Օրվա լրահոսը

Հուզված հայերն ու վրացիները հասել են զինանոցին՝ զենքին տիրանալու նպատակով. aliq.ge

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի վերջին` 26-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1918-ին թվականին ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1918/01/5 #4 Խառնաշփոթ Ախալցիխեում Դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 8-ին լուրեր են տարածվել, թե 15 հազար զինված մահմեդական հարձակվել է քաղաքի վրա՝ բերդ-ամրոցը գրավելու նպատակով: Ժողովուրդը վախեցած է:

Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել մարզական մրցույթներում հաղթող Երևանի թիմերի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին, ինչպես նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մարզական ստուգատեսում հաղթած մայրաքաղաքի թիմի անդամներին: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու և հաղթական գավաթը հերթական անգամ Երևան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակին նվիրված գիտաժողովը

Սեպտեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում, իր աշխատանքը սկսեց «Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակ. պատմություն և ներկա» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 60 հայագետներ, պատմաբաններ, աստվածաբաններ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Գիտաժողովը բացվեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի բացման խոսքով: Անդրադառնալով թեմի

Գեւորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը բերվեցին նիստերի դահլիճ, սակայն կրկին հեռացվեցին

Գեւորգ Սաֆարյանը տեղից խոսելով պահանջեց իր փաստաբանին, Սեֆիլյանն էլ նույն կերպ ասաց, որ հայտարարություն ունի

Շարմազանովը դիպուկ ասաց, սակայն… Սուրեն Սարգսյանի անդրադարձը քաղաքական աշնան մեկնարկին (Տեսանյութ)

Անցնող շաբաթ ազդարարվեց, այսպես կոչված, քաղաքական աշնան մեկնարկը` խորհրդարանական հին ու նոր դեմքեր, քննարկումներ, քննադատություններ, ելույթներ: Այս գումարման ԱԺ-ի առաջին աշխատանքային օրվա սպասված և ինտրիգային խոսքը շատերի համար դարձյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանինն էր, որը, չնայած տասնյակ լրագրողների համառությանը, հնչեցրեց միայն ընդհանուր գնահատականներ և զերծ մնաց ուղիղ պատասխաններից: Քառօրյայի մեկնարկին շատերին գոհացրեց ԱԺ

Սեւանում մարզական նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթը (Ֆոտոշարք)

Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում, ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվում է մարզական փառատոն, որն սպասված է` մարզիկների ու մարզասերների համար: Այսօր Սևանում անցկացված մարզական փառատոնը մեկնարկեց Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից մարզաշքերթով: Մարզաշքերթին հաջորդեց մասնակիցների` համայնքի ուսումնական հաստատությունների` դպրոցների, քոլեջի, ուսումնարանի, պատանի երկրապահների, «Բելի դոմ» թաղամասերի թիմերի, նրանց ուղեկցող մարզիչների հանդիսավոր մուտքը բազմաֆունկցիոնալ

Քննիչին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է

Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Լ. Գ.-ին և «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռ. Հ.-ին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Այսպես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի

Տարոն Մարգարյան. «Երևանը կարող է հավակնել դառնալու աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ»

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևանի ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել են Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նպատակները: Խոսելով հանձնաժողովի ստեղծման նպատակների մասին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումներն ու նորարարական լուծումները լայն հնարավորություններ

«Բարեգործությունը խոսքեր չի սիրում». Հայր Անդրանիկ Այվազյան

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կաթոլիկ եկեղեցու Սիրիայի Ջեզիրեի շրջանի առաջնորդ հայր Անդրանիկ Ծ.Վ. Այվազյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ազգանվեր գործունեությունը, հայապահպանությանն ուղղված բարեսիրական ծրագրերը, ակտիվ մասնակցությունը Սիրիայի հայկական համայնքի վերականգնման աշխատանքներին: Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցությանը,  համայնքի իրավիճակին, խնդիրներին ու հեռանկարներին վերաբերող հարցեր: Հայր Անդրանիկը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար,

Տավուշի մարզպետը վարչապետին վստահեցրել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ արձանագրվել է իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման շուրջ 98 տոկոս աճ: 36 համայնքի ավագանիների կողմից, ըստ վարչապետի առաջարկության, արդեն իսկ մշակվել

Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության պատվիրակությանը, որի կազմում էին միության ատենապետ Բաբկեն Ասատուրյանը տիկնոջ՝ Վիոլետի հետ և մշակութային հանձնախմբի պատասխանատու Շանթ Հովասափյանը տիկնոջ՝ Աիդայի հետ: Հյուրերը նախարարին նվիրեցին միության 25 ամյակին նվիրված հոբելյանական գրքույկը, որտեղ տպագրված է նաև Սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը: Նախարարը հետաքրքրվեց միության նորություններով և հաջողություններով, ծանոթացավ

