Օրվա լրահոսը

Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք (ֆոտո). EcoNews.am

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը գնում է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին: Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում

Ցտեսություն օնլայն գնումներին. 200 հազարը կիջնի մինչև 11 հազարի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առեւտրի ծավալները: Այդ ամենը կանդրադառնա նաեւ ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը եւս

Քարտ-բլանշ տալով Կարեն Կարապետյանին՝ դեսպանը փորձել է ապահովագրել ամերիկյան ներդրողի մուտքը հնարավոր արգելակներից. «Ժամանակ»

Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, և որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը: Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանը ու

Լեւոն Հայրապետյանի մահը ՀՀ իշխանությունների խղճի վրա է նաեւ. «Ազգ»

Ժամանակը, որի խտացող մշուշը լավատեսության նշույլ չէր թողնում բարերար Լեւոն Հայրապետյանի ճակատագրով մտահոգ մարդկանց համար, դառնում էր անհուսալի երկար եւ տագնապալի: Կդիմանա՞ արդյոք այս տարվա ձմռանը: Այս անհանգստությամբ էի ամռանը Երեւանում զրուցում ազգանվեր բարերարի կրտսեր դստեր՝ Զարուհի Հայրապետյանի հետ: Գուցե Նյու Յորքում էլի՞ ցույց կազմակերպենք հարցիս պատասխանեց՝ պետք չէ, հույս կա որ առաջիկայում ինչ-որ լավ

ԱՄՆ-ի երկու նախկին նախագահներն ընդդեմ՝ Թրամփի. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը կոտրեց իր կողմից հաստատված լռությունը, եւ հրապարակային կերպով դատապարտեց Միացյալ Նահանգներում քաղաքական ներկա պառակտվածությունը: Առանց ներկա նախագահ Դոնալդ Թրամփի անունը որեւէ մեկ անգամ տալու, Նյու Յորքում արտասանած իր ելույթի ժամանակ Բուշը հստակ կերպով ուղերձը հղում էր հենց Թրամփին, վերջինիս կողմից «Թվիթեր»-ում քաղաքական իր մրցակիցների դեմ հաճախ կիրառվող խայթոցներին, դեպի

«Հայաստանի կողքին, առանց Հայաստանի». «168 Ժամ»

«Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Բավական է խոսել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որոնցից Վրաստանը մեծ շահույթներ է ստանում: Տնտեսական և էներգետիկ բաղադրիչի տրամաբանական շարունակությունը ռազմական բաղադրիչն էր, որը, ինչպես տեսնում եք, այնքան խորը բովանդակություն

4 Կետի փոխարեն Հայաստանի տնտեսության մրցունակությունը բարձրացել է 6 կետով. «Ազգ»

2017-2018թթ-երի Գլոբալ մրցունակության զեկույցի համաձայնՙ Հայաստանը 137 երկրների մեջ զբաղեցրել է 73-րդ տեղը: Նախորդ զեկույցում Հայաստանը 138 երկրների մեջ զբաղեցրել էր 79-րդ տեղը: Այսինքն, մեկ տարվա ընթացքում մեր տնտեսության մրցունակությունն աճել է 6 կետով: Մինչդեռ, անցյալ տարվա զեկույցից հետո, Հայաստանի կառավարությունը նպատակադրվել էր երկրի մրցունակության ցուցանիշը բարելավել առնվազն 4 կետով: Այսինքն, փաստացի հաջողվել է գերազանցել

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Հանգամանորեն, դետալ առ դետալ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Քե՞զ երբ են տալու Խորենացու մեդալ:

Իրական մտահոգությունները

Ձեզ չի՞ զարմացնում, որ կառավարության նախաձեռնած գրեթե բոլոր օրինագծերը իշխանության կողմնակիցների ջերմ հավանությանն են արժանանում, իսկ ընտանեկան բռնությունները կանխարգելող օրինագիծն անողոք քննադատության թիրախ է դառնում նույն իշխանամետ շրջանակների կողմից: Մի՞թե դա ամենավատ օրինագիծն է, որը երբեեւէ մշակվել է կառավարության կողմից: Ակնհայտորեն` ոչ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ մարդկանց «վերեւից» թույլատրել են օրենքին դեմ խոսել, կամ

Հայաստանն ավելացրել է ռազմական բյուջեն. Eurasianet

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ 2018թ. պաշտպանական բյուջեն ավելացնում են 18 տոկոսով: Պաշտպանության նախարարը հրաժարվել է հստակեցնել՝ ինչպես է բաշխվելու բյուջեի աճը, այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ այդ գումարները կարող են օգտագործվել հայկական բանակի համար սպառազինության նոր համակարգեր գնելու համար, ասվում է eurasianet.org-ում տեղադրված հոդվածում: Գնահատականներից մեկի համաձայն՝ 2018թ. պաշտպանական բյուջեն

Լեւոն Հայրապետյանը մահացավ՝ դառնալով ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհը

Եվրոպայի Հայերի Համագումարը խորին ցավակցությունն է հայտնում  ազգային բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային եւ մարդկային արժանիքները եւ արդարության ձգտումը վեր են ամեն ինչից: Լեւոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների եւ  մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր եւ նյութական կարողությունները անմնացորդ ի սպաս

Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այսօր կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։ Այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը: Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է նաև, որ հարևան խուց է  տեղափոխվել դատապարտյալ, ով անընդմեջ բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցնում խցերում պահվող բոլոր անձանց

