Օրվա լրահոսը

Բազուկը օրգանիզմից հեռացնում է ռադիկալները, լավացնում է ճարպային փոխանակությունը

Ճակնդեղը՝ բազուկը, օժտված է միզամուղ, լուծողական, արյունաստեղծ ազդեցությամբ, նպաստում է օրգանիզմից ռադիկալների հեռացմանը, լավացնում է ճարպային փոխանակությունը, օգտակար է հիպերտոնիկ՝ արյան բարձր ճնշում ունեցող հիվանդներին: Կիրառվում է սպաստիկ կոլիտների, աթերոսկլերոզի, սակավարյունության, անգինաների, այրվածքների բուժման համար: Խոլեցիստիտի ժամանակ խորհուրդ է տրվում ճակնդեղը մաքրել, կտրատել, ավելացնել ջուր՝ մինչեւ ծածկվելը: Եփել մարմանդ կրակի վրա այնքան, մինչեւ եփուկը խտանա

Չենթարկվել ռուսական սադրանքներին

Սա հոգեբանական ճնշման տարբերակ է, ՀՀ իշխանությունները պետք է արհամարհեն եւ նոյեմբերին ստորագրեն ԵՄ-ի հետ համաձայնագիրը:

Անձամբ ինձ չեն գոհացնում տեմպերը . Միքայել Մելքումյան. «Հրապարակ»

Ներկայացնում ենք մի հատված «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխնագահ Միքայել Մելքումյանի հետ հարցազրույցից: – Պարոն Մելքումյան, ի՞նչն է խանգարում ձեզ՝ լիարժեք ընդդիմանալու իշխանությանը, լիարժեք ընդդիմություն դրսեւորվելու։ – Որեւէ խնդիր չկա։ Մենք հենց լիարժեք էլ ընդդիմություն ենք։ Էդ հարցը քանի տարի է՝ արծարծում ենք։ Կարեւոր հարց եք բարձրացնում․ ընդդիմություն ասել՝ չի նշանակում, որ գնաս հրապարակներում

Պատահար` Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MS 445 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել մոտ 10 մ, ինչի հետևանքով 1992 թ.

Եթե ամեն ինչ լավ գնա, Հայաստան-ՆԱՏՕ Վստահության հիմնադրամը կգործի 2018 թվականից. ՀԺ

2017 թվականի մայիսի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը նշում էր, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ կստեղծի Վստահության հիմնադրամ: Այդ հիմնադրամի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր: Առաջին ծրագրով նախատեսվում էր ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում, որի համար նախատեսված է 1.3 մլն եվրոյի

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների մասի տեղեկացրել է իր երկրի ԱԳՆ-ին. «Ժողովուրդ»

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում նախօրեին հնչած կրակոցների մասին արդեն իսկ տեղեկացրել է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը: Ինչպես հայտնի է` կրակոցները տեղի են ունեցել դեսպանատան անմիջական հարեւանությամբ. սպանված Գագիկ Մոսինյանի մարմինը դեսպանատնից մի քանի մետր էր հեռու: Երեկ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից հետաքրքրվեցինք՝ միջադեպից հետո ի՞նչ քայլեր են իրենք արել: Ի պատասխան՝ դեսպանության մշակութային բաժնի

Լևոն Մկրտչյան. «Փակեք թեման». «Հրապարակ»

Կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանից մեր լրագրողը հետաքրքրվել է՝ Հրազդանի քաղաքապետի որդուն ոսկե մեդալով պարգեւատրելու շուրջ բարձրացված աղմուկից հետո արդյոք Սերժ Սարգսյանից դիտողություն ստացե՞լ է այն բանի համար, որ նախապես չեն տեղեկացրել իրեն, թե ում է պարգեւատրում։ Նախարարը բացասական պատասխան է տվել՝ դիտողություն չի արվել իրեն։ Նման խնդիր, կարծում եք, չի՞ էլ առաջանա։

