Օրվա լրահոսը
«Հայաստանի կողմից որեւէ խոչընդոտ չի լինելու համաձայնագիրը ստորագրելու, բայց նույնը չեմ կարող ասել եվրոպացիների կողմից»
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը եւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը Լուսինե Բուդաղյան.– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց` Հայաստանն աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նախագահն ասաց, որ փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Այս անգամ իրականություն կդառնա՞ այդ
ԱԺ-ի շենքում ռումբ չի հայտնաբերվել
Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի
Հարցում. Մեծամասնությունը Բագրատյանի առաջարկը նպատակահարմար չի համարում
Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե համաձա՞յն են նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկությանը՝ Հայաստանը անվանափոխել Արմենիա: Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 3 տարբերակ՝ «այո՛, աշխարհում մեր երկիրը հայտնի է Արմենիա անունով», «ո՛չ, երկրի անվան փոփոխությունը նպատակահարմար չէ», «ո՛չ Հայաստան, ո՛չ Արմենիա անունները չեն համապատասխանում մեր երկրին»: Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 26
Արտադրված է Արցախում. տեքստիլի արտադրանք՝ Արցախում
«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը` որոշ չափով թուրքական ապրանքի ներմուծմանը խոչընդոտելն է» «Adamyan’s»-ը սեպտեմբերի 1-ին Արցախում սկսել է թեթև տեքստիլի արտադրություն: Ընկերության հիմնադիր Ազատ Ադամյանը Aravot.am-ին հայտնեց, որ սկզբնական շրջանում արտադրվելու է թեթև տեքստիլ արտադրանք, իսկ հետո արդեն նաև ավելի բարդ տեսակի ապրանքներ: Սեպտեմբերի 1-ին արդեն արտադրվել է առաջին խմբաքանակը՝ բարձեր, բարձեր հղիների համար, շապիկներ, շրջազգեստեր:
«Ժամանակավրեպ է խոսել փաստաթղթի մասին, եթե բանակցային միջավայրն ապահովված չէ». Աշոտյանը՝ Հոգլանդի հայտարարության մասին
Որեւէ լուծում առանց Արցախի ժողովրդի կամ իշխանությունների համաձայնության լինել չի կարող
Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին. Կարեն Կարապետյան
Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջև: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը և առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով: ու պատրաստ է
Հայաստանն Արցախին կապող նոր մայրուղին առաջ գնալու ճանապարհ է
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հարցազրույցն «Առավոտին» – Այսօր Հայաստանն Արցախին կապող նոր` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի պաշտոնական բացումն է, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Արցախի նախագահները: Ի՞նչ նշանակություն ունի այդ ճանապարհն Արցախի համար: – Հայաստանն Արցախին կապող երկրորդ հիմնանորոգված ճանապարհը միանգամից մի քանի առանցքային խնդիրներ լուծեց. Շահումյանի, Մարտակերտի շրջանների՝ բոլոր առումներով աշխուժացումից մինչեւ անվտանգության ապահովման ու
«Ինձ համար վիրավորական է Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը. ընտանիքիս ներկայացուցիչները զոհվել են Լենինգրադի պաշարման ժամանակ». Աշոտյան (Տեսանյութ)
Եթե ամեն հաջորդ իշխանություն տապալի նախորդ իշխանության արձանները, քաղաքակրթական ժառանգություն չենք ունենա
Ադրբեջանաարցախյան հակամարտությունն իրավական փաստաթղթերի և փաստերի լույսի ներքո
Ստեփան Հասան–Ջալալյան Քաղաքագիտության մագիստրոս Երևանի պետական համալսարանի հայցորդ Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր Է Ադրբեջան-Արցախ ուղիղ բանակցությունների պարագայում՝ հիմնված հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իրավական փաստերի ու փաստաթղթերի վրա: ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃԱՆԱՉԵ՞Լ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Որքան էլ ադրբեջանաարցախյան հակամարտության բռնկումից ի վեր այն բնորոշելու առումով միջազգային հարթակներում ու փաստաթղթերում և հակամարտության կարգավորման մեջ ներգրավված դերակատարների և առաջին
«Կասեք՝ ո՞ւր է էդ գործարարը, որն Արթիկում 750 աշխատատեղ էր ստեղծելու