Հայաստանն իր նպաստն է բերում նաև խաղաղության պահպանման, խաղաղաշինության և անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Նախարար Նալբանդյանի ելույթը Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված համերգին   Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի հյուրեր, Ուրախ եմ ողջունել ձեզ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված այս գեղեցիկ միջոցառմանը: Քարորդ դար առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և Հայաստանը

Երթ Ստեփանակերտում` բարերար Լևոն Հայրապետյան հիշատակին

Այսօր Ստեփանակերտում, Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ, կազմակերպվել է  քայլերթ` ի հիշատակ բարերար Լևոն Հայրապետյանի: Aravot.am-ի հաղորդմամբ, մինչ երթի մեկնարկը, բարերարի միջոցներով կառուցված հանրապետական մարզադաշտին հարակից  Սիրո պուրակում  կատարվել են մաքրման աշխատանքներ և  խոնարհվել ծաղիկներ: Այնուհետև մասնակիցները երթով շարժվել են Սբ. Հակոբ եկեղեցի, որտեղ կատարվել է մոմովառություն և  հոգեհանգստի արարողություն: Դավիթ Աբաղյան

ԱՄՆ-ի դեսպանի նշած 8 մլրդ դոլարի ներդրումը կլինի, երբ հեղափոխական մարտկոցները Հայաստանում լինեն (Տեսանյութ)

Էներգետիկայի ոլորտի նախարար Աշոտ Մանուկյանն ասում է՝ ԱՄՆ-ի հետ համագործակցում են բոլոր խոշոր ծրագրերով

Տաթեւ Հակոբյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն

Հայաստանցի 23-ամյա ծանրորդ Տաթեւ Հակոբյանը Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության 90 կգ քաշային աղջիկների պայքարում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում մեր մարզուհին արձանագրեց 228 կգ արդյունք: Նա երկրորդն էր նաեւ պոկում (105 կգ) եւ հրում (123 կգ) վարժություններում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ըստ ՓՊ-ի ներկայացուցչի՝ շաքարախտով տատիկին քաղցրավենիքից զրկելը՝ ընտանեկան բռնություն է

Քննարկում ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի շուրջ

Հայկաձոր գյուղում Անի մայրաքաղաքի մի հատվածը հայտնաբերած հայագիտական կենտրոնը դարձավ 20 տարեկան (Տեսանյութ)

Այսօր անվանի գիտնականների, Շիրակի հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների մասնակցությամբ նշվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 20-ամյակը։ Ուշագրավն այն է, որ գիտական այս կենտրոնը Գյումրիում հիմնադրվել է 1997 թվականին, երբ քաղաքը դեռ ավերակների մեջ էր, սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր պայմաններում էր։ 15 տարի շարունակ չունենալով շենքային մշտական պայմաններ, տեղից-տեղ տեղափոխվելով ու ստանալով ցածր

«TO QO INCH CAVNA tiv 17 hatuk dprocum incha katarvum»

«Ընդվզել» է N 17 դպրոցի հատուկ մանկավարժը

Սերժ Սարգսյանը կարևորել է Լեհաստանի դերակատարությունը ԱլԳ շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում

Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն

ՀԿ-ները պատրաստակամ են իրենց փորձը, կարողությունները ներդնելու ՀՀ-ԵՄ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի ձևավորման և գործունեության մեջ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մոտեցումները Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվելիք ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ վերաբերյալ Կարևորելով հանրության շրջանում պետության, ինչպես նաև Եվրոպական Միության գործունեության նկատմամբ վստահության ձևավորումն ու ամրապնդումը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (Գործընկերություն) ողջունում է Համաձայնագրի տեքստի հրապարակումը: Գործընկերությունը կարևորում է  Համաձայնագրի տեքստի հրապարակումը որպես հաշվետվողականության, հրապարակային և թափանցիկ

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի և Կիպրոսի հոգևոր առաջնորդի հետ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պաշտոնական հանդիպումները Կիպրոսի Հանրապետությունում

Կենվորուհին մեղադրվում է տանտիրոջ բանկային քարտից 100 հազար դրամ հափշտակելու մեջ

Նրան սպառնում է մեծ տուգանք կամ ազատազրկում

Այսօր երկրորդ չեմպիոնն ունեցանք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այս օրը հաջող է ընթանում Հայաստանի համար: 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանից հետո չեմպիոնական հարթակ բարձրացավ Մ 23 տարիքայինների 94 կգ քաշային ծանրորդ Կարուշ Ղուկասյանը: Հայաստանցի ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց թե երկամարտում (359 կգ), թե պոկումում (162 կգ) եւ թե հրումում (197 կգ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել սահմանադրական արդարադատության խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը, որը Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր տարի դառնում է առավել ընդգրկուն հարթակ սահմանադրական արդարադատության արդիական հարցերի

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը: Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում: Քննարկումներից հետո վարչապետ Կարապետյանը

Կացնահարված Թագուհի Մանսուրյանը պնդում է՝ արհեստական իր եղունգներով չէր կարող քերծել իրեն կացնահարող ամուսնուն

Կնոջը, աներոջը եւ զոքանչին կացնահարած Վլադիկ Թագուհի Մանսուրյանի եւ նրա պաշտպանի ներկայացրած բոլոր միջնորդություններին առարկում էր՝ ասելով, թե ճանկռել է, իրեն վնասել է եւ որդուն թույլ չի տվել տեսնել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031