Օրվա լրահոսը
Իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ
Սարի թաղի գործով 11 վկայի բերման կենթարկեն դատարան. (Ֆոտոշարք)
Այս դատական նիստին հրավիրված 25 վկաներից միայն մեկն էր եկել՝ Տիգրան Գրիգորյանը: Դատարանը որոշեց, որ 9 վկայի բերման ենթարկեն, եւս երկուսի բերման ենթարկելու որոշում կայացվել էր նախորդ նիստին, սակայն նրանց չէր հաջողվել բերել դատարան:
«Խփում է, ուրեմն՝ սիրում է». ՌԴ-ում կանանց մեծ մասը չի ուզում իրեն պաշտպանեն ընտանեկան բռնությունից. (Տեսանյութ)
Ռուսաստանում էլ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի դեմ ընդդիմացողներ կան: Այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալյոնա Պոպովան, որը ՌԴ-ում նշված օրենքի նախագծի համահեղինակներից է: Այսօր Պոպովան մասնակցում էր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի՝ «Հայկական եւ վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով կոնֆերանսին: Մեզ հետ զրույցում Պոպովան ասաց, որ ՌԴ-ում ընտանեկան
Հայաստանի փորձը կուսումնասիրեն թունիսցիները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը՝ լավագույն օրինակ
«Աչքս թող տեսնի». Թևան Պողոսյանը` Ալիև-Սարգսյան պայմանավորվածության մասին
Արդյոք այս պայմանավորվածությունը նահա՞նջ էր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերվածներից
Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային միջանցքի ձևավորման համար
Աշոտ Մանուկյանն ընդունել է USAID-ի առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերին
Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դերասան Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Այո՛, նա մեզ մոտ է: Նրա ջերմությունը նորմալ է, դրությունը՝ միջին ծանրության»,- ասել է հիվանդանոցում գործակալության զրուցակիցը: Նա նշել է, որ Ջիգարխանյանին հիվանդանոց են տեղափոխել հոկտեմբերի 10-ին: Դերասանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը դիմել է դատախազություն՝ ստուգելու համար
Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել շվեյցարահայ գործիչների
Նախագահը Ժնևում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի եւ Իռլանդիայի խորհրդարանների ղեկավարների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով, ինչպես նաեւ գրեթե նույն ճակատագրով: Պարոն Բաբլոյանի խոսքով՝ հայ եւ կիպրացի ժողովուրդների միջեւ պատմականորեն հաստատված եղբայրական հարաբերությունների վառ վկայություններից
Գյումրու պատմական կենտրոնում վաճառքի ենթակա տներ գրեթե չեն մնացել (Տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը զբոսաշրջության կենտրոնի վերածելու ծրագրի մեկնարկից անմիջապես հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այցելելով Մոսկվա, հորդորել էր հայ գործարարներին գալ ու ներդրում անել Գյումրու պատմական կենտրոնում։ Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետից հետաքրքրվեց, թե «Տաշիր գրուպի» սեփանակատեր Սամվել Կարապետյանից բացի, կա՞ն այլ գործարարներ, որոնք արձագանքել են իր առաջարկին։ «Շատ-շատ մարդիկ են եկել ու գալիս
Հայաստան են այցելել գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էին գտնվում գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից` Ճապոնիայից, Իսրայելից, Էստոնիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Կանադայից և Ավստրալիայից: Այցի նպատակն էր բացահայտել գինեկենտրոն Հայաստանը, տեսնել աշխարհի հնագույն գինեգործարանը և համտեսել հայկական տեղածին սորտերից պատրաստված յուրահատուկ գինիները: Հյուրերը հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Արմավիրի, Վայոց
Սերժ Սարգսյան. «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող
Ինչու է ֆինանսիստն աշխատել Կինոյի մասին օրենքի նախագծի վրա
Կինոգործիչները պնդում են՝ նախագիծը չի բխում հայ կինոարտադրողների շահերից
Հայաստանը չի միացել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին, եւ դա բացասական ազդեցություն է ունեցել երկրում ստեղծագործական հատվածի զարգացման վրա. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի լիակատար անդամակցությանն ուղղված ստորեւ ներկայացվող հայտարարությունն ընդունված է «Ստեղծարար Եվրոպա Ֆորում» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացրել է «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի դրամաշնորհների վերատրամադրման ծրագրով, LEA միջազգային հիմնադրամի (Վրաստան) եւ Ինտերնյուս (Ուկրաինա) միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հայտարարությունը նախաձեռնվել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, 2017թ. հուլիսի 12-14-ին
Վերջին շրջանում վառելափայտի շուկայական գները կտրուկ աճել են, իսկ աղքատությունն էլ խորացել. «Շիրակ» կենտրոն
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում, աղքատության եզրից այն կողմ հայտնված ընտանիքներին, այս օրերին վառելափայտ է բաժանում: Ցավոք մի կազմակերպության համար դժվար է Գյումրուն առանձնահատուկ ցուրտ ձմռանը ջերմության սուղ կարիք ունեցող բոլոր ընտանիքներին ապահովել վառելիքով կամ այնքան վառելափայթ հայթայթել և բաժանել, որպեսզի հնարավոր լինի կանխել ծառահատումները` փրկելով առանց
Դավիթաշենում 21 բարդիներ հատած մարզադպրոցի տնօրենն ընդունեց առաջադրված մեղադրանքը
Պաշտպանական կողմը միջնորդեց արագացված դատաքննություն իրականացնել
Գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու
«Ժամանակին տպավորված էի երիտասարդների անգրագիտությամբ»