«Ահեղ դատաստանը» հասավ Հայաստան

Հայ հանդիսականը վայելեց իտալացի երկու հանճարների ստեղծագործությունները՝ համադրված արվեստի դասական ձեւերով եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ահեղ դատաստան» համերգ-ներկայացումը: Ներկայացման հեղինակ, իտալացի ճանաչված ռեժիսոր Պաոլո Միչիկը զարմանահրաշ հայտնագործություն էր արել՝ Վերդիի Ռեքվիեմի երաժշտությունը դրամատուրգիական գծով, ռիթմով մեկտեղել է Միքելանջելոյի հանրահայտ Սիքստինյան կապելլայի որմնանկարներով: Սա բացառիկ

Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել: Հայկ Կյուրեղյանի եղբայր Արմենակ Կյուրեղյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Հայկ Կյուրեղյանը 3 օր է հացադուլի մեջ է: Առայժմ միայն կարող եմ ասել, որ պահանջները կապված են Սերժ Սարգսյանի անվան հետ»:

Եկեղեցին մոտ 1.5 միլիոն դոլարով շքեղ շինություն է կառուցել. ՀԺ

Երեւանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցում, Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել: Հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին տեղի կունենա շենքի բացման պաշտոնական արարողությունը: Եռահարկ շինությունը զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, ունի ընդարձակ բակ՝ մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով: Ստորեւ ներկայացված լուսանկարներում պատկերված շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 20

Ոստիկանության պաշտոնյաների կալանավորում` կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների: Այսպես, ՀՀ

Գործարարը «պլանավորում» է Մեղրիում նավթամշակման գործարան կառուցել. «Ժամանակ»

«Գործարար Սիլվա Համբարձումյանը «պլանավորում» է Մեղրիում նավթամշակման գործարան կառուցել: Գործարարը հայտնել է, որ բանակցություններ է վարում: Երկու գործուղման պետք է գնա: «Խողովակներով նավթը կբերենք, կմշակենք, և դա բավականին լավ արդյունքներ կունենա: Նախկինում մենք այդտեղ մի քանի գործարան ենք ունեցել, ես ուզում եմ հիմա դրանք վերականգնել, աշխատատեղ բացել, որ արտագաղթ չլինի: Թեկուզ ցածր աշխատավարձով, բայց մարդը

Ուշագրավ փաստ` կառավարության մեկամյակի հաշվետվությունում. «Ժողովուրդ»

Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել. պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, եւ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ: Մինչեւ հիմա իշխանությունները հրապարակում էին միայն խոշոր հարկատուների գերավճարները,

«Ես հպարտանում եմ, որ մեզ վստահում են մեր հայրենիքի պետական սահմանի պաշտպանությունը»

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողների առօրյային ծանոթանալու, նրանց հետ

Սպիտակ փոշենման զանգված` կալանավորին բերված աղցանի մեջ

2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հսկիչ անցագրային կետի խուզարկության համար նախատեսված առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից «Արթիկ» ՔԿՀ վերադարձած կալանավորված անձ Կ. Ն.-ին, որի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են մուգ դարչնագույն բուսական զանգվածով երկու առանձին փաթեթներ` 5,37 և 2,82 գրամ ընդհանուր քաշերով: Թափանցիկ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ականջներիս մեջ է նրա զնգուն ձայնը. – Իմ սիրած միրգը ձմերուկն է, Իմ սիրած երգիչը՝ Ռուբեն Հախվերդյանը:

Հրդեհներ` Երևանում և ՀՀ մարզերում

Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում այրվել է 200 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտակայքում՝ 100 քմ, Լեռնանիստ գյուղի մոտակա սարում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդանանց փողոցում՝ 6000 քմ, Արարատի մարզի

