Օրվա լրահոսը

Պետական ապարատը կպակասի 4 տոկոսով. «Հայոց Աշխարհ»

Պետական կառավարման ապարատում մեկնարկած օպտիմալացումը կշարունակվի նաեւ հաջորդ տարվա ընթացքում։ 2018թ. բյուջեի նախագծով կառավարությունը ծրագրել է կրճատել 730 հաստիքային միավոր։ Ըստ այդմ, պետական կառավարման ապարատում զբաղվածների թիվը հաջորդ տարի կնվազի 4 տոկոսով։ Խոսքը լուրջ կրճատման մասին է։ Թեեւ դա կլինի հիմնականում երկու գերատեսչության հաշվին։ Որպես այդպիսին, հաստիքների ամենամեծ կրճատումը բաժին կընկնի պետական եկամուտների կոմիտեին։ Հաջորդ

Ամենահետաքրքիր հարցը Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից. «Ժամանակ»

Ամենահետաքրքիր հարցերից մեկը, որ առաջացնում է նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը, այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն ևս մեկ անգամ՝ մինչև 2018 թվականի ապրիլ, երբ Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահական մանդատը, և առաջին դեմք լինելու է նա, ով կզբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը հավակնում է այդ պաշտոնին, և

Համահայկական խորհուրդը կձեւավորվի հաջորդ տարի, առաջին նիստը նախատեսված է մայիսին. «Հրապարակ»

Սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում անցկացված Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովն ամփոփվեց ոչինչ չասող հայտարարության տեքստով, իսկ մինչեւ համաժողովը բուռն քննարկվող հարցը՝ համահայկական խորհուրդ ձեւավորելու անհրաժեշտության մասին, համաժողովի վերջում այլեւս չհիշատակվեց։ Հիշեցնենք, որ ամփոփիչ հայտարարությունում անորոշության մեջ ընդամենը հիշատակվեց խորհրդի ձեւավորման մասին: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը երեկ տեղեկացրեց, որ արձակուրդում է, սակայն կարծիք հայտնեց, որ խորհրդի ձեւավորումը

Մոուրինիոն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ աշխատավարձը բարձրացնելու պայմանով

Պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2016 թվականից: Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչեւ 2019 թվականը: «The Guardian»-ի փոխանցմամբ, Մոուրինիոն ներկայումս ստանում է տարեկան մոտ 15 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Սակայն մարզիչը ցանկանում է, որպեսզի իր նոր աշխատավարձը եւ բոնուսների համակարգը արտացոլեն այն հաջողություններն ու առաջընթացը, որոնց նա հասնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Աշոտ

ԱՍԵԿՈՍԵ

Բոլոր պատրանքներից ամենավտանգավորն ու ամենահիմարը փառքն է: ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ

Մարդիկ դյուրահավատ են

Ավարտվեց Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել: Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետեւ կհավաստիացնի իր

Ադրբեջանական ջանքերը՝ փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը կրկին ձախողված են. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հետեւյալ եզրահանգմանն է եկել. Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար այս պահին հասանելի երկու աղբյուրների ՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և Նախագահ Սարգսյանի ելույթի, համադրմամբ կարող ենք փաստել. 1.Կողմերի համար Մինսկի խմբի ձևաչափը մնում է բացառիկ լեգիտիմ։ Ադրբեջանական ջանքերը փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը կրկին ձախողված են։ 2.Ընթացող դիվանագիտական

Արցախյան հակամարտության մասին Բրյուսելի բանաձեւը

Բրյուսել-Երեւան խոր եւ համապարփակ համաձայնագրի ստորագրության արարողության հետհաշվարկը սկսվել է: Մի ամիս հետո տեղի ունենալիք գագաթաժողովին, բոլոր նախադրյալները պատրաստ են, որ ստորագրությունը կայանա: Նկատելի շրջանառություն էր գտել այն մտավախությունը, որ Վիլնյուսի նման, վերջին պահին տնտեսական եւ քաղաքական բաղադրիչներ ներառած փաստաթղթի ստորագրությունից հրաժարվելու նման, սա եւս քաղաքական որոշ ճնշումներով կչեղարկվի: Սակայն նախադրյալները այդպես չեն. առարկայական դիտարկում