ԵՊՀ-ում օրերս կայացած հանդիպման ժամանակ ուսանողները կոմպոզիտոր Վահան Արծրունուն հարցրին, թե ինչ կարծիքի է երիտասարդների մասին եւ ինչ խորհուրդ կտա նրանց: Արվեստագետն ասաց, որ իր առաջին շփումը երիտասարդների հետ 1995-97 թվականներին էր, երբ ծառայում էր բանակում որպես բժիշկ, Սիսական գնդի բուժկետի պետն էր. «4000 հոգու հետ էի շփվում, եւ այն ժամանակ տպավորված էի համատարած անգրագիտությամբ,
Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. համատեղ հայտարարություն (Տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ ամփոփելով երկու երկրների նախագահների հանդիպումը Ժնևում: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: Հանդիպմանը
Հայ մարմնամարզիկները մեդալների բերքահավաք են արել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի տղաները Թբիլիսիում անցկացված ՎՏԲ գավաթի խաղարկությունում մեդալների իսկական բերքահավաք են արել: Մեծահասակների մեջ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում: Երիտասարդների պայքարում Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վրա վարժությունում: Պտտաձողում Սմբատյանը երկրորդն է եղել: Գագիկ Խաչատրյանը հավասարը չի ունեցել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ ճանաչվել է երրորդը: Մեր մյուս մարմնամարզիկը՝ Էրիկ Բաղդասարյանը,
Արծվիկ Մինասյան. ԱՄՆ կառավարության տրամադրած արբանյակային լուսանկարներից երևում է, որ հրդեհի բռնկումն արձանագրելուց մի քանի ժամ անց առկա է եղել 3 օջախ, որոնք միմյանցից հեռու են 3-4 կիլոմետր, ինչը բնական երևույթներով չէր կարող պայմանավորված լինել
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: ՊՈԱԿ-ի վարչական շենքում գտնվող թանգարանում կարճատև շրջայցից հետո բնապահպանության նախարարը գերատեսչության պատասխանատուների հետ մեկնել է արգելոցի հրդեհից վնասված տարածքներ, շրջել մի քանի տեղամասերում, որտեղ մասնագետներն արձանագրել են բնության ինքնավերականգնման ակնառու փաստեր: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն սշխատանքային խմբին և
Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն). հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը մնալ շինությունների ներսում: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնություն երեկոյան ժամերին, ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը: ՀՀ
Վարչապետի «ֆանտաստիկ» փողոցն արդեն պատրաստ է․ նա 2 օրից կժամանի Գյումրի (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի վերածելու ծրագրի շրջանակներում վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցը գրեթե պատրաստ է։ Այսօր շինարարներն ասֆալտապատում էին կիսատ մնացած մի փոքր հատված՝ փորձելով հնարավորինս արագ ավարտել, քանի որ երկու օրից՝ ամսի 18-ին Գյումրի է գալու վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնապես բացելու այն։ Փողոցը, հիշեցնենք, սալիկապատվել է՝ պահպանելով հին տեսքը։ Գյումրու քաղաքապետ Սամվել
Ի՞նչ վտանգներ կան աջ ղեկով մեքենաներից. ՀՀԿ-ականի խոստովանությունն ու մասնագետի կարծիքը (Տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը եւ ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Հռիփսիմե Ջեբեջյան.– ԱԺ-ում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հաստատեց, որ կառավարությունը քննարկել է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը: Նա ասաց, որ եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաներ, ժամանակ կտրամադրվի ղեկը
Սպասվող քամու պատճառով Վանաձորում էլ են աշակերտներին տուն ուղարկել
Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Վանաձորի մի շարք դպրոցներում սովորող աշակերտներին ազատել են դասաժամերից եւ ուղարկել տուն: Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Լյովա Բարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք էլ ԿԳՆ-ի կողմից ստացել են զգուշացում եւ երեխաներին ուղարկել են տուն. «Առավոտյան երեխաները դասի եկել են: Բայց նախարարությունից ժամը 1-ին զանգեցին, ասացին, որ ժամը
Մարտի 8-ին ննջասենյակից գողացել է իջեւանցի կնոջ ոսկե մատանիները, օծանելիքը, փողը եւ այլն
Նրան 4-8 տարի ազատազրկում է սպառնում
Կիսամարաթոնի գումարները` մանկական հաշմանդամությանը, անապահով ընտանիքներին ու կրթական ծրագրերին
Կիսամարաթոնին մասնակցել են նաեւ մշակութային գործիչներ
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցություններն ավարտվեցին
Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումն ավարտվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը. «Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջ.կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»: Թվիթերի իր էջում Վլադիմիր Հակոբյանը նաեւ հաղորդում է. «ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների
Աղբահանության վճարների հավաքագրումը ավելացել է շուրջ 30%-ով
Կառավարության զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ աղբավայրերի գույքագրմանը եւ անձնագրավորմանը: Եվ այսպես՝ գույքագրվել է 2029 աղբավայր, որոնցից 2017 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ 1522-ը փակվել է, 221-ը ենթակա է փակման, 286-ը ժամանակավորապես կշահագործվի որպես հիմնական աղբավայր: Աղբահանության վճարների հավաքագրումը ավելացել է շուրջ 30%-ով, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ 2 անգամ։ ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ «Առավոտ» 14.10.2017
Հայտարարություն. Անհապաղ հանրությանը ներկայացնել ՀՀ վարչատարածքային նոր բաժանման նախնական քարտեզը
Ազատվել համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու արատավոր փորձից։


















































