Օրվա լրահոսը
Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի և Կիպրոսի հոգևոր առաջնորդի հետ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պաշտոնական հանդիպումները Կիպրոսի Հանրապետությունում
Կենվորուհին մեղադրվում է տանտիրոջ բանկային քարտից 100 հազար դրամ հափշտակելու մեջ
Նրան սպառնում է մեծ տուգանք կամ ազատազրկում
Այսօր երկրորդ չեմպիոնն ունեցանք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այս օրը հաջող է ընթանում Հայաստանի համար: 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանից հետո չեմպիոնական հարթակ բարձրացավ Մ 23 տարիքայինների 94 կգ քաշային ծանրորդ Կարուշ Ղուկասյանը: Հայաստանցի ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց թե երկամարտում (359 կգ), թե պոկումում (162 կգ) եւ թե հրումում (197 կգ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյանը հանդիպել է «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել սահմանադրական արդարադատության խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը, որը Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր տարի դառնում է առավել ընդգրկուն հարթակ սահմանադրական արդարադատության արդիական հարցերի
Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը: Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում: Քննարկումներից հետո վարչապետ Կարապետյանը
Կացնահարված Թագուհի Մանսուրյանը պնդում է՝ արհեստական իր եղունգներով չէր կարող քերծել իրեն կացնահարող ամուսնուն
Կնոջը, աներոջը եւ զոքանչին կացնահարած Վլադիկ Թագուհի Մանսուրյանի եւ նրա պաշտպանի ներկայացրած բոլոր միջնորդություններին առարկում էր՝ ասելով, թե ճանկռել է, իրեն վնասել է եւ որդուն թույլ չի տվել տեսնել:
Հարուստ հանքեր շատ ունենք, սակայն բաց հանքով շահագործման լիցենզիա չեն տալիս. (Տեսանյութ)
Էներգետիկ ոլորտի նախարար Աշոտ Մանուկյանն ասում է՝ Վալլեքսին վարկից զրկելը երկրի հեղինակության համար մտահոգիչ է
Տեղեկատվություն՝ ՀՀ ՔԿ վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերի մասին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ: Այսպես՝ վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 139 քրեական գործ, որոնցից 2-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության
Վայոց ձորի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետը նախ անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի մասին մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին իրազեկելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Հարություն Սարգսյանը նշել
Բակո Սահակյանը Վալոնիայի խորհրդարանում հանդիպել է պատգամավորների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում քրտնաջան եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, ընդգծելով, որ այն հանդիսանում է Վալոնիայի ու Արցախի, մեր
«Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի հայտարարությունը
2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը՝ նախընտրական քարոզչության ընթացքում առնչվում է խոչընդոտների: Մասնավորապես, անհայտ անձանց կողմից պոկվել են Կապան համայնքի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի կողմից առաջադրված թեկնածուներ Կարեն Ստեփանյանի և Դավիթ Հակոբյանի քարոզչական պաստառները: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «Երկիր Ծիրանի» կուսակցության նկատմամբ
«Վլադիկը, ձեռքից բռնել էր աղջկաս ասելով՝ վառելու է մեր տունը, բոմբ է գցելու, մեր ընտանիքը վերացնելու է». Մանսուրյանի դատը
Կարինե Մանսուրյանը հայտնում է, որ «Ամուսնալուծությունից հետո Վլադիկը մեզ հանգիստ չի տալիս, ծեծի է ենթարկում աղջկաս: Շարունակում է մեզ անհանգստացնել, գրեթե ամեն օր՝ գիշեր-ցերեկ գալիս է մեր տան մոտ»: Ստիպված կինը դիմում է գրել ոստիկանապետին, որ պարտավորեցնեն Վլադիկ Մարտիրոսյանին իրենց չանհանգստացնի:
Գյումրու «ճռճռան շենքն» ու Թոփալ Տիկոյի կարած ճռճռան կոշիկները (Տեսանյութ)
Գյումրու կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում մի քանի օր առաջ Շիրակի թեմի առաջնորդարանի կողմից բացվեց հոգևոր գրքերի գրատուն։ Այն տեղակայված է գյումրեցիներին հայտնի «ճռճռան շենքում», ուստիև քաղաքի կոլորիտը ցուցադրելու նպատակով անվանել են «Ճռճռան գրատուն»։ Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի ներկայացմամբ՝ Գյումրու «Ճռճռան» ու «Լոդկա» շենքերի ճարտարապետը եղել է Հովհաննես Քաջազնունին, Հայաստանի առաջին հանրապետության առաջին
«Եթե անգամ մեկ հոգի աշխատանք է գտնում աշխատանքի տոնավաճառի ընթացքում, դա արդեն ինչ-որ չափով ձեռքբերում է»
Գործատուն և աշխատանք փնտրողը հանդիպեցին նույն վայրում
Ի՞նչ համագործակցություն կարող է լինել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների միջև
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել էր Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների ղեկավարներին` Ալեքսանդրի Բաստրիկինին և Իվան Նոսկևիչին: Համաձայն ՀՀ նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ և Բելառուսի ՔԿ ղեկավարները Երևան էին ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով: Սարգսյանը, ըստ հաղորդագրության, կարևորել էր իրավապահ մարմինների միջև սերտ
Ինչպիսի՞ ատոմակայան կունենաք՝ փոքր մոդուլային ռեակտորներո՞վ, թե այլ տեսակի. պարզաբանում է նախարարը (Տեսանյութ)
Մեծամորի ՀԱԷԿ-ի ռեսուրսներն անվերջ չեն. Աշոտ Մանուկյանն ասում է՝ 2 տարուց պարզ կլինի, թե ինչ քայլեր կարվեն
Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները
ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա: Թե՛ Իրաքում եւ թե՛ Սիրիայում ահաբեկչազերծման գործողությունները ընթանում են հաստատ կշռույթներով: Երկու տարածքների վրա գործողություններին աշխուժորեն մասնակցում են քրդական զինյալ խմբավորումները: Մաքրազտման այս գործողությունները հիմնական շրջանները մաքրելով հանդերձ շատ արագ «թայմ-աութներ» են վերցնում․ միակտուր եւ համընդհանուր ահաբեկչության արմատախիլ անելու եւ վերջնական
