Օրվա լրահոսը

Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները հանդիպեցին

Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳՆ

«ՀՀ-ն պետք է Թուրքիային հակադրվի ՀՀ-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծմամբ». թուրքագետ

Ըստ արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, հիմք չի տալիս ենթադրելու, որ ՀՀ-ն կորցնում է հարեւան Վրաստանին

«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել մրցունակ եւ գլոբալ պետություն է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: Անդրադառնալով Սփյուռքի հետ կապված պետական քաղաքականության առաջնահերթություններին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական գործընթացները,

ՀՀ կառավարությունը ստանձնեց Տավուշի մարզի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից` Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով: Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը, որը կրում է

Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը. խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը

Շարունակելով հացի շուկայում վերահսկողական գործողությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը: Պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երևան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երևան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) և Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր)

Ռուսական օդուժը Դեր Զորում ոչնչացրել է ԻՊ դաշտային հրամանատարների

Ռուսական օդուժը սիրիական Դեյր Զոր քաղաքի շրջանում ոչնչացրել է հրամանատարական կետ, կապի հանգույց և 4 ազդեցիկ դաշտային հրամանատարների, որոնցից մեկը «Իսլամական պետության» «պատերազմի նախարար» Ղուլմուրոդ Հալիմովն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ մամուլի հաղորդագրությունը: «Դեյր Զոր քաղաքի շրջանում ռուսական օդուժի ճշգրիտ հարվածի հետևանքով ոչնչացվել է հրամանատարական կետ, կապի հանգույց և ԻՊ շուրջ

«Կարելի էր և թմրեցնել, շշմեցնել, քնեցնել»․նախկին ոստիկանապետը՝ Գոռ Հակոբյանի վնասազերծման մասին

Aravot.am-ի հետ զրույցում Կապանի միլիցիայի տեղամասային տեսուչների բաժանմունքի նախկին պետ, ոստիկանության համակարգում օպերատիվ աշխատանքի մեծ փորձ ունեցող Սուրեն Իսահակյանը Էրեբունու խաղատներից մեկում Մ. Թ.-ին պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման դեպքի հետ կապված կարծում է, որ կարելի էր և հատուկ միջոցներ կիրառել՝ նրան թմրեցնել, շշմեցնել, քնեցնել, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք ոստիկանությունն այդ վճռական պահին իր

«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին եւ դասախոսներին: Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձեւաչափում. ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետություն, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման

Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողանալու և բանկային քարտով այլ անձի բանկային հաշվից գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ավտոբուսի մեջ գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի

«Չեմ էլ ուզում ճանաչել Վարդգես Գասպարիին». ինչո՞ւ Մարինե Թովմասյանն ընդհատեց հարցազրույցը (Տեսանյութ)

Ակտիվիստները պաստառների վրա գրել էին, որ հղի կնոջը հարիր չէ ծառայել իշխանություններին

Մեղադրյալ. «Իմանայի, որ Խաչիկն ուզում է օդանավ գրավել կամ իշխանության յուրացման փորձ անել, նրան զոռով կպահեի»

«Բանդայի գործով» տաքսու վարորդը հակասական ցուցմունքներ է տալիս

Ում պատուին անուանափոխել «լենինգրադեան» բեռը կրող փողոցը

2017 թուականին շատ խօսւում է Երեւանի մի քանի փողոցների անուանափոխութեան մասին: Դրանցից է «լենինգրադեան» կոչուող պողոտան: Վաղուց էր պէտք, անկախութեան առաջին օրերին… Մի խումբ ընդդիմադիրներ իրենց համակիրների հետ առաջարկում են անուանափոխել այն Լեոնիդ Ազգալդեանի անունով: Կարեւոր փաստ կայ, որ պիտի կիսուեմ Հայրենակիցներիս հետ: Փողոցը անուանափոխելու առաջարկով յանդէս գալուց նախ եւ առաջ մարդկանց պիտի բացատրութիւն տաս,

«Պարոն Տարոն Մարգարյան, քո պապի տունը քուրդը վերանորոգում է, դու Աֆրիկյանների տունն անողոք ձևով քանդեցիր». Սոֆյա Հովսեփյան

Ըստ ԵԼՔ խմբակցության անդամների` ՀՀԿ-ն ամեն ինչ անում է փողոցների անվանափոխության նախաձեռնությունը տապալելու համար

Քաղաքացիական ակտիվիստը պնդում է՝ ոստիկաններն իրեն պահանջ չեն ներկայացրել

Դատարանը որպես վկա ներգրավեց ոստիկանության երկու աշխատակցի

Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց ՀՀԿ-ի տված ու չկատարած խոստումները

