Օրվա լրահոսը

Անկախության գաղափարը ադրբեջանցի փոքրամասնության շրջանում փարատվել է՝ հանդիպելով մեծամասնության թուրքասիրությանը. aliq.ge

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 25-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1918 թվականի հունվար-հուլիս ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1918/05/1 #84 Օգնություն աքսորվածներին Կարսից և Ալեքսանդրապոլից սարսափելի լուրեր են գալիս: Օսմանական զորքերի Կարս մտնելու ժամանակ շրջանի ողջ քրիստոնյա բնակչությունը լքել է տները, մի քանի հազար

«Հովհաննես Պետրոսյանը 1 նպատակ ուներ՝ չհարձակվել հայկական զորամասի վրա, չկրակել հայի վրա». փաստաբան

Հովհաննես Պետրոսյանը հայտարարություն արեց եւ դժգոհեց այն փաստից, որ նիստերն արհեստականորեն ձգձգվում են

Տամաշ Այանը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Նամակում IWF-ի նախագահը նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է: «Մենք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում տեղեկացրել էինք ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք եւ ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. եւ

«Բանդայի» գործ. «Արթուրն առաջարկեց որոշակի գումարի դիմաց գնալ Սիրիա եւ կռվել թուրքերի դեմ»

Մեղադրյալը Մարատ Իլիչի Թադեւոսյանն է, դատարանում հրապարակվեց Մարատ Մելիքի Թադեւոսյանի նախաքննական ցուցմունքը

«Ելքը» շրջանառության մեջ է դնելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ Աժ հայտարարության նախագիծ

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։ Կից՝ նախագիծը և հիմնավորումները, որոնք սեպտեմբերի 11-ին պաշտոնապես կդրվեն շրջանառության մեջ։ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ

Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել և չարաշահել պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ: Այսպես, գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալներ Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդումներ են տվել, որ 11.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Սպիտակի բաժին,

Հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ 19-ամյա երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մարտիկյան նրբանցքի 1/5 բնակարանի դիմաց առկա ջրատարում հայտնաբերվել է իգական սեռի դիակ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ

Վարչապետ. «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր: Վարչապետը նկատել է, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ խոսել ծրագրերի ու անելիքների մասին: «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս

Հեշտացվում է երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացը

Երևանում այսօր տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական

 Դեսպանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո սեղմ ժամկետում Հայաստան են ժամանել Միացյալ Նահանգների անտառային ծառայության մասնագետները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանու Բաթլրին, Անդրու Բաորին և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեին, որոնց ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարության

Վահե Լոռենց. «Փիլիպոսյան Աշոտի բերած վարկածում դիտավորություն կա»

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ 2017-ի օգոստոսին վերսկսվել էին պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: Կառույցի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հայտարարել էր, թե Զորաց քարեր հուշարձանն աստղադիտական նշանակություն չունի, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել: Aravot.am-ի հետ զրույցում պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը նշեց, որ հայտարարության մեջ դիտավորություն եւ միտում

Ռուսաստանի ԱԳՆ-ն «Ադրբեջանական լվացքատան» մասին հոդվածները համարում է արշավ Ադրբեջանի դեմ (Տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ The Guardian պարբերականում լույս տեսած հոդվածը Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին պարզապես արշավ է Ռուսաստանի դաշնակիցների դեմ: «Կատարվածը նշանակում է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Ինձ թվում է՝ դա նշանակում է, որ շատ ուժեղ տեղեկատվական ճնշում է գործադրվում մի քանի ուղղություններով: Դա

Վարդգես Գասպարին նետվեց նաեւ երթեւեկող մեքենաների առաջ (Տեսանյութ)

Վարդգես Գասպարին բղավեց, որ ոստիկանն իրեն հայհոյել է, ապա հայհոյանքը վերահասցեավորեց ոստիկանին

Դավիթ Հարությունյանը խոստացել էր առանց լրագրողների իմացության նրանց առնչվող օրենքում փոփոխություններ չանել. Աշոտ Մելիքյան