Ռուսերենի խորացված ուսուցումը տնտեսական առումով անհեռանկարային է

Հայաստանում ռուսաց լեզվի դասաժամերն ավելացնելու նախաձեռնությունը չի կարող հիմնավորվել տնտեսական գրավիչ հեռանկարներով: Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց ՀՀ առևտրային գործըներների առաջին տասնյակում միայն երեք երկիր կա, որտեղ գործածական է ռուսերենը: Ընդ որում, այդ երկրներից մեկի դեպքում պատկերը արագընթաց փոխվում է: Եվ այսպես, համաձայն ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերների

ԲԳՎ-ներ՝ Արթիկի քարաթափված շենքի դռնեդուռ ընկած բնակիչների համար (Ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի 12 ընտանիքներին: Հիշեցնենք, որ շենքը քարաթափվել էր դեռևս երեք ամիս առաջ, տարհանվել էր ողջ բնակչությունը։ Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցել էր Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը  «զակո զերնոյի» մոտակայքում գտնվող շենքն այնքան էլ հին չէ․ կառուցվել է 1986 թվականին, սակայն,

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն. Ermenihaber.am

Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «TurAz Kartalı-2017» անվանումով թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության պլանով: Թուրքական աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ МиГ-29,

Մեղադրյալ-դիպուկահարի ցուցմունքը. Սեֆիլյանը ծրագրել է զորամաս գրավել

Սեֆիլյանն ասել էր, թե ոչ մի զոհ չի լինելու, արյուն թափելու նպատակ չունի

Լապշինի ադրբեջանական բանտում սպառնացել են սպանել. բլոգերը հերքել է ինքնասպանության փորձի լուրը

Բաքվի բանտից ազատ արձակված և Իսրայել մեկնած բլոգեր Ալեքսանդր Լապշինը ընկերների հետ զրույցում հերքել է, որ բանտում ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին հայտնում է իսրայելական Newsru.co.il պորտալը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ ներում ստանալուց առաջ Լապշինն ինքնասպանության փորձ էր կատարել և ողջ էր մնացել միայն «բանտապահների զգոնության» շնորհիվ: Իսրայելական

Արձանագրվել են դպրոցի շենքում և բակում գտնվողների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր կրակոցների հետքեր, ինչը հաստատում է, որ գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են թիրախային

Տավուշի մարզի սահմանամերձ՝ Վազաշեն և Բարեկամավան գյուղերում ադրբեջանական զինուժի կողմից բնակիչների տների, դպրոցի ու մանկապարտեզի, արոտավայրերի ուղղությամբ կրակոցների և գնդակոծության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը, ինչպես նաև վերոնշյալ միջադեպերի մասին ԶԼՄ-ների հրապարակումները հաշվի առնելով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին այցելել են Տավուշի մարզի Վազաշեն և Բարեկամավան գյուղեր։ Հատուկ ուշադրության

Ալեքսանդր Օնիշենկոյի ցուցահանդեսը՝ Սարյանի տուն-թանգարանում

Չեխաբնակ հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքներն առաջին անգամ ներկայացվեցին Հայաստանում։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայացավ սեպտեմբերի 15-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 17-ը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է։ Օնիշենկոն առանձնանում է սև կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով։ Իր բնութագրմամբ՝ աշխատանքները նոր իմպրեսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ։ Նրա

«Մեր ժողովուրդը չի դիմադրում ծեծին, ջարդին». Ավետիք Իշխանյան

Ըստ պարոն Իշխանյանի` հայ հասարակության մեջ ժողովրդավարության պահանջ չկա։

Իտալիահայոց նախկին հոգեւոր հովիվը` Այվազովսկու «Քաոսի» մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված՝ «Հովհաննես Այվազովսկի․ Արարում» ցուցահանդեսը,իսկ պատկերասրահի որմնանկարների դահլիճում` «Ծովանկարչության սահմանները» խորագրով միջազգային գիտաժողով: Պատկերասրահում ցուցադրվում է նաեւ ծովանկարչի հանրահայտ «Աշխարհի արարումը» («Քաոս») կտավը: Հենց այս կտավի համար Գրիգոր 16-րդ պապը Հովհաննես Այվազովսկուն արժանացրել է ոսկե մեդալի: Ծովանկարիչն այն նվիրել է պապին, եւ այդպես «Քաոսը»

Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն է կատարվել. Ermenihaber.am

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողություն է կատարվել: Ինչպես տեղեկացնում է «Ntv» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, կողոպտիչներին հաջողվել է եկեղեցուց մի քանի իր գողանալ: Սակայն նրանք ստիպված են եղել փախչել, երբ նրանց նկատել են մեծ սրբապատկերը և խաչը եկեղեցուց դուրս բերելիս: Սրբապատկերը և խաչը դրսում թողնելով նրանք փախել են՝ իրենց հետ տանելով գողացված որոշ

6-րդ, 60-րդ, 160-րդ, 1060-րդ

Պետք է փոխել Հայաստան-Սփյուռք շփումների հիմքը, անկեղծ խոսել ու իրար լսել Սեպտեմբերի 18-20-ի ժամանակահատվածում Երեւանում կանցկացվի Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը, որի խորագիրն է՝ ‹‹«Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն»: Նման առաջին համաժողովը անցկացվել է 1999 թվականին, իսկ 2008 թվականի հոկտեմբերից, երբ ձեւավորվեց Սփյուռքի նախարարությունը, անցկացվել է 53 թեմատիկ համաժողով՝ հայ իրավաբանների, ճարտարապետների եւ շինարարների, լրագրողների, ֆինանսիստների

Սերժ Սարգսյանը՝ Սլավոնական համալսարանի մասին. մի յուրահատկություն ունի՝ հայապահպանության այն գործն է, որ համալսարանն իրականացնում է

Ես սա ասում եմ, որովհետև այն ուսանողները, մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Ռուսաստանում և ամեն տարի 200-ից ավելի գալիս, ուսանում են այս համալսարանում, վստահաբար կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը կապվում է Հայաստանին, շատ-շատերը վերհիշում են իրենց արմատները և այնուհետև ողջ կյանքի ընթացքում իրենց զգում են Ռուսաստանի լիարժեք քաղաքացի ու նաև հայ:

Արդվեցիները դեմ են ցանկացած հանքարդյունաբերական գործունեության Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում

Արդվի համայնքը ՀՀ բնապահպանության նախարարությունից կրկին պահանջում է մերժել Շեկաղբյուրի հայտը

«Հայաստանը միշտ էլ ենթարկվում է կիբերհարձակումների» (Տեսանյութ)

Մեկուկես տարի է՝ ՏՏ ոլորտից մասնագետների արտահոսքը կրճատվել է

Մաքսատներ են օպտիմալացվել, ներդրողների համար «մեկ պատուհան է ներդրվել»

Կառավարությունը՝ արած-չարածների մասին Չկատարված հարկային պարտավորությունները 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122 միլիոն 750 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն դրամով: Երեկ այսպիսի ցուցանիշներ է հրապարակել ՀՀ կառավարությունը` ներկայացնելով 2016թ. սեպտեմբերի 1-ից 2017թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքները: Ըստ կառավարության հաշվետվության՝ հարկային ստուգումներն առավել հասցեական եւ արդյունավետ

Լոնդոնի մետրոյի ահաբեկչությունից հետո 18 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո 18 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «շտապօգնության» ծառայության ներկայացուցիչ Նատաշա Ուիլսին: «Մենք կարող ենք հաստատել, որ «Փարսոնս Գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպից հետո հիվանդանոց ենք տեղափոխել 18 պացիենտ»,- ասել է նա: Ոստիկանությունը միջադեպը քննում է որպես ահաբեկչություն: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լեհաստանցի գիտնական. «Լեհերը զարմանում են, որ Հայաստանի ղեկավարը Պուտինը չէ»

Հայաստանը չի կարողանում իր բարենպաստ իմիջը «վաճառել» Լեհաստանում

Ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարան  

Տարոն Մարգարյանի համար Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը երազանք է

Մետրոպոլիտենի Աջափնյակում կայարան ունենալու խորհրդային տարիների «քաղցր» հուշերն արթնացրեց «Ելք» դաշինքը այս գարնանը՝ նախընտրական շրջանում: «Ելքի» նախընտրական ծրագրում էր ներառված այս կայարանի կառուցումը վերջնակետին հասցնել: Սակայն քաղաքային իշխանությունները պարբերաբար պնդում էին՝ կայարանի կառուցումն անհնար է, հարկավոր են խոշոր գումարներ, ինչը չկա: Եվ միառժամանակ կայարանի կառուցման թեման փակվեց կամ մոռացվեց: Վերջերս Հանրային խորհուրդը կրկին «վերակենդանացրեց» այս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031