»Ըստ Մուշեղ Պետոյանի՝ Մխիթար Վարագյանը սին խոստումներ էր հնչեցնում ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության վարկանիշային ցուցակով առաջադրված Մուշեղ Պետոյանը, որը նախկինում ԲՀԿ-ական էր, իսկ այժմ անկուսակցական, նորից է մասնակցելու ընտրությունների ու մարտ ամսին իր թեկնածությունն է առաջադրելու՝ որպես Արթիկի տարածաշրջանի միավորվող համայնքների ղեկավար։ Համայնքների խոշորացման ծրագրով Արթիկին են միանալու 23 գյուղեր ու համայնքապետի ընտրություն է տեղի
Հանձնաժողովը մերժել է բողոքները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Փասադենայի հայ համայնքն իսկապես իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման հարցում. Փասադենայի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերրի Թորնկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է Երևան քաղաքն ու մայրաքաղաքի կառավարման համակարգը՝ ընդգծելով, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու ուղղությամբ: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության դերն ու
Գեներալ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյան. «Նոր առաջարկներ Մինսկյան խմբին ու ՄԱԿ-ին՝ Ղարաբաղում պատերազմի զսպման տիեզերական գործիքարանի վերաբերյալ»
Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով: Համաժողովը նախագահում էին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի տնօրեն, գեներալ-լեյտենանտ
Ադրբեջանը երաշխավորել է համաժողովի մասնակիցների, այդ թվում՝ Աշոտյանի եւ Թանդիլյանի անվտանգությունը
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն հիստերիկ արձագանք են տվել մեր նախատեսվելիք այցին, բայց մենք բարդույթներ չունենք ի տարբերություն իրենց
«Լենինգրադյանը՝ Սանկտ Պետերբուրգյան վերանվանելու միտքը լավը չէ»
Միջազգայնագետը՝ փողոցների անվանափոխության մասին «Եվրոպայի մի շարք քաղաքներում կան հուշարձաններ, պուրակներ կամ փողոցներ՝ նվիրված Լենինգրադին, Ստալինգրադի ճակատամարտին կամ Լենինգրադի բլոկադային: Այսինքն՝ դա ոչ թե որպես քաղաքին ուղղված ժեստ է, այլ ուղղված ժեստ է այդ պատմական իրադարձությանը: Եվ այդ առումով Երեւանում գտնվող Լենինգրադյան փողոցը ոչ թե ի պատիվ Լենինգրադ քաղաքի է, այլ՝ ի պատիվ նաեւ լենինգրադյան
Պատանի հունահռոմեականները պատրաստվում են աշխարհի առաջնությանը
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցելու են այն ըմբիշները, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում եւ միջազգային մրցաշարերում: Թիմի կազմում պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը
Մեր նպատակը մայր Հայաստանի հետ միացյալ հայրենիք լինելն է. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Արցախն այժմ անկախ պետություն է, բայց անկախության հռչակումը միջոց էր, քանի որ մեր նպատակը մայր Հայաստանի հետ միացյալ հայրենիք լինելն է: Այս մասին Aravot. am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Ադրբեջանը ուզում է պատերազմ: Դա է ցույց տալիս նրա պարբերաբար զինվելը: Սակայն նրանց բանակը չունի այն ոգին, որն ունեն
Խուզարկվելը փաստաբանի համար նվաստացուցիչ է
Փաստաբանների խոսքով՝ պայուսակի պարունակությունը չպետք է հասանելի լինի կարգադրիչներին Օրերս լրատվամիջոցներում մի շարք փաստաբանների կողմից հայտարարություն տարածվեց այն մասին, որ վերջիններս գործադուլ են հայտարարում՝ սեպտեմբերի 13-ին չմասնակցելով դատական նիստերի. այդ օրը նաեւ «Սասնա ծռերից» 14-ի գործով նիստն է: Նախաձեռնողը «Սասնա ծռերի» պաշտպաններն են, որոնք այս ակցիայով դժգոհություն են հայտնում իրենց հանդեպ, ինչպես իրենք են բնորոշում,
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Սեպտեմբերի 2-ին ժամը 13:15-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր օգոստոսի 3-ից՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Պեկին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, սեպտեմբերի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Պեկին: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ պաշտպանության նախարար Չան Վանցյուանի, ՉԺՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Արցախում է ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Ողջունելով գործընկերներին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ԼՂՀ հռչակման օրվա առթիվ եւ ընդգծել, որ այն ողջ հայության ձեռքբերումն է: Էդուարդ Շարմազանովն Աշոտ Ղուլյանին է փոխանցել ՀՀ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում կայծակից բռնկված հրդեհը մարվել է
Սույն թվականի սեպտեմբերի 1-ին երեկոյան կայծակից հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Գոտոզվանք գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր: Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը (Ֆոտոշարք)
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը: Զորավարժությանն ընդգրկված են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները: Մարտական կրակով անցկացվող զորավարժության թեման է «ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջանակներում հակաահաբեկչական գործողությունների
Պետք է զարգացնենք եղածը, ավելացնենք մեր կենսունակության ռեսուրսները. Աշոտ Ղուլյան
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն, անդրադառնալով Արցախի 26-ամյա պետականությանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արցախը վստահորեն շարունակելու է դեռ 26 տարի առաջ ընտրած իր ճանապարհը: Պետք է զարգացնենք եղածը, ավելացնենք մեր կենսունակության ռեսուրսները, զուգահեռ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մարտահրավերները»: ԱԺ նախագահը կարծում է, որ առկա պոտենցիալը թույլ է տալիս այդպիսի հետևություններ անել և համոզված
«Խնդիրը դնում ենք շատ կոշտ, և մեկ ամսվա ընթացքում բոլոր իրավաբանական անձանց մարզպետարանը պետք է բերի իրավական դաշտ». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ:
Բոլորիս պարտականությունն է այսուհետ ևս կրկնակի, եռակի աշխատել. Վիտալի Բալասանյան
Արցախի հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Արցախի անկախության 26-րդ տարեդարձին, լրագրողների հետ զրույցում ասաց. «Միանշանակ շեշտեմ, որ սա համայն հայության քրտինքն է, և երբ բոլորս միահամուռ համախմբվում ենք, տանում ենք հաղթանակներ: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, ցանկանալ հաջողություն: Բոլորիս պարտականությունն է այսուհետ ևս կրկնակի, եռակի աշխատել, որպեսզի մեր սահմանին լարվածություն չլինի և
«Դրանք կրակոցներ էին՝ ուղղված ԵԱՀԿ հեղինակությանը». Արմեն Աշոտյանը՝ Ադրբեջանի հերթական սադրանքի մասին (Տեսանյութ)
Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն խուսափում հակադրվել Ադրբեջանին՝ ըստ Արմեն Աշոտյանի
Մենք ջանք չենք խնայելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան քաղաքական ուժերով Արցախի անկախության տարեդարձի օրը Արցախ գալու խորհրդին ասաց. «Այսօր հայաստանյան խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությունը Արցախում մի խորհուրդ ունի, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և մենք ջանք չենք խնայելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Արցախի անկախությունը այլևս 26-ամյա
«Դեռ ստացվում է համատեղել հյուրախաղերս Երեւանի օպերային թատրոնում հիմնական աշխատանքիս հետ»
Եգիպտական զորավար Ռադամեսի եւ եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին պատմող Վերդիի «Աիդա» օպերան (լիբրետոն՝ Անտոնիո Գիսլանցոնիի, ըստ Օգյուստ Մարիետի) հռչակավոր Արենա դի Վերոնայի խաղացանկում ընդգրկված է դեռեւս 1913թ.-ից: Օպերայի առաջնախաղը կայացել է 1871-ին՝ Կահիրեում, իսկ Երեւանի ազգային օպերային թատրոնում՝ 1941թ. (բեմադրող դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան, բեմադրող ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան): Մեր թատրոնում այս օպերան ունեցել է
Ո՛Չ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՅՈ՛ ՕՐԻՆԱԿԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ «Վեոլիա Ջու» ՓԲԸ հայտնում է իր բաժանորդներին ու սպառողներին, որ Վարձակալության պայմանագրով եւ ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից տրված թիվ ԼՋ 0001 Լիցենզիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ակտիվացնում է խմելու ջրի սպառման կանոնակարգմանն ուղղված աշխատանքը: Այն բաղկացած է երկու բաղադրիչից. Պայքար ապօրինի ջրօգտագործման դեմ, Նոր համակարգերի կառուցում` համաձայն գործող կարգի: Ստորեւ ներկայացվում է «Վեոլիա


















