«Պարո’ն Սարգսյան, առանց ձեզ լուրջ կյանք կա»:

Մեր ժամանակի մոռացված հերոսը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Հունիսի 11-ին քաղաքացի Արթուր Միքայելյանը վթարի արդյունքում մեքենայի մեջ փակված 17-ամյա աղջնակին փրկեց ստույգ մահից եւ ծանր այրվածքներով ինքն էլ տեղափոխվեց հիվանդանոց: Մինչ օրս պատկան մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել քաղաքացու սխրանքին: Այլեւս ինչպե՞ս եւ ինչպիսի՞ օրինակներով պիտի դաստիարակվի մատաղ սերունդը: Պատասխանի ակնկալիքով ես ռեպորտաժ պատրաստեցի նախագահական նստավայրի մոտ: Մանրամասները՝ տեսանյութում: Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախության գաղափարը ադրբեջանցի փոքրամասնության շրջանում փարատվել է՝ հանդիպելով մեծամասնության թուրքասիրությանը. aliq.ge

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 25-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1918 թվականի հունվար-հուլիս ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1918/05/1 #84 Օգնություն աքսորվածներին Կարսից և Ալեքսանդրապոլից սարսափելի լուրեր են գալիս: Օսմանական զորքերի Կարս մտնելու ժամանակ շրջանի ողջ քրիստոնյա բնակչությունը լքել է տները, մի քանի հազար

«Հովհաննես Պետրոսյանը 1 նպատակ ուներ՝ չհարձակվել հայկական զորամասի վրա, չկրակել հայի վրա». փաստաբան

Հովհաննես Պետրոսյանը հայտարարություն արեց եւ դժգոհեց այն փաստից, որ նիստերն արհեստականորեն ձգձգվում են

Տամաշ Այանը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Նամակում IWF-ի նախագահը նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է: «Մենք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում տեղեկացրել էինք ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք եւ ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. եւ

«Բանդայի» գործ. «Արթուրն առաջարկեց որոշակի գումարի դիմաց գնալ Սիրիա եւ կռվել թուրքերի դեմ»

Մեղադրյալը Մարատ Իլիչի Թադեւոսյանն է, դատարանում հրապարակվեց Մարատ Մելիքի Թադեւոսյանի նախաքննական ցուցմունքը

«Ելքը» շրջանառության մեջ է դնելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ Աժ հայտարարության նախագիծ

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։ Կից՝ նախագիծը և հիմնավորումները, որոնք սեպտեմբերի 11-ին պաշտոնապես կդրվեն շրջանառության մեջ։ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ

Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել և չարաշահել պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ: Այսպես, գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալներ Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդումներ են տվել, որ 11.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Սպիտակի բաժին,

Հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ 19-ամյա երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մարտիկյան նրբանցքի 1/5 բնակարանի դիմաց առկա ջրատարում հայտնաբերվել է իգական սեռի դիակ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ

Վարչապետ. «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր: Վարչապետը նկատել է, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ խոսել ծրագրերի ու անելիքների մասին: «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս

Հեշտացվում է երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացը

Երևանում այսօր տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական

 Դեսպանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո սեղմ ժամկետում Հայաստան են ժամանել Միացյալ Նահանգների անտառային ծառայության մասնագետները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանու Բաթլրին, Անդրու Բաորին և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեին, որոնց ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարության

Վահե Լոռենց. «Փիլիպոսյան Աշոտի բերած վարկածում դիտավորություն կա»

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ 2017-ի օգոստոսին վերսկսվել էին պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: Կառույցի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հայտարարել էր, թե Զորաց քարեր հուշարձանն աստղադիտական նշանակություն չունի, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել: Aravot.am-ի հետ զրույցում պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը նշեց, որ հայտարարության մեջ դիտավորություն եւ միտում

Ռուսաստանի ԱԳՆ-ն «Ադրբեջանական լվացքատան» մասին հոդվածները համարում է արշավ Ադրբեջանի դեմ (Տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ The Guardian պարբերականում լույս տեսած հոդվածը Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին պարզապես արշավ է Ռուսաստանի դաշնակիցների դեմ: «Կատարվածը նշանակում է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Ինձ թվում է՝ դա նշանակում է, որ շատ ուժեղ տեղեկատվական ճնշում է գործադրվում մի քանի ուղղություններով: Դա

Վարդգես Գասպարին նետվեց նաեւ երթեւեկող մեքենաների առաջ (Տեսանյութ)

Վարդգես Գասպարին բղավեց, որ ոստիկանն իրեն հայհոյել է, ապա հայհոյանքը վերահասցեավորեց ոստիկանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031