Օրվա լրահոսը

«Ֆրանկֆուրտում շատ քիչ հայ հեղինակներ ենք «հրամցրել» աշխարհին»

Վերջերս Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցած «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գրքի տոնավաճառն ու ցուցահանդեսը տարբեր միջոցառումներ են: «Ֆրանկֆուրտում տոնավաճառ է՝ գրքի վաճառքի տոն: Սա նաեւ հեղինակային իրավունքների վաճառքի տոն է, այստեղ են կնքվում պայմանագրեր՝ այլ երկրում քո մշակույթը թարգմանելու, հրատարակելու, տարածելու նպատակով: Մինչդեռ մենք կոնկրետ այդ տոնավաճառում մինչ

Համապետական 3-րդ շաբաթօրյակ` Շիրակի մարզում

Համապետական շաբաթօրյակն այս անգամ Շիրակի մարզի 79 համայնքներում միավորել էր շուրջ 20 հազար մասնակցի` 335 աշխատանքային տեղամասերում, ինչպես նաև 78 ինքնաթափ մեքենա, 9 բարձիչ մեխանիզմ և 35 էքսկավատոր: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակն անցկացրեց Շիրակ օդանավակայան տանող հատվածում: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց շաբաթօրյակների անցկացումը. «Այս անգամ մենք ընտրել ենք դեպի օդանավակայան գնացող

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրվեց 2 տարով

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ պայմանական  ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։ Մինչ որոշման կայացումը ուսումնական հաստատությունում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմած  փորձագետների մատնանշած թերությունների վերացման

Լույսը եւ լույսից թաքնվողը

Չեմ փորձի հաստատել, թե դա այդպես է, այսինքն` ընդունելի բոլորի համար, բայց ինձ համար չորս բան հաստատուն է, որոնցով կարելի է անվերջ հիանալ ու չհոգնել, չհագենալ: Դա աստղազարդ երկինքն է, բոցկլտացող խարույկը, քնած երեխան եւ հոսող կենդանի ջուրը, որի խորքում հաստատ ապրում է ջահել ձուկը: Այո՛, ինձ համար դա այդպես է, եթե, իհարկե, դեռեւս ապրում

Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների, ուսանողների և բնակիչների ջանքերով պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, հասարակական կառույցները և հանրային օգտագործման

Ավելի քան 2300 կրակոց`սահմանին

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Խորհրդակցություն նախագահականում` 2018-ին կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել

Մահացել է ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանը

ԱԺՄ կուսակցությունը ցավով տեղեկացնում է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանի անժամանակ մահվան մասին: Լյուդվիգ Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1993թթ.` Կառավարությանը կից կրոնի կոմիտեի նախագահ, 1998-1999թթ. «ԱՅԺՄ» թերթի գլխավոր խմբագիր: ԱԺՄ կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը: Լյուդվիգ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

«ԵԽ զեկույցը տեսչական ստուգում չէ»

Ըստ Էմին Երիցյանի՝ ԵԽ Կոնգրեսում քննարկված զեկույցը խիստ չէ, ավելի դրական է, քան ժողովրդավարական շատ երկրների մասին ԵԽ փաստաթղթերը Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 33-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց մայիսի 14-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունների մասին տեղեկատվական զեկույց: Փաստաթղթի հեղինակը Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակ Լիզա Անսալան է: ԵԽ փաստահավաք առաքելությամբ

Ինչո՞վ կարեւորվեց Սարգսյան-Ալիեւ ժնեւյան հանդիպումը

Շվեյցարական Ժնեւում, բավական երկար ընդմիջումից հետո, կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կազմակերպված հանդիպումն աչքի ընկավ կառուցողական մթնոլորտով, իսկ երկու նախագահների առանձնազրույցը հիմք դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների: Թեեւ դեռ հանդիպումից առաջ ակնհայտ էր, որ շոշափելի արդյունքներ չի կարելի ակնկալել, այնուամենայնիվ հենց հանդիպման փաստը կարելի է դրական գնահատել՝ մի քանի պատճառով: Առաջին.