«Նուրբ աշխարհի» օրենքները

Նախկին վարչապետ եւ պատգամավոր, մեր լավագույն տնտեսագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում կրկնեց նախկինում արտահայտած իր թեզն այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում խանգարել, խոչընդոտել է պետության կայացմանը: Դրան հետեւել է Ազգային ժողովի փոխնախագահի համենայնդեպս ձեւով կոռեկտ պատասխանը, ինչպես նաեւ մեր հոգեւորականների արձագանքները, որոնց մի մասը կոռեկտ էր, մի մասը՝

Հայե՛ր, պի՛նդ կացեք. Ադրբեջանում ձեզ ցանկանում են մեռած տեսնել. Լապշինի ուղերձը

Եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքերի թուլացման արդյունքում կորցնեք Ղարաբաղը, իմացե՛ք՝ նրանք կգան ձեզ բնաջնջելու: Ինչպես թուրքերը 100 տարի առաջ:

Ծանրամարտը չի հանվի 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից

Տոկիոյում կայանալիք 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ծրագրից Ծանրամարտը չի հանվի մարզաձեւում ստեղծված դոպինգային իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է rsport.ria.ru-ն մեջբերելով ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի խոսքերը: Ավելի վաղ ՄՕԿ-ը տեղեկացրել էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը պետք է ցուցադրի, որ հակված է իր մարզաձեւում դոպինգի դեմ պայքարելու: Ըստ աղբյուրի ՄՕԿ-ի

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու

«Եթե անձնավորված պետք է տեսնեն միայն Տարոն Մարգարյանին…». Ար. Գեւորգյանի արձագանքը՝ «Երկիր Ծիրանիի» մեղադրանքներին

Եթե դա ընկալվել է որպես անգրագիտություն, կներեք, իրենց ուղղեք այդ հարցը…ներողություն, բայց եթե իրենք այդպես են ընկալել, այլ ասելիք չունեմ

«Երթևեկության նշանները տեսանելի վայրերում տեղադրելու խնդիր կա». Կարեն Չիլինգարյան

«Առաջնային է, որ լուսացույցները տեսանելի լինեն, ճանապարհային նշանները՝ նույնպես, ոչ թե վարորդը հասնի նշանի մոտ, նոր տեսնի»

Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտում ընթացող միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ գիտնականների և փորձագետների։ Կարեն Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ և կարևորել արցախյան հիմնախնդրին և, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչմանը նվիրված գիտական քննարկումների անցկացումը։ Արտաքին գործերի

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստի այսօրվա օրակարգում քննարկվել է ազատությունից զրկման վայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը։ Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։ Քննարկվել են ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքին առնչվող խնդիրներ, ձերբակալվածների և կալանավորվածների պահելու

Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև 22.00-ն  պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական՝ ձախ ափ համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ

Լեւոն Արոնյանը 24-րդ քայլում պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին

Թբիլիսիում այսօր կայացան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպեց Վասիլի Իվանչուկի հետ եւ արդեն 24-րդ քայլում Ուկրաինայի ուժեղագույն գրոսմայստերին ստիպեց անձնատուր լինել: Ինչպես Արոնյանի խաղը բնութագրեց մրցաշարը մեկնաբանող գրոսմայստեր Սերգեյ Շիպովը, հայ գրոսմայստերն այսօրվա հերոսը դարձավ անթերի խաղով: Վլադիմիր Ֆեդոսեեւ-Ուեսլի Սո, Ռիչարդ Ռապպորտ-Լիրեն Դին եւ Պյոտր Սվիդլեր-Մաքսիմ Վաշյե-Լագրավ

«Երկիր Ծիրանի» խմբակցության հայցն ընդդեմ Կարեն Կարապետյանի և Տարոն Մարգարյանի

Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամներ՝ Սոննա Աղեկյանն և Մարինա Խաչատրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության՝ ՀՀ Վարչական դատարանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանն և Քաղաքապետարանին իբրև պատասխանող կողմ, 2017 թվականի սեպտեմբերի 15-ին ներկայացրել են հայց՝ ՀՀ Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը ոչ իրավաչափ

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի Խորհրդի հետ Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ իրականացվող ծրագրին, որի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Նատալյա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031