Օրվա լրահոսը
Օրհան Փամուք. «Այսօր Թուրքիայում մտքի ազատություն չկա և դա ինձ զայրացնում է»
Նյու Յորքում բնակվող աշխարհահռչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը իտալական « La Stampa» թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայի ապագայի, ինչպես նաև հին Ստամբուլի հետ կապված իր հիշողությունների մասին: Թուրքական «Mynet» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ 2017թ. Իտալիայում վերահրատարակվել է Օրհան Փամուքի «Ստամբուլ. Հիշողություններ և քաղաք» ստեղծագործությունը, որտեղ առանձնակի տեղ էր հատկացվել Ստամբուլի մասին
Հարցում. Մեծամասնությունը անհրաժեշտ է համարում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը
Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծին: Մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 4 տարբերակ՝ «ջհուդամասոնական եւ գեյրոպայական կեղտոտ խարդավանք է` մեր հայու գենն ապականելու, հայ ընտանիքները քանդելու նպատակով», «ինձ չի հետաքրքրում ինչ է, որովհետեւ իմ ընտանիքում բռնություն չկա, եւ այդ օրենքն ինձ ու իմ ընտանիքին չի առնչվելու», «շատ
Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բուխարեստում (Տեսանյութ)
Հոկտեմբերի 13-14-ին Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը (ՌՀՄ), «Orbis Tertius» ասոցիացիան, «Lepsiushouse Podstam» ինստիտուտը և Բուխարեստի քաղաքային թանգարանը: Կոնֆերանսի նախաձեռնման ակունքներում կանգնած են ռումին պատմաբան, հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք հոդվածների ու նախաբանների հեղինակ Սորին Անտոխին եւ ռումինահայ գրող-հրապարակախոս, «Observatorul Cultural»
Ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
«Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը»,- այս մասին թվիթերի իր էջում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Հիշեցնենք, որ Ժնեւում ընթանում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Տաթևի վանական համալիրի բակում տեղի ունեցավ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանում ԽՍՀՄ միակ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Վերդիի և Չայկովսկու ստեղծագործությունները։ «Տաթևը զարմանահրաշ կառույց է։ Բազմիցս մասնավոր այցով եղել եմ
«Դասդ սովորի՛ր, այ լակոտ». սա համարվելու է ընտանեկան բռնությո՞ւն
Արդեն մեկ շաբաթ է՝ շատ բուռն քննարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին եւ հարակից օրենքների նախագիծը: Այս նախագիծը քվեարկության է դրվել արդարադատության նախարարության կայքէջում, նախագծին դեմ քվեարկողների թիվն առայժմ ավելին է, քան կողմ քվեարկողներինը: Թեեւ նախագիծը առցանց քվեարկության է դրվել, սակայն նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրել է՝ այս քվեարկությունը չի
ԿԳՆ պաշտոնյա. «ԱԻՆ-ը փոթորկի մասին երեք մարզի համար է զգուշացրել, մենք՝ բոլոր դպրոցներին»
Փոթորկի մասին լուրը խուճապ է առաջացրել դպրոցներում
Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է
2017 թ. մայիսի 24-ին ՀՀ իրավապահ մարմինները հայտարարեցին քրեական հեղինակություն հանդիսացող Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) մահափորձը կանխելու մասին: Ավելի ուշ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվեց Արկադի Քոչինյանը: Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ
Պոչամբարների տարածքում միրգ-բանջարեղեն են աճեցնում, կոյուղաջրերով այգիներն են ոռոգում (Տեսանյութ)
Մեր երկրում սննդամթերքի անվտանգությունը սպառողակենտրոն չէ
Դսեղի հնամենի եկեղեցու զանգակատունը վերականգնվում է (Տեսանյութ)
Արխիվային լուսանկարի միջոցով է պարզվել, որ այն զանգակատուն է ունեցել
Մարգարիտ Եսայան. «Ժուռնալիստիկան ինքն իրեն կորցրել է» (Տեսանյութ)
Նախկին լրագրող, պատգամավոր Մարգարիտ Եսայանը`ժուռնալիստիկայում ձեւախեղումների մասին
Ըստ հաղորդման՝ նախկին դատավորը խարդախություն է կատարել
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացի Ռուբեն Այվազյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այսպես, 13.09.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Ռ. Այվազյանը ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հաղորդում, ապա բացատրություններ է տվել այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցն իր վարույթ ընդունելու համար որպես պետական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացնում է
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար
Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան են զանգում, ասում են` ձեր զանգը գրանցել ենք, բայց շների հարցը թողնում անլուծելի
Թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների խնդիրը մեր մայրաքաղաքում ոչ մի կերպ չի լուծվում: Բյուջեից փողոցում հայտնված կենդանիների համար միլիոններ են դուրս գրվում, սակայն քաղաքացիների բողոքները չեն պակասում: Կենտրոնում այս առումով որոշ առաջընթաց կա. համենայնդեպս, եղած շներն էլ մարդկանց վրա չեն հարձակվում: Գոնե ստերջացված են եւ ուտելիք էլ աղբամաններում ունեն: Սակայն մայրաքաղաի ծայրամասային համայնքներում ոհմակով շներ, որոնք
Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող
«Հանդուրժողականությունը, ուրիշների ազգային, մշակութային եւ կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ժողովուրդների ներդաշնակ եւ խաղաղ համակեցության եւ զարգացման նախադրյալներից են»
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին եւ հանդես է եկել ելույթով: «Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, կցանկանայի առաջին հերթին շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին հյուրընկալության եւ Միջխորհրդարանական միության վեհաժողովի գերազանց կազմակերպման համար: Ինձ
Պաշտպանի միջնորդությամբ կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի մի խումբ բնակիչներ Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ շուրջ երկու ամիս՝ իրենց փողոցի ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով: Խնդրի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև մամուլում (տե´ս https://armtimes.com/hy/article/116893/ կայքէջը, 2017 թվականի հուլիսի 5-ի դրությամբ և https://galatv.am/hy/news/198793/ կայքէջը, 2017 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ): Պաշտպանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հանրային
Լցված ջրամբարի ջուրը քշել է խաղողի այգիները, հիմա էլ ոռոգման ջուր չկա
Մարզպետը համայնքապետին հակադարձեց`մարդ կա
Ուժեղ քամու հետեւանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում: ՀՀ ԱԻՆ
«Ծաղրուծանակ է ասելը, թե Սեֆիլյանի նպատակը մի քանի մեքենա հրկիզելն էր» (Տեսանյութ)
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալներ են Հոկտեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան ներգրավվեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք՝ Սեֆիլյանի շահերի պաշտպանը որոշակի ժամանակահատվածում հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն էր: Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը դատարանի հանդեպ անհարգալից
Մոսկվայի կենտրոնում հայ է սպանվել. «Սպանությունը նման էր պատվերի»
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել է ազգությամբ հայ տղամարդու վրա: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Ըստ այդ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ժամը 8:30-ի սահմաններում, սպանվածը 44-ամյա տղամարդ է, ծագումով հայ: Նշվում է, որ մարդասպանը տղամարդու վրա կրակել է, երբ վերջինս դուրս էր գալիս մեքենայից: «Իր բնույթով սպանությունը նման էր
«ՀՀ-ի համար պատեհ պատմական պահ է ստեղծվել դառնալու Արևելքի ու Արևմուտքի համար կապող օղակ». Քաղաքագետ
«Ալիևն էլ դա զգում է, ուղերձները շատ են, Սարգսյանն էլ գիտակցում է». Ալեքսանդր Մանասյան
Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հոկտեմբերի 16-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան երկրորդն է, Պորտուգալիան՝ երրորդը: Գերմանիա – 1631 միավոր Բրազիլիա – 1619 Պորտուգալիա – 1446 Արգենտինա – 1445 Բելգիա – 1333 Լեհաստան – 1323 Ֆրանսիա – 1226 Իսպանիա – 1218 Չիլի –
Սամվել Բաբայանը ցուցմունք չտվեց. դատարան չէր ներկայացել (Տեսանյութ)
Մրսածության հետեւանքով նրա ձայնը խզվել էր, ուստի նիստը հետաձգվեց
«Միչիգանի հայկական եկեղեցու հոգեւոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ»
«Առավոտը» հյուրընկալել էր առաջին անգամ հայրենիք այցելած կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանին, որը 1971թ. իր ստեղծած Yessian Music ընկերության, 1990-ականներից էլ որդիների՝ Բրայնի եւ Մայքլի համագործակցությամբ դարձել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պահանջված ու նորարարական կազմակերպություններից մեկը, որն իր գրասենյակներն ու ստուդիաներն ունի տարբեր երկրներում: Այս ընկերությունն արդեն մի քանի տասնամյակ երաժշտություն է ապահովում հանրահայտ United Airlines,
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորագույն դրույթները
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը կրող այս տեքստը բաղկացած է 357 էջից (գումարած հավելվածները)։ Այն նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց առավել հասանելի
Սերժ Սարգսյանը ժամանեց Ժնև
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը թվիթերի իր էջում տեղեկացնում է. «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»:
Հոդերի քրոնիկական բորբոքման, ռեւմատիզմների ժամանակ դիմեք սպիտակ լոշտակի օգնությանը
Սպիտակ լոշտակը դդմազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, որն օժտված է ցավազրկող, միզամուղ, արյունակարգ, հակառեւմատիկ եւ վերքերը վերականգնող ազդեցությամբ: Կիրառվում է տարաբնույթ այտուցների, սրտի շրջանի ցավերի, էպիլեպսիայի, կաթվածի, պոլիարթրիտների, միջկողային նեւրալիաների՝ նյարդային ծագման ցավերի, շաքարային դիաբետի, փորկապության ժամանակ: Ոգեթուրմը կիրառվում է որպես ցավազրկող միջոց միգրենի, կաթվածի ժամանակ: Արմատների փոշին օգտագործում են գորտնուկների, պիգմենտների հեռացման համար,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 18-ի ցերեկը, 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց (Տեսանյութ)
Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը


















