Վանաձորում կզարգացնեն տուրիզմը. Մարզկենտրոնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը

Այսօր աշխատանքային այցով Վանաձորում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Այցի նպատակն էր քննարկել մարզկենտրոնում տուրիզմի զարգացման հետ կապված հարցեր, որոնց կապակցությամբ կառավարության ղեկավարը մոտ 3 ժամ փակ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում: Որից հետո Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզպետ Արթուր Նալբանդյանն ու այլ պաշտոնատար անձիք եղան Վանաձորի  «Արտեկ» ճամբարի տարածքում, ապա ուղեւորվեցին

Ինչո՞ւ է Այրում քաղաքը պատվել ցեոլիտի փոշով

Սահմանամերձ Կողբից ցեոլիտը արտահանվելու է Իսպանիա

ԵՄ անդամ երկու երկրներ ձգտում են ԱլԳ գագաթնաժողովում ադրբեջանանպաստ ձեւակերպումներ մտցնել ԼՂ հարցով. Դավիթ Շահնազարյան

Իսկ ԵՄ անդամ երեք պետություններ, ըստ Դ.Շահնազարյանի՝ դեռեւս չեն թարգմանել ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստն իրենց ազգային լեզուներով

Մանրամասներ «Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակման դեպքից. (Տեսանյութ)

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից գումար է հափշտակել ու փախել: Ահազանգով մեկնած քրեական հետախույզները, փորձագետներն ու քննիչները պարզեցին, որ ժամը 11-ն անց 5-ի սահմաններում մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել է բանկ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել

Հայաստան Մ-17 հավաքականը պարտվեց Թուրքիային

Հոկտեմբերի 16-ին Չեխիայի Սվիտավի քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ խմբի երկրորդ տուրի հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև: Թուրքիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով: 23` Սերքան Բաքան՝ 1:0 52` Բարիշջան Իշիկ Ալթունբաշ՝ 2:0 77՝ Մուստաֆա Կայա՝ 3:0 79՝ Աբդուլկադիր Չելիկ՝ 4:0 Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Հարություն Մելքոնյան

Պարկուրն ու վորքաուտը կարող են ընդգրկվել օլիմպիական խաղերի ծրագիր

ՄՕԿ-ը կարող է դիտարկել պարկուրն ու վորքաութը օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկելու հարցը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՕԿ նախագահ, ՄՕԿ անդամ Ալեքսանդր Ժուկովը: «Ես ՄՕԿ-ի օլիմպիական ծրագրի հանձնաժողովի անդամ եմ, որը քննարկում է՝ այս կամ այն մարզաձեւն ընդգրկե՞լ, թե՞ ոչ: Առաջին հերթին հաշվի է առնվում, թե ինչ քանակությամբ մարդ է զբաղվում դրանով, երկրորդ՝ ինչպիսին են

Արտաամուսնական կապից Վրաստանում 40 հազար երեխա է ծնվել ՝ 17 տարվա ընթացքում (Տեսանյութ)

Ընտանեկան բռնության կանխարգելման վրացական փորձն էր ներկայացվում Հայաստանում

«Եթե մի անգամ էլ շրջվես, տանելու եմ Հայկազի կողքին կախեմ». Սպանված կուրսանտի գործով վկա

Վկայի ցուցմունքի համաձայն՝ ինքը չի հավատացել լուրերին, թե Հայկազը հրաժարվել է տոնական համազգեստից

Լեզվակռիվ` Տիգրան Եգորյանի եւ Կարեն Մեջլումյանի միջեւ (Տեսանյութ)

Թեժ բանավեճ Փաստաբանների պալատում

«Տեսնենք` Ալիևը կպահի՞ պայմանավորվածությունը». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` Ալիև-Սարգսյան հանդիպման ընթացքում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին անդրադարձ չի եղել

Անգղների որսի հետ առնչվող գյուղապետի կոլեկտիվն ի պաշտպանություն իրենց ղեկավարի ակցիա կանցկացնի