«Առաջին ատյանում կասկածելի ձեւով գործից անհետացավ քաղգործով ձայնագրության կրիչը»

Արփինեն բողոքը ներկայացնելիս լաց եղավ Արփինե Մայսուրյանին յոթ տարի առաջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ոմն Արմենակ Հովհաննիսյանի հետ, 2010 թ. սեպտեմբերի 15-ին խարդախությամբ հափշտակել է Զարուհի Պողոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը՝ բնակարանը, բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատրաստել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող «Հայտարարություն» եւ «Ստացական»

Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում

Համապետական շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, ուսանողներ, բնակիչներ: Վաղ առավոտից մեկնարկած աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով նշել

«Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն վաղաժամ էր». Անդրեյ Արեշեւ

Կան վիճելի տարածքներ, այդ թվում՝ Քիրքուկը եւ Սինջարը, որոնք չեն մտնում Քուրդիստանի ինքնավար շրջանի մեջ

Հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ են կայացել Մինսկում

Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով: Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ:

«Փոխզիջումների ճանապարհը պահանջում է 2 կողմերի բարի կամք, ինչը չենք տեսնում». Անդրեյ Արեշեւ (Տեսանյութ)

Անդրեյ Արեշեւն ընդգծեց՝ Արցախյան հակամարտությունն այն կետն է, որ դեպքում ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կոորդինացված են աշխատում

«Ֆրանկֆուրտի տաղավարը պետք է լցնել ոչ թե գրքերով, այլ բովանդակությամբ»

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ – Պարոն Մարտիրոսյան, Հայաստանը շուրջ 20 տարի մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին եւ ամեն անգամ լսում ենք, այդ թվում՝ ձեզնից, որ Ադրբեջանի ներկայացրած գրականության 90 տոկոսը հակահայկական է… – Իհարկե, Ադրբեջանը տեղով ունի հակահայկական բնույթ, էլ ուր մնաց նրա գրականությունը չլինի այդպիսին: Ադրբեջանական հասարակությունը հիվանդ է, նրան հիվանդացրել

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ օրն սկսեցինք ոսկե մեդալով

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր եզրափակիչ օրն է: Աղջիկների պայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը, հանդես գալով մինչեւ 20 տարեկանների խմբում, նվաճեց բոլոր ոսկե մեդալները: Պոկում եւ հրում վարժություններում Արփինեն փոքր ոսկիները վերցրեց, համապատասխանաբար, ցույց տալով 97 կգ եւ 131 կգ եւ երկամարտի 228 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Աշոտ

Արցախում երկու զինվոր է մահացել

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում վաղ առավոտից Երևանում մեկնարկել է համաքաղաքայինը: Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք», ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, համատիրություններ, բուհերի ներկայացուցիչներ, բնակիչներ և այլն: Մասնակիցներին բաժանվել են բահեր, պարկեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Սանմաքրման աշխատանքներից հետո

Փառատոն` նվիրված քաղաքի տոնին

Գնալով ավելի է աշխուժանում եւ բովանդակալից դառնում Թատերական գործիչների միության ստեղծագործական աշխատանքները, որը գործունեության զգալի մասը հատկացնում է մարզերին` բնակչությանը հասու դարձնում մշակութային կյանքին՝. նշելով թատրոնների հոբելյաններ, որը դառնում է երեւույթ եւ ուշագրավ տոնակատարություն, վաստակաշատ դերասանների մեծարումներ, տարբեր առիթներով փառատոներ եւ այլն: Վերջին տարիներին նման փառատոներ անցկացվել են Վայոց ձորի, Սյունիքի եւ այլ մարզերում, աջակցում`

Լեւոն Հայրապետյանի կորուստը ծանր է ողջ հայության, հատկապես՝ արցախահայության համար. Մանվել Գրիգորյան

Հարգելի՛ Հայրապետյաններ. Երկրապահական եռասերունդ ընտանիքը խոր կսկիծով տեղեկացավ հայազգի մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան մասին։ Այս անդառնալի կորուստը Հայրապետյանի հարազատների, բարեկամների, ընկերների, մտերիմների հետ միասին սգում ենք երկրապահներս։ Ձեզ եմ փոխանցում Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների անկեղծ ցավակցությունները։ Հայրապետյանի կորուստը ծանր է ողջ հայության, հատկապես՝ արցախահայության համար։ Լեւոն Հայրապետյանը բազում հայրենասիրական

Սիսիան-Երևան ավտոճանապարհին Արցախի 2 քաղաքացիներ վթարի են ենթարկվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:41-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Daiatsu Storia» մակնիշի 34 VV 208 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1980 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և

«Ժառանգված» ջրի խնդիրը լուծվեց

Վեոլիա Ջուրն աշխատում է Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն-1» թաղամասերում, «Տարոն-4» թաղամասի «Բելոռուսների» կոչված հատվածում ջրի քանակի ու ճնշման խնդիրների առջեւ բաժանորդները հաճախ էին կանգնում: «Լեռնապատի» ջրաղբուրներից սնվող այս թաղամասերը գտնվում են քաղաքի բարձրադիր գոտիներում: Մինչդեռ կախված եղանակային պայմաններից` ջրի արտադրության ծավալներն այս աղբյուրներում ունեն սեզոնային տատանումներ եւ ջրի պակասը հաճախ էր բաժանորդների դժգոհությունների առիթ դառնում:

Ծեծի է ենթարկվել Ախալցիխեի քաղաքապետի թեկնածուն. aliq.ge

aliq.ge. Ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցիխեում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Այս մասին հայտարարել են ՄԱՇ-ից: Բարամիձեի խոսքով, նրան ծեծի են ենթարկել «Վրացական երազանք»-ի անդամները, երբ փորձել է նկարահանել «Վրացական երազանք»-ի գրասենյակը: Բարամիձեի խոսքով, «Վրացական երազանք»-ից մեծամասնական թեկնածու Զույա Բալիշվիլիի որդին նրան հարվածել է: Իշխող թիմում վերոնշյալ մեղադրանքները հերքում

Ինչու է թանկացել բենզինը. «Հայկական ժամանակ»

«Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- նախօրեին Գյումրիում պատասխանելով լրագրողների՝ թանկացումներին վերաբերող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդ որում, «համբերատար» բնորոշումը գտնելու համար վարչապետը ահագին մտածեց: Թե որքանով է թանկացել կյանքը վերջին շրջանում, դեռ պաշտոնական գնահատական չկա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հոկտեմբերին տեղի ունեցած գնաճը կարձանագրի հաջորդ ամիս միայն: Ըստ վարչապետի՝ Հայաստանում թանկացել

Ժնեւյան հանդիպումը Ալիեւի լիակատար ձախողման վավերացում էր

Սկիզբը՝ այստեղ Ժնեւի բանակցությունների գնալը Ալիեւի համար հավասարազոր էր իր իսկ կողմից ձեւավորած բազմամյա քարոզչական ֆոնի տապալման արձանագրմանը Ինչո՞ւ պաշտոնական Երեւանը համաձայնեց գնալ ժնեւյան հանդիպմանը, երբ ակնհայտ է, որ անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հետպատերազմյան հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, Ալիեւն ուղղակի չի կատարում: Այսօր այս հարցը շատերն են

Բուհը քանդվում է. «Հրապարակ»

Երբ 2011 թվականին Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր նշանակվեց, ապա ընտրվեց Կորյուն Աթոյանը, տարբեր հակասական կարծիքներ էին հնչում նրա՝ այդ պաշտոնին արժանի լինել-չլինելու մասին։ Բայց երբեմն պատահում է, որ առաջին հայացքից անարժան մարդը, պարզվում է, ճիշտ իրեն արժանի տեղում է հայտնվել, եւ հակառակը՝ ակնհայտ արժանիքներ ունեցող մարդը ձախողվում է, ապացուցում, որ դա իր տեղը չէ։ Անցավ ժամանակ,

Ի՞նչ են թաքցնում իշխանությունները իրանական գազի թեմայով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրանական գազի թեմային: Ըստ նրա` Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար հայկական կողմն իրանական գազ չի գնում: «Եթե ցածր գնի առաջարկ լինի, մենք անպայման կգնենք: Այդ հարցի շուրջ քննարկումները մշտապես ընթացել

Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքի հաշվին օբյեկտ է կառուցում

Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցում ակտիվ շինարարություն է գնում: Լուսանկարում պատկերված շինությունը, ինչպես մեզ հետ զրույցում բնակիչները պնդեցին, կառուցվում է կանաչ տարածքի հաշվին: Բնակիչներն ասում են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում: Շատ խոշոր, հաստաբուն ծառեր չէին, բայց դրանք վաղուց էին տնկված, ու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031