Լրագրողներին առնչվող օրենքում փոփոխությունից ո’չ լրագրողներ են տեղյակ, ո’չ` լրագրողական կազմակերպությունները

Երեւանում էլ «մինի» հրդեհներ են

Հրդեհավտանգ իրավիճակը ոչ միայն Հայաստանի անտառներում է, այլ նաեւ Երեւանի փողոցներում: Մինչ արտակարգ իրավիճակների նախարարությունը լծված է մեր երկրի անտառներում հրդեհաշիջման ծանր գործին, «մինի» հրդեհներն էլ մայրաքաղաքում են գույքային վնասներ պատճառում: «Սանիթեք» ընկերության մեծ տարողությամբ աղբամանը, որը տեղադրված էր Աբովյան փողոցի Բժշկական համալսարանին կից տարածքում, հաշված րոպեների ընթացքում կրակի բաժին դարձավ` իր հետ այրելով նաեւ

Դպրոցահասակ երեխայի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին. Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր»  և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում

Շարքային Գագիկ Մայսուրյան. «Չպետք է մտածես, որ հակառակորդը հեռու է, հետևաբար կարելի է շեղվել ծառայությունից»

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ «Զինծառայության և մասնավորապես դիրքապահի պարտականություններին վերաբերող բոլոր հարցերին, նույնիսկ

ՀՀ Նախագահը հանձնարարել է ապահովել անհրաժեշտ պայմաններ միջազգային չվերթների իրականացման համար

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, զարգացման ծրագրերի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին։ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ավիացիայի ոլորտում միջազգային համագործակցության արդյունքները, ՀՀ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացմանն ու

Միջադեպ՝ դատարանի բակում. Գասպարին նետվեց փաստաբանի ավտոմեքենայի առաջ (Տեսանյութ)

Այդ կերպ նա դժգոհություն հայտնեց առ այն, որ Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկանում օգտվել Մարինե Թովմասյանի մասնագիտական ծառայություններից, սակայն վերջինս շարունակում է գալ նիստերի

«Քաղաքապետարանի ավագանին բացարձակ գավառական մի ժողովի տպավորություն է թողնում». Փոստանջյան

Փոստանջյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը դիմելու են դատարան. «Վիճարկելու ենք այն որոշումը, որով մեզանից՝ քաղաքի բնակիչներից օտարվեց շուրջ 50 մլն դոլարի հողակտոր եւ նվիրաբերվեց այդ հողը «Սպայկա» եւ «Արմպրոդակտ» ընկերություններին: Բացարձակ կոռուպցիոն գործարք էր:

Երվանդ Ղազանչյան. «Վստահ եմ, որ Հակոբը օգտակար կլինի մեր թատրոնին»

Վերջին ամիսներին շրջանառվող լուրը, թե շուրջ 20 տարի հանդիսանալով Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Հակոբ Ղազանչյանը ստեղծագործական գործունեությունը կշարունակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում իբրեւ գլխավոր ռեժիսոր, իրողություն դարձավ: Այս մասին սեպտեմբերի 8-ին հրավիրված Կոմեդիայի թատրոնի կոլեկտիվի ժողովում պաշտոնապես հայտարարեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը: Տեղեկացնենք, որ Հակոբ Ղազանչյանը մինչ Պատանի

«Տապալել գործող իշխանությունը՝ հիմնահատակ քանդելով». Փոստանջյանը հաղորդում է պատրաստում՝ հանցագործության մասին

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք, Սերժ Սարգսյանը 2018-ին կդառնա՞ վարչապետ՝ Փոստանջյանը պատասխանեց, նրան եւ բոլոր նրանց, ովքեր քառորդ դար ձախողել են քաղաքականությունը, չպետք է որեւէ կերպ ներել. «Այսօր շուրջ 30 մլրդ դոլար ապօրինի հանել են մեր երկրից, դա, իհարկե, ներելի չէ: Շուրջ 8 մլրդ դոլար պարտք կուտակելը նույնպես ներելի չէ, սրանք քրեորեն հետապնդելի արարքներ են»:

Բյուրականի անտառներում էլ արժեքավոր գիհիներ կան

Արագածի լանջի անտառներն էլ դեղաբույսերով ու կաղնիներով են հարուստ Խոսրովի, Արտավանի, արդեն քանի օր է նաեւ` Բյուրականի անտառներում բռնկված հրդեհի հետեւանքով մեր երկրի բազմազանությունը մեծ վնասներ կրեց եւ շարունակում է կրել: Երեկվա դրությամբ Բյուրականի անտառներում դեռեւս հրդեհի օջախներ կային, որոնք մերթընդմերթ բռնկվում էին հատկապես քամի բարձրանալու ժամանակ, ու կրակը կրկին տարածվում էր: Հրդեհը մարող ԱԻՆ

«Հավատում եմ, որ կառավարության կազմում նշանակվելու են մարդիկ, ովքեր լավ գիտեն տվյալ ոլորտը և ցանկություն ունեն աշխատել». «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար

Արցախի Հանրապետության ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս անցած տարիների ընթացքում Արցախի կառավարության կատարած աշխատանքը գնահատում է դրական. «10 տարի գործել է այս կառավարությունը, նկատի ունեմ կառավարության ղեկավարը, բնականաբար եղել է, որ որոշ նախարարներ փոխվել են: Ըստ էության, այս կառավարությունը իրականացրել է նախագահ Բակո Սահակյանի ծրագրերը տարբեր ոլորտներում: Կառավարության

«Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների». Փոստանջյանը՝ փողոցները վերանվանելու «Ելքի» առաջարկի մասին

Մեր հարցին՝ դե՞մ եք քվեարկելու «Ելքի» նախագծին՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ ինչպիսի մթնոլորտում է լինելու ավագանու նիստը: Չէր աշխատում միկրոֆոնը, հաշվիչ համակարգը, խլացուցիչներ են տեղադրված, չգիտեմ ինչպես կընթանա, հնարավոր է բոյկոտենք նաեւ նիստը»:

«Միգուցե մեծահարուստները իրենց ցանկությունները բավարարեն այլ ոլորտներում». Փոստանջյանը՝ եկեղեցու արտոնության դեմ

Փոստանջյանի խոսքերով՝ եկեղեցաշինությունը միգուցե լավ է, ճիշտ է, բայց այն ծավալները, որ այսօր ունեն, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Միգուցե մեծահարուստները իրենց ցանկությունները բավարարեն այլ ոլորտներում:

Շաքարավազի շուկայում 13.4% գնաճ է գրանցվել

Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ շաքարի ու շաքարավազի գներն աճել են Այս տարվա 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 0.6%: Այսինքն՝ նշված ժամանակահատվածում 0.6% գնաճ է գրանցվել: Սեպտեմբերի 6-ին Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ԱՎԾ-ն, հրապարակել է սպառողական գների 2017 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշները: Ըստ այդմ՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների

«Մտածում եմ՝ իսկ չի՞ կարող արդյոք ՀՀ-ն տեղ գտնել այդ շուկայում». ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան

Ըստ դեսպանի՝ ՀՀ-ում բրազիլացի զբոսաշրջիկների թիվը տարեկան հազար մարդուց քիչ է, մինչդեռ Թուրքիայում այն հասնում է 200.000-ի:

Նախկին քիմպրոմցիները հանդիպեցին փոխմարզպետին. Նրանք պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել (Տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք շարունակում են պահանջել իրենց չվճարված աշխատավարձերը: Քանի որ մարզպետ Արթուր Նալբանդյանը գտնվում է հանրապետությունից դուրս, քիմպրոմցիների հետ հանդիպեց փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: Նրա հետ զրույցում ցուցարարները տեղեկացրեցին, որ գործարանը մաս-մաս վաճառվել է, սակայն իրենք այդպես էլ աշխատավարձ չեն ստացել. «Էլ գործարան չի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031