Օրվա լրահոսը
Գերադասում եմ «խաբվել»
«Հանկարծ հարիֆ չլինես, չխաբվես»` մանկուց այս նախազգուշացումն եմ լսում եւ, ճիշտն ասած, միշտ արհամարհել եմ այդ կոչը: «Հանկարծ չերեւամ թույլ, ոչ վճռական, ոչ առնական, ծիծաղելի», «համապատասխանեմ այս դաժան աշխարհի պահանջներին»՝ նման պարանոյիկ վախերով առաջնորդվելը մարդուն մշտական լարվածության մեջ է պահում, դժբախտ է դարձնում: Իսկ կյանքն այնքանով է դաժան կամ բարի, տխուր կամ ուրախ, որքանով ե՛ս
«Արցախն ունի հաստատակամ ժողովուրդ, ով նույնիսկ պատճառած ցավերից հետո հրաժարվում է ատել թշնամուն»
Ասում է ‹‹Մեկ ազատ աշխարհ›› կազմակերպության նախագահը
Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ը մուտք գործելու մերժում ստացած անձանց կառավարությունը կօգնի ստանալ վիզա. «Ամերիկայի ձայն»
Իրավապաշտպանները և Թրամփի վարչակազմը եկել են համաձայնության, ըստ որի կառավարությունը պարտավորվում է տեղեկացնել բոլոր ԱՄՆ-ը մուտք գործելու մերժում ստացած անձանց, որ իրենք երեք ամսվա ընթացքում կարող են արդարադատության նախարարության ներկայացուցիչների օգնությամբ կրկին դիմել ամերիկյան վիզա ստանալու: Ի պատասխան կհանվեն վարչակազմի դեմ բոլոր դատական պահանջները: Նախագահ Թրամփն իր նախագահության առաջին օրերից ստորագրել է ԱՄՆ-ը մուտքն արգելող
Կայացել է Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակին
Սեպտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին: Երգչախմբի խմբավարն է Ատրուշան Հալաջյանը: Համերգին ներկա էին մաեստրո Հովհաննես Չեքիջյանը և կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Հայաստանի հավաքականի կազմը Ռումինիայի հետ խաղում
Այսօր 22:30-ին աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը Ռումինիայում կհանդիպի այդ երկրի ընտրանուն: Արթուր Պետրոսյանը հրապարակել է մեր թիմի մեկնարկային կազմը. Գրիգոր Մելիքսեթյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Կամո Հովհաննիսյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Տիգրան Բարսեղյան Պահեստայիններ. Բեգլարյան, Մանուկյան, Հայրապետյան, Անդոնյան, Մանուչարյան, Է. Մալաքյան, Եդիգարյան,
Արցախի եւ ՀՀ նախագահները Շուշիում դիտեցին Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Շուշի քաղաքի նախկին ռեալական ուսումնարանի տարածքում դիտել են Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի
«Մոնթե նշանակում է բարձունք: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման արարողությանը
Գևորգ Հակոբյանի գիրքը` Ստամբուլի նախկին ու ներկա հայկական ազգային և անհատական շուրջ 170 վարժարանների մասին
Տեղի ունեցավ ամերիկաբնակ մտավորական Գևորգ Պ. Հակոբյանի
«Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի
և կրթական հաստատութիւններու» գրքի շնորհանդեսը
Սեպտեմբերմեկյան հետաքրքիր անակնկալ՝ առաջին դասարանցիներին
Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք առաջին դասարանցիներին սեպտեմբերի 1-ի առիթով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվել է ևս մեկ հետաքրքիր անակնկալ: Երեխաներն իրենց ծնողների հետ, «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով, շրջել են մայրաքաղաքի փողոցներով և ծանոթացել Երևանի տեսարժան ու պատմամշակութային վայրերին: Երթուղին ավարտվել է Մանկական երկաթուղու զբոսայգում, որտեղ երեխաները ներկա են գտնվել գեղեցիկ և
Վրաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժությունները. «Ամերիկայի ձայն»
Այս տարի զորավարժություններին ԱՄՆ-ից և Վրաստանից բացի մասնակցում են նաև Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
«Արթուր Վարդանյանը հետաքրքրվել է Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություններով». վկա
Արթուր Վարդանյանը վկային խնդրել է հավաքագրել նաեւ պաշտոնյաների սիրուհիների եւ ունեցվածքի մասին տեղեկություններ
Վարչապետը Գյումրիում փոքր-ինչ բարկացավ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը գրեթե բոլոր նախարարների հետ աշխատանքային փակ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում։ Այն տևեց բավական երկար, մասնակցում էին ինչպես մարզպետարանի բոլոր վարչության պետերն, այնպես էլ համայնքապետեր, հ/կ ներկայացուցիչներ, գործարարներ։ Մոտ 3 ժամ տևած խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը մարզպետարանի միջանցքում պատասխանեց իրեն այդ ամբողջ ընթացքում սպասող լրագրողների հարցերին։ Կառավարության ղեկավարը, սակայն, այս անգամ շատ
«Սա ոչ թե դպրոցի տնօրենների կուսակցականացում է, այլ կուսակցական շահագործում». Սերոբ Խաչատրյան
Ըստ փորձագետների` անգամ եթե արգելվի դպրոցի տնօրենների կուսակցականացումը, դա խնդրի լուծում չի լինի
Արցախի պետական համալսարանի առկա համակարգում կսովորեն 373 առաջին կուրսեցիներ
Այս ուսումնական տարում Արցախի պետական համալսարանի առկա բաժին է ընդունվել 373 ուսանող: Նախորդ տարի առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը կազմել է 483: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Նրա խոսքով ուսանողների թվի նվազումը պայմանավորված է այս տարի դպրոցական շրջանավարտների քիչ թվաքանակով: ‹‹Մասնագիտությունների ընտրության հարցում ցավոք որևէ էական փոփոխություն չկա: Ամենամեծ խմբերը
«Բանտում եմ իմացել». վկան՝ զինված խմբի՝ նախագահի ինքնաթիռը խոցելու մտադրության մասին
Ազատամարտիկն ասաց, որ հանցավոր նպատակների մասին որեւէ բան իրեն հայտնի չէ, անգամ զարմացել է, երբ իմացել է այդ մասին
ՊԵԿ-ի թանկարժեք եւ վիճահարույց կենտրոնն այլեւս Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարան. (Ֆոտոշարք)
Պաշտպանության եւ ՊԵԿ նախարարները մասնակցում էին բացման արարողությանը
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկարամ Մխիթարյանին, որը երկար տարիներ ծառայություն է մատուցել մեր երկրին և կառուցողական աշխատանքներ իրականացրել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում: Օգոստոսի 29-ին ԱԻ նախարարի հրամանով Հ.Մխիթարյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ. Իմ
ԼՂՀ ՊԲ N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Սա առաջին դեպքը չէ, երբ դատարաններում անօրինական սահմանափակումներ են կիրառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ»
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, ուժի գործադրմամբ խոչընդոտվել է «Ա1+» առցանց հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանի և օպերատոր Բագրատ Սարոյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Նիստը նկարահանելիս «Ա1+»-ի աշխատակիցները փորձել են տեսագրել նաև, թե ինչպես են դատական կարգադրիչները բռնությամբ կասեցնում
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են Ասկերանի շրջանում գործող նոր գինու գործարան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ասկերանի շրջանում գործող նոր գինու գործարան եւ ծանոթացել դրա աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրությունների հիմնադրումն ու գործունեությունը գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության խթանման ու նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից: Նախագահներին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ
Արցախի եւ ՀՀ նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման արարողությունը
Սեպտեմբերի 1-ին Շահումյանի շրջանում Արցախի եւ Հայաստանի Նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս ճանապարհը սոսկ տրանսպորտային ենթակառուցվածք չէ, այլ կարեւորագույն շնչերակ, որն ավելի ամուր կկապի Արցախը Մայր Հայաստանի հետ եւ կնպաստի մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների լուծմանը: <<Ճանապարհի
Պլանային ջրանջատում Դիլիջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գետափնյա, Թբիլիսյան, Շահումյան, Հովսեփյան, Գայի, 1-ին, Ուսանողական փողոցների, Զինավան թաղամասի, Մյասնիկյան 120-ից-180 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր
Եղբորը դանակահարածը եւ տուժած եղբայրը կուղարկվեն դատահոգեբուժական փորձաքննության
Պատճառվել է առողջության կարճատեւ քայքայումով վնաս
Արցախում առաջին դասարան են հաճախել 2503 աշակերտ
Նոր ուսումնական տարում Արցախի դպրոցները կունենան ընդհանուր 2503 առաջին դասարանցիներ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ կրթության գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, նշելով, որ նախորդ տարի առաջին դասարան են հաճախել 2555 աշակերտ: Խոսելով նոր ուսումնական տարվան ընդառաջ տարբեր դպրոցներում իրականացված վերանորոգումների մասին՝ փոխնախարարը նշեց. «Կատարվել են վերանորոգումներ հանրապետության որոշ դպրոցներում, ինչպես նաև կան
ԱՎԾ. Հայերը սկսել են ժամանակակից հակաբեղմնավորիչներ ավելի շատ օգտագործել
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ բնակչության առողջության մասին զեկույց
Լեւոն Մկրտչյան. «Փոքր գյուղական դպրոցների ապագան հենց այսպիսի դպրոցների վերածվելն է»
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Սեպտեմբերի 1-ի առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոց: Ողջունելով դպրոցականների նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ երկրի ապագան կերտվում է դպրոցում և հայ ժողովուրդը դարերով ապացուցել է իր բացարձակ նվիրվածությունը կրթությանն ու դպրոցին. «Փոքր գյուղական դպրոցները, որի լավագույն մոդելը Ծաղկունքի բաց դպրոցն
ԼՂ հակամարտությունը վաղուց կարող էր կարգավորված լինել. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարությունները «մնացել են թղթի վրա», մինչդեռ դրանք կարող էին կյանքի կոչվել, եթե իրենց արևմտյան գործընկերները չմերժեին իրենց առաջարկները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Դրանց իրավական կարգավիճակ տալու մեր բոլոր ջանքերը մերժվել են մեր արևմտյան գործընկերների կողմից,- ասել է նա:- Համոզված եմ, որ եթե հավասար
Հայրենիք է վերադարձել հենց զինծառայության նպատակով
«Մասնագիտորեն և հոգեբանորեն պատրաստ ենք կատարելու Հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը»
12 տնտեսվարող պետությանը 5 միլիոնից ավելի վնաս են պատճառել
Տնտեսվարողները ապրանքներն առաքել են առանց ուղեկցող փաստաթղթերի
Արթուր Ոսկանյան. «Տղաները մինչև վերջ պայքարեցին, ինչը շատ կարևոր է»
Ռուսաստանի ընտրանին ուժեղ թիմ է, լավ է պահում գնդակը և աշխատում էինք լավ խաղալ պաշտպանությունում։ Փորձում էինք հակագրոհել և ընդհանուր առմամբ խաղացինք այնքան, ինչքան որ թույլ տվեց մրցակիցը։


















