Երևանյան դպրոցում՝ ջեռուցման կաթսայի տակ օձ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 135 դպրոցում՝ ջեռուցման կաթսայի տակ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
«Նախագահ Ալիևը պարզապես չի ենթարկվել նրան, ինչին նա և իր երկիրը համաձայնել էին». Ամերիկայի հայկական համագումար
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) վկայություն է ներկայացրել Հելսինկյան հանձնաժողովի լսումներին` «Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի կանխում. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» խորագրով: Հիմնական բանախոսներն էին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն (1999-2001թթ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը (2013-2016թթ.) և Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:
Փոխնախարար. «Բիզնեսի եւ իշխանության տարանջատումն աստիճանաբար է լինելու»
Տնտեսական մեկնաբանն ու փոխնախարարը վերլուծում են տնտեսական ակտիվության ցուցանիշները
ԱՄՆ դեսպանը վերջին 8-10 ամսվա ընթացքում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել
«Այստեղ եմ՝ լսելու ՀՀ քաղաքական գործիչների մտահոգությունները». Լեհաստանի ԱԳ նախարար
«ՆԱՏՕ-ն մշտադիտարկում է բոլոր մարտահրավերները տարբեր ուղղություններով»,-ասում է Վիտոլդ Վաշչիկովսկին Հայաստան այցելած Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը գոհունակությամբ մատնանշեց սեպտեմբերին կայացած ՀՀ եւ Լեհաստանի նախագահների հանդիպումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ գործակցությունը կշարունակվի ամենաբարձր մակարդակով: «Այդ գործակցությունը վերաբերում է նաեւ տնտեսական մակարդակին: Ինչպես ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ ներուժն
Աղքատության թվի չնվազեցման քաղաքականություն. թոշակների վճարման հարցը՝ ԱԺ-ում. «Ա1+»
Վերջին 3 տարվա ընթացքում դադարեցվել է 98 894 թոշակի վճարում: «Ամենամեծ հիմքը՝ սահմանված ժամկետում բանկ չի ներկայացել: 2017թ. 23 466 մարդու թոշակ չի վճարվել այդ հիմքով: Հաջորդ հիմքը՝ լրացել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու ժամկետը, սրանք այն մարդիկ են, որոնք դրսում են»,- ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Կենսաթոշակը վճարելու համար
Էդվարդ Նալբանդյան. «Ցավոք, Ժնևում կայացած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են»
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ բանակցությունների արդյունքներով Բարև Ձեզ, ողջունում եմ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն Երևանում: Այս տարի մենք հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն ենք նշում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը: Լեհաստանի հայ համայնքը հաստատուն կամուրջ է հանդիսանում մեր երկու բարեկամ պետությունների
Թուրքիայում թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձինք, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարկվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են: Թուրքական ոստիկանության կողմից արված հայտարարության համաձայն, իրավապահ մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածյալների տնից հայտնաբերվել է
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները բարձր առաջադիմության համար ստացել են կրթաթոշակներ
ԱՊՀ երկրների հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը կրթաթոշակներ է հանձնել ապրիլյան պատերազմի 3 մասնակիցների, իսկ կրթություն ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն: Կրթաթոշակները հանձնվել են հաղթողներին «Ինտեգրացիոն վեկտորները և անվտանգությունը․ մարտահրավերները և հնարավորությունները» կլոր սեղան քննարկման ընթացքում, որին մասնակցում էին քաղաքագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից: Մարգարովը հայտնել է. Նման խրախուսական միջոցառումները կրթության ոլորտում շարժիչ
Արցախի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա
Հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանին։ Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է մարտահրավերները, որոնց բախվում է Հարավային Կովկասը, նշելով, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի
Արմեն Ամիրյանը պատճառաբանում է, որ գրություն չի ստացել «Խավարումը» բացելու վերաբերյալ
Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց՝ ի վերջո վերաբացվելո՞ւ է, լինելո՞ւ է Թումանյանի թանգարանում բացված, այնուհետեւ արգելված «Խավարում» ցուցահանդեսը: Մշակույթի նախարարության լրատվականից փոխանցեցին պարոն Ամիրյանի հետեւյալ պատասխանը. «ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներում, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում, ցուցադրություն բացելու համար գոյություն ունի սահմանված ընթացակարգ։ Նախարարությունը մինչ օրս պահանջված ընթացակարգով որևէ գրություն չի ստացել Թումանյանի թանգարանում «Խավարում» անունով
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ոստիկանության Արարատի մարզային վարչությունում արձանագրված ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ֆինանսական խախտումների և չարաշահումների մի շարք դեպքեր: Մասնավորապես, պարզվել է, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության տարբեր ստորաբաժանումների չորս հաշվապահներ պատշաճ կարգով չեն կատարել իրենց պարտականությունները, թույլ են տվել ֆինանսական խախտումներ, ինչպես նաև, չարաշահելով պաշտոնեական դիրքը, յուրացման


















