«Նրան ուզում ենք պատդերժկա անենք». Գյուղապետի աշխատակից

8 մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունից

Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը, ուր հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ ունեցան՝ նվաճելով ութ մեդալ. չորս բրոնզե, երեք արծաթե և մեկ ոսկե: Ստորև ներկայացնում ենք մեր մրցանակակիրներին. Պատանիներ Արմեն Նիկողոսյան-56 կգ-արծաթ Բորիս Շատվերյան-75 կգ-արծաթ Նարեկ Համբարձումյան-87 կգ-բրոնզ Երիտասարդներ Ֆելիքս Դանիելյան-48կգ-բրոնզ Արթուր Մանուկյանը-52 կգ Վահագն Չալյանը-82կգ-բրոնզ Գրիգոր Սահակյան-90 կգ-ոսկի Աղջիկներ Աննա

ԱԺ պատգամավորները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերության նորագույն արտադրատեսակներին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր

Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու, օժանդակելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության հանգամանքները։ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել

«Տփին, կամերան վեկալեցին, մեջինը ջնջեցին». Վկայի ցուցմունք, թե ինչպես են ոստիկանները ԶԼՄ ներկայացուցչի հետ վարվել

Տիգրան Գրիգորյանը ցուցմունք տալիս մի ուշագրավ դրվագ ներկայացրեց: Նա նշեց, որ լրագրողի է տեսել դեպքի վայրում՝ մարմնական վնասվածքով: Թե ի՞նչ մարմնական վնասվածքի մասին է խոսքը՝ Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետ պռոշի վրա արյան հետք կար ծորած»:

Էդուարդ Շարմազանովի պատասխանը Սամեդ Սեիդովին

Հայաստանը նախապայմաններ չէ էլ առաջադրել, որ հրաժարվեր դրանցից

«Հարցրեց՝ քարեր նետե՞լ են, ասել եմ՝ ես չեմ տեսել, վիդեոն թեքել է, թե՝ հեսա, տե՛ս». Սարի թաղի գործով քննիչը վկայից այսպես է ցուցմունք վերցրել

Այս վկայի ցուցմունքում նաեւ նշված էր, որ քաղաքացիները քարերով պատնեշ են սարքել: Մինչդեռ դատարանում վկան վստահեցրեց, որ իր խոսքը եղել է ոստիկանական պատնեշի մասին. «Քարերով չէ, իրանց ոստիկանական պատնեշն է եղել սարքած»:

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Անշուշտ, մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին՝ որպես հանրության իրազեկվածությունն ապահովող կարևոր օղակի: Ձեր անկողմնակալ աշխատանքի շնորհիվ է, որ մարդիկ տեղեկանում են մեր առօրյայի բաղկացուցիչ բոլոր իրադարձությունների մասին, որոնք հաճախ նաև իրենց ուղղակի ազդեցությունն ունեն հանրության

Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող  վագոն-տնակը հրկիզելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. Հաշվի առնելով դեպքի նկատմամբ զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանն ընդունել է Բեռլինի հայկական դպրոցների սաներին

Հոկտեմբերի 14-ին` քաղաքամայր Երևանի 2799-ամյակի կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց Բեռլինում գործող երեք հայկական շաբաթօրյա դպրոցների սաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին: Իր և ԳԴՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի անունից ողջունելով ներկաներին` դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծեց հայապահպանության գործում դպրոցների ունեցած մեծ դերը: ՀԵՄԱ հ/կ-ի նախագահ Միքայել Մինասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության

Իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ

Սարի թաղի գործով 11 վկայի բերման կենթարկեն դատարան. (Ֆոտոշարք)

Այս դատական նիստին հրավիրված 25 վկաներից միայն մեկն էր եկել՝ Տիգրան Գրիգորյանը: Դատարանը որոշեց, որ 9 վկայի բերման ենթարկեն, եւս երկուսի բերման ենթարկելու որոշում կայացվել էր նախորդ նիստին, սակայն նրանց չէր հաջողվել բերել դատարան:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031