրոջը, պապին, տանիքից ցած նետվել

Երիտասարդը հանձնված է հարազատների հսկողությանը

Տեր-Պետրոսյանից քաղվելիք հիմնական քաղաքական դասերը. Հրանտ Տեր-Աբրահամյան

Անցած տարի մի քանի հոդվածներ գրեցի, որոնք կամ անավարտ մնացին, կամ էլ համարյա ավարտելով չեմ հրապարակել՝ տարբեր պատճառներով: Դրանցից մեկը ուներ «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դասերն» աշխատանքային անունը, որտեղ փորձում էի ամփոփել այն քաղաքական դասերը, որը ես ինձ համար ձեւակերպել եմ տարիների ընթացքում լինելով Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ: Հոդվածն անավարտ մնաց, ու չգիտեմ ե՛րբ նորից կկարողանամ

Քովի, Ռեմարկ,Էքզյուպերի. 2018-ին հայ ընթերցողների դատին կհանձնվեն բազում գրքեր

Հայ ընթերցողները 2018 թվականի ընթացքում հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի հանրության դատին կհանձնվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները: Մասնավորապես, հայերեն թարգմանությամբ կներկայացվի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող

Ուրուկուէյի մէջ բացուած է «Հայաստանի Հանրապետութիւն» հրապարակը.  «Եռագույն»

Ուրուկուէյի մայրաքաղաք Մօնթէվիտէոյէն և Փիրեափոլիս ամառանոցէն ետք, Հարաւայի Ամերիկայի ամենայայտնի ամառանոց-քաղաք, Փունթա Տէլ Էսթէի մէջ 7 Յունուար 2018-ին, պաշտօնական արարողութեամբ մը բացումը կատարուեցաւ «Հայաստանի Հանրապետութիւն» հրապարակին։ Այս մասին կը հաղորդէ Կարօ Հէքիմեանը։ Մասնակցեցան զբօսաշրջիկութեան հայազգի նախարար Լիլիան Քէշիշեանը, Մալտօնատոյի նահանգապետ Էնրիքէ Անթիա, Փունթա Տէլ Էսթէի քաղաքապետ Անտրէս Խաֆիֆ, ՀՀ դեսպան Տիկ. Էսթէր Մկրտումեանը, Ուրուկուէյի հայոց

Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն

Երևան, 9-ը հունվարի, 2018թ. – Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի: «Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ

Արուեստագէտները իրենց ժողովրդականութիւնն է որ ի սպաս կը դնեն վեհ նպատակներու հանդէպ զգայնութիւն յառաջացնելու դատին. «Ասպարեզ»

Կիրակի երեկոյեան տեղի ունեցած «Կոլտըն Կլոպ»-ի մրցանակաբաշխութեան հանդէսի կազմակերպողներն ու մասնակիցները հանրութեան պատգամ մը փոխանցելու յատուկ ճիգ թափեցին: Սկսելով մրցանակաբաշխութեան բացումը ազդարարող Սեթ Մայըրզի «Մարուանան (թմրանիւթ) վերջապէս կը թոյլատրուի, իսկ սեռային ոտնձգութիւնները՝ ոչ» յայտարարութենէն, հասնելով մինչեւ քանի մը մրցանակակիր կիներու ուղղած խօսքերը, կին հանդիսականներու սեւ հագուկապը եւ, անշո՛ւշտ, երեկոյի ամէնէն ազդու ելոյթը՝ Օփրա Ուինֆրիի ճառը՝

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Երասխ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Բոլոր վարորդներին հորդորում

«Մինչեւ մեկ տարեկան երեխաների հիվանդասենյակներում այս ընթացքում լինում են 8-10 երեխա, մնացած հիվանդասենյակներում՝ 3-4». «Հայկական ժամանակ»

«2018 թվականին մենք կրկին ունենք սեզոնային վարակների բռնկում: Այս տարի ավելի շատ տարածված են ռինոսինտիցիալ վիրուսները, քան գրիպի Ա եւ Բ տեսակները, որոնք տարածված էին անցյալ տարի: Այս վարակները հիմնականում ախտահարում են մինչեւ մեկ տարեկան երեխաներին, թեեւ ունենք ծանր դեպքեր նաեւ մեկ տարեկանից բարձր երեխաների շրջանում: Դիմում են մեծ մասամբ արտահայտված շնչառական անբավարարության պատկերով: Երեխաների

Ֆրանսիան պետք է ընտրողական քաղաքականություն վարի ներգաղթյալների նկատմամբ. Ազնավուր

Ճիշտ է, մենք չենք կարող բոլորին ընդունել: Դա նորմալ չէ և հեշտ չէ: Բայց մենք կարող ենք նրանց դասակարգել:

Ժամանակակից Իրանը մի ուրույն պետական-քաղաքական համակարգ է, որը դրսից ուղղակի հնարավոր չէ պայթեցնել. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբերի 28-ին Իրանում սկսված եւ մոտ մեկ շաբաթ տեւած բողոքի ցույցերը խորին անհանգստությամբ ընդունվեցին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոնակատարությունների մեջ գտնվող Հայաստանում։ Եվ դա միանգամայն բնական է, քանի որ Իրանի ներսում իրադրության հետագա ապակայունացումը կարող է լուրջ ազդեցություն գործել մեր երկրի աշխարհաքաղաքական ընդհանուր կացության վրա։ Անցած օրերի ընթացքում համացանցը ողողած տեղեկատվական հոսքերի բազմազանության ու հակասության